Երևան, 16.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Գնամ, ի՞նչ անեմ». ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման դեպքում ՀՀ քաղաքացիները կմեկնե՞ն Եվրոպա բնակության

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մինչ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խոսել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների մասին, իր հետ ման տալիս Հայաստանի մակետը, հետն էլ հայտարարում, թե Ոսկեպարի ժողովուրդը դեմ չէ այս քարտեզին, ՀՀ-ն ապրում է բարդ շրջանի հերթական փուլը։

Մի կողմից, իշխանությունը պատրաստվում է ՀՀ գյուղեր տալ Ադրբեջանին, մյուս կողմից՝ բռնի տեղահանված արցախցիների խնդիրները դեռ լուծված չեն, նրանք շարունակում են հեռանալ երկրից,  ժողովրդի մոտ էլ անորոշություն է՝ ի՞նչ է լինելու հետո։

Այս ամենի հետ միասին, հայ-ռուսական հարաբերությունները ապրում են խորը ճգնաժամ՝ գնալով դաշնակից երկրների հարաբերությունները ավելի ու ավելի են վատանում, հնչում են հայտարարություններ, մասնավորապես, ՔՊ-ականների կողմից, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, որ ռուսական բազան դուրս կբերվի Հայաստանից։ Նույն ՔՊ-ականների խոսքով՝ սրան զուգահեռ Հայաստանը բարելավում է հարաբերությունները ԵՄ-ի հետ։ 

Տարիներ շարունակ Հայաստանը սպասում է ԵՄ հետ վիզայի ազատականացման: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց, որ այս ամիսների ընթացքում ուշադրության կենտրոնում է պահում Եվրամիության հետ վիզաների ազատականացման մասով երկխոսությունը… ու ահա քանի-քանի տարի է սպասում ենք, թե երբ կգա այդ օրը, որ ՀՀ քաղաքացիները կարողանան ԵՄ մուտք գործել առանց վիզա, ինչպես հարևան վրացիները։

Այն ամենի ֆոնին աավելի ու ավելի ակտուալ է դառնում հարցը՝ արդյո՞ք այդ դեպքում, երբ հնարավորություն կընձեռվի եվրոպական երկրներ ազատ մուտք գործել (թեև օրինական գտնվել հնարավոր կլինի միայն մի քանի ամիս), ՀՀ քաղաքացիները կմեկնե՞ն ԵՄ բնակության, այլ կերպ ասած՝ կարտագաղթե՞ն:

Այս հարցի շուրջ MediaHub-ը հարցում անցկացրեց իր ընթերցողների շրջանում: Նյութը պատրաստելու պահին հարցմանը մասնակցել է շուրջ 9000 մարդ, և ահա ինչ պատկեր ունենք։

«Ոչ» պատասխանն ընտրել է ընթերցողների 66%-ը, «Այո» պատասխանը՝ 19%-ը, «Գնամ, ի՞նչ անեմ» պատասխանը՝ 9%-ը, իսկ «Անպայման, միայն այդ հնարավորությանն եմ սպասում» տարբերակն ընտրել է հարցմանը մասնակցածների 2%-ը: «Չգիտեմ» տարբերակն էլ ընտրել է ընթերցողների 3%-ը:

Հարցման ընթացքում ընթերցողները նաև մեկնաբանություններ են թողել․ «Ո՛չ, և ընդհանրապես, իմ հայրենիքն ամնեալավն է, թափառման պետք չի դառնալ»։

«Հայրենիքին հեռվից չեն սիրում, ի վերջո հասկացե՛ք, մենք մեր ապրելով ենք պահում Հայաստանը»,- գրել է մյուս ընթերցողը։

Սակայն կան ընթերցողներ, որոնք այլ կերպ են մտածում: Օրինակ, մասնակիցներից մեկը նշել է, որ կգնար անվերադարձ Ամերիկա, այլ ոչ թե ԵՄ։ Մյուսն էլ նշել է, որ եթե այս վիճակը մնա, ապա հաստատ կմեկնի ԵՄ։ 

Այսպիսով, ամփոփելով արդյունքները՝ կարող ենք փաստել, որ հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը, անգամ վիզայի ազատականացման դպքում, չեն պատրաստվում մեկնել անվերադարձ ԵՄ, միայն որպես զբոսաշրջիկ։

Մարիաննա Արամյան

Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդՀիմա Կիրանցում պայթյունավտանգ ու գերլարված է իրավիճակըՀայաստանը ճիշտ ուղղությամբ չի գնում, սա պետք է արթնանալու կոչ լինի․ հայացք Ռուսաստանից Ինչ իրավիճակ է սահմանազատվող Կիրանցում (լուսանկարներ) Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըՈւզել եմ ասել՝ ճանապարհ փակելով այս սահմանագիծը չի փոխվելու․ Գեղամ ՆազարյանԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրմանը 4,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԼեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով, կլինի մինչև -2 աստիան ցուրտ Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում․ ի՞նչ է պարզաբանել ՍանոսյանըԿիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս են (տեսանյութ) Այս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրել ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Ազնավուրի երգերի հայտնի կատարող Ղասսան Յամմինը երևանյան համերգով տոն կնվիրի երաժշտասերներին «Փաշինյանը մեր երկրի շնչառությունը փակել է, կամուրջը հայտարարությամբ տվել է Ադրբեջանին». կիրանցիները փակել են միջպետական ճանապարհը Մեկնում են Կիրանց. իրավիճակը լարված է Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվում«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՎահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խուլիգանության կասկածանքով Եթե սահմանազատումը լինի այնպես, ինչպես ուզում են Փաշինյանը և Ալիևը, պատրաստվեք մեզ դիմավորել Երևանում. կիրանցեցիներ Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովԶզվելի տեսարան է, երբ դպրոցի տնօրենը վրեժ է լուծում հայրենիք ու պետություն ունենալու համար պայքարող դեռահասներից. Աննա Մկրտչյան Ուզում եմ հրաժարական տալ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետ Դանակամարտ. նախնադարից մինչև... մարզաձև. «Փաստ»Սրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ ԶաքարյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՄԱՅԻՍԻ). Առաջին պինդ նյութային լազերը, «մշակութային» հեղափոխությունն ու ալկոհոլիզմի դեմ պայքարը. «Փաստ»«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՎրաերթ՝ Կոտայքում. «Lexus KX 460»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի Բալասանյան Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է, Սահմանադրության այդ կետը կարելի է փոխել. Գառնիկ Դանիելյան Ո՞ր ճանապարհը կընտրի Հայաստանի հասարակությունը. «Փաստ»Արցախցիներին բնակարան կտրամադրվի, ինչպե՞ս Ինչպե՞ս են նրանք գալիս իշխանության. «Փաստ»Սլովակիան հայտնել է, որ վարչապետ Ֆիցոյի վիճակը կայուն է Պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն 2024 թ. հունիսի 11-ից օգոստոսի 30-ը Տեղի ունեցածը մեծ hաջողություն եմ համարում․ Փաշինյանը՝ Տավուշի գյուղերը hանձնելու մասին «Ռուբիկիս ապրեցնելու, տղաների կյանքի գնով պահված հայրենիքը տեսնելու ու ընտանիքիս համար եմ ապրում». Ռուբիկ Գուլեյանն անմահացել է Մարտակերտում՝ հրադադարից երկու ժամ առաջ. «Փաստ» Կիրանցում լարված է․ հերոս տղերքի սխրանքն են վաճառում․ ԱԱԾ աշխատողներ են այնտեղ