Yerevan, 17.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչու է Արեւմուտքը դեղին քարտ ցույց տալիս Ադրբեջանին. 3 տարբեր տեսակետ

ANALYSIS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) նախօրեին Ադրբեջանին հեռացրեց կառույցից՝ առնվազն մեկ տարով, եւ որոշեց, որ նա կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։ ԵԽԽՎ-ն Ադրբեջանի պատվիրակությանը հեռացրել է Վեհաժողովից՝ մարդու իրավունքների խախտումների, ԼՂ-ում ստեղծված իրավիճակի եւ ԵԽԽՎ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու պատճառով։ Կառույցում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի փոխանցմամբ՝ բանաձեւում մասնավորապես վկայակոչված է 2023թ․ հունիսին ընդունված «Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձեւը եւ շեշտված Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ երթեւեկության բացակայությունը՝ «ցնցվելով այն փաստից, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ճանաչել շուրջ 10 ամիս ձգված իրավիճակից բխող լուրջ հումանիտար եւ մարդու իրավունքների հետեւանքները»: Վեհաժողովը խորը ափսոսանք է հայտնել, որ փաստահավաք առաքելության շրջանակներում Լաչինի միջանցքի հարցով ԵԽԽՎ զեկուցողը հնարավորություն չի ունեցել մեկնել Լաչինի միջանցք։ Բացի այդ՝ ԵԽԽՎ դիտորդները չեն հրավիրվել Ադրբեջանում փետրվարի 7-ին նշանակված նախագահական ընտրություններին։

Մինչ Վեհաժողովը կընդուներ հիշյալ որոշումը, մի ոտ շուտ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունն առաջ ընկնելով հայտարարեց, որ դադարեցնում է  համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ՝ ի նշան իրենց երկրի նկատմամբ կիրառվող երկակի ստանդարտների։ Ըստ այդ հայտարարության՝ ԵԽԽՎ-ի վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ կտրուկ վատթարացավ անցյալ տարվա սեպտեմբերին «ինքնիշխանության վերականգնումից» հետո։ «Արդեն հոկտեմբերին ԵԽԽՎ-ն միակողմանի բանաձեւ է ընդունել, որում Բաքվին մեղադրել է Ղարաբաղի հայերին «բռնի տեղահանելու» մեջ»,- ասվում է Ադրբեջանի պատվիրակության տարածած հայտարարության մեջ։

ԵԽԽՎ-ի որոշումը մեծ հրճվանք է առաջացրել իշխանական շրջանակներում` այս որոշումը ներկայացվում է որպես իշխանության հուժկու դիվանագիտական հաղթանակ, այն դեպքում, երբ այն «ճաշից հետո մանանեխ պետք չէ» հայտնի ասացվածքն է հիշեցնում, քանի որ Ադրբեջանի նկատմամբ պատժիչ գործողություններ են փորձում իրականացնել Արցախի հանձնումից եւ արցախցիների բռնի տեղահանումից հետո։ Ուշագրավ է, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ ընդդիմադիրները լռում են այս առիթով: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը մեզ ասաց, որ չի ցանկանում այս կապակցությամբ որեւէ մեկնաբանություն անել: Հարցին` չե՞ք ուզում խոսել իշխանությունների դիվանագիտական հուժկու հաղթանակի մասին, Մամիջանյանը կրկին հրաժարվեց մեկնաբանություն տալուց։

Բայց ընդդիմադիր որոշ այլ շրջանակներ ՔՊ-ականներին փորձում էին յոթերորդ երկնքից ցած իջեցնել` վերլուծելով, որ ԵԽԽՎ որոշումը որեւէ լուրջ հետեւանք չի կարող ունենալ Ադրբեջանի դեպքում եւ Ալիեւին չի բերելու կառուցողական դաշտ։ Եվ դա հիմնավորելու համար պետք չէ հեռուն գնալ` Ռուսաստանի օրինակը մեր առջեւ է, որին ԵԽԽՎ-ն 2014 թվականին զրկել էր ձայնի իրավունքից, իսկ 2022-ին վտարել ԵԽԽՎ կազմից` Ուկրաինայի դեմ պատերազմ սանձազերծելու համար, բայց Ռուսաստանը ո՛չ հետեւություններ արեց, ո՛չ էլ առանձնապես տուժեց այս սանկցիաներից։ 

Վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը շատ վաղուց չի համապատասխանում Եվրոպայի խորհրդի չափանիշներին՝ մարդու իրավունքների, իրավունքի գերակայության եւ ժողովրդավարության համատեքստում։ «Այն որոշումը, որ կայացվեց ԵԽԽՎ-ում երեկ, կարելի է ինչ-որ առումով նաեւ ուշացած համարել, որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում, եւ այդ պետությունն իրականացրեց Լեռնային Ղարաբաղում, պետք է նման որոշման հանգեցներ շատ ավելի շուտ։ Բայց, ինչպես ասում են, «լավ է ուշ, քան երբեք»։ Այս իմաստով հույս ունեմ, որ Ադրբեջանում այս որոշումից հետեւություն կանեն, որովհետեւ այն, ինչ տեղի է ունեցել ԼՂ-ում, խոսքը 120 հազար մարդու էթնիկ զտման, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների եւ այն բոլոր խախտումների մասին է, որոնց մասին մենք երկար տարիներ խոսել ենք, այդ թվում՝ ես, երբ ԵԽԽՎ պատվիրակ էի։ Դրանք կրկնվող, շարունակվող խախտումներ են, չեն ավարտվել եւ հենց հիմա էլ շարունակվում են: Այդ իմաստով պետք է հույս հայտնել, որ նման որոշումից Ադրբեջանը պետք է հետեւություններ անի։ Իսկ թե ինչու հենց հիմա այդ որոշումը կայացվեց, բազմաթիվ ֆակտորներ կան, որոնք կարող են համընկնել կամ չհամընկնել, ամեն դեպքում, այո, զարմանքը կա՝ ինչո՞ւ հիմա, ոչ թե ավելի վաղ, որովհետեւ, կրկնում եմ՝ Ադրբեջանը վաղուց չի համապատասխանում Եվրոպայի հիմնարար փաստաթղթերին, Եվրոպական դատարանի բազմաթիվ որոշումներ կան, որոնք Ադրբեջանը չի կատարել, չի կատարում եւ այլն»,- ասաց Մարուքյանը։

Արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի կարծիքով՝ սպասելի էր նման որոշումը, քանի որ Ադրբեջանը դուրս է գալիս Արեւմուտքի վերահսկողությունից եւ սերտ համագործակցում է ՌԴ-ի եւ Իրանի հետ։ «Արեւմուտքը փորձեց աչքերը փակել Արցախի բռնի հայաթափման փաստի վրա՝ հույս ունենալով, որ դա կհեշտացնի խաղաղության պայմանագիր կոչվող չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումը, եւ այդպիսով Ադրբեջանն Արեւմուտքի նկատմամբ իր հանձնառությունը կկատարի, որն է` Իրանի դեմ գործողությունների իրականացումը, սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանը ցանկություն չունի իրականացնելու՝ լավ հասկանալով դրա կործանարար հետեւանքները։ Այս առումով պատահական չէ, որ Ալիեւն Արցախը ստանալուց հետո կտրուկ շրջադարձ արեց դեպի ռուս-իրանական թեւը՝ ռուս խաղաղապահներին պահելով Արցախում, այն պարագայում, երբ շրջափակման ընթացքում պարբերաբար բարձրացնում էր խաղաղապահների՝ Արցախից հեռանալու հարցը։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանն Իրանի հետ ռազմական վարժանքներ իրականացրեց Կասպից ծովում, եւ սկսեցին քննարկել Իրանում դեսպանության վերաբացման եւ դեսպանի վերադարձի հարցը։ Սրան նախորդեց Գրանադա չգնալը, հաջորդեց արեւմտյան հարթակներին մատ ցույց տալը եւ շանտաժի լեզվով խոսելը, ռուսական հարթակի միջոցով իր ունեցած պարտավորություններից հրաժարվելու քայլեր իրականացնելը։ Բնական է, որ Արեւմուտքը սա չի կարող երկար հանդուրժել, քանի որ տասնամյակներով հսկայական ներդրումներ է արել թե՛ ֆինանսական, թե՛ ռազմական, թե՛ այլ միջոցներով, ուստի Արեւմուտքը որոշեց դեղին քարտ ցույց տալու գործիքակազմն օգտագործել՝ տարբեր խորհրդարաններում բանաձեւերի տեսքով: Այս շարքում է Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւը, ԵԽԽՎ-ում նախօրեին ընդունված բանաձեւը»:

Ավելին՝ այստեղ

Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback