Երևան, 16.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Տարեց կին է, ձեռք չտաք». ադրբեջանցիները Գոհարին փորձել են սպանել, բարձրաստիճան սպան չի թողել

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պատերազմական իրավիճակով պայմանավորված, Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղը սեպտեմբերի 20-ին տարհանվեց։ Գյուղացիներն ասում են, որ մարտական գործողություններն ավելի էին թեժանում, իսկ թիրախում խաղաղ բնակավայրն էր, բնակելի տները։ Լսելով, որ հարևան Սառնաղբյուրում անգամ զոհեր ու վիրավորներ կան, տարհանումը կազմակերպվեց անհապաղ։ 

82-ամյա Գոհար Սաֆարյանը մնաց Վարդաձորում։ «Մայրս բոլոր պատերազմների ժամանակ գյուղը չի լքել։ Առաջին պատերազմում էլ վերջինն է դուրս եկել, նույնիսկ մանկահասակ երեխային կապել է մեջքին, այնպես, որ երեխան չվնասվի, ու դուրս է բերել, թշնամին չի նկատել։ Այս պատերազմում էլ որքան համոզեցինք, չեկավ, ասում էր՝ «ես իմ ամուսնու գերեզմանը չեմ թողնի, դուրս գամ»: Չգիտեինք, որ ամբողջական հայաթափում է լինելու, մտածում էինք հետ՝ կգանք։ Ինքն ասում էր՝ «դուք գնացեք, ես մինչև մահ պիտի նայեմ ամուսնուս գերեզմանին»»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Գոհարի որդին՝ Արամը։ 

Ստեփանակերտում իմանալով Արցախը վերջնականապես լքելու մասին՝ Արամը դիմել է փրկարարներին։ Հայաթափված Վարդաձորում տարեց կինը միայնակ մնացել է 4 օր։ Կրակի դադարից հետո զբաղվել է իր առօրյա գործերով՝ մտածելով, որ համագյուղացիները շուտով կվերադառնան։ Գնացել է գյուղի աղբյուր ջուր բերելու։ Արամի խոսքով՝ հենց այնտեղ էլ ադրբեջանցիները նկատել են Գոհարին։ 

«Նրանցից 2-ը բռնել են մորս ու փորձել են սպանել, սակայն 3-րդը, մորս ասելով, բարձրաստիաճան սպա էր ու չի թողել, ասելով՝ «միայնակ տարեց կին է, ձեռք չտաք, հերոս է, որ համարձակվել է միայնակ մնալ»։ Մամաս տուն է եկել, միացրել վառարանը, զբաղվել իր առօրյա գործերով»,- ասում է մեր զրուցակիցը:

Գոհար Սաֆարյանը 3 որդի է լույս աշխարհ բերել։ Արամն ասում է, որ Բաքվում ապրելու տարիներին եղբայրներից մեկը դարձել է դժբախտ պատահարի՝ վրաերթի զոհ։ Տղաներից մեկն ապրում է Ռուսաստանում, որտեղ բռնի տեղահանությունից հետո ապաստանել է և մեր հերոսուհին։ 

«Սեպտեմբերի 24-ին փրկարարները գնացել են մեր ու հարևան գյուղեր, այնտեղից դիեր տեղափոխել Ստեփանակերտ։ Փրկարար ծառայության ղեկավար Մեխակ Արզումանյանն էլ նույն մեքենայով տարհանել է մորս։ Նա տանն է եղել»։ 

Գոհար Սաֆարյանը տեղափոխվել է Ստեփանակերտ։ Համայնքի ղեկավարը նրան հանդիպել է 7-րդ դպրոցում։ Գոհարը Սամվել Սառաջյանին խնդրել է, որ եթե հնարավորություն լինի հետ գնալու, ապա իր տունը լավ պահեն, չթողեն, որ վնասեն։ 

Լուսանկարում՝ Գոհար Սաֆարյանն է ՌԴ-ում բնակվող որդու հետ:

Հունան Թադևոսյան

Հայաստանը ճիշտ ուղղությամբ չի գնում, սա պետք է արթնանալու կոչ լինի․ հայացք Ռուսաստանից Ինչ իրավիճակ է սահմանազատվող Կիրանցում (լուսանկարներ) Ուզել եմ ասել՝ ճանապարհ փակելով այս սահմանագիծը չի փոխվելու․ Գեղամ ՆազարյանԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրմանը 4,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԼեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով, կլինի մինչև -2 աստիան ցուրտ Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում․ ի՞նչ է պարզաբանել ՍանոսյանըԿիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս են (տեսանյութ) Այս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրել ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Ազնավուրի երգերի հայտնի կատարող Ղասսան Յամմինը երևանյան համերգով տոն կնվիրի երաժշտասերներին «Փաշինյանը մեր երկրի շնչառությունը փակել է, կամուրջը հայտարարությամբ տվել է Ադրբեջանին». կիրանցիները փակել են միջպետական ճանապարհը Մեկնում են Կիրանց. իրավիճակը լարված է Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվում«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՎահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խուլիգանության կասկածանքով Եթե սահմանազատումը լինի այնպես, ինչպես ուզում են Փաշինյանը և Ալիևը, պատրաստվեք մեզ դիմավորել Երևանում. կիրանցեցիներ Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովԶզվելի տեսարան է, երբ դպրոցի տնօրենը վրեժ է լուծում հայրենիք ու պետություն ունենալու համար պայքարող դեռահասներից. Աննա Մկրտչյան Ուզում եմ հրաժարական տալ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետ Դանակամարտ. նախնադարից մինչև... մարզաձև. «Փաստ»Սրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ ԶաքարյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՄԱՅԻՍԻ). Առաջին պինդ նյութային լազերը, «մշակութային» հեղափոխությունն ու ալկոհոլիզմի դեմ պայքարը. «Փաստ»«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՎրաերթ՝ Կոտայքում. «Lexus KX 460»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի Բալասանյան Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է, Սահմանադրության այդ կետը կարելի է փոխել. Գառնիկ Դանիելյան Ո՞ր ճանապարհը կընտրի Հայաստանի հասարակությունը. «Փաստ»Արցախցիներին բնակարան կտրամադրվի, ինչպե՞ս Ինչպե՞ս են նրանք գալիս իշխանության. «Փաստ»Սլովակիան հայտնել է, որ վարչապետ Ֆիցոյի վիճակը կայուն է Պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն 2024 թ. հունիսի 11-ից օգոստոսի 30-ը Տեղի ունեցածը մեծ hաջողություն եմ համարում․ Փաշինյանը՝ Տավուշի գյուղերը hանձնելու մասին «Ռուբիկիս ապրեցնելու, տղաների կյանքի գնով պահված հայրենիքը տեսնելու ու ընտանիքիս համար եմ ապրում». Ռուբիկ Գուլեյանն անմահացել է Մարտակերտում՝ հրադադարից երկու ժամ առաջ. «Փաստ» Կիրանցում լարված է․ հերոս տղերքի սխրանքն են վաճառում․ ԱԱԾ աշխատողներ են այնտեղԳիշերը գերագույն ստահակն ադրբեջանին է հանձնել Հայրենիքի ևս մի կտոր. Ռուբեն Մելիքյան «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետԲուժաշխատողների թեստավորման ողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծ. «Փաստ»Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըԱլմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ»Սահմանազատման արդյունքում ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում Գազ չի լինի Իշխանությունը կասկածում է Էրատո ջոկատի անդամին Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ»