Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հաջորդը լինելու է Մատենադարանը. Վահե Հովհաննիսյան

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանի և հայ ժողովրդի դեմ տոտալ պատերազմը նոր թափ է առնում. «Ոչ մի բուհ Երևանում չպետք է լինի», ասում է գործող վարչապետը։

Քայլի հետևում մի´ փնտրեք կրթական կոմպոնենտ և մի´ մտեք սխալ նարատիվով բանավեճի մեջ։ Այստեղ, բացի պետություն քանդելու մոլուցքից կամ հրահանգից, ուրիշ մոտիվացիա չկա։

1915 թ-ին զանգվածային կոտորածները սկսվեցին ժողովրդի գրագետ շերտի ոչնչացմամբ։ Հիմա նույնն է. երկրի մայրաքաղաքում փակում են բուհերը։

Սրանք երեք տարի է՝ Շուռնուխում 20 տուն չեն կարողանում սարքել, ակադեմիական քաղաք սարքո՞ղ են։

Ո՞ր մայրաքաղաքում չկա բուհ, որ Երևանում չպետք է լինի։ Փարիզո՞ւմ չկա, Հռոմո՞ւմ, Մոսկվայո՞ւմ, Լոնդոնո՞ւմ, Վիեննայո՞ւմ... Նրա նախարարները կարող են ձայն չհանել, բայց բուհերի պրոֆեսորադասախոսական կազմերը չեն կարող լռել։ Հասարակությունը չի կարող լռել։

Եթե մայրաքաղաքում բուհ չպետք է լինի՝ իր աուրայով, իր պատմությամբ, իր մշակույթով, բա ուրիշ ի՞նչ լինի, կառավարական դաչանե՞ր։ Սա պետություն քանդելու ծրագիր է։

Վերջին 4-5 իբր բարեփոխումները նույն տրամաբանության մեջ են՝ Սահմանադրության փոփոխություն, էլեկտրոնային դեղատոմսեր, տրանսպորտի գին, եկամուտների համատարած պարտադիր հայտարարագրում, «խոպանչիների հարկ» և այլն։

Այնուամենայնիվ, սա նաև ստեղծում է լուրջ սոցիալական բազա՝ հանրության կոնսոլիդացիայի և չարիքի իշխանությունից ազատվելու համար։ Իշխանությունն ինքը տալիս է իրեն փոխելու սոցիալական հենքը։ Մնում է՝ վերցնել բնական օրակարգը և ճիշտ մենեջմենթով հասնել արդյունքի։

Կոպիտ սխալ է՝ հանրության տարբեր խմբերին կշտամբել, թե «այսքան բան կատարվեց՝ ձայն չհանեցիք», կամ «4 գյուղը տալիս է՝ չեք խոսում, բայց ձեր բուհի համար պայքարում եք»։ Նախ՝ շատ-շատերը հենց այդ նույն խմբերից ձայն հանել են, և եթե չի եղել ճիշտ առաջնորդություն և ձայն հանողների պայքարը գրագետ չի կազմակերպվել, ապա դա չի նշանակում, որ մեղավորն այս մարդիկ են։

Մի խումբ որոշել է քանդել ամեն ինչ. մեր խնդիրն է՝ դա թույլ չտալ և, ի վերջո, այդ խումբը փոխարինել գրագետ իշխանությամբ։

Ասում եմ ամենայն լրջությամբ. առաջիկայում սրանցից կարող եք լսել  Մատենադարանի փակման անհրաժեշտության մասին, կհաջորդի Գիտությունների ազգային ակադեմիան. գիտական ոչ մի հիմնարկ Երևանում չպետք է լինի։

Հետո ասելու են՝ Երևանում ոչ մի եկեղեցի չպետք է լինի, մի հեռու տեղ կառուցում ենք «հոգևորական քաղաք»։ Թատրոններ և համերգասրահներ չպետք է լինեն. կառուցում ենք «մշակութային քաղաք»։ Ոչինչ չեն կառուցելու, բայց ինտենսիվ կարող են ամեն ինչ քանդել։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դի Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»Կիևում հարձակման սպառնալիքի պատճառով տարհանվել են հիվանդանոցների բոլոր հիվանդներն ու բուժանձնակազմը Ինչ է կատարվել. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջիցՓաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Վերջ. Իննան ու Գոշը բաժանվե՞լ են. բացառիկ մանրամասներ Ալ Հիլալը հաղթեց Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ուկրաինան գրոհել է Կրասնոդարի վրա․ ի՞նչ է հայտնիԱմերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ) Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձանց հիվանդանոց են տեղափոխել Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ձեր բախտը շատ հարցերում բերում է. ապրիլի 27-ի աստղագուշակԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները