Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գործող իշխանությունները պետք է ճամպրուկները կապեն և հեռանան. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Նիկոլ Փաշինյանի հետ չեն բանակցում, նրան ուղղակի ասում են, թե ինչ պիտի անի»։ Այս մասին ասել է պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները։ Նախկին նախարարը նշել է, թե Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո մշտապես ինչ-որ բան է պայմանավորվում ադրբեջանցիների հետ։ «Նախարարին զանգում ասում էին, թե պայմանավորվել են, սահմանին կրակոցներ չեն լինելու, երեկոյան դիպուկահարը խփում էր մեր զինվորին։ Հետևից հրաման էի ստանում՝ պատասխան չտալ»,- պատմել է Կարապետյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը վախկոտ անձնավորություն է, վախենում է անգամ համաներում հայտարարել։

Ըստ նախկին նախարարի, Նիկոլ Փաշինյանը ոչ մի հարց չի լուծել, սակայն մեղադրում է զինվորականներին։

Արշակ Կարապետյանը նկատում է, որ պատերազմի վտանգ կա, բայց Փաշինյանի գլխավորած իշխանությունները ստախոսությամբ են զբաղված, չեն պատրաստվում պատերազմի, ինչպես և չեն պատրաստվել պատերազմից հետո այս երեք ու կես տարիներին։ «Խոսում է բանակցությունների մասին, նա կարո՞ղ է Ալիևի հետ բանակցել։ Իջավ տիկտոկի մակարդակի։ Չեմ ճանաչում որևէ երկրի ղեկավար, որ տիկտոկի մակարդակի իջնի»,- նշել է Արշակ Կարապետյանը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը նշել է, թե գործող իշխանությունները պետք է ճամպրուկները կապեն և հեռանան։ Նախկին նախարարը նկատել է, թե Փաշինյանն իր աթոռից երբեք չի հրաժարվելու, այդ աթոռը միակ բանն է, որ նրան թույլ է տալիս առավոտյան հանգիստ սուրճ խմել իր տանը։ Ա. Կարապետյանը վստահ է, որ արտահերթ ընտրություններ Հայաստանում չեն լինելու: «Նիկոլին այլ ձևով են ճանապարհելու: Նա գիտի, եթե գնա արտահերթ ընտրությունների՝ ինքը չի հաղթելու, լավագույն դեպքում՝ կոալիցիոն կառավարություն է ստեղծվելու, որը չի կարողանալու կառավարել, այս վիճակում չի կարող կառավարել, ուր մնաց՝ կոալիցիոն կառավարության դեպքում»,- հայտարարել է Արշակ Կարապետյանը։

Նա նաև նշել է, թե ոչ ոք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի ցանկանում ստորագրել, դա նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է խոստովանում։ «Եկեք մեզ դնենք հակառակորդի տեղը։ Դուք ուզում եք գրավեք Հայաստանի ինչ-որ տարածք, բայց շանս ունեք, որ Հայաստանն այդ տարածքը կտա։ Ինչո՞ւ զոհեք ձեր զինվորներին: Հիմա մեր գյուղերը տալիս են։ Փաշինյանն ասում է, թե Ադրբեջանը զավթել է 31 գյուղ։ Ոչ մի գյուղ չի զիջում Ադրբեջանը, քանի որ մեր ղեկավարը չի կարողանում պաշտպանական համակարգ ստեղծել»,- նշել է Արշակ Կարապետյանը։

Հարցին, թե ինչ աշխատանք պետք է տարվի ժողովրդի հետ, որ պարտված ուժին իշխանության չբերի, Կարապետյանը պատասխանում է՝ մեր ժողովուրդն այս իշխանություններին չի ընտրել, երկու անգամ էլ հրաժարվել է նախկին իշխանություններից, իսկ այսօր, իրավիճակ է փոխվում։
Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դի Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»Կիևում հարձակման սպառնալիքի պատճառով տարհանվել են հիվանդանոցների բոլոր հիվանդներն ու բուժանձնակազմը Ինչ է կատարվել. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջիցՓաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Վերջ. Իննան ու Գոշը բաժանվե՞լ են. բացառիկ մանրամասներ Ալ Հիլալը հաղթեց Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ուկրաինան գրոհել է Կրասնոդարի վրա․ ի՞նչ է հայտնիԱմերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ) Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձանց հիվանդանոց են տեղափոխել Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ձեր բախտը շատ հարցերում բերում է. ապրիլի 27-ի աստղագուշակԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը