Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ադրբեջանի հետ հարաբերվելու արդյունավետ եղանակը ուժն է, մինչդեռ տեր փնտրելու գործելաոճ է նկատվում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախ չմեկնեց Գրանադայի հանդիպմանը, իսկ օրերս էլ պարզ դարձավ, որ չի մասնակցելու Բրյուսելում նախանշված եռակողմ հանդիպմանը: «Օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամը իր առջև ձևակերպված խնդիրը գոնե այս փուլում լրիվ լուծել է, դրա համար էլ չի գնում, ընդ որում, լուծել է ոչ բանակցություններով. դրա մասին բազմիցս ասել է: Վերջերս իր հարցազրույցում նշել է՝ «ասում էին, որ հնարավոր չէ խնդիրը լուծել ուժային տարբերակով, բայց ցույց տվեցինք, որ հնարավոր է»»,-«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը:

Ընդգծում է՝ երբ խոսում են օկուպանտ Ադրբեջանի հետ բանակցությունների մասին, պետք է հաշվի առնել, որ ադրբեջանցիները 30 տարի բանակցությունների իմիտացիա են արել: «Նույնիսկ ադրբեջանա-արցախյան հակամարտության ծագման սկզբից՝ 1918 թ.-ից սկսած, երբ հայկական կողմը մշտապես պնդել է, որ հարցը պետք է լուծենք բանակցությունների ճանապարհով և այլն, իրենք ասել են՝ այո, կլուծենք: Իմիտացիա են արել, թե իբր բանակցությունների են մասնակցում, և իրենք էլ են ցանկանում հարցը լուծել խաղաղ եղանակով: Բայց իրենց ոճը դիտարկելով՝ վստահաբար կարող եմ պնդել՝ սկսած առնվազն 1918 թ.-ից, իրենց կարճաժամկետ կամ երկարաժամկետ հարցերը լուծել են բացառապես ուժային եղանակով»,-նշում է մեր զրուցակիցը:

Արցախի՝ որպես դարպաս չլինելիության պայմաններում վտանգը մեծացել է Հայաստանի հարավի նկատմամբ: Ադրբեջանցի պաշտոնյաներից մեկը հայտարարում է, որ Սյունիքի հանդեպ տարածքային հավակնություն Ադրբեջանը չունի, ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, թե առանց տանկերի են «վերադառնալու իրենց բնակության նախկին վայրեր, խաղաղ ձևով»: «Սա Հայաստանի և միջազգային հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելու գործելաոճ է: Երբ Ալիևը տեսնի, որ իր ասած «խաղաղ ձևովը» չի ստացվում, նորից անցնելու է ուժային եղանակին: Առհասարակ, պետք է ուշադրություն դարձնենք պատմությանը: Այդ պետությունը, եթե, իհարկե, այն կարելի է պետություն անվանել, իրականության մեջ արհեստածին կազմավորում է, որը ձևավորվել է Օսմանյան Թուրքիայի կողմից և նրանց իշխանությունների ծրագրմամբ 1918 թ.-ի մայիսին, ուրեմն, ավելի ստույգ՝ պետական արհեստական այդ կեղծ կազմավորումը մշտապես դրսևորել է մասնավորաբար Հայաստանի Հանրապետության և Արցախի նկատմամբ ծավալապաշտական նկրտումներ:

Ընդհանրապես, նրանց համար գոյություն չունի նման մոտեցում՝ այս տարածքը փաստաթղթով իրենց է պատկանել կամ իրենց չի պատկանել, նման բան իրենց գործելաոճում չկա: Իրենք նպատակադրվում են վերցնել այդ տարածքը, վերցնում են: Որևէ նշանակություն չունի՝ Հայաստան կլինի, միջազգային հանրություն կլինի: Նրանց հետ հարաբերվելու արդյունավետ մեթոդը, եղանակը ուժն է: Իմ ասած խոսքերի վառ ապացույցն ադրբեջանա-արցախյան առաջին՝ 1991-94 թթ. պատերազմն է: Կարողացանք համախմբվել, ուժ ցույց տալ և հասանք մեր նպատակին: Այս անգամ եղավ դավադրություն կամ հանցավոր անփութություն, գուցե՝ երկուսը միասին, և մենք կորցրեցինք Հայկական երկրորդ հանրապետությունը:

Ազգովի խայտառակ մի վիճակում ենք, սերունդները մեզ սա չեն ներելու, անիծելու են բոլորիս՝ իշխանություն լինի, թե ընդդիմություն: Պատկերացնո՞ւմ եք, որ սերունդները կարդան մեր պատմությունը 50 կամ 100 տարի հետո: Արցախում տեղի է ունենում նախճիր, կոտորած, ցեղասպանություն, իսկ Հայաստանի Հանրապետության վարչակազմը մատը մատին չէր տալիս, ոչինչ չէր ձեռնարկում այդ մարդկանց սովամահությունից ազատելու համար: Կամ՝ սեպտեմբերի 19-20ին, երբ Ադրբեջանը բացահայտ ագրեսիայի անցավ և սառը զենքի միջոցով ցեղասպանության շարունակություն իրականացրեց, որովհետև, ըստ ՄԱԿ-ի սահմանման, բլոկադան ևս ցեղասպանության մի տեսակ է, Հայաստանի Հանրապետությունը փոխանակ ասի, որ պետք է պաշտպանենք մեր հայրենակիցներին և այլն, նշում է, որ «չենք ուզում, որպեսզի Հայաստանը ներքաշվի դրա մեջ»: Սա անհիմն, ապազգային հայտարարություն է, որն արել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը»,-ընդգծում է քաղաքագետը:

Այս ծանրագույն իրավիճակում մի իսկական խառնաշփոթ է Հայաստանի արտաքին քաղաքականության տիրույթում: Դեմարշ Ռուսաստանի նկատմամբ, սպառազինության մատակարարման այլընտրանքային գործընկերների փնտրտուք՝ ի դեմս Ֆրանսիայի և Հնդկաստանի և այլն: «Հայաստանի Հանրապետության վարչակազմի ներկա արտաքին քաղաքականությունը կարելի է բնութագրել որպես անհասկանալի: Իսկ ո՞րն է դրա պատճառը: Պատճառներից ես կառանձնացնեի ոչ պրոֆեսիոնալիզմը, որ գործով չեն զբաղվում մասնագետները: Ի սկզբանե ասել եմ՝ այս վարչակազմի գերակշիռ մեծամասնությանը համարում եմ ոչ պրոֆեսիոնալ, անձեռնահաս, ոչ մասնագիտական մոտեցում ունեցող մարդիկ, որոնք իրերի բերումով հայտնվել են խիստ պատասխանատու պաշտոններում: Ակնհայտ է, որ Հայաստանի ներկա վարչակազմի արտաքին քաղաքականությունն ուղղված է նրան, որ Հայաստանը հնարավորինս հեռանա Ռուսաստանից և վեկտորը փոխի դեպի Արևմուտք:

Ուզում եմ ընդգծել մեկ բան՝ ինքս արտաքին քաղաքական կողմնորոշմամբ ռուսամետ չեմ, արևմտամետ ու ֆրանսիամետ չեմ, որևէ երկրի «մետ» չեմ: Ես խոսում եմ և նաև հանդես եմ գալիս Հայաստանի Հանրապետության և օկուպացված Արցախի պետական շահերից ելնելով: Չեմ կարծում, որ ընդհանրապես ճիշտ է բաց թողնել մեկին և բռնել մյուսին, այսինքն՝ թողնենք Ռուսաստանին, գնանք դեպի Արևմուտք կամ հակառակը: Դա ճիշտ չեմ համարում: Համարում եմ, որ պետք է կարողանալ բոլոր երկրների հետ ունենալ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ, այսինքն՝ այնպիսի քաղաքականություն վարել, որ դրա վարման արդյունքում երկուստեք շահերի բավարարում լինի:

Ներկա վարչակազմն ի՞նչ է առաջարկում՝ եկեք Ռուսաստանից հեռանանք և Արևմուտքի կողմը բռնենք, մեծ իմաստով՝ տեր փնտրելու գործելաոճ է նկատվում: Կրկնում եմ՝ տեր փնտրելու կողմնակիցը չեմ, կողմնակից եմ հավասարը հավասարին քաղաքականության վարմանը: Գուցե հարց առաջանա՝ իսկ Հայաստանը Ռուսաստանին կամ Միացյալ Նահանգներին հավասա՞ր է, որ հավասար քաղաքականություն վարի: Կպատասխանեմ՝ հավասարակշռված, պրոֆեսիոնալ մասնագիտական պատրաստվածություն ունեցող մարդկանց կողմից փոխադարձ շահերի սպասարկման վրա հենված քաղաքականության վարման արդյունքում, այո, դա հնարավոր է»,-շեշտում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթին Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՔայլերթ` հանուն հայրենիքի. պայքարը Տավուշից գալիս է ԵրևանՏեղատարափ անձրևի հետևանքով 15 րոպեում 2111 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ ՓԾ Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը Փարիզում հեծանվորդի է վրաերթի ենթարկել «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըՎերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային. Միշել Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Չեխիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր խորհրդակցությունների մասին 2024 թվականին Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԵրեկվա հորդառատ անձրևի հետևանքով Երևանի Դավիթ Բեկ փողոցի բնակարանները ամբողջությամբ լցվել են ջրով (տեսանյութ) Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերությունները 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Սփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանը ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Երևանում տեղատարափ անձրևի հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ Մենք այսպիսի ելք չէինք սպասում՝ բռնի տեղահանում․ Արցախի թեմի առաջնորդ Միասին գծագրելու ենք այն ուղին, որը հնարավորություն կտա վերադառնալ Արցախ.Մետաքսե ՀակոբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովԱդրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը ԶՊՄԿ-ն ավելի քան 10 տարի առողջության ապահովագրություն է տրամադրում իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Նշված հասցեներում ջրանջատումներ կլինեն «Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԴաժան ու ողբերգական դեպք՝ Շիրակի մարզումԱշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Նշված հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Երևանը` «ջրհեղեղի» ժամանակ «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Թայվանը պատկանում է Չինաստանին, դրանում կասկած չկա․ Վուչիչ Աճ տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ և մեկ զոհ