Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արագընթաց ջրի հոսքերի հետ պայքարելու մարզաձև. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թիավարության սլալոմում մրցակցության իմաստը լեռնային գետերով, ջրանցքներով կամ արհեստականորեն ստեղծված ջրամբարներով արագընթաց նավարկելն է: Հաղթում է այն մարզիկը, որն ամենաքիչ ժամանակն է ծախսում վայրէջքի վրա։ Սլալոմի բայդարկաները փոխառված են հեռավոր հյուսիսի բնակիչներից, որոնք առաջին անգամ ստեղծել են ամբողջովին ծածկված նավակ՝ թիավարողի համար մեկ անցքով: Պարզվել է, որ այն շատ հարմարավետ է թիավարելու և մանևրելու համար: 19-րդ դարում շոտլանդացի էնտուզիաստ Ջոն Մաքգրեգորը նախագծել է էսկիմոսների բայդարկաների նման նավակ, սկսել է ճանապարհորդել դրանով Եվրոպայի գետերով և այդ ամենը մանրամասն նկարագրել իր գրքերում։

Մակգրեգորի ճամփորդություններից ոգեշնչված՝ հայտնվել են էքստրեմալ մարդիկ, որոնք նոր զգացողություններ և ադրենալին փնտրելով՝ սկսել են նման նավակներով նավարկել արագընթաց գետերում։ Թիավարության սլալոմն ի սկզբանե անցկացվել է «հարթ» ջրի վրա, բայց հետո այն արագորեն տեղափոխվել է արագ հոսանքներ ունեցող գետեր, քանի որ դրանք են գնահատվել մարզիկների կողմից: 20-րդ դարի 30-ականները եվրոպական երկրներում դարձել են թիավարման սլալոմի ակտիվ զարգացման ժամանակաշրջան: Դա հանգեցրել է նրան, որ 1932 թվականի սեպտեմբերի 11-ին թիավարության սլալոմը հռչակվել է անկախ մարզաձև։ Նոր սպորտաձևի նկատմամբ հետաքրքրությունը տարեցտարի աճել է:

Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունները կասեցրել են դրա զարգացումը, բայց արդեն 1947 թվականին առաջին անգամ անցկացվել է Եվրոպայի առաջնություն, իսկ 2 տարի անց Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի է ունեցել աշխարհի առաջին առաջնությունը։

Թիավարման սլալոմի էվոլ յուցիան պայմանականորեն կարելի է բաժանել 3 փուլի: Առաջին փուլի (1949-1972 թթ.) հիմնական առանձնահատկությունը հզոր կարկասային նավակների փոխարինումն էր թեթև և ամուր ապակեպլաստե նավակներով: Երկրորդ փուլում (1972-1992 թթ.) մրցութային կանոններն են վերանայվել և պարզեցվել, ու այն 1972 թվականին ընդգրկվել է Օլիմպիական խաղերի ծրագրում։ Սակայն բոլոր մրցանակային տեղերը գրավել են Գերմանիայի ներկայացուցիչները։ Արդյունքում այդ սպորտաձևը չի ընդգրկվել 1976 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրում, և դա շարունակվել է մինչև 1992 թվականը: Նույն ժամանակահատվածում կառուցվածքային փոփոխություններ են կատարվել՝ թիավարներին նավակի կենտրոն տեղափոխելու առումով։ Երրորդ փուլը (1992 թվականից առ այսօր) բնութագրվում է Օլիմպիական խաղերի ծրագրում թիավարության սլալոմի վերաընդգրկմամբ։

Որպես ինքնուրույն մարզաձև՝ թիավարման սլալոմն այսօր շարունակում է հանրաճանաչություն ձեռք բերել աշխարհի շատ երկրներում։ Դրան նպաստում է բնության հետ մերձեցումը, դրական հույզերը և արյան մեջ ադրենալինի ներարկումը արագընթաց ջրի հոսքերի հետ պայքարելու միջոցով:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 
Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և 20-ից ավելի վիրավորներ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Ցանկացած տնտեսվարող սուբյեկտի գործունեության մեջ ռիսկային երևույթների արձանագրումից հետո ՊԵԿ-ը կարող է իրականացնել ստուգումներ. պարզաբանումՆԳՆ-ն հայտարարություն է տարածելՔաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ) 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել ու մահացելՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Մոսկվայում ձերբակալվել է Կրոկուսի ահաբեկչության գործով 12-րդ անձը․ նա 20 տարեկան է 24 ժամ ջուր չի լինիՌուսաստանը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին Ապրիլի 28-ը՝ գարնան լավագույն օրը. ի՞նչ է պետք իմանալ այ օրվա մասին Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյուտե Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Վթար՝ Սյունիքում․ բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Honda CRV»-ն, նաև վիրավոր երեխաներ կան Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Կասկած կա, որ գիշերը Կիրանցում, մեքենայի մեջ եղել է մի ադրբեջանցի ու ՀՀ փոխվարչապետը․ նոր մանրամասներԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի․ Ռաիսի Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասինԿիրանցում տեղի ունեցած միջադեպից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ․ ՄԻՊ Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը՝ վերակենդանացման բաժանմունքի և սրտի փոխպատվաստման մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դի Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»Կիևում հարձակման սպառնալիքի պատճառով տարհանվել են հիվանդանոցների բոլոր հիվանդներն ու բուժանձնակազմը Ինչ է կատարվել. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը