Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Անցնող շաբաթվա ամենակարևոր լուրերի ընտրանին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում նախորդ շաբաթվա ամենակարևոր լուրերի ընտրանին.

Մարտի 25

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ 2023 թվականը բավականին բարդ տարի էր ՊՆ-ի և ողջ զինված ուժերի համար, տարվա ընթացքում զորքերը հիմնականում գտնվել են մարտական տարբեր պատրաստականության աստիճաններում, իսկ կառավարման մարմիններն աշխատել են ուժեղացված աշխատանքային ռեժիմով։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Բուդապեշտ՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի գործընկեր մրցակցային մարմինների ղեկավարների հանդիպմանը: 

Մարտի 26

Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը և Գլխավոր դատախազի տեղակալ, Զինվորական դատախազ  Գրիգոր Էլիզբարյանը ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներ Մարիսա Բարիսետին, Ռիչարդ Ֆեյին և Տալոն Ռոսին:Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը շնորհակալություն է հայտնել ներկայացուցիչներին հանդիպումը նախաձեռնելու համար և բարձր գնահատել  Հայաստանում  ԱՄՆ դեսպանատան հետ մի շարք ուղղություններով փոխգործակցությունը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Դիանա Մոնդինոյի հետ: Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ հիմնված Հայաստանի և Արգենտինայի ժողովուրդների միջև երկարամյա բարեկամական կապերի վրա։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Հարավային Ամերիկայում Արգենտինայի դերը որպես ՀՀ կարևոր գործընկեր՝ նշելով, որ դրա պարզ վկայությունն են նաև բարձրաստիճան փոխայցելությունները։

«Պաշտպանության  ոլորտում Հայաստանի համագործակցությունը իր գործընկերների հետ ուղղված չէ որևէ երկրի դեմ»։ Այս մասին հունական «Kathimerini» պարբերականին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մարտի 27

Երևանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմիններին և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի իրականացման շարունակականությունը: Նման որոշում է կայացվել ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանի, նշված ծրագրի ղեկավար Թոմաս Բիկմանասի, լիտվացի և հայ փորձագետներ Վիգանդես Քուրկուլիսի ու Արևիկ Սիմոնյանի մասնակցությամբ քննարկման ընթացքում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որոշում է ստորագրել առողջապահության նախարարի նոր տեղակալի նշանակման մասին: «Լևոն Հակոբյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,-ասված է համապատասխան որոշման մեջ։

Պետական եկամուտների կոմիտեում կայացել է ՊԵԿ և Քննչական կոմիտեի հերթական հանդիպումը, քննարկվել է համագործակցության լայն օրակարգը, կազմակերպվել է պարգևատրման արարողություն։

Մարտի 28

ՀՀ կառավարության նիստում որոշում է ընդունվել  1.1 մլրդ դրամ սուբսիդիա տրամադրել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին։ Այդ դրամական միջոցներով  մանրածախ ծառայություններից օգտվող սպառողների համար 2024 թ. խմելու ջրի և կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագները կմնան անփոփոխ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել են ակադեմիական քաղաքի հիմնական տեղամաս՝ Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածք՝ ծանոթանալու տեղանքին և մշակվող նախագծի  մանրամասներին:

Մարտի 29

Հայ-կորեական տնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը  ընդունել է Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ թափոնների կառավարման, պլաստիկի վերամշակման, քամու, արևային էներգիայի արտադրության և կանաչ տնտեսության ուղղությամբ։

Հայտնի է դարձել, որ Հայաստանն ապրիլին առաջին անգամ կմասնակցի Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների՝ Իսպանիայում կայանալիք հավաքին: Այս մասին ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Մարտի 30

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրներում անցկացվող ոլորտային միջոցառումներին և ցուցահանդեսներին մասնակցության հնարավորությունները

Պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետություն-Միացյալ Թագավորություն համագործակցության շրջանակում Լոնդոնում տեղի են ունեցել կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող քննարկումներ: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել հանդիպում ՄԹ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ` ՄԹ պաշտպանության նախարարության անվտանգության քաղաքականության գլխավոր տնօրեն Փոլ Ուայաթի և պաշտպանության ապահովման տնօրեն Գայ Լեսթերի գլխավորությամբ:

 

Աղբյուր

Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերըԹուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ. Իսրայելի ԱԳՆ-ի արձագանքըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ «Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում ՌԴ–ն կարող է օգնել Չինաստանին նախապատրաստվել Թայվանի վրա հարձակմանը․ BloombergԶինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստիՕդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՓրկարարներն օգնության են հասել քաղաքացիներինԶախարովան զգուշացրել է ԼոնդոնինՔեյթ Միդլթոնի դուստրը 45 հազար դոլար արժողությամբ նվեր է ստացելՈստիկանական 3 անցակետ Կիրանց մտնելու համարԻրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ու բրիտանական 10 կազմակերպությունների և 15 քաղաքացիների նկատմամբԼավ ենք արել, ֆիզիկական ուժ ենք կիրառել. փոխոստիկանապետը՝ լրագրողին. տեսանյութՄայիսի 3-ին լույս չի լինի նշված հասցեներում«Պարելու ժամանակ ձեռքը սրտի կողմը տարավ ու ընկավ»․ դպրոցի տնօրենը՝ 13-ամյա աղջկա մահվան մասինՉեք պատկերացնի, թե այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Գագիկ ՍուրենյանԵրևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 171 նոր ավտոբուսով (տեսանյութ)«Բավարիան» կդիտարկի Մոուրինյոյի թեկնածությունըԴոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ինՎրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա․ Կիրանցի բնակիչԱրհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՞ աշխատողների իրավունքների պաշտպաններԼեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչելԲախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Zhongtong» և թիվ 1 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսները. կա վիրավոր Կիրանցի ճանապարհ են իջել սարիգյուղցի երեխաներ․ միանում են Տավուշի համար պայքարին. տեսանյութԲելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ զինվորականների վրաԴանակահարություն՝ Երևանում․ հարազատ եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձանց հետԻնչպես սև բերետավորները հարձակվեցին ձեռքերը վեր պարզած կիրանցեցու վրա. տեսանյութԱրծիվի թևեր կոչվող հատվածում արագաչափ է տեղադրվելԵրևան-Մոսկվա թռիչքի տոմսերը ռեկորդային էժան են. գները այս պահինSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից«Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը (լուսանկարներ)Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». ԶատուլինԵրևանի դպրոցներից մեկում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնությունԵրևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց վթարի հետևանքով տուժած զինծառայողների մասինԻնչպես են սև բերետավորները ուրախանում կիրանցիների նկատմամբ բռնություն կիրառելու համար«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացՏեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները. Արտակ ԶաքարյանՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ)Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել Առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայիԱդրբեջանում կարող են արտահերթ ընտրություններ անցկացվել Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Ուսուցչուհին՝ դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին