Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փրկվել, դեռ չի նշանակում ապրել

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սեպտեմբերյան իրադարձությունների և դրան հաջորդած ժամանակահատվածում, MediaHub-ը շատ է խոսել Արցախի փրկարարների առաքելության մասին։ 

Դեռ 2020-ի պատերազմի ժամանակ, փրկարարներն այնտեղ էին, որտեղ օգնության ու փրկության անհրաժեշտություն կար։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների ժամանակ, նրանք դարձյալ առաջնագծում էին։ Առաքելությունը մեկն էր․ օգնել հրետակոծության ժամանակ տուժած քաղաքացիներին, տարհանել զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունները, որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում։ 

Այսօր Արցախի փրկարար ծառայողի մասնագիտական օրն է։ 

Փրկարարական խումբը վերջինը լքեց հայկական Արցախը։ Նրանց թվում՝ 2 կին, Իրինան և Հրանտինեն։

Մինչ պատերազմը նրանք ճգնաժամային կառավարման կենտրոնում որպես դիսպետչեր էին ծառայում։ Սեպտեմբերյան իրադարձությունները փոխեցին կին ծառայողների աշխատանքի ընթացքը․ անում էին, ինչ հնարավոր էր։ 

Իրինայի որդին, որ անցել է 2020 թվականի պատերազմական փորձությունները, 2  տարի անց զոհվել է ավտովթարից։ Իրինան կորցրել է կյանքի գույները, Արմենն իր մինուճարն էր։ Ստեփանակերտը վերջինը լքեց, որովհետև որքան երկար էր մնում, այնքան ավելի մոտ էր որդուն։

«Արմենն իմ կյանքի իմաստն էր, իմ ապրելու միակ արդարացումը, հիմա երբ ոչ ինքը կա, ոչ իր գերեզմանը և հայրենիքս, ամեն ինչ իմաստազուրկ է։ Այս աշխարհում ոչինչ չունեմ, քան որդուս շիրիմը, որ մնաց թշնամուն։ Ինչ վերաբերում է փրկարար ծառայությանը, այնտեղ տասնամյակներ եմ ծառայել։ Այնքան ջերմ էր միջավայրը և այնքան առողջ էր կոլեկտիվը, որ ինձ համարում էի իմ տանը։ Ամենադժվար պահին նրանք եղել են իմ կողքին։ Նույնն էր այս պատերազմում։ Մենք լրացնում էինք իրար։ Տղաների գործն ավելի դժվար էր, մենք ավելի թիկունքային գործերին էինք ընդգրկված»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Իրինա Գասպարյանը։

Հրանտինեի հայրը՝ Հրանտը, արցախյան առաջին ազատամարտի հերոսներից է։ Հոր ազատագրած հայրենիքում հիմա թուրքերն են վխտում։ Ինքը մնաց, որովհետև պետք էր, որովհետև փրկարար տղերքին թիկունք պիտի լիներ։

«Մինչ քաղաքի բնակչության ամբողջական տարհանումը, անընդհատ զանգեր էինք ստանում քաղաքացիներից, յուրաքանչյուրն ուներ իր խնդիրը։ Դրանց լուծում տալու համար մեզ համար տարբերություն չկար, թե ում պարտականությունն է և ով պետք է կատարի։ Սկսած թիկունքային ծառայությունից, վերջացրած որոնողափրկարարական աշխատանքներով՝ մասնակցում էին անգամ ներքին գործերի նախարարը, ԱԻ պետական ծառայության տնօրենը։ Անում էինք այն, ինչ հասցնում էինք և որքան կդիմանայինք»։ 

Հակասական զգացողություններ ուներ Հրանտինեն Արցախը լքելիս։ Դա այն ժամանակահատվածն էր, երբ քաղաքում գրեթե մարդ չկար, իսկ ադրբեջանցիներն ամենուր էին։ 

«Դա իմ կյանքի ամենալուրջ փորձությունն էր, որի միջով անցանք։ Փրկվել դեռ չի նշանակում ապրել։  Այսօր մեր մասնագիտական օրն է։ Չգիտեմ այս դեպքում ինչ ասեմ։ Պատիվ էր ծառայել ԱԻՊԾ-ում և կրել փրկարարի համազգեստը»,- ասում է Հրանտինե Հայրիյանը։

Նշենք, որ Արցախի փրկարար ծառայությունն այսօր կտոներ կառույցի կազմավորման 31-րդ տարեդարձը և համակարգում ծառայողի մասնագիտական օրը...

Հունան Թադևոսյան

ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԵրեկվա հորդառատ անձրևի հետևանքով Երևանի Դավիթ Բեկ փողոցի բնակարանները ամբողջությամբ լցվել են ջրով (տեսանյութ) Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերությունները 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Սփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանը ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Երևանում տեղատարափ անձրևի հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ Մենք այսպիսի ելք չէինք սպասում՝ բռնի տեղահանում․ Արցախի թեմի առաջնորդ Միասին գծագրելու ենք այն ուղին, որը հնարավորություն կտա վերադառնալ Արցախ.Մետաքսե ՀակոբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովԱդրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը ԶՊՄԿ-ն ավելի քան 10 տարի առողջության ապահովագրություն է տրամադրում իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Նշված հասցեներում ջրանջատումներ կլինեն «Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԴաժան ու ողբերգական դեպք՝ Շիրակի մարզումԱշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Նշված հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Երևանը` «ջրհեղեղի» ժամանակ «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Թայվանը պատկանում է Չինաստանին, դրանում կասկած չկա․ Վուչիչ Աճ տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ և մեկ զոհ «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆ Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում