Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչու է Արեւմուտքը դեղին քարտ ցույց տալիս Ադրբեջանին. 3 տարբեր տեսակետ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) նախօրեին Ադրբեջանին հեռացրեց կառույցից՝ առնվազն մեկ տարով, եւ որոշեց, որ նա կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։ ԵԽԽՎ-ն Ադրբեջանի պատվիրակությանը հեռացրել է Վեհաժողովից՝ մարդու իրավունքների խախտումների, ԼՂ-ում ստեղծված իրավիճակի եւ ԵԽԽՎ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու պատճառով։ Կառույցում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի փոխանցմամբ՝ բանաձեւում մասնավորապես վկայակոչված է 2023թ․ հունիսին ընդունված «Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձեւը եւ շեշտված Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ երթեւեկության բացակայությունը՝ «ցնցվելով այն փաստից, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ճանաչել շուրջ 10 ամիս ձգված իրավիճակից բխող լուրջ հումանիտար եւ մարդու իրավունքների հետեւանքները»: Վեհաժողովը խորը ափսոսանք է հայտնել, որ փաստահավաք առաքելության շրջանակներում Լաչինի միջանցքի հարցով ԵԽԽՎ զեկուցողը հնարավորություն չի ունեցել մեկնել Լաչինի միջանցք։ Բացի այդ՝ ԵԽԽՎ դիտորդները չեն հրավիրվել Ադրբեջանում փետրվարի 7-ին նշանակված նախագահական ընտրություններին։

Մինչ Վեհաժողովը կընդուներ հիշյալ որոշումը, մի ոտ շուտ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունն առաջ ընկնելով հայտարարեց, որ դադարեցնում է  համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ՝ ի նշան իրենց երկրի նկատմամբ կիրառվող երկակի ստանդարտների։ Ըստ այդ հայտարարության՝ ԵԽԽՎ-ի վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ կտրուկ վատթարացավ անցյալ տարվա սեպտեմբերին «ինքնիշխանության վերականգնումից» հետո։ «Արդեն հոկտեմբերին ԵԽԽՎ-ն միակողմանի բանաձեւ է ընդունել, որում Բաքվին մեղադրել է Ղարաբաղի հայերին «բռնի տեղահանելու» մեջ»,- ասվում է Ադրբեջանի պատվիրակության տարածած հայտարարության մեջ։

ԵԽԽՎ-ի որոշումը մեծ հրճվանք է առաջացրել իշխանական շրջանակներում` այս որոշումը ներկայացվում է որպես իշխանության հուժկու դիվանագիտական հաղթանակ, այն դեպքում, երբ այն «ճաշից հետո մանանեխ պետք չէ» հայտնի ասացվածքն է հիշեցնում, քանի որ Ադրբեջանի նկատմամբ պատժիչ գործողություններ են փորձում իրականացնել Արցախի հանձնումից եւ արցախցիների բռնի տեղահանումից հետո։ Ուշագրավ է, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ ընդդիմադիրները լռում են այս առիթով: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը մեզ ասաց, որ չի ցանկանում այս կապակցությամբ որեւէ մեկնաբանություն անել: Հարցին` չե՞ք ուզում խոսել իշխանությունների դիվանագիտական հուժկու հաղթանակի մասին, Մամիջանյանը կրկին հրաժարվեց մեկնաբանություն տալուց։

Բայց ընդդիմադիր որոշ այլ շրջանակներ ՔՊ-ականներին փորձում էին յոթերորդ երկնքից ցած իջեցնել` վերլուծելով, որ ԵԽԽՎ որոշումը որեւէ լուրջ հետեւանք չի կարող ունենալ Ադրբեջանի դեպքում եւ Ալիեւին չի բերելու կառուցողական դաշտ։ Եվ դա հիմնավորելու համար պետք չէ հեռուն գնալ` Ռուսաստանի օրինակը մեր առջեւ է, որին ԵԽԽՎ-ն 2014 թվականին զրկել էր ձայնի իրավունքից, իսկ 2022-ին վտարել ԵԽԽՎ կազմից` Ուկրաինայի դեմ պատերազմ սանձազերծելու համար, բայց Ռուսաստանը ո՛չ հետեւություններ արեց, ո՛չ էլ առանձնապես տուժեց այս սանկցիաներից։ 

Վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը շատ վաղուց չի համապատասխանում Եվրոպայի խորհրդի չափանիշներին՝ մարդու իրավունքների, իրավունքի գերակայության եւ ժողովրդավարության համատեքստում։ «Այն որոշումը, որ կայացվեց ԵԽԽՎ-ում երեկ, կարելի է ինչ-որ առումով նաեւ ուշացած համարել, որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում, եւ այդ պետությունն իրականացրեց Լեռնային Ղարաբաղում, պետք է նման որոշման հանգեցներ շատ ավելի շուտ։ Բայց, ինչպես ասում են, «լավ է ուշ, քան երբեք»։ Այս իմաստով հույս ունեմ, որ Ադրբեջանում այս որոշումից հետեւություն կանեն, որովհետեւ այն, ինչ տեղի է ունեցել ԼՂ-ում, խոսքը 120 հազար մարդու էթնիկ զտման, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների եւ այն բոլոր խախտումների մասին է, որոնց մասին մենք երկար տարիներ խոսել ենք, այդ թվում՝ ես, երբ ԵԽԽՎ պատվիրակ էի։ Դրանք կրկնվող, շարունակվող խախտումներ են, չեն ավարտվել եւ հենց հիմա էլ շարունակվում են: Այդ իմաստով պետք է հույս հայտնել, որ նման որոշումից Ադրբեջանը պետք է հետեւություններ անի։ Իսկ թե ինչու հենց հիմա այդ որոշումը կայացվեց, բազմաթիվ ֆակտորներ կան, որոնք կարող են համընկնել կամ չհամընկնել, ամեն դեպքում, այո, զարմանքը կա՝ ինչո՞ւ հիմա, ոչ թե ավելի վաղ, որովհետեւ, կրկնում եմ՝ Ադրբեջանը վաղուց չի համապատասխանում Եվրոպայի հիմնարար փաստաթղթերին, Եվրոպական դատարանի բազմաթիվ որոշումներ կան, որոնք Ադրբեջանը չի կատարել, չի կատարում եւ այլն»,- ասաց Մարուքյանը։

Արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի կարծիքով՝ սպասելի էր նման որոշումը, քանի որ Ադրբեջանը դուրս է գալիս Արեւմուտքի վերահսկողությունից եւ սերտ համագործակցում է ՌԴ-ի եւ Իրանի հետ։ «Արեւմուտքը փորձեց աչքերը փակել Արցախի բռնի հայաթափման փաստի վրա՝ հույս ունենալով, որ դա կհեշտացնի խաղաղության պայմանագիր կոչվող չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումը, եւ այդպիսով Ադրբեջանն Արեւմուտքի նկատմամբ իր հանձնառությունը կկատարի, որն է` Իրանի դեմ գործողությունների իրականացումը, սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանը ցանկություն չունի իրականացնելու՝ լավ հասկանալով դրա կործանարար հետեւանքները։ Այս առումով պատահական չէ, որ Ալիեւն Արցախը ստանալուց հետո կտրուկ շրջադարձ արեց դեպի ռուս-իրանական թեւը՝ ռուս խաղաղապահներին պահելով Արցախում, այն պարագայում, երբ շրջափակման ընթացքում պարբերաբար բարձրացնում էր խաղաղապահների՝ Արցախից հեռանալու հարցը։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանն Իրանի հետ ռազմական վարժանքներ իրականացրեց Կասպից ծովում, եւ սկսեցին քննարկել Իրանում դեսպանության վերաբացման եւ դեսպանի վերադարձի հարցը։ Սրան նախորդեց Գրանադա չգնալը, հաջորդեց արեւմտյան հարթակներին մատ ցույց տալը եւ շանտաժի լեզվով խոսելը, ռուսական հարթակի միջոցով իր ունեցած պարտավորություններից հրաժարվելու քայլեր իրականացնելը։ Բնական է, որ Արեւմուտքը սա չի կարող երկար հանդուրժել, քանի որ տասնամյակներով հսկայական ներդրումներ է արել թե՛ ֆինանսական, թե՛ ռազմական, թե՛ այլ միջոցներով, ուստի Արեւմուտքը որոշեց դեղին քարտ ցույց տալու գործիքակազմն օգտագործել՝ տարբեր խորհրդարաններում բանաձեւերի տեսքով: Այս շարքում է Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւը, ԵԽԽՎ-ում նախօրեին ընդունված բանաձեւը»:

Ավելին՝ այստեղ

Արհմիություններ՝ անցյալի մնացու՞կ, թե՞ աշխատողների իրավունքների պաշտպաններԼեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելԲախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Zhongtong» և թիվ 1 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսները. կա վիրավոր Կիրանցի ճանապարհ են իջել սարիգյուղցի երեխաներ․ միանում են Տավուշի համար պայքարին. տեսանյութԲելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ զինվորականների վրաԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա. տեսանյութԱրծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվելԵրևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային էժան են. գները այս պահինSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը (լուսանկարներ)Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինԵրևանի դպրոցներից մեկում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնությունԵրևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց վթարի հետևանքով տուժած զինծառայողների մասինԻնչպես են սև բերետավորները ուրախանում կիրանցիների նկատմամբ բռնություն կիրառելու համար«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացՏեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները. Արտակ ԶաքարյանՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել Առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայիԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Ուսուցչուհին՝ դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՀայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացները Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը Կիրանցը՝ հատուկ գոտի․ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված էԵրևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինը կողաշրջվել է Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Օդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումԱշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»Վրաստանը կանգնել է վտանգավոր հետագծի վրա. Պետդեպը՝ վիճահարույց օրինագծի և զանգվածային ցույցերի մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին