Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կարմիր գծերի համար հունվարին Երևանի համայնքային բյուջե է մուտքագրվել մոտ 615,5 մլն դրամ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
 
2024 թվականի հունվարի 31-ի դրությամբ վճարովի ավտոկայանատեղերում (կարմիր գիծ) ավտոտրանսպորտային միջոցների վարորդները «Ա» գոտում կայանելու համար տարեկան դրույքաչափին համապատասխան (160.000 դրամ) կատարել են 3090 վճարում։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
 
Ըստ քաղաքապետարանի գրավոր պատասխանի` բացի տարեկան 160.000 դրամ վճարումից, վարորդների կողմից ամսական դրույքաչափին համապատասխան կատարվել է 1600 վճարում (1 ամիսը՝ 18 000 դրամ), շաբաթական՝ 715 (1 շաբաթը՝ 5000 դրամ) , օրական՝ 1290 վճարում (1 օրը՝ 2000 դրամ)։
 

Ստացվում է, որ Երևան քաղաքի «Ա» գոտում կարմիր գծերի համար հունվարին համայնքային բյուջե է մուտքագրվել 529 355 000 դրամ։

Միաժամանակ «Բ» գոտում տարեկան դրույքաչափին համապատասխան կատարվել է 3500 վճարում (1 տարին՝ 24000 դրամ), ամսական՝ 430 վճարում (1 ամիսը՝ 4000 դրամ) , շաբաթական՝ 93 (1 շաբաթը՝ 2000 դրամ), օրական՝ 312 վճարում (1 օրը՝ 1000 դրամ):
Այսինքն` Երևան քաղաքաի «Բ» գոտում կարմիր գծերի համար հունվարին համայնքային բյուջե է մուտքագրվել 86 218 000 դրամ։ Ընդհանուր առմամբ կարմիր գծերի համար հունվարին համայնքային բյուջե է մուտքագրվել 615 573 000 դրամ։
 
Երևանում կայանելու համար մուծված տարեկան վճարներ - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2024
Միաժամանակ մեզ հետաքրքրում էր, թե Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից քանի՞սն են հրաժարվել սեփական մեքենայով աշխատավայր գնալուց։
 
Հարցի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ իրենց աշխատակիցների կողմից սեփական տրանսպորտային միջոցներից՝ հօգուտ հասարական տրանսպորտով երթևեկելու վերաբերյալ վիճակագրություն չի վարվում։ Ըստ քաղաքապետարանի` անհնար է նման տեղեկություն հավաքագրել, քանի որ պայմանական՝ տվյալ օրը տրանսպորտով աշխատանքի եկած աշխատակիցը հաջորդ օրը կարող է աշխատանքի գալ սեփական մեքենայով, իսկ ամենօր նման ինֆորմացիա հավաքագրել հնարավոր չէ:
 
Ինչ վերաբերում է երևանցիների բարձրացրած աղմուկին, որ կան «գոլդ» համարանիշներով թանկարժեք մեքենաներ, որոնք տաքսի ծառայության նշան են փակցնում և կայանում համապատասխան գծանշումով հատվածներում, այսպիսով խուսափելով կայանատեղերի համար վճարելուց, Երևանի քաղաքապետարանը ոչինչ չի կարող ձեռնարկել։
 
«Այդ հարցն առաջարկում ենք վերահասցեագրել ոլորտի պատկան այլ պետական գերատեսչությանը: Երևանի քաղաքապետարանը այս տեղեկատվության տնօրինողը չի հանդիսանում»,–նշում են քաղաքապետարանից:
 
Հավելենք, որ այսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ 2024 թվականի հունվարից մինչ օրս «Ա» գոտում կայանելու համար սահմանված տարեկան 160 հազար դրամ վճարը կատարել է 3200-3300 տրանսպորտային միջոցի վարորդ:
Համեմատության համար տեղեկացնենք, որ 2023 թվականի հունվարին տարեկան վճարը կատարել է ավելի քան 30 հազար տրանսպորտային միջոց. բյուջե է մուտքագրվել միայն տարեկան վճարումներից 360 000 000 դրամ։
Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԿա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և 20-ից ավելի վիրավորներ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Ցանկացած տնտեսվարող սուբյեկտի գործունեության մեջ ռիսկային երևույթների արձանագրումից հետո ՊԵԿ-ը կարող է իրականացնել ստուգումներ. պարզաբանումՆԳՆ-ն հայտարարություն է տարածելՔաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ) 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել ու մահացելՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Մոսկվայում ձերբակալվել է Կրոկուսի ահաբեկչության գործով 12-րդ անձը․ նա 20 տարեկան է 24 ժամ ջուր չի լինիՌուսաստանը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին Ապրիլի 28-ը՝ գարնան լավագույն օրը. ի՞նչ է պետք իմանալ այ օրվա մասին Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյուտե Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Վթար՝ Սյունիքում․ բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Honda CRV»-ն, նաև վիրավոր երեխաներ կան Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Կասկած կա, որ գիշերը Կիրանցում, մեքենայի մեջ եղել է մի ադրբեջանցի ու ՀՀ փոխվարչապետը․ նոր մանրամասներԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի․ Ռաիսի Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասինԿիրանցում տեղի ունեցած միջադեպից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ․ ՄԻՊ Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը՝ վերակենդանացման բաժանմունքի և սրտի փոխպատվաստման մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դի Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»