Yerevan, 17.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Որտե՞ղ է ստեղծվել առաջին լապշան, և ինչպե՞ս է առաջացել լապշակտրիչի գաղափարը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խմորային ուտեստները ժողովուրդներից յուրաքանչյուրի մշակույթի անբաժանելի մասն են։ Իսկ որտեղի՞ց է եկել մակարոնեղենի այնպիսի տեսակը, ինչպիսին լապշան է: Ներկայում հաստատ հնարավոր չի եղել պարզել դա, սակայն հայտնի է, որ մ.թ.ա. 4-րդ դարով թվագրվող էտրուսկական հարթաքանդակների վրա կան լապշա պատրաստող մարդկանց պատկերներ։ Թե ինչ լեզվից է առաջացել «լապշա» բառը, նույնպես անհայտ է։ Դրա մասին առաջին պաշտոնական հիշատակումը վերաբերում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակին և տանում է մեզ Հին Չինաստան: Եվրոպայում լապշան հայտնվել է ճանապարհորդ Մարկո Պոլոյի շնորհիվ, որը դա բերել է Չինաստանից 1292 թվականին։ Բոլորը գիտեն, թե ինչ է լապշան. խոսքը ալ յուրից, ձվից և աղից շաղախված խմորի բարակ, երկար շերտերի մասին է։ Նախկինում տանտիրուհիները ստիպված էին շատ ժամանակ ծախսել խմորը ձեռքով կտրատելու վրա։

Ընդ որում, խոհարարության գործընթացում ոչինչ չի փոխվել մինչև 20-րդ դարը, քանի դեռ Իտալիայից ներգաղթյալ Անջելո Վիտանտոնիոն 1906 թվականին արտոնագիր չի ստացել լապշա կտրող առաջին սարքի գյուտի համար: Հետո նման սարքերի վաճառքն իրականացվել է Villa Ware ընկերության միջոցով, որը գոյություն ունի մինչ օրս, սակայն այլևս չի պատկանում Վիտանտոնիո ընտանիքին: Առաջին լապշակտրիչը պատրաստված է եղել չուգունից, պողպատից և ունեցել է փայտե բռնակ։ Հզոր պտուտակների օգնությամբ սարքը ամրացվել է սեղանին հեշտ օգտագործման համար։ Կառուցվածքը բարդ չի եղել՝ կորպուս, չորս գլանակ և բռնակ։ Սկզբում կոշտ խմորը ձեռքով մի քանի անգամ գնդվում էր, այնուհետև անցկացվում էր զույգ փայտե գլանների միջով՝ դառնալով էլ ավելի բարակ։ Միայն դրանից հետո էր շերտը կտրատվում շեղբերով հագեցած մետաղական մյուս գլանների միջոցով։ Հիմա էլ ձեռքի լապշակտրիչները դեռևս մեծ պահանջարկ ունեն խոհարարների և սիրողների շրջանում:

Ներկայում լապշակտրիչները պատրաստվում են չժանգոտվող պողպատից, բայց դրանց կառուցվածքը գրեթե ոչ մի փոփոխության չի ենթարկվել։ Նման սարքերը ամրացված են սեղանին, ունեն 18 սմ չափի գլաններ և մոտ 3 կգ քաշ։ Թերևս միակ նորամուծությունը, որը նրանց տարբերում է իրենց նախնուց, հատուկ վարդակներն են, որոնք թույլ են տալիս պատրաստել տարբեր տեսակի լապշա, բացի դա, կա խմորի թերթիկի հաստությունը և կտրվածքի լայնությունը կարգավորելու հնարավորություն: Ընդ որում, ներկայում այդ խոհանոցային սարքի օգնությամբ կարելի է պատրաստել ոչ միայն տարատեսակ մակարոնեղեն, այլ նաև պելմենիներ, խինկալի, հարթ տորթեր։ Հետագայում տնական լապշա պատրաստելու գործում նորույթ է դարձել էլեկտրական լապշակտրիչը։ Խոհանոցային պարագաների արտադրությամբ զբաղվող ընկերությունները համեմատաբար վերջերս են սկսել թողարկել նման սարքեր:

Հիմա մարդուց պահանջվում է միայն խմոր պատրաստել, իսկ մեքենան ստանձնում է ինչպես գրտնակելու, այնպես էլ կտրելու գործը։ Անկասկած դրանք առավելություններ են ժամանակի և աշխատանքի խնայողության տեսակետից: Ժամանակակից էլեկտրական լապշակտրիչը կարող է րոպեում արտադրել մինչև 300 գրամ լապշա: Եվ դա անելու համար հարկավոր չէ անվերջ պտտել բռնակը, պարզապես պետք է սեղմել միացման կոճակը: Ամենից հաճախ նման սարքերում կարելի է ընտրել միայն խմորի շերտի լայնությունն ու հաստությունը, լրացուցիչ վարդակներ ներառված չեն, քանի որ մարմինը միաձույլ է։ Բացի դա, որոշ ընկերություններ ընտրել են ալ յումինը՝ որպես գլանների նյութ, քանի որ խմորը գործնականում չի կպչում դրան, և սարքը մաքրելու համար պարզապես պետք է սրբել մակարոնեղենի կտրիչը չոր շորով կամ մաքրել խոզանակով:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

"Artashisyan" branch of Amio Bank was reopenedFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback