Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ․ սա պետությունը միտումնավոր քանդելու գործունեություն է. Վահե Հովհաննիսյան

ԲԼՈԳ

Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ․ սա պետությունը միտումնավոր քանդելու գործունեություն է։

Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ

1. Պրահայում ինքնագլուխ փոխում ես հետպատերազմյան բանակցությունների բովանդակությունը՝ փաստի առաջ կանգնեցնելով հարևաններին ու դաշնակիցներին։

2. Պետական քաղաքականություն ես դարձնում «Արցախը տանք՝ հանգիստ ապրենքը», ինչն էապես թուլացնում է երկրի դիմադրողականությունըև բանակցային դիքերը։

3. Ինքնագլուխ մերժում ես ՀԱՊԿ աջակցության ծրագիրը։

4. Արհեստականորեն սրում ես հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ անելով բոլոր հակառուսական քայլերը, որոնք վերջնարդյունքում հակահայկական են։

5. Ինքնագլուխ վարում ես բանակցություններ՝ իբր «խաղաղության պայմանագրի» շուրջ։ Չես լսում բոլոր նախազգուշացումերը, որևէ խորհուրդ, որևէ առաջարկ։

6. Երբ արդեն չի մնում որևէ դաշնակից, ու թույլ տված կոպիտ սխալների պատճառով ունես բանակցային խայտառակ թույլ դիրքեր, գալիս ասում ես՝ կամ պետք է էլի զիջենք (անվերջ զիջենք) կամ՝ կլինի պատերազմ։

Մի քանի հոգով ի՞նչ եք ուզում էս մոլորված, շփոթված ժողովրդից։ Սա իսկապես արդեն քաղաքականություն չէ. սա պետությունը միտումնավոր քանդելու գործունեություն է։ Միայն այդ տրամաբանության մեջ է տեղավորվում սխալների համառ ընթացքը և արտաքին վտանգի պայմաններում ներքին «բարեփոխումների» այլանդակ ծրագրերը, որոնք ներքին խոշոր անկայունություն են առաջացնում։

Սարսռել կարելի է երեկ հնչած մտքից՝ թե տավուշցիները որոշել են ինքնապաշպանական խմբեր ստեղծել իրենց գյուղերը պաշտպանելու համար։ Երևի ավելի վտանգավոր գաղափար չկա. 30 տարվա պետականությունն իր լուրջ ինստիտուտներով քանդես, բերես հասցնես ինքնապաշտպանական գյուղացիական ջոկատների։

Այս մասին գրելիս՝ սկսվեց ԱԺ նիստը՝ ասես չեն եղել երեկվա տավուշյան հայտարարությունները, տավուշյան զարգացումները, չկան ներքին լարվածության թեմաները։ Ո՞ւմ է ներկայացնում այս խորհրդարանը. ո´չ տավուշցուն, ո´չ կոնսերվատորիային, ո´չ մյուս բուհերին, ո´չ դասախոսներին, ո´չ ուսանողներին, ո´չ գյուղացուն, ո´չ քաղաքացուն։ Ո՞ր սոցիալական խավին է ներկայացնում։ Մարդը, որը երեկվա դեպքերից հետո միացրել է ԱԺ նիստը, որ հասկանա, թե ինչ է կատարվում երկրում, և քաղաքական դաշտի արձագանքն է ուզում տեսնել, ի՞նչ հասկանա այս ամենից։ Իրականությունը և առավոտյան սկսվող ԱԺ նիստը պետք է համահունչ լինեն, մեր կյանքն այլևս վաղուց «ռեգլամենտացված» չէ, որ այսքան հեշտ ու խաղաղ ռեգլամենտացված ԱԺ նիստեր կարողանան լինել։

Մենք գտնվում ենք պետական համապարփակ աննորմալության փուլում, սրանից պետք է դուրս գալ»,- գրել է Հովհաննիսյանը։

Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի․ Ռաիսի Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասինԿիրանցում տեղի ունեցած միջադեպից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ․ ՄԻՊ Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելԱշխարհը փուլ եկավ գլխիս. Անի Քոչարը՝ վերակենդանացման բաժանմունքի և սրտի փոխպատվաստման մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Պեսկով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած Երևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու դի Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»Կիևում հարձակման սպառնալիքի պատճառով տարհանվել են հիվանդանոցների բոլոր հիվանդներն ու բուժանձնակազմը Ինչ է կատարվել. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում ՌԴ քաղաքացին փորձել է ցած նետվել Կիևյան կամրջիցՓաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Վերջ. Իննան ու Գոշը բաժանվե՞լ են. բացառիկ մանրամասներ Ալ Հիլալը հաղթեց Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ուկրաինան գրոհել է Կրասնոդարի վրա․ ի՞նչ է հայտնիԱմերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ) Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձանց հիվանդանոց են տեղափոխել Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ձեր բախտը շատ հարցերում բերում է. ապրիլի 27-ի աստղագուշակԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է