Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մեր պետությունը վճարում է սրանց՝ իշխանության աթոռը զավթելու գինը, և, ցավոք, այդ գինը միայն տնտեսական չէ, նախ և առաջ անվտանգային է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փորձագիտական հանրույթը 2024 թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ արդեն օրեր շարունակ կարծիքներ և նաև մտահոգություններ է հայտնում, զուգահեռ օրվա իշխանությունը շեշտադրում է այն, որ, օրինակ՝ անվտանգության ու կրթական ոլորտներին հատկացումներն ավելացրել են, գիտակցելով, որ հատկապես առաջինը մեր «թույլ» կետն է: Մինչդեռ երկրի թիվ մեկ ֆինանսական փաստաթուղթը միայն թվերի ներկայացումը չէ, այլ այն կարևոր փաստերը, որոնք թաքնված են այդ թվերի տակ: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասում է՝ մեծ հաշվով, ընթացիկ բյուջե է:

«Այն բավականին իրատեսականության ռիսկեր ունի, որովհետև բարձր տնտեսական աճի հիմքով է կանխատեսված, ցուցանիշները յոթ տոկոս տնտեսական աճի պարագայում են հաշվարկված: Իսկ յոթ տոկոս տնտեսական աճի հավանականությունը բավականին ցածր է: Նախ՝ մասնագիտացված միջազգային կազմակերպություններն էապես ցածր տնտեսական աճ են կանխատեսում՝ չորսից մինչև չորսուկես տոկոսի շրջանակներում: Յոթ տոկոսից ցածր կանխատեսում ունի նաև Կենտրոնական բանկը: Հույսներն, ըստ էության, նորից արտաքին պատահական գործոնի վրա է, որը բարձր տնտեսական աճ ապահովեց, և դրանով հիմա իրենք պարծենում են, բայց էական կապ չունեն այդ գործոնի հետ: Դա ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված տնտեսական բարենպաստ իրավիճակն էր մեր տարածաշրջանում: Օրինակ՝ բարձր տնտեսական աճ այդ գործոնով ապահովել է նաև հարևան Վրաստանը, որը Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկեր չէ և նաև ԵԱՏՄ անդամ երկիր չէ»,-նշում է մեր զրուցակիցը:

Անդրադառնում է այլ ցուցանիշների: «Ասում են՝ թոշակ չենք բարձրացնում, նպաստ չենք բարձրացնում, բայց զարգացման ծրագրեր ենք անում, կապիտալ ծախսեր: Այդ կապիտալ ծախսերի նախատեսումը և իրականացումն էապես շեղված են: Նախատեսում են, նախագծում, հաստատում, գովում, հետո տարվա ընթացքում ամենատարբեր պատճառներով՝ սկսած կոռուպցիոն ռիսկերից մինչև ապաշնորհ կառավարում, այդ ծախսերը նախ թերակատարվում են, հետո մեծ վերաբաշխումներ են լինում:Օրինակ՝ ջրամբարի փոխարեն ասֆալտապատում արեցին Երևանի փողոցներում, և «պատահական զուգադիպությամբ» դա համընկավ քաղաքապետի ընտրությունների հետ: Հիմա էլ այլ տարբեր վերաբաշխումներով դզում-փչում են և փորձում մի ինչ-որ թվի շուրջ կատարողական ձևակերպել: Փոխարենը կարող էին օբյեկտիվորեն բարձրացնել, օրինակ՝ աղքատության նպաստները, որ ընտանիքի հաշվով միջինը 32 հազար է, իսկ այդ թիվը նույնիսկ ընտանիքի մեկ անդամի նվազագույն սպառողական ծախսերից 2,1 անգամ պակաս է»,-հավելում է Ավետիսյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով, սա է ծայրահեղ աղքատության վերացում խոստացող, աղքատությունը կրկնակի նվազեցնելու խոստում տված իշխանության իրական վարքագիծը: «Մնացածը՝ նորից պոպուլիզմ, բառաշատություն, անիմաստ քննարկումներ և իրար գովել: Տպավորություն ստացա, որ կարծես խորհրդային ինչ-որ գյուղսովետի նիստի եմ մասնակցում: Գովում են իրար, անթաքույց իրար ծափ տալիս: Ինչի՞ համար է պառլամենտի մեծամասնությունը ծափ տալիս վարչապետին՝ Արցախը հանձնելո՞ւ, հարյուրավոր միլիարդ դոլարի հասնող մեր նաև նյութական արժեքները հանձնելո՞ւ, թե՞ այս մահաբեր հինգ տարվա վարքագծի ու ապագա անորոշությունների և պատերազմի սպառնալիքի համար, որը նաև տնտեսական անվտանգության խորացող ռիսկեր է բերում: Իրար գովեն, պատահական՝ իրենց հետ չկապված գործոններից ստացված արդյունքն ամբողջությամբ իրենց վերագրեն, իսկ իրենց ձախողումներն էլ ուրիշի վզին փաթաթեն ու այս անպատասխանատու վախկոտի վարքագծով նման բարդ իրավիճակում երկիր կառավարեն: Անխուսափելի են դրա հետևանքները, ինչին ամեն օր ականատես ենք լինում»,-շեշտում է մեր զրուցակիցը:

Կարծիքներ են նաև հնչում, որ երբ դիտարկում ես, թե որքան ֆինանսական միջոցներ են հատկացվում ասֆալտապատմանը և դպրոցների ու մանկապարտեզների կառուցմանը, ինչն, այո, ևս կարևոր է, տպավորություն է, թե իշխանություններն այս կատարված աշխատանքով նախապատրաստվում են հետագայում կայանալիք ընտրություններին: «Իրենց սատանայական մտածելակերպն ու դրանից բխող վարքագիծը դժվար է կանխատեսել, բայց մի բան վստահաբար կարելի է պնդել: Ինչ էլ անեն, իրենց բացարձակ շահն իշխանությունը պահելու շահն է, որն արդեն վաղուց հակադրված է մեր ազգային, պետական շահերին, և հետևանքներն էլ անդառնալի են լինում՝ խորացող աշխարհաքաղաքական ռիսկերից մինչև սոցիալական իրավիճակի, նաև տնտեսական անվտանգության սպառնալիքներ: Սա է իրողությունը: Փաստ է նաև, ինչը երևում է վերջին ելույթներից, որ իրենց իշխանությունը պահելու, մանևրելու համար մեր տուն, մեր երկիր են բերել աշխարհաքաղաքական ամենասուր լարվածության բախման կետերը: Սրանք խիստ վտանգավոր, առարկայական, ոչ թե վերացական սպառնալիքներ են: Մեր ժողովուրդը, մեր պետությունն ու հայրենիքը վճարում են սրանց՝ իշխանության աթոռը զավթելու գինը, և ցավոք, այդ գինը միայն տնտեսական չէ, սոցիալական չէ, հանրային կյանքի բոլոր ոլորտներում ձախողումները չեն, նախ և առաջ անվտանգային է և վերաբերում է մեր գոյաբանական հարցերին ու սպառնալիքներին»,-նշում է նա:

Նոյեմբերի 16-ին՝ Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով 2024 թ. պետբյուջեի նախագծին, ասաց, թե այն «պատմական ժամանակների պատմական բյուջե է»: Ժամանակներն, անխոս, պատմական են, ավաղ, ոչ դրական իմաստով, ինչը փաստում է նաև մեր զրուցակիցը: «Սա մեր պատմության սև էջերից է: Պատմական ժամանակներ են, որովհետև պատմության սև էջերը լինում են նաև պատմական շրջաններ, և մենք հիմա ապրում ենք մեր պատմության սև էջը: Իսկ բյուջեն պատմական է այնքանով, որքանով մեր պատմության սև էջ գրող խմբակը նաև գրել և ներկայացնում է այդ բյուջեն: Միայն այդքանով կարող ենք այն պատմական կոչել»,-եզրափակում է պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Չեխիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր խորհրդակցությունների մասին 2024 թվականին Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԵրեկվա հորդառատ անձրևի հետևանքով Երևանի Դավիթ Բեկ փողոցի բնակարանները ամբողջությամբ լցվել են ջրով (տեսանյութ) Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերությունները 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Սփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանը ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Երևանում տեղատարափ անձրևի հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ Մենք այսպիսի ելք չէինք սպասում՝ բռնի տեղահանում․ Արցախի թեմի առաջնորդ Միասին գծագրելու ենք այն ուղին, որը հնարավորություն կտա վերադառնալ Արցախ.Մետաքսե ՀակոբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովԱդրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը ԶՊՄԿ-ն ավելի քան 10 տարի առողջության ապահովագրություն է տրամադրում իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Նշված հասցեներում ջրանջատումներ կլինեն «Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԴաժան ու ողբերգական դեպք՝ Շիրակի մարզումԱշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Նշված հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Երևանը` «ջրհեղեղի» ժամանակ «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Թայվանը պատկանում է Չինաստանին, դրանում կասկած չկա․ Վուչիչ Աճ տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ և մեկ զոհ «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»