Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս ենք հաշվում Հիսուսի Ծննդյան օրը

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ե՞րբ է ճիշտ նշել Քրիստոսի ծնունդը՝ դեկտեմբերի 25-ին, թե՞ հունվարի 6-ին։ Այս հարցը հետաքրքրում է գրեթե բոլոր քրիստոնյաներին: Պարզաբանում է հրապարակել Qahana.am-ը։

«Ս. Ծննդյան տոնը հունվարի 6–ին նշելը հիմնված է ավետարանական ճշմարտությունների վրա։ Հաշվարկը կատարվում է Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան օրից, ինչը հստակ է ըստ Ավետարանի։ Հրեական Քավության և Տաղավարահարաց տոները նշվում են թիշրի 10-22-ը (մեր տոմարով՝ սեպտեմբերի 27-հոկտեմբերի 9-ը)։

Հայտնի է, որ Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետիսը տրվեց հորը՝ Զաքարիային, երբ վերջինս, որպես տարվա քահանայապետ, պատրաստվում էր Քավության տոնին մտնել Սրբություն Սրբոց, որը լինում է տարին մեկ անգամ։

Ըստ Ղուկասի Ավետարանի, երբ Զաքարիան մտնում է Սրբություն Սրբոց, հրեշտակն ավետում է Հովհաննեսի ծնունդը, ինչին կասկածում է Զաքարիան և պապանձվում մինչև զավակի ծնվելը։ Այստեղից ելնելով՝ մենք կարող ենք հաշվել Հովհաննեսի ծննդյան օրը, որից վեց ամիս հետո, ըստ Ավետարանի, ծնվեց Քրիստոս։

Այլ կերպ՝ երբ ճշտում ենք, որ Հովհաննես Մկրտիչի մայրը հղացավ հոկտեմբերի 10–ին, ապա այդտեղից հաշվում ենք վեց ամիս և գտնում ավետման օրը (ապրիլի 7), որից էլ հաշվելով ինն ամիս՝ ստանում ենք Ս. Ծննդյան օրը (հունվարի 6)։ Խնդիրն այն է, թե մենք ինչպես ենք հաշվում Զաքարիայի և Եղիսաբեթի (Հովհաննես Մկրտչի ծնողների) մերձեցման օրը. տոների սկզբի՞ն, երբ տրվեց ավետիսը և Զաքարիան պապանձվեց, թե՞ տոներից հետո, երբ ավարտվեցին ծիսակարգերը և Զաքարիան վերադարձավ տուն։

Եթե ընդունեք, որ Եղիսաբեթը հղիացավ Զաքարիայի պապանձման օրը՝ թիշրի 10–ին (սեպտեմբերի 27), ապա Հիսուսի ծննդյան օրը կստացվի դեկտեմբերի 25-ը, իսկ եթե հիմք վերցնենք թիշրի 22-ը (հոկտեմբերի 9), ապա Հիսուսի ծնունդը կլինի հունվարի 6-ին։

Հարկ է նշել, որ Զաքարիան չէր կարող թիշրի 10–ին (սեպտեմբերի 27) թողնել ժողովրդին, գնալ իր լեռնակողմի տունը և մերձենալ իր կնոջը: Այդ օրերին Քավության և Տաղավարահարաց տոների կապակցությամբ այնտեղ էր հավաքվում ամբողջ Իսրայելը՝ նվերներով ու պատարագներով հանդերձ։ Անհավատալի է, որ Զաքարիան, լինելով օրինապահ քահանա, Օրենքով պահանջվածը կատարելուց առաջ՝ երկու գլխավոր տոների միջակայքում, գնար իր կնոջ մոտ: Դրանով նա, ըստ Օրենքի հրամանի, ամբողջ Իսրայելի արուների վրա ամոթ կսփռեր: Իսկ Ղուկաս ավետարանիչն այս կապակցությամբ ասում է. «Եվ երբ պաշտամունքի իր օրերը լրացան, գնաց իր տունը: Այդ օրերից հետո նրա կինը՝ Եղիսաբեթը, հղիացավ» (Ղուկ. 1:23-24):

Թիշրի 10-ին եղավ Զաքարիայի մուտքը Սրբություն Սրբոց ու պապանձումը, որն ըստ հռոմեական օրացույցի՝ սեպտեմբերի 27-ին էր: Իսկ թիշրի 15-ին, որը հոկտեմբերի 2-ն է, Տաղավարահարաց տոնն է, (հիշատակը հրեաների՝ քառասուն տարի տաղավարներում բնակվելու) որը տևում էր մինչև թիշրի 22-ը (հոկտեմբերի 9):
Զաքարիան այդ օրն է գնում իր տուն, և այդ օրերից հետո է, ըստ Ավետարանի, հղիանում Եղիսաբեթը, այսինքն՝ հոկտեմբերի 10-ին:

Այսպիսով, Զաքարիայի պապանձումը եղավ սեպտեմբերի 27-ին, իսկ հոկտեմբերի 10-ին եղավ Եղիսաբեթի հղացումը: Այստեղից հաշվելով 6 ամիս՝ 180 օր՝ հասնում ենք նիսանի 16-ին, որն ապրիլի 6-ն է: Եվ ապրիլի 7-ին լինում է Գաբրիելի ավետումը: Ապա, ըստ անդրանիկների օրենքի, հաշվելով 276 օր՝ ինն ամիս հինգ օր՝ որպես սուրբ Աստվածածնի հղիության օրեր, հասնում ենք տեբեթի 21-ին, որը հունվարի 6-ն է»,-նշվում է պարզաբանման մեջ:

Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԵրեկվա հորդառատ անձրևի հետևանքով Երևանի Դավիթ Բեկ փողոցի բնակարանները ամբողջությամբ լցվել են ջրով (տեսանյութ) Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերությունները 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Սփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանը ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Հնագույն սանրվածք, որ ժամանակ առ ժամանակ «մոդայիկ» է դառնում. «Փաստ»Երևանում տեղատարափ անձրևի հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ Մենք այսպիսի ելք չէինք սպասում՝ բռնի տեղահանում․ Արցախի թեմի առաջնորդ Միասին գծագրելու ենք այն ուղին, որը հնարավորություն կտա վերադառնալ Արցախ.Մետաքսե ՀակոբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՄԱՅԻՍԻ). Երևանում սկսել է գործել հեռախոսային ցանցը. «Փաստ»Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Մեծ ֆուտբոլն ու աշխարհաքաղաքականությունը. ի՞նչ ճակատագիր կունենա Արցախի ֆուտբոլային թիմը. «Փաստ»Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովԱդրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը ԶՊՄԿ-ն ավելի քան 10 տարի առողջության ապահովագրություն է տրամադրում իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին «Ադրբեջանը փորձում է խորամանկել». «Փաստ»Նշված հասցեներում ջրանջատումներ կլինեն «Մեծացրեցի, ուղարկեցի բանակ ու մի եռագույն դրոշ ստացա, ուրիշ ոչինչ. ամեն րոպե Արտյոմիս ծիծաղով, իր անուշ տեսքով եմ ապրում». Արտյոմ Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Քարինտակում. «Փաստ»Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԴաժան ու ողբերգական դեպք՝ Շիրակի մարզումԱշխարհաքաղաքական բախման տարածաշրջանային հեռանկարը. «Փաստ»Նշված հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Երևանը` «ջրհեղեղի» ժամանակ «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Թայվանը պատկանում է Չինաստանին, դրանում կասկած չկա․ Վուչիչ Աճ տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան տուժածներ և մեկ զոհ «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆ Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ)