Երևան, 18.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Շարունակում ենք զբաղվել... ոչնչով. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շատերն են երևի պարբերաբար իրենք իրենց, կամ իրար հետ զրույցներում հարց տալիս՝ «էս ի՞նչ ենք անում... հայերով»: Սակայն, հաշվի առնելով իրավիճակն ու առկա սպառնալիքները, թերևս ավելի տեղին կլիներ շեշտադրումը, թե՝ ինչ(եր) չենք անում հայերով: Բայց նախ՝ պետք է տալ մեկ այլ կարևոր հարց. ի՞նչ է անում թշնամին, տվյալ դեպքում՝ Ադրբեջանը, եթե կուզեք՝ այդ մարդակեր ու հայատյաց պետական կազմավորման պարագլուխ Ալիևը: Մակերեսային դիտարկումների սիրահարների տեսանկյունից՝ Ալիևը, գտնվելով իր պաշտոնավարման վարկանիշային բարձրակետում, զբաղված է «վերընտրություն» բեմադրելով, այսպես ասած՝ «արտահերթ նախագահական ընտրություններ» է անում: Իսկ իրականում և գործնականում թշնամին, ի դեմս Ալիևի, պատրաստվում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի, ինչի մասին տևական ժամանակ զգուշացնում են բազմաթիվ փորձագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ:

Զինվում է, թարմացնում ու լրացնում է իր սպառազինությունը, դիվանագիտական երևացող, բայց ավելի շատ չերևացող խողովակներով իր համար ապահովում է հնարավորինս ձեռնտու պայմաններ՝ նախատեսած ագրեսիայի կամ իրավիճակի լարման դեպքում ձեռքերին ազատություն տալու համար: Ավելին, թշնամին չէր էլ դադարեցրել պատերազմական գործելակերպը, այս ընթացքում, ինչպես հիմա ընդունված է ասել, «հիբրիդային պատերազմ» էր շարունակում վարել: Այդօրինակ պատերազմի կոնտեքստում են քարոզչահոգեբանական ագրեսիվ գործողությունները՝ Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» հռչակելը, Հայաստանի մարզերը ադրբեջանական «տեղանուններով» նշող քարտեզներ տարածելը, Արցախի գերված ղեկավարների բանտային նկարները տարածելը, ռազմաշունչ հռետորաբանությունը և այլն, և այսպես շարունակ:

Մեկը չէ, երկուսը չէ, դրսևորումներն էլ ամենօրյա են ու քաջածանոթ լրահոսին թեկուզ աչքի պոչով հետևողներին: Իսկ չհետևողների համար միևնույնն է. եթե նույնիսկ մարտական գործողությունները ծավալվեն նրանց շենքերի շքամուտքերի մոտ, էլի շարունակելու են մրմնջալ, թե՝ «դե, ինչ ուզում է՝ լինի, միայն թե... խաղաղություն լինի»: Բայց թողնենք ինքզինքը գիտակցաբար երազախաբության մատնող այդ յուրօրինակ հայրենակիցներին և դառնանք հարցին, թե ի՞նչ ենք անում առկա սպառնալիքների դեմ հանդիման: Ժողովրդական բառուբանով ասած՝ ի՞նչ բանի ենք: Ճիշտ է, Սահմանադրություն ենք փոխում, իսկ եթե ավելի ստույգ ասենք՝ ոտքով-գլխով ընկղմվել ենք Նիկոլ Փաշինյանի նետած խայծային թեմայի՝ «նոր Սահմանադրության» քննարկումների մեջ: Բանակից փողով «թռնելու» օրինագիծ ենք ընդունում: Կոչումներն ենք վերացնում: Չծանրաբեռնենք. յուրաքանչյուրը կարող է շարունակել թվարկումը: Այսինքն, մեզ հուզող հարցադրման տեսանկյունից՝ մենք զբաղված ենք... ոչնչով, ոչ մի բանով: Ո՛չ մի: Մի հատ էլ ընդգծենք. թշնամին պատրաստվում է պատերազմի, մենք... ոչ մի բան չենք անում:

Շարունակում ենք արձանագրել Հայոց բանակում ոչ մարտական պայմաններում կորուստները: Տարին նոր-նոր է սկսվել, բայց արդեն 4 զոհ ունենք: Թշնամին պատերազմի՞ է պատրաստվում: Գլուխը՝ քարին: Նիկոլ Փաշինյանը կգնա որևէ դպրոց, հանդերձարանի կախիչները կքաշքշի, ցնցուղներն ու զուգարանակոնքերը կցնցի, իսկ թշնամին երևի միայն այդ տեսարաններից կվատանա ու բերանքսիվայր կգետնատարածվի... Մի խոսքով, մենք շարունակում ենք ոչինչ չանել: Ու սա միայն այս իշխանություններին չի վերաբերում: Նրանց դեպքում ամեն ինչ պարզ է: Ավելին, նրանք հենց ամեն ինչ անում են: Ճիշտ է, ոչ մեր հարցադրման կոնտեքստում, այլ իրենց նպատակները մինչև վերջ կյանքի կոչելու, պատերազմի ու հազարավորների մահվան պատճառ դառնալուց, Արցախն ուրանալուց, Արցախը թշնամու հոշոտմանը հանձնելուց, արցախցիներին տնանկ անելուց հետո հիմա էլ պատրաստվում են նոր զիջումների՝ մեզ բոլորիս զբաղեցնելով վերը նշված ու բազմաթիվ նման հարցերով: Ու զբաղեցնում են: Իսկ մենք շարունակում ենք զբաղվել պարզ ա պես... ոչնչով: Առավեագույնը ՝ դժգոհելով:

Հ.Գ.-Հա, չմոռանանք, «Հայոց պատմություն» առարկան էլ դարձնում ենք «Հայաստանի պատմություն»: Ծափ տվե՛ք, արա՛...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներԱնչափ հուզիչ. Ինչպես է Տաթև Ասատրյանը նշել Նժդեհի ծնունդը«Թուրքին բերել, կանգնեցրել են, ի՞նչ անվտանգություն». Կիրանցի բնակչուհին չզսպեց արցունքները ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են․ «Ազատություն» Ամուսնացել է«շեֆի» քենու հետ և ստեղծել նոր, առավել կատարյալ գինիներ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ). Առաջին խոտհնձիչները, գրամոֆոնային առաջին սկավառակները, առաջին ուղղաթիռային հրապարակը. «Փաստ»Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Խոչընդոտը պետք է հեռացվի կամ հեռանա․ Բագրատ Սրբազան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»ԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին․ Սպիտակ տուն Որտե՞ղ և ինչպե՞ս են Գևորգն ու Քրիստինան նշել երգչի ծննդյան տարեդարձը. բացառիկ կադրեր Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՆրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Տեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ Սրբազան Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի «Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»Ռոնալդուն արդյունավետության նոր ռեկորդ է գրանցել Հիմա. Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանՇքեղ ձևավորում և տորթ. պարուհի Մարիա Չանդիրյանի և փոքրիկի դուրս գրումը հիվանդանոցից Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Այսօր նշվում է թանգարանների միջազգային օրը Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել մայիսի 18-ին Գետից դուրս է բերվել 2 օր որոնվող ռեստորանի աշխատակցուհու մարմինը «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»29-ամյա կինը ամուսնուց գողացել է մոտ 2,5 միլիոն դրամ, ոսկյա զարդեր և խաղադրույք արել Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կետրոնում կլինեն փակ փողոցներ Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մայիսի 18-ի աստղագուշակՎթար Երևան-Գյnւմրի ճանապարհին. զnհ nւ վիրավnր կան (լուսանկարներ) Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ՌԴ «Հյուսիս» բանակախումբը ազատագրել է Խարկովում` Վոլչանսկի մոտ գտնվող Ստարիցա բնակավայրըԿիրանցում գումար են առաջարկել, մարդիկ մերժել են՝ ասելով, որ հայրենիքը գումարով վաճառող չեն. Դանիելյան (տեսանյութ)Մխիթարյանը միջազգային հանրությանը հիշեցրել է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինԱյդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ«Ներկայումս Խարկովը վերցնելու պլաններ չկան, իսկ Ռուսաստանի զինված ուժերն ամեն օր առաջընթաց են գրանցում այդ ուղղությամբ»․ Պուտին«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնակեցման ապօրինի գործընթացըԾնողները կտուգանվեն երեխաների ծխելու համար