Երևան, 16.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սոլովյովին լսելու հազար ու մի այլընտրանքային միջոց կա

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Россия-1 հեռուստաալիքով եւ իր՝ Solovyov Life հեռուստաալիքով հեռուստալրագրող եւ հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը բազմիցս ցույց է տվել իր հայամետ դիրքորոշումը եւ հատկապես 44-օրյա պատերազմի, ադրբեջանա-հայկական հակամարտության սրման շրջանում։ Նա պարբերաբար եթեր էր հրավիրում հայազգի գործիչների, խոսում էր այն մասին, որ Հայաստանն է Ռուսաստանի գլխավոր դաշնակիցը, որ Արցախը հայկական հող է եւ այլն։ Իսկ Crocus City Hall համերգասրահի ահաբեկչությունից հետո Սոլովյովը սկսեց փնտրել «ադրբեջանական հետք»: Ինչը, ի դեպ, առաջացրել էր ադրբեջանցիների վրդովմունքը:

Բայց երեկ առավոտյան տեղեկացանք, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, այսինքն` Տիգրան Հակոբյանի որոշմամբ, Հայաստանում արգելափակվել է Սոլովյովի հաղորդումները եթեր հեռարձակելը: Իսկ ո՞րն է ռուս հեռուստամեկնաբանի եթերը ՀՀ-ում արգելափակելու պատճառը, ի՞նչ խախտում է նա արել, «Կիսաբաց լուսամուտներ» ու կուսաթաղանթի մասին գռեհկաբանություններ ցուցադրող հայկական ալիքներին ՀՌՀ-ն կարծես չի անդրադառնում, փոխարենը եթերից զրկում է նրանց, ովքեր համարձակվում են քննադատել Փաշինյանին: Նախ հայկական ընդդիմադիր հեռուստաընկերություններին զրկեցին կապուղիներից, հիմա էլ իրենց լիազորություններից ակնհայտորեն դուրս են եկել եւ անցել ռուսական ԶԼՄ-ները գրաքննելուն: Ի դեպ, երեկ նաեւ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, ինչը, ըստ լուրերի, նույնպես կապված է Սոլովյովի հաղորդման հետ:

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, Հայկական փիար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է. «Առհասարակ, նորագույն տեխնոլոգիաների զարգացման ժամանակաշրջանում, որտեղ հնարավորություններն անհամեմատ ավելի մեծ են, ինչ-որ հաղորդում արգելափակելը նշանակում է ուղղակիորեն հնարավորություն տալ այլ եղանակով գտնել տվյալ հաղորդաշարը: Առհասարակ այն, ինչ այսօր մեզանում կատարվում է մամուլի` լրատվամիջոցների հետ փոխհարաբերությունների տեսանկյունից, պաշտոնյաների վերաբերմունքը չորրորդ իշխանության նկատմամբ ամենաբարդ վիճակում է: Այս պարագայում խոսել մամուլի ազատության եւ ազատ խոսքի նկատմամբ հարգանքի մասին, պարզապես զարմանալի է: Իշխանություններն անընդհատ հարվածում եւ նսեմացնում են լրատվամիջոցներին, անվերջ վարկաբեկում են ու դրա արդյունքում ինչ են ուզում ստանալ, բարդ է հասկանալը: Մի մարդ, ով լրագրությունից հայտնվել է իշխանությունում, բոլորը կարծում էին, որ գոնե մամուլի վիճակն ինչ-որ առումով պետք է բարձր լիներ, մեդիա ասվածը կլիներ առավել լավ վիճակում, բայց այն, ինչ կատարվում է մեր երկրում, մեղմ ասած, հարիր չէ բոլոր այն եվրոպական չափանիշներին, որոնք իշխանությունները ցանկանում են արձանագրել: Հայաստանում չկա դիվանագիտություն, վերջին տարիների հակառուսական քարոզչության ալիքը նաեւ գալիս է լրատվամիջոցների ուղղությամբ: Ռուսական ալիքները գուցե որոշակի էթիկա են խախտում, այլ երկրների նկատմամբ վերաբերմունք են ձեւավորում, սակայն մեզանում տեղի ունեցողն էլ հակառուսական քարոզչության արդյունք է: Նման որոշումներն ինձ համար առավել շատ դիվանագիտական բնույթի են: Հայաստանը, փոխարենը հավասարակշռված քաղաքականություն վարելու, բացառում է մեկին, ապավինում` մյուսներին»:

Հեռուստալրագրող Դավիթ Սարգսյանն էլ նշում է. «Այս վարչախումբը սիրում է լսել ու տեղ տալ միայն նրանց, ովքեր սպասարկում են իրենց շահերը: Արգելում են բոլոր այն մարդկանց, ովքեր ՀՀ-ից ու արտերկրից հակադրվում են իրենց, ասպարեզ բերելով արդարացի քննադատություն: Բոլորովին վերջերս էլ երկու հասարակական գործիչ` Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը բերման ենթարկվեցին ու կալանավորվեցին: Եթերազրկում հասկացությունը 2024 թվականին հնացած կատեգորիա է, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են լսել նույն Սոլովյովին կամ նրա տելեգրամյան ալիքին են բաժանորդագրվում կամ էլ այլ միջոցներով են հետեւում նրան: Հազար ու մի այլընտրանքային միջոց կա՝ մեկնաբաններին հետեւելու համար: Հայաստանում նույն Սոլովյովին եթերազրկելով չեն հասնելու այն արդյունքին, որին ցանկանում են հասնել»:

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանն էլ ասաց. «Նախ ասեմ, որ ես Սոլովյովին չեմ հետեւում: Ինչքանով գիտեմ, նա զբաղված է ռուսական պրոպագանդայով ու երբեմն խոսում է շատ կտրուկ: Ռուսական մշակույթի քարոզիչներից է, արտահայտվում է շատ կտրուկ ու անձնավորված, հարցն այն չէ՝ ճի՞շտ է խոսում, թե՞ սխալ: Իմ կարծիքով` այս պահին ճշմարտությունն ու արդարությունը Ռուսաստանի կողմն են, այլ ոչ թե Արեւմուտքի, ինչո՞ւ․ որովհետեւ Արեւմուտքը հավատարիմ չէ իր քարոզած արժեքներին: Ռուսաստանն այսօր քարոզչական դաշտում խայտառակ պարտություն է կրում: Ռուսական քարոզչության մեջ մի խնդիր կա, տարիներ շարունակ քարոզով զբաղվում են նույն դեմքերը: Մարգարիտա Սիմոնյան, Սոլովյով եւ այլն: Նրանք արդեն շատ հայտնի են ու գուցե շատերի մոտ նողկանք են առաջացնում: Արեւմուտքի պարագայում այլ է: Նրանք անընդհատ փոփոխում են իրենց քարոզիչներին: Օրինակ, Հայաստանում կա Արման Բաբաջանյան, բայց ի հայտ եկավ Չիբուխչյան անունով մի այլ քարոզիչ, ով ասում է նույն ստերը, ինչ մյուսները, պարզապես այլ դեմքով ու այլ կենսագրությամբ»:

 

 

Հոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա վիրավոր Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդՀիմա Կիրանցում պայթյունավտանգ ու գերլարված է իրավիճակըՀայաստանը ճիշտ ուղղությամբ չի գնում, սա պետք է արթնանալու կոչ լինի․ հայացք Ռուսաստանից Ինչ իրավիճակ է սահմանազատվող Կիրանցում (լուսանկարներ) Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըՈւզել եմ ասել՝ ճանապարհ փակելով այս սահմանագիծը չի փոխվելու․ Գեղամ ՆազարյանԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրմանը 4,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԼեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով, կլինի մինչև -2 աստիան ցուրտ Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում․ ի՞նչ է պարզաբանել ՍանոսյանըԿիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս են (տեսանյութ) Այս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրել ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Ազնավուրի երգերի հայտնի կատարող Ղասսան Յամմինը երևանյան համերգով տոն կնվիրի երաժշտասերներին «Փաշինյանը մեր երկրի շնչառությունը փակել է, կամուրջը հայտարարությամբ տվել է Ադրբեջանին». կիրանցիները փակել են միջպետական ճանապարհը Մեկնում են Կիրանց. իրավիճակը լարված է Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվում«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՎահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խուլիգանության կասկածանքով Եթե սահմանազատումը լինի այնպես, ինչպես ուզում են Փաշինյանը և Ալիևը, պատրաստվեք մեզ դիմավորել Երևանում. կիրանցեցիներ Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովԶզվելի տեսարան է, երբ դպրոցի տնօրենը վրեժ է լուծում հայրենիք ու պետություն ունենալու համար պայքարող դեռահասներից. Աննա Մկրտչյան Ուզում եմ հրաժարական տալ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետ Դանակամարտ. նախնադարից մինչև... մարզաձև. «Փաստ»Սրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ ԶաքարյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՄԱՅԻՍԻ). Առաջին պինդ նյութային լազերը, «մշակութային» հեղափոխությունն ու ալկոհոլիզմի դեմ պայքարը. «Փաստ»«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՎրաերթ՝ Կոտայքում. «Lexus KX 460»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի Բալասանյան Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է, Սահմանադրության այդ կետը կարելի է փոխել. Գառնիկ Դանիելյան Ո՞ր ճանապարհը կընտրի Հայաստանի հասարակությունը. «Փաստ»Արցախցիներին բնակարան կտրամադրվի, ինչպե՞ս Ինչպե՞ս են նրանք գալիս իշխանության. «Փաստ»Սլովակիան հայտնել է, որ վարչապետ Ֆիցոյի վիճակը կայուն է