Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Սարոս մեր ուժն ու հպարտությունն է, մեր գանձը». Սարիբեկ Մկրտչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իմ Սարոն շատ աշխույժ էր, ակտիվ, ուրախ ու հումորով, խելացի, ընկերասեր, ամեն ինչ անում էր, որ բոլորի համար լավ լիներ: Փոքր տարիքում անկարգություն համարյա չի արել»,- հուզմունքը ժպիտով հաղթահարելով՝ ասում է տիկին Լիլիթը՝ Սարոյի մայրիկը: Վերհիշում է՝ մանկապարտեզում դաստիարակը որդուն առաջարկում էր սեղանի վրա դհոլ նվագել, որպեսզի իրենք լսեն:

«Վեց տարեկանից դհոլի է հաճախել, ապրում էր երաժշտությամբ: Եղբայրս պրոֆեսիոնալ երաժիշտ է, և գեներով փոխանցվեց երաժշտության հանդեպ սերը: Սովորել է Նիկոլ Աղբալ յանի անվան դպրոցում: Ակտիվ ու աշխույժ աշակերտ էր, ամեն տեղ Սարոն պետք է ներկա լիներ: Առարկաներից շատ էր սիրում մաթեմատիկան, օտար լեզուները, ավելի հասուն տարիքում՝ պատմությունը: Ապրում էր այդ առարկայով: Դասը սովորում էր, գիրքն ինձ տալիս ու սկսում պատմել: Հետո ասում էր՝ մա՛մ, տեսնո՞ւմ ես, թե ինչեր ենք ունեցել, ինչեր ենք կորցրել: Սրտի այնպիսի ցավով էր խոսում դրա մասին դեռ դպրոցական տարիքից: Լավ էր սովորում դպրոցում: Սկսեց նաև զուգահեռ համակարգչային դասերի հաճախել: Իսկ իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ: Կես տարի էր մնացել, որ պետք է ավարտեր ուսումը, զորակոչվեց զինվորական ծառայության»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լիլիթը:

Ծրագրավորումը և երաժշտությունը զուգահեռ «քայլելու» էին Սարոյի կյանքում: «Նախքան բանակ գնալն ընկերոջ հետ իր փոքրիկ ձայնագրման ստուդիան էր բացել: Արդեն փոքր քայլերով սկսել էին աշխատել մեծ նպատակներին հասնելու համար: Անսահման աշխատասեր էր, նպատակասլաց: Նախքան բանակ զորակոչվելը նաև վարորդական իրավունք էր ստացել»: 2019 թ. հունվարի 26-ին Սարոն զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայում էր Արցախի Հանրապետությունում՝ Սանասարում (Կուբաթլու): «Այնտեղ իր երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ, մեկ ամիս հետո զանգեց ու տեղեկացրեց, որ իրեն տեղափոխում են Կապան: Շատ կապված էր Երևանի ու իր ընկերների հետ: Էրեբունիում ենք ապրում, միշտ ասում էր՝ ես արեշցի Սարոն եմ: Երբ պետք է նոր մեկներ ծառայության, զգում էի, որ ձգտում է մնալ, ասում էր՝ իմ քաղաքը, իմ ընկերները: Բայց ծառայությանը վերաբերվեց որպես պարտականություն, որը պետք է յուրաքանչյուր տղա իր կյանքում կատարի: Չի խուսափել ծառայությունից: Սարոն 2018 թ. դեկտեմբերին գերազանց հանձնեց թմբուկի քննությունը, պետք է «музвзвод»-ում ծառայեր, թմբկահար լիներ:

Ի դեպ, Զինուժի ռեպորտաժներից մեկում պատմել են իր մասին: Սարոս նվագում էր «Վահագն» դհոլահարների անսամբլում: Արդեն վիճակահանության օրը ներս էր մտել ու ասել, որ որպես երաժիշտ է եկել, նշել էին, որ գիտեն, բայց «музвзвод» չունեն: Մի քիչ կոտրվել էր: Հայրիկը հետը զրուցեց, հուսադրեց՝ ասելով, որ կարևորը՝ խաղաղ է ամեն ինչ, հանգիստ կծառայի: Երբ տեղափոխեցին Կապան, մի տեսակ ավելի հանգիստ էինք: Ծառայության ժամանակ այնքան էր հմտացել, որ վեց ամիս անց կրտսեր սերժանտի կոչում ստացավ»: Սարոն հրետանավոր էր, հաշվարկի հրամանատար: «Շատ հանգիստ ու լավ ծառայում էր, երբեք չի տրտնջացել»: Քիչ-քիչ տեղափոխվում ենք պատերազմական օրեր: «Օգոստոսի վերջն էր, Սարոն զանգեց: Համարյա մեկ տարի կլիներ, ինչ իրեն չէինք տեսել, նաև համավարակի պատճառով: Ասաց՝ մա՛մ, պոպոքի մուրաբա եմ ուզում: Միշտ տատիկն է պատրաստում մուրաբան, նա էլ այդ տարի Հայաստանում չէր: Սարոյին ասացի՝ խանութից կգնեմ, կուղարկեմ:

«Չէ, մա՛մ, ես քո սարքածն եմ ուզում»: Գնեցինք, պատրաստեցինք մուրաբան և այլ իրերի հետ ուղարկեցինք իրեն: Այդ ժամանակ նաև ասաց, որ գնալու են Ջրական զորավարժությունների: Ամեն գարնանը և աշնանը մեկական ամիս Կապանից գնում էին Ջրական զորավարժությունների: Սեպտեմբերի 7-ին ճանապարհ ընկան: «Մա՛մ, մեկ ամիս կմնանք, հոկտեմբերի 7-ին հետ կգամ: Հոկտեմբերի 23-ին էլ իր 20-ամյակն էր: Իրենց գնալուց 20 օր հետո սկսվեց չարաբաստիկ պատերազմը: Տղաները լինում են Հոռովլու գյուղում, որն Արաքսի աջ ափին է: Հենց առաջին օրը մեքենան թիրախավորում են, հարվածում, սակայն, բարեբախտաբար, ներսում զինվորներ չեն լինում: Չորս օր տղաները պայքարում են: Որքան ճիշտ է լինում իրենց հաշվարկը: Ընկերներն են պատմում՝ «մեծ հավանականությամբ, մերոնք նաև ռազմաբազայի են հարվածել»: Պատմում են, թե ինչպես են կռվել: Սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Սարոս զանգեց: Բնականաբար, առաջին հարցերս էին, թե ինչ է կատարվում:

Մի րոպե դադար առավ՝ մա՛մ, ի՞նչ է եղել որ: Հարցնում եմ՝ ինչո՞ւ ես կամաց խոսում, արձագանքում է՝ վերմակի տակից եմ խոսում, տղերքը քնած են: Սեպտեմբերի 30-ին կրկին թեժ մարտի մեջ են լինում: Ինը հոգով մի մեքենա են նստում, որ տեղափոխվեն, բայց երեկոյան ԱԹՍ-ն ֆիքսում է մեքենան: Ողջ մնացած տղաներից մեկը եկել է մեր տուն, պատմեց՝ Սարոյին ասացի, որ իմ կողքին նստի, պատասխանեց՝ ես իմ գրադի վրա կնստեմ: Զինուժի պատրաստած տեսանյութում էլ է ասում՝ գրադն իմ ընկերն է դարձել, ես առանց իրեն իմ կյանքը չեմ պատկերացնում»: Սարոն և ընկերները զոհվում են սեպտեմբերի 30-ին: «Այդ օրն անընդհատ իրեն էի զանգում, բայց իմ զանգերն այդպես էլ անպատասխան մնացին: Հոկտեմբերի 2-ի գիշերը ես վերջինն էի, ով իմացավ Սարոյի զոհվելու մասին»: Սարոն շուտ է տուն «վերադառնում», կարծես թե դա կարող է սփոփանք լինել: Այո, սփոփանք է, չէ՞ որ ծնողներ կան, որոնք դեռ սպասում են իրենց որդիներին:

2021 թ. հունվարին Սարոյի հրամանատարն այցելում է իր զինվորի ընտանիքին, տեղեկացնում, որ Կապանի զորամասում անմահացած տղաների հիշատակին խաչքար են տեղադրելու, հույս հայտնում, որ ծնողները ևս կմեկնեն զորամաս: Մայրիկն ասում է՝ «չգիտեմ, թե որտեղից, բայց մեր մեջ ուժ գտանք ու գնացինք»: Սարոն երկու քույրիկ ունի: Ընտանիքը գտել է ապրելու բանաձևը՝ ապրել հանուն աղջիկների: «20 տարի պահածս Սարոս 20 վայրկյանում ձեռքիցս գնաց: Անտանելի ցավ է: Հայրիկների մեջքը կոտրված է, մայրիկների թևերը՝ կտրված: Մտածում էի, որ չեմ ապրի Սարոյից հետո: Բայց հետո անընդհատ նայում էի աղջիկներիս, ասում՝ ես որ չլինեմ, բա իրենց ո՞վ է պահելու: Եռաբլուրից վերադառնում էինք տուն, ու ներսումս մի հարց էր պտտվում՝ ես որ չլինեմ, իմ երեխայի «տունն» ո՞վ է մաքուր պահելու, նրա անունն ապրեցնելու: Մեռնելու իրավունք չունենք, պետք է ապրենք հանուն Սարոյի, ապրել՝ մտածելով, որ Սարոն կա: Երևի թե հենց դա է ուժ տվել, որ կարողանանք այս ճանապարհն անցնել: Գլուխներս չենք կախում, ինչո՞ւ կախեմ, երբ նման հզոր տղա ունեմ: Իմ Սարոն մեր ուժն ու հպարտությունն է, մեր լույսն ու հույսն է, մեր գանձը: Պահեր են լինում, երբ շատ նեղված եմ լինում, կարծես մի տեղից ուժ եմ ստանում, մտածում եմ՝ Սարոս է»:

Յուրաքանչյուր զրույցի ավարտին կարմիր թելի պես մի միտք է շրջանառվում բոլոր զրույցներում՝ «ինչպիսի տղաներ զոհվեցին այս պատերազմում, շատերը, բարեբախտաբար, վերադարձան, բայց կյանքները գլխիվայր փոխված»: Տարիներ անց տղաները ծաղկեցնելու էին մեր երկիրը, սերունդ էին ունենալու, տիկին Լիլիթը նշում է՝ Սարոյիս ասում էի՝ որքան սիրուն երեխաներ ես ունենալու: Իսկ հիմա Սարոյի մասին անցորդներին պատմում են նրա շենքի բակում տեղադրված խաչքարն ու ցայտաղբյուրը:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Սարիբեկ Մկրտչյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քայլերթ` հանուն հայրենիքի. պայքարը Տավուշից գալիս է ԵրևանՏեղատարափ անձրևի հետևանքով 15 րոպեում 2111 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ ՓԾ Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը Փարիզում հեծանվորդի է վրաերթի ենթարկել «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըՎերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային. Միշել Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Չեխիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր խորհրդակցությունների մասին 2024 թվականին Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԵրեկվա հորդառատ անձրևի հետևանքով Երևանի Դավիթ Բեկ փողոցի բնակարանները ամբողջությամբ լցվել են ջրով (տեսանյութ) Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերությունները 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Սփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանը ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Երևանում տեղատարափ անձրևի հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ Մենք այսպիսի ելք չէինք սպասում՝ բռնի տեղահանում․ Արցախի թեմի առաջնորդ Միասին գծագրելու ենք այն ուղին, որը հնարավորություն կտա վերադառնալ Արցախ.Մետաքսե ՀակոբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովԱդրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը ԶՊՄԿ-ն ավելի քան 10 տարի առողջության ապահովագրություն է տրամադրում իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Նշված հասցեներում ջրանջատումներ կլինեն «Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԴաժան ու ողբերգական դեպք՝ Շիրակի մարզումԱշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Նշված հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Երևանը` «ջրհեղեղի» ժամանակ «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Թայվանը պատկանում է Չինաստանին, դրանում կասկած չկա․ Վուչիչ Աճ տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ և մեկ զոհ «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել