Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ Արևմուտքի հետ մեծ հույսեր կապել պետք չէ. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոտ 22 ամիս է, ինչ Ուկրաինայում շարունակվում է պատերազմը, բայց դեռ տեսանելի չէ կողմերից որևէ մեկի առավելությունը։ Սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանը կարող է հաղթանակ տանել այն դեպքում, երբ Արևմուտքը դադարի աջակցություն տրամադրել Ուկրաինային։ Միաժամանակ, եթե անցած տարի ու այս տարվա սկզբին մեծ ոգևորություն կար Ուկրաինային աջակցություն տրամադրելու հարցում, ապա տեսանելի է, որ այդ ոգևորությունն արևմտյան երկրներում, մասնավորապես ԱՄՆ-ում նվազել է։ Խնդիրն այն է, որ երբ ռուսական զորքերը նահանջեցին Կիևի հատվածից, Արևմուտքում հույս ունեին, որ Ռուսաստանը կպարտվի։ Իսկ Ուկրաինան էլ ընդգծում էր, թե արևմտյան աջակցությունն իրենց շատ է հարկավոր, քանի որ հակահարձակում են սկսելու ու վերականգնելու են իրենց տարածքային ամբողջականությունը։ Հունիսին Ուկրաինան սկսեց հակահարձակումը, սակայն այդպես էլ այն տեսանելի արդյունքներ չունեցավ։ Հիմա ամեն ինչ ավելի է բարդացել:

Ի մասնավորի, եթե մեկ տարի առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ամերիկյան աջակցություն էր խոստանում Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի, ապա ներկա փուլում իրավիճակ է փոխվել։ Զելենսկու՝ վերջերս Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Բայդենն արդեն հայտարարեց, թե ԱՄՆ-ը խիստ կարևոր զենք և տեխնիկա կտրամադրի, քանի դեռ կարող է: Չկա նաև այն երկկուսակցական ջերմությունը, որով Զելենսկուն դիմավորում էին Կոնգրեսում մեկ տարի առաջ իր այցի ժամանակ: Ավելին, Կոնգրեսի հանրապետականներն ուղղակի արգելափակեցին Ուկրաինայի համար նախատեսված ԱՄՆ աջակցության փաթեթը։ Հանրապետականները գտնում են, որ Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանի հարցն ավելի կարևոր է, քանի որ օրական հազարավոր անօրինական միգրանտներ են ներթափանցում ԱՄՆ, և պետք է միջոցներ ձեռնարկել սահմանն անանցանելի դարձնելու համար։ Բացի այդ, ամերիկյան հասարակության շրջանում դժգոհություն է հասունանում, քանի որ Ուկրաինային տրամադրվող օգնության փաթեթը ձևավորվում է քաղաքացիների վճարած հարկերից կամ հանրային միջոցներից, որը կարելի է ուղղել սեփական երկիրը զարգացնելու կամ առկա խնդիրները լուծելու ուղղությամբ։

Արդյունքում ԱՄՆ Կոնգրեսն արձակուրդ կգնա՝ առանց Ուկրաինային օգնություն տրամադրելու մասին համաձայնության, իսկ Ուկրաինային տրամադրված սպառազինության պաշարները սպառման ճանապարհին են։ Ուստի, բացառված չէ, որ Ուկրաինան շուտով կարող է միայնակ մնալ ռուսական բանակի հարձակման առաջ։ Այս օրինակը պետք է դաս լինի նաև մեզ համար։ Խնդիրն այն է, որ վերջին շրջանում հայկական հանրության շրջանում այնպիսի տրամադրություններ են գեներացվում, թե Հայաստանն իր հույսը պետք է կապի Արևմուտքի հետ՝ երես դարձնելով Ռուսաստանից։ Ու եթե Հայաստանին որոշ արևմտյան, մասնավորապես ֆրանսիական սպառազինություն էլ մատակարարվում է, ապա դրանով անհնար է իրավիճակ փոխել այն պարագայում, երբ Ադրբեջանն ուղղակի միլիարդավոր դոլարների զենքեր է գնել։

Ֆրանսիական մամուլում նույնիսկ տեղեկություն տարածվեց, որ Հայաստան ուղարկված Բաստիոն զրահամեքենաները իրականում նախատեսված են եղել Ուկրաինայի համար, բայց ուկրաինացիները հրաժարվել են դրանք ընդունել՝ հաշվի առնելով դրանց պաշտպանվածության աստիճանը։ Միևնույն ժամանակ, Արևմուտքը կարող է Հայաստանին հարձակողական զենքեր տրամադրել, բայց դա չի անում, որովհետև արևմտյան ռազմաքաղաքական բլոկը ոչ թե շահագրգռված է Հայաստանի հզորացմամբ, այլ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հարցում։ Ու եթե, ասենք, Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, հնարավոր է, որ փորձեն ավելի մեծ ծավալների սպառազինություններ մատակարարել, բայց Ուկրաինայի օրինակը ցույց է տալիս, որ նույնիսկ դա երաշխիք չէ, որ, ի վերջո, միայնակ չեն թողնի Հայաստանին։

Մանավանդ, որ մենք դրա պատմական օրինակն ունենք, երբ արևմտյան երկրների դաշնակից Հայաստանի առաջին հանրապետությունն ուղղակի միանյակ մնաց քեմալական Թուրքիայի հարձակմանը դեմ հանդիման։ Մյուս կողմից էլ՝ եթե Արևմուտքը հավատարիմ է իր դավանած սկզբունքներին ու տրամադրված է աջակցել Հայաստանին, ապա ինչո՞ւ արևմտյան երկրներն ու կազմակերպություններն աչք փակեցին Ադրբեջանի կատարած հանցագործությունների առաջ։ Այնպես որ, անվտանգային առումով Արևմուտքի հետ լուրջ հույսեր կապել պետք չէ, մանավանդ այն պարագայում, երբ Ռուսաստանը շատ կոշտ կարող է արձագանքել, որից կտուժի ոչ այնքան Արևմուտքը, որքան Հայաստանը։ Այնպես որ, անհրաժեշտ է շատ նուրբ քաղաքականություն վարել՝ զարգացնել համագործակցությունը Արևմուտքի հետ՝ միաժամանակ չկտրելով նաև անվտանգային հարաբերությունների թելը Ռուսաստանի հետ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը՝ վերակենդանացման բաժանմունքի և սրտի փոխպատվաստման մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դի Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»Կիևում հարձակման սպառնալիքի պատճառով տարհանվել են հիվանդանոցների բոլոր հիվանդներն ու բուժանձնակազմը Ինչ է կատարվել. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջիցՓաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Վերջ. Իննան ու Գոշը բաժանվե՞լ են. բացառիկ մանրամասներ Ալ Հիլալը հաղթեց Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ուկրաինան գրոհել է Կրասնոդարի վրա․ ի՞նչ է հայտնիԱմերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ) Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձանց հիվանդանոց են տեղափոխել Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ձեր բախտը շատ հարցերում բերում է. ապրիլի 27-ի աստղագուշակԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ)