Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սփյուռքը պետք է վերակազմակերպվի. Արամ Ա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Անթիլիասի Մայրավանքում տեղի է ունեցել Ազգային կեդրոնական վարչության թեմակալ առաջնորդների և ներկայացուցիչների հանդիպումները։ Հայտնում են կաթողիկոսության մամուլի ծառայությունից։ 

Նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, 12 Մարտէն 15 Մարտ 2024-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ յաջորդաբար տեղի ունեցան Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական ու Քաղաքական ժողովներ եւ թեմակալ առաջնորդներու ու ազգային վարչութեանց ներկայացուցիչներու հանդիպումներ: Յիշեալ մարմինները նախ առանձնաբար հանդիպումներ ունեցան եւ ապա՝ միացեալ, յատուկ օրակարգերու համաձայն:

ԿՐՕՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Կրօնական Ժողովը, առաջին հերթին, լայնօրէն քննարկեց Դպրեվանքի գործունէութիւնը՝ տեսուչ հայր սուրբին ներկայացուցած զեկոյցի լոյսին տակ եւ գնահատելով Դպրեվանքին կատարած հոգեմտաւոր կազմաւորումի առաքելութիւնը՝ թելադրեց վերանորոգ թափով շարունակել հոգեւորական, ուսուցիչ, դպրապետ ու մտաւորական պատրաստելու կոչուած Դպրեվանքի առաքելութիւնը: Ապա, Ժողովին ներկայացուեցաւ Կաթողիկոսարանի Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի զեկոյցը, ուր հակիրճ կերպով նկարագրուած էին անցնող շրջանին տեղի ունեցած ձեռնարկներն ու իրագործումները: Յաջորդաբար քննարկուեցան միջ-եկեղեցական ու միջ-կրօնական յարաբերութեանց առնչուած նիւթեր, միշտ ներկայացուած զեկոյցներու լոյսին տակ: Աստուածաշունչի արեւմտահայերէնի թարգմանութեան շարունակուող աշխատանքները նկատուեցան էական: Քահանայից պատրաստութիւնը նկատուեցաւ խիստ հրամայական՝ նկատի ունենալով թեմերու կարիքը հոգեւոր մարդուժի: Այս ծիրէն ներս շեշտուեցաւ տուեալ թեմէն ունենալու քահանայացուներ, որպէսզի քահանայ-ժողովուրդ յարաբերութիւնը ըլլայ աւելի արդիւնաւէտ: Երիտասարդութիւնը առանցքային տեղ գրաւեց Կրօնական Ժողովի քննարկումներուն մէջ եւ կարեւորութեամբ շեշտուեցաւ եկեղեցին երիտասարդութեան տանելու հրամայականը: Յաջորդաբար զեկոյցներ տրուեցան «Կիլիկիա» մատենադարանի, հնատիպերու, ձեռագրատան, արխիւներու, «Շնորհալի» ու «Նարեկացի» երգչախումբերու եւ տեղեկատուական բաժանմունքին կողմէ եւ առանձնաբար քննարկուեցան անոնց կատարած աշխատանքներն ու յառաջիկայ ծրագիրները: Յատուկ քննարկումի նիւթ դարձան մեր եկեղեցւոյ ծէսին բարեկարգութեան առնչուած կարգ մը հարցեր, ինչպէս նաեւ ընկերաբարոյական խնդիրներ: Բնականաբար Ժողովը նաեւ քննեց յարակից, ինչպէս նաեւ թեմերէն եկած հարցեր ու առաջարկներ: Իւրաքանչիւր օրակարգի քննարկումէն ետք Վեհափառ Հայրապետը կատարեց անհրաժեշտ թելարդութիւններ:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Քաղաքական Ժողովը եւս ունեցաւ իր լիակատար նիստը: Ժողովը յաջորդաբար ընդունեց Կաթողիկոսարանի առնչուած յանձնախումբերը՝ «Թռչնոց Բոյն», Ազունիէի Ազգային Բուժարան, Ազգային Ծերանոց, Հայագիտական ու Մանկավարժական կեդրոններ: Իւրաքանչիւր յանձանախումբ ներկայացուց իր զեկոյցը, ապա տեղի ունեցաւ ընդհանուր քննարկում: Քաղաքական Ժողովը նաեւ լսեց Կաթողիկոսարանի Կալուածոց եւ Տնտեսական խորհուրդներէ բաղկացած շահարկման յանձնախումբի զեկոյցը, ուր առաւելաբար պարզուած էին Լիբանանէն ներս յառաջացած ընկերատնտեսական տագնապին հետեւանքները Կաթողիկոսարանի տնտեսական կացութեան վրայ: Ժողովը իր միօրեայ նիստի երկրորդ բաժինը յատկացուցած էր թեմերու հետ հանդիպումներու: Այս ծիրէն ներս հանդիպումներ տեղի ունեցան Գանատայի, Արեւելեան ու Արեւմտեան Ամերիկայի թեմերուն, ինչպէս նաեւ Սպահանի ու Թեհրանի թեմերու թեմակալ առաջնորդներուն ու ազգային իշխանութեան ներկայացուցիչներուն հետ: Յիշեալ հանդիպումներուն զեկոյցներ ներկայացուեցան թեմերու կատարած աշխատանքներուն ու դիմագրաւած մարտահրաւէրներուն մասին. բնականաբար նաեւ կատարուեցան քննարկումներ: Վեհափառ Հայրապետը մօտէն տեղեակ ըլլալով թեմերու կեանքին ու մտահոգութիւններուն՝ կատարեց անհրաժեշտ թելադրութիւններ:

ՄԻԱՑԵԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՍՓԻՒՌՔԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՒՈՐՈՒՄԻՆ

Երրորդը հանդիպումը տեղի ունեցաւ մասնակցութեամբ Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական ու Քաղաքական ժողովներու, առաջնորդներու ու ազգային վարչութեան ներկայացուցիչներուն: Հանդիպումը ամբողջութեամբ նուիրուած էր Սփիւռքի վերակազմակերպումին: Առաջին հերթին, Նորին Սրբութիւնը իր պատգամը ուղղեց ներկաներուն եւ յիշեցուց, թէ ինչո՛ւ նախաձեռնած էր Սփիւռքի վերակազմակերպման եւ ապա բացատրեց, թէ ինչ քննարկումներ կատարուած էին իր կողմէ հրապարակուած յաջորդական հռչակագիրներու լոյսին տակ: Հայրապետը տասը կէտերու մէջ ներկայացուց Սփիւռքի դիմագրաւած գլխաւոր մարտահրաւէրները: Իր պատգամի վերջին բաժինը, Նորին Ս. Օծութիւնը յատկացուցած էր թեմերու վերակազմակերպումին: Հայրապետին պատգամէն ետք բոլոր թեմերը յաջորդաբար ներկայացուցին ցարդ իրենց կատարած աշխատանքները, ինչպէս նաեւ յառաջիկայ ծրագիրները՝ թեմերու վերակազմակերպումի գծով: Հանդիպման աւարտին Արամ Ա. Կաթողիկոս վերաշեշտեց Սփիւռքի վերակազմակերպման անյետաձգելի անհրաժեշտութիւնը:

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԹԵՄԵՐՈՒ ՀԵՏ

Ժողովական աշխատանքներու վերջին օրը, Վեհափառ Հայրապետը յաջորդաբար հանդիպումներ ունեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան բոլոր թեմերու ներկայացուցիչներուն հետ: Առանձնաբար քննուեցան թեմերու կեանքին առնչուած շատ մը հարցեր: Հայրապետը լսելէ ետք իրեն ներկայացուած խնդիրները, մտահոգութիւններն ու առաջարկները՝ անհրաժեշտ թելադրութիւններ կատարեց ի խնդիր թեմերու բարքաւաճման ու ծաղկման:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Երեք օրերու վրայ տարածուած հանդիպումներն ու աշխատանքները ամփոփելով ու եզրակացնելով՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս հետեւեալ կէտերը շեշտեց.-

1) Յատուկ գոհունակութեամբ կ՚ուզենք հաստատել, որ մեր թերմերը կազմակերպուած են եւ հաւատքով ու նուիրումով լծուած են իրենց աշխատանքին: Ինչ որ կը կատարուի մեր եկեղեցւոյ կողմէ, այս պարագային թեմերու ճամբով, հաւատքի առաքելութիւն է ու ազգային ծառայութիւն: Հոգեւորը ու ազգայինը անքակտելիօրէն շաղախուած են մեր եկեղեցւոյ կեանքին ու առաքելութեան մէջ: Այսպէ՛ս եղած է միշտ ու այսպէ՛ս պէտք է մնայ: Իւրաքանչիւր թեմ տարբեր դրուածք ունի եւ անհրաժեշտ է զանոնք նկատի ունենալ մեր առած որոշումներու գծով:

2) Ինչպէս ժողովական քննարկումներու ընթացքին շեշտեցինք, Սփիւռքի վերակազմաւորումը անյետաձգելի անհրաժեշտութիւն է: Սա դիւրին աշխատանք չէ, սակայն հրամայական է: Այս գործընթացքին հարկ է լծուիլ հանգրուանային կերպով` ճշդելով այն ինչ որ առաջնահերթ է ու կարելի: Մեր թեմերու վերակազմակերպումը պէտք է ուղեցոյց հանդիսանայ գաղութներու վերակազմակերպման:

3) Ազգային Կեդրոնական Վարչութեան Խառն Ժողովին զեկուցում տրուեցաւ նաեւ Արցախի ժողովուրդի իրաւունքներու վերականգնման ուղղութեամբ Կաթողիկոսութեան տարած աշխատանքներուն մասին: Ինչպէս ծանօթ է ձեզի, «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ին ճամբով լծուած ենք լուրջ խորհրդակցութիւններու, քննարկումներու ու վերլուծումներու։ Մեր գլխաւորութեամբ հետեւողական աշխատանք կը տարուի ցեղասպանագէտներու եւ միջազգային արդարադատութեան մարզին մէջ հեղինակութիւն եղող անձնաւորութիւններու հետ կապեր հաստատելու, միջազգային տարբեր կազմակերպութիւններու ու ատեաններու մօտ Արցախի առեւանգուած ռազմաքաղաքական ղեկավարութեան ու ռազմագերիներու ազատ արձակման առաջադրանքի իրականացման ուղիները ճշդելու: Յառաջիկային պիտի յայտարարենք այս ուղղութեամբ առնուելիք շօշափելի քայլերու մասին։

4) Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան առաքելութիւնը կը շարունակէ նոր ծաւալ ստանալ՝ զանազան ծրագիրներու ու նախաձեռնութիւններու ճամբով: Այս ծիրէն ներս թէ՛ մարդուժի եւ թէ՛ նիւթական ներդրումի կարիքը զգալի կը դառնայ: Այս ուղղութեամբ «Խորէն Ա. Կեդրոն»ի բացումը, Ֆանարի մէջ, ուր պիտի գործեն Կաթողիկոսարանի կարգ մը բաժանմունքները, մեծապէս պիտի նպաստէ մեր ծառայութեան առաւել կազմակերպման:

Կիևում հարձակման սպառնալիքի պատճառով տարհանվել են հիվանդանոցների բոլոր հիվանդներն ու բուժանձնակազմը Ինչ է կատարվել. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջիցՓաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Վերջ. Իննան ու Գոշը բաժանվե՞լ են. բացառիկ մանրամասներ Ալ Հիլալը հաղթեց Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ուկրաինան գրոհել է Կրասնոդարի վրա․ ի՞նչ է հայտնիԱմերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ) Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձանց հիվանդանոց են տեղափոխել Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ձեր բախտը շատ հարցերում բերում է. ապրիլի 27-ի աստղագուշակԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար