Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Որտե՞ղ է ստեղծվել առաջին լապշան, և ինչպե՞ս է առաջացել լապշակտրիչի գաղափարը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խմորային ուտեստները ժողովուրդներից յուրաքանչյուրի մշակույթի անբաժանելի մասն են։ Իսկ որտեղի՞ց է եկել մակարոնեղենի այնպիսի տեսակը, ինչպիսին լապշան է: Ներկայում հաստատ հնարավոր չի եղել պարզել դա, սակայն հայտնի է, որ մ.թ.ա. 4-րդ դարով թվագրվող էտրուսկական հարթաքանդակների վրա կան լապշա պատրաստող մարդկանց պատկերներ։ Թե ինչ լեզվից է առաջացել «լապշա» բառը, նույնպես անհայտ է։ Դրա մասին առաջին պաշտոնական հիշատակումը վերաբերում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակին և տանում է մեզ Հին Չինաստան: Եվրոպայում լապշան հայտնվել է ճանապարհորդ Մարկո Պոլոյի շնորհիվ, որը դա բերել է Չինաստանից 1292 թվականին։ Բոլորը գիտեն, թե ինչ է լապշան. խոսքը ալ յուրից, ձվից և աղից շաղախված խմորի բարակ, երկար շերտերի մասին է։ Նախկինում տանտիրուհիները ստիպված էին շատ ժամանակ ծախսել խմորը ձեռքով կտրատելու վրա։

Ընդ որում, խոհարարության գործընթացում ոչինչ չի փոխվել մինչև 20-րդ դարը, քանի դեռ Իտալիայից ներգաղթյալ Անջելո Վիտանտոնիոն 1906 թվականին արտոնագիր չի ստացել լապշա կտրող առաջին սարքի գյուտի համար: Հետո նման սարքերի վաճառքն իրականացվել է Villa Ware ընկերության միջոցով, որը գոյություն ունի մինչ օրս, սակայն այլևս չի պատկանում Վիտանտոնիո ընտանիքին: Առաջին լապշակտրիչը պատրաստված է եղել չուգունից, պողպատից և ունեցել է փայտե բռնակ։ Հզոր պտուտակների օգնությամբ սարքը ամրացվել է սեղանին հեշտ օգտագործման համար։ Կառուցվածքը բարդ չի եղել՝ կորպուս, չորս գլանակ և բռնակ։ Սկզբում կոշտ խմորը ձեռքով մի քանի անգամ գնդվում էր, այնուհետև անցկացվում էր զույգ փայտե գլանների միջով՝ դառնալով էլ ավելի բարակ։ Միայն դրանից հետո էր շերտը կտրատվում շեղբերով հագեցած մետաղական մյուս գլանների միջոցով։ Հիմա էլ ձեռքի լապշակտրիչները դեռևս մեծ պահանջարկ ունեն խոհարարների և սիրողների շրջանում:

Ներկայում լապշակտրիչները պատրաստվում են չժանգոտվող պողպատից, բայց դրանց կառուցվածքը գրեթե ոչ մի փոփոխության չի ենթարկվել։ Նման սարքերը ամրացված են սեղանին, ունեն 18 սմ չափի գլաններ և մոտ 3 կգ քաշ։ Թերևս միակ նորամուծությունը, որը նրանց տարբերում է իրենց նախնուց, հատուկ վարդակներն են, որոնք թույլ են տալիս պատրաստել տարբեր տեսակի լապշա, բացի դա, կա խմորի թերթիկի հաստությունը և կտրվածքի լայնությունը կարգավորելու հնարավորություն: Ընդ որում, ներկայում այդ խոհանոցային սարքի օգնությամբ կարելի է պատրաստել ոչ միայն տարատեսակ մակարոնեղեն, այլ նաև պելմենիներ, խինկալի, հարթ տորթեր։ Հետագայում տնական լապշա պատրաստելու գործում նորույթ է դարձել էլեկտրական լապշակտրիչը։ Խոհանոցային պարագաների արտադրությամբ զբաղվող ընկերությունները համեմատաբար վերջերս են սկսել թողարկել նման սարքեր:

Հիմա մարդուց պահանջվում է միայն խմոր պատրաստել, իսկ մեքենան ստանձնում է ինչպես գրտնակելու, այնպես էլ կտրելու գործը։ Անկասկած դրանք առավելություններ են ժամանակի և աշխատանքի խնայողության տեսակետից: Ժամանակակից էլեկտրական լապշակտրիչը կարող է րոպեում արտադրել մինչև 300 գրամ լապշա: Եվ դա անելու համար հարկավոր չէ անվերջ պտտել բռնակը, պարզապես պետք է սեղմել միացման կոճակը: Ամենից հաճախ նման սարքերում կարելի է ընտրել միայն խմորի շերտի լայնությունն ու հաստությունը, լրացուցիչ վարդակներ ներառված չեն, քանի որ մարմինը միաձույլ է։ Բացի դա, որոշ ընկերություններ ընտրել են ալ յումինը՝ որպես գլանների նյութ, քանի որ խմորը գործնականում չի կպչում դրան, և սարքը մաքրելու համար պարզապես պետք է սրբել մակարոնեղենի կտրիչը չոր շորով կամ մաքրել խոզանակով:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուսուցչուհին՝ դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՀայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացները Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը Կիրանցը՝ հատուկ գոտի․ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված էԵրևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինը կողաշրջվել է Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումԱշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»Վրաստանը կանգնել է վտանգավոր հետագծի վրա. Պետդեպը՝ վիճահարույց օրինագծի և զանգվածային ցույցերի մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ինՀարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»ՌԴ ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Սպանություն՝ Երևանում Նա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Մարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ Սրբազան Կառավարության ղեկավարի համար, ո՛չ սեփական հայրենիք կա, ո՛չ սեփական ժողովուրդ կա, ո՛չ էլ սեփական պետություն. Բագրատ Սրբազան Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանԱնցյալում ձեզնից ոմանք եղել են հին արժեքների կրողներից, շատ շատերը ոչինչ են եղել, իսկ այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Սեյրան Օհանյանը՝ իշխանություններին Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՎրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի ընկերությունների դեմ՝ Իսրայելին աջակցելու համար Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանԿյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ է Բագրատ Սրբազանը Ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտ է Կիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվել Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա»․ Գառնիկ Դանիելյան Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերինԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Իրավիճակը` Կիրանցում պայթյունավտանգ է. կան հարյուրավոր ոստիկաններ «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան ՌԴ օդային տարածքում ոչնչացվել է 12 անօդաչու թռչող սարք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ոսկու գինն աճել է Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր