Երևան, 16.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Շատ կարևոր է, որ Հայաստանի քաղաքական վերնախավը ճիշտ ընկալի, թե ինչ է կատարվում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված է Հայաստան-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպում: Ի՞նչ սպասել այս հանդիպումից: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը նշում է՝ եթե ականջալուր լինենք իշխանական լրատվամիջոցներին և նրանց շաղկապված «փորձագետներին», որոնք ավելի շատ «խոսող գլուխների» ֆունկցիա են կատարում, ասում են, որ այդ հանդիպման ընթացքում քննարկվելու են հարցեր, որոնց շնորհիվ մոտ ժամանակահատվածում կդառնանք ԵՄ անդամության թեկնածու, այնուհետև՝ անդամ:

«Հայտարարություններ եղան, որ դրանից հետ մեր ճանապարհը դեպի ՆԱՏՕ է բացվելու: Սրանք կենացների մակարդակի քննարկումներ են: Եվրոպացի, ամերիկացի պաշտոնյաները նշում են, որ այս հանդիպման ժամանակ ավելի շատ քննարկվելու են տնտեսական հարցեր: Վերջերս ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ Ջեյմս Օ'Բրայենն ասում էր, որ Հայաստանը Ռուսաստանից կախված է, այսքան գումար է ստանում, հացահատիկ: Անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ն կարողանա սա կոմպենսացնել: Ամենայն հավանականությամբ, քննարկումն այդ ուղղությամբ է գնալու: Իշխանության ներկայացուցիչները թեզ էին շրջանառության մեջ դրել, որ հնարավոր է անվտանգության որոշակի երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթ ստորագրվի: Խորհուրդ կտամ կարդալ անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթը, որն անցած տարի ստորագրել են Մեծ Բրիտանիան և Ուկրաինան: Թվում է, թե անվտանգության երաշխիքներ տրվեցին Ուկրաինային, բայց միակ կողմը, որն այդտեղ պարտավորություններ ունի, Ուկրաինան է: Եթե նման փաստաթուղթ ստորագրվի, դա անվտանգային առումով ոչինչ է մեզ համար, բայց մյուս կողմից էլ հերթական մեխն է լինելու հայ-ռուսական փոխհարաբերությունների դագաղի կափարիչի վրա, Ադրբեջանն էլ փորձելու է առավելագույնս օգտվել դրանից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Միացյալ Արևմուտք և Ռուսաստան: Ամեն կողմ գնալ, դառնալ Արևմուտքի գործիքը Ռուսաստանի դեմ պայքարում, բայց տնտեսական կապերն ամուր պահել ԵԱՏՄ-ի հետ, որովհետև հակառակ դեպքում դրա հաշվին գոյատևող տնտեսությունդ կփլուզվի: Երբեմն զգացողություն է, թե Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը խճճվել են սեփական քայլերի մեջ: Քաղաքագետն այս կարծիքի հետ համաձայն չէ: «Նա բոլորովին էլ չի խճճվել: Եթե իր հայտարարություններն ու քայլերը դիտարկեք անձնական իշխանությունն ապահովելու տրամաբանությունից, ամեն ինչ պարզ կլինի: 2020 թ.-ի նոյեմբերի 9-ից մինչև 2021 թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսները Նիկոլ Փաշինյանի պես ռուսամետ գործիչ ԱՊՀ ամբողջ տարածքում դժվար կլիներ գտնել: Նա այն վիճակում էր, որ չէր կարողանում Հայաստանում նույնիսկ պաշտոնյաների նշանակել՝ չնայելով Մոսկվայի կողմը: Այդ շրջանում ինքն իր անվտանգությունը և հետագա պաշտոնավարումը պայմանավորում էր Ռուսաստանով:

Պարտվեցինք պատերազմում, ստորագրվեց փաստաթուղթը, արտահերթ ընտրություններ տեղի ունեցան և այլն: Հետո տեղի ունեցան որոշակի իրադարձություններ: Երբ ուկրաինական պատերազմը սկսվեց, մեզ համար առաջին ազդակը, որ շատ վատ հետևանքներ ենք ունենալու դրա պատճառով, եղավ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում 2022 թ. գարնանը խոսեց այն մասին, որ եթե իջեցնենք մեր սպասելիքների նշաձողն Արցախի կարգավիճակի վերաբերյալ, դա համախմբում կապահովի Հայաստանի և Արցախի շուրջ: Իր համար պատմական պատուհան տեսավ Ռուսաստանից պոկվելու և իր իշխանությունը, բիզնես ու անձնական շահերը Արևմուտքի, այս պարագայում՝ Թուրքիայի հետ շաղկապելու համար: Այդ ճանապարհին, եթե անհրաժեշտ էր Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, դա կաներ:

Պրահայում ոչ միայն այդ փաստաթուղթը ստորագրվեց, այլ տեղի ունեցավ Էրդողան-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը: Դրանից շաբաթներ առաջ Էրդողանն ասում էր՝ գործընթացը պետք է առաջ շարժվի, Հայաստանը պետք է բռնի մեկնած ձեռքը, պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որովհետև Ղարաբաղյան հարցը պատերազմով փակված է և այլն: Տեղի ունեցավ պրահյան հանդիպումը, հանդիպեց Էրդողանին, հետո Արցախը հանձնեց Ադրբեջանին: Զարգացման տարբեր փուլեր ենք ունեցել, իր իշխանությունը պահելու համար նա տարբեր քայլերի կարող է գնալ: Հիմա բոլոր ցուցիչներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի համար կրիտիկական մակարդակի անընդունելի քաղաքական գործիչ է, այսինքն՝ իր հետ համագործակցության վրա խաչ է քաշված: Եթե նա իր համար տեսներ հնարավորություն, Ռուսաստանի հետ փոխկապակցված հարաբերություններ ունենար, վստահ լիներ իր իշխանության հենարանի վրա, ապա ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորներն այնքան պուտինամետ չէին լինի, ինչպիսին Նիկոլ Փաշինյանը կլիներ:Իր վարած քաղաքականության արդյունքում նա ռուսների համար վերածվել է պերսոնա նոն գրատայի: Սա դրսևորվում է նրանով, որ Փաշինյանի հետ շաղկապված անձինք հայտնվում են ռուսական սև ցուցակներում: Փաշինյանը քաղաքական օրվա կուրսով շարժվող անձնավորություն է, որը, եթե անհրաժեշտ է, կլինի և՛ պուտինամետ, և՛ թրամփամետ և այլն»,-նշում է մեր զրուցակիցը:

Տավուշի շուրջ տեղի ունեցողի մասին խոսելիս Մաթևոսյանը նախ անդրադառնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմային: «Միջանցքը ստանալու հարցում Ադրբեջանը և Թուրքիան ունեն մի շատ լուրջ խոչընդոտ: Դա ոչ միայն ռուսական զորքի ներկայությունն է Սյունիքում, այլև Իրանի քաղաքական դիրքորոշումն առ այն, որ այդ միջանցքը չի լինելու՝ ուզում եք կոմունիկացիա, եկեք մեր տարածքով կոմունիկացիա անցկացրեք: Դրա համար Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են զբաղվել Տավուշով: Փորձում են Փաշինյանից իրենց ստանալիքը սկսել ստանալ Տավուշից:

Տավուշի գյուղերին հանձնվելուց կփրկեր միայն Իրանի հետ միասնական ցամաքային սահմանը: Քանի որ դա չկա, մարդիկ հայտնվել են այս իրավիճակում: Ճիշտ է, իրենց մեղքն էլ կա այս ամենում. 2021 թ.-ին այդ նույն մարդիկ Նիկոլ Փաշինյանին մանդատ են տվել Տավուշի գյուղերը հանձնելու, երբ հօգուտ իրեն քվեարկել են: Արևմտյան պաշտոնյաները, փորձագետները բաց ասում են, որ տարածաշրջանում մոդերատորը կարող է լինել Թուրքիան: Փաշինյանի՝ Արևմուտքի հետ քննարկվող հարցը դա է: Նա արդեն մտովի ընդունում է, որ պետք է թուրքական ազդեցության տակ լինենք: Ամերիկացիներն ասում են՝ ձեզ երաշխիքներ տալ չենք կարող, որ Ադրբեջանը ձեզ վրա չի հարձակվի, բայց կարող ենք ապահովել, որ Թուրքիայի հետ որոշակի փոխհարաբերությունների մակարդակ ունենաք, դրա շնորհիվ գուցե Թուրքիան ինչ-որ կերպ զսպի Ադրբեջանին:

Թուրքիայի այս մոդերատորությանն ընդառաջ կազմակերպվում է մեր նշած եռակողմ հանդիպումը, որ երբ Փաշինյանը թուրքերի հետ բանակցությունների գնա, Թուրքիան իմանա, որ Արևմուտքը սատարում է Փաշինյանին և որոշակի վերաբերմունք դրսևորի: Այս որոշումների պատճառով բոլորս ենք տուժելու: Տավուշի գյուղերի շուրջ իրադարձությունները այս ամբողջի դրսևորումներից են: Երբ դեռ կար Արցախը, Պրահայից առաջ և հետո ասում էին, որ Արցախի կարգավիճակի մասին էին բանակցություններ վարում, դա ձևակերպում էին որպես ոչ թե ինքնորոշման իրավունքի, այլ Ադրբեջանի կազմում կարգավիճակի, ավելի կոնկրետ՝ հայերի իրավունքների և անվտանգության պահպանման մասին հարց: Այդ մարդն այդ ժամանակվանից թյուրքական աշխարհի շրջանակներում Հայաստանի կարգավիճակի մասին բանակցություններ էր վարում: Ասում էին՝ պետք է ինտեգրվենք թուրքական աշխարհի տնտեսական և լոգիստիկ համակարգերին: Այս ամենի վերջնարդյունքը մեր պետության գոյության դադարեցումն է»,-ընդգծում է քաղաքագետը:

2021 թ.-ի ընտրություններում մեր հասարակության մի հատվածը կրկին ձայն տվեց Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին՝ գուցե հավատալով Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի, Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ խոստումներին: Սակայն որևէ խոստում իրականություն չդարձավ: Որպես քաղաքական միավոր և քաղաքական գործիչ՝ այս մարդիկ այլևս վստահություն չունեն հանրության շրջանում: Եթե նորից ընտրություն լինի՝ արտահերթ կամ հերթական, մարդիկ քվե կտա՞ն Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին:

«Չկա ընդդիմության այն ակտիվությունը, որը շատերը կցանկանային, Ազգային ժողովում որոշակի պայքար չկա, չի ձևավորվում այլընտրանքային ուժի կենտրոն, որն այս իշխանություններին կզսպի: Միգուցե դաժան հնչի, բայց հասարակությունն անձնապես առերեսվում է իր ընտրության հետ: Գուցե այս փուլը պետք է անցնեինք: Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք նրան կընտրե՞ն, թե՞ ոչ: Եթե ելնում ենք մեղսունակության կանխավարկածից, որ կհասնենք ինչ-որ մի հանգրվանի, երբ արտահերթ ընտրություններ չլինեն, այլ մեկուկես տարի անց լինեն հերթական ընտրություններ, ապա հարց մարդկանց, որոնք ներգրավված են պետական կառույցներում. նրանք պատկերացնո՞ւմ են, թե մեկ ու կես տարի անց ի՞նչ են ժողովրդին ասելու:

Պատկերացնո՞ւմ են, թե հետո ինչ է լինելու: Երբ առճակատման են դուրս գալիս Ռուսաստանի Դաշնության հետ, պատկերացնո՞ւմ են, թե ինչպիսին է լինելու իրենց անձնական ապագան այս առճակատման շրջանակում: Այս հարցի պատասխանը պետք է բոլորը տան և՛ պետական ապարատում, և՛ ՔՊ կուսակցությունում: Պատկերացնո՞ւմ են, թե ինչ են անում միջազգային փոխհարաբերությունների տրամաբանության շրջանակում, թե ինչպես են դառնալու պերսոնա նոն գրատա շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Եթե մասնակցելու են ընտրություններին, ի՞նչ են խոսելու ժողովրդի հետ:

Կրկնեմ՝ միգուցե այս շրջանը մեզ պետք էր առերեսվելու այն իրականությանը, որն առկա է մեր հասարակության շրջանում: Ինչպես տավուշցիներին, որոնք ընտրել են Նիկոլ Փաշինյանին, չի կարելի հարցնել՝ իրենք կո՞ղմ են, թե՞ դեմ սահմանը հանձնելուն, այնպես էլ շատ դեպքերում հասարակությանը չի կարելի հարցնել, թե նա կո՞ղմ է, թե՞ դեմ պետականությունը պահպանելուն: Ինձ համար ապագա ընտրություններն այս տրամաբանությամբ են անցնելու: Շատ կարևոր է, որ Հայաստանի քաղաքական վերնախավը ճիշտ ընկալի, թե ինչ է կատարվում: Ժողովրդավարությունը միգուցե լավ բան է, բայց ժողովրդավարության շրջանակներում չպետք է հարց դրվի՝ ուզո՞ւմ ես պետականություն պահպանել, թե՞ ոչ: Որպեսզի այդ հարցը չդրվի, Հայաստանի քաղաքական էլիտաները պետք է ժողովրդի հետ համապատասխան աշխատանքներ իրականացնեն, որ չհասնենք նույնիսկ այդ հարցի քննարկման հանգրվանին»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելել Հոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա վիրավոր Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդՀիմա Կիրանցում պայթյունավտանգ ու գերլարված է իրավիճակըՀայաստանը ճիշտ ուղղությամբ չի գնում, սա պետք է արթնանալու կոչ լինի․ հայացք Ռուսաստանից Ինչ իրավիճակ է սահմանազատվող Կիրանցում (լուսանկարներ) Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըՈւզել եմ ասել՝ ճանապարհ փակելով այս սահմանագիծը չի փոխվելու․ Գեղամ ՆազարյանԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրմանը 4,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԼեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով, կլինի մինչև -2 աստիան ցուրտ Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում․ ի՞նչ է պարզաբանել ՍանոսյանըԿիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս են (տեսանյութ) Այս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրել ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Ազնավուրի երգերի հայտնի կատարող Ղասսան Յամմինը երևանյան համերգով տոն կնվիրի երաժշտասերներին «Փաշինյանը մեր երկրի շնչառությունը փակել է, կամուրջը հայտարարությամբ տվել է Ադրբեջանին». կիրանցիները փակել են միջպետական ճանապարհը Մեկնում են Կիրանց. իրավիճակը լարված է Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվում«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՎահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խուլիգանության կասկածանքով Եթե սահմանազատումը լինի այնպես, ինչպես ուզում են Փաշինյանը և Ալիևը, պատրաստվեք մեզ դիմավորել Երևանում. կիրանցեցիներ Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովԶզվելի տեսարան է, երբ դպրոցի տնօրենը վրեժ է լուծում հայրենիք ու պետություն ունենալու համար պայքարող դեռահասներից. Աննա Մկրտչյան Ուզում եմ հրաժարական տալ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետ Դանակամարտ. նախնադարից մինչև... մարզաձև. «Փաստ»Սրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ ԶաքարյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՄԱՅԻՍԻ). Առաջին պինդ նյութային լազերը, «մշակութային» հեղափոխությունն ու ալկոհոլիզմի դեմ պայքարը. «Փաստ»«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՎրաերթ՝ Կոտայքում. «Lexus KX 460»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի Բալասանյան Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է, Սահմանադրության այդ կետը կարելի է փոխել. Գառնիկ Դանիելյան Ո՞ր ճանապարհը կընտրի Հայաստանի հասարակությունը. «Փաստ»Արցախցիներին բնակարան կտրամադրվի, ինչպե՞ս Ինչպե՞ս են նրանք գալիս իշխանության. «Փաստ»