Երևան, 16.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Եթե հիմա բանակը կտրուկ գործողությունների դիմի, լարվածությունն ավելի կշատանա

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հաղորդել է, որ Խաչիկ գյուղի վարչական ղեկավարի խնդրանքով հետևել են գյուղատնտեսական աշխատանքներին` գյուղացիների անվտանգությունն ապահովելու համար: Չնայած նրան, որ Խաչիկ համայնքի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա, իսկ ԵՄ դիտորդներին պարզապես` ապահովության համար են հրավիրել գյուղ, Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախորդ տարի թշնամին կրակ էր բացել Խաչիկի հողերի ուղղությամբ եւ գյուղացիներն այժմ մտահոգված են: Զրուցել ենք Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի հետ:

- Ի՞նչ է կատարվում Խաչիկ գյուղում, ինչո՞ւ է գյուղապետը ԵՄ դիտորդներին խնդրել այցելել գյուղ:

- Մենք ունենք այնտեղ 400 հեկտար հող, որը գտնվում է մեր դիրքերի դիմաց, այլ ոչ թե հետևում` մեր ու հակառակորդի դիրքերի միջանկյալ տարածքում են այդ հողերը: Գյուղացիներն այդ հողերը մշակում են, առաջ էլ են օգտագործել: Կրակոցներ են եղել որոշ ժամանակ առաջ, գյուղացիների մոտ մտավախություն է առաջացել, հիմա ուզում են, որ ԵՄ դիտորդները գնան այնտեղ կանգնեն` անվտանգության նկատառումներից ելնելով:

- Ե՞րբ է վերջին անգամ կրակ բացել:

- Անցած տարի` մի քանի անգամ, էդպես ինտենսիվ կրակոցներ չեն եղել, որոշ կրակոցներ են եղել, դրանք նպատակաուղղված կրակոցներ չեն, ուղղակի գյուղացիներին վախեցնելու համար են կրակել:

- Իսկ ինչո՞ւ նոր հիշեցին, եթե այժմ չկան կրակոցներ:

- Նոր չեն հիշել, ուղղակի գարնանային աշխատանքները հիմա են սկսվում և մարդիկ իրենց ապահավության համար այդ հարցը բարձրաձայնել են:

- Կրակոցների արդյունքում տուժողներ եղե՞լ են:

- Չէ, ոչ մեկը չի տուժել, չի վիրավորվել:

- Ենթադրենք՝ այս անգամ նույն ԵՄ դիտորդները եկան ու կարողացան զսպել Ադրբեջանին, իսկ ինչպե՞ս եք ապագայում այս հարցի լուծումը պատկերացնում, ամեն անգամ հողի վրա աշխատելիս պետք է դիտորդներին բերեն կանգնեցնե՞ն:

- Դե հետո ընթացքում դեմարկացիա և նման գործառույթներ տեղի կունենան, պայմանագիր կկնքեն, այդ կրակոցները կդադարեն, ինձ այդպես է թվում: Ուղղակի մարդիկ հիմա սեզոնային աշխատանքներ են սկսել, մտածելով, որ հիմա կարող է վտանգավոր լինել, իսկ եթե ԵՄ դիտորդներն այնտեղ լինեն, կրակոցներ չեն լինի: 

- Փաստորեն ձեր հույսը ԵՄ դիտորդներն են: Իսկ ինչո՞վ են զբաղված հայկական Զինված ուժերը:

- Մենք ունենք ստորաբաժանում այնտեղ, այնպես չէ, որ սահմանը ԶՈՒ-ի կողմից չի վերահսկվում, դիտարկումներ անում են այդ առումով, ուղղակի նրանք չեն կարող իմանալ, թե հակառակորդը երբ կրակ կբացի:

- ԵՄ դիտորդների վրա հույս դնելու փոխարեն, գուցե բանա՞կը թշնամուն արժանի պատասխան տա:

- Դե մերոնք փորձում են, դեպք է եղել, որ հենց մերոնք են դադարեցրել կրակոցները, բայց լինում են միտումնավոր կրակոցներ: Մերոնք զգուշավոր են, սադրանքին չեն տրվում:

- Նույն ԵՄ դիտորդների ներկայությունը չի զսպել այս տարիներին` շարունակ կրակել են, զոհեր ենք ունեցել: Առհասարակ ի՞նչ կարող են անել դիտորդները: 

- Դե հիմա դեռ հարցը լուծում չի ստացել, այդ առումով ոչինչ չենք կարող ասել, Ադրբեջանը կամ կլկտիանա, կամ կլռի, ես հստակ չեմ կարող ասել: 

- Դուք որպես մարզպետ, նաև պատերազմի բովով անցած մարդ, ի՞նչ եք կարծում՝ այս հարցն ինչպե՞ս կարող է լուծում ստանալ: Ի՞նչ պետք է անի բանակն այսօր:

- Դե բանակի ակտիվության պարագայում նրանք էլ կարող են ակտիվանալ, ինձ թվում է մեր բանակն իր դիրքում իրականացնում է պահպանություն: Եթե հիմա կտրուկ գործողությունների դիմեն, լարվածությունն ավելի կշատանա:

- Սրանից մեծ լարվածությո՞ւն:

- Դե այնպես չէ, որ ինտենսիվ կրակում են, ես Ձեզ միանշանակ կարող եմ վստահեցնել: Հազվադեպ են լինում կրակոցները` ամիսը մեկ անգամ: Բացառված չէ, որ Ադրբեջանն, այո, ԵՄ դիտորդների ներկայությամբ կարող է անել ինչ ցանկանում է, ես ոչինչ չեմ բացառում: Ամեն ինչ էլ կարող է լինել:

- Խաչիկ գյուղը բավականին բարձր դիրքում է գտնվում, ինչպե՞ս է թշնամին կարողացել այդքան առաջ գալ:

- Այո, կոնկրետ գյուղը մեջտեղում է, հեռու է, բայց հողերը, որտեղ աշխատում են գյուղացիները, գտնվում են պոստերից առաջ, մեր ու հակառակորդի միջանկյալ տարածքում: Ադրբեջանցիներն էլ գյուղի վրա չեն կրակում, այլ այդ հողերի վրա, որտեղ գյուղացիներն աշխատում են:

- Առաջներում ինչո՞ւ այդ ուղղությամբ չէին կրակում, եթե այդքան մոտ են մշտապես եղել:

- Ոչ մեկը առաջ չի եկել, ոչ մի սահմանային փոփոխություն տեղի չի ունեցել, առաջ էլ են եղել կրակոցներ, բայց այդպես բան չեն արել, հիմա տեսնում են ԵՄ դիտորդներին այստեղ, մարդիկ փորձում են ներգրավել, ապահովել անվտանգություն: Ես կարծում եմ այս հարցերը ապագայում լուծումներ կստանան, պայմանագրեր կնքելու արդյունքում: Խաղաղության պայմանագիր եթե կնքվի, ինձ թվում է կփոխվի իրավիճակը: Ասեմ Ձեզ, այնպես չէ, որ հակառակորդի գյուղերը մեր կողմից խոցելի չեն, ուղղակի շատ հաճախ մենք ձեռնպահ ենք մնում, այդ աստիճան լարվածության չենք գնում, իրավիճակը չսրելու համար: Իրենք էլ են խոցելի: Իրենք էլ են լավ գիտակցում:

- Այսինքն` բանակին արգելո՞ւմ են խոցել թշնամուն:

- Ոչ թե արգելում են, այլ ասում են սադրանքի մեջ պետք չէ ներքաշվել: Խնդիրը սա է:

- Բայց եթե վաղն էլ մարդկանց վրա կրակեն, կամ ավելի կտրուկ միջոցների դիմեն կրկի՞ն մտածելու եք, որ պետք չէ սադրանքին տրվել:

- Մենք ունենք բանակի ստորաբաժանում, եթե կլինի խնդիր` կպաշտպանի: Անուշադրության չենք մատնվել, եթե ակտիվ գործողության դիմի հակառակորդը, մենք ուժեր էլ ունենք, հնարավորություններ էլ ունենք…. կգործենք:

- Խաղաղության պայմանագրի մասին խոսեցիք: Հավատո՞ւմ եք դրա իսկությանը: Արցախում էլ հույս ունեին, որ ամեն ինչ նորմալ կլինի, բայց փաստացի մարդիկ տնավեր դարձան, տեղահանվեցին:

- Մենք չենք կարող կանխատեսել ապագան ու ասել, թե ինչ զարգացումներ տեղի կունենա: Դուք էլ տեսնում եք, թե աշխարհում ինչեր են կատարվում: Ամենակարևորն այն է, որ ԵՄ դիտորդներն այժմ մեր մարզում են:

- Քանի՞ դիտորդ կա այս պահին:

- 60 և գուցե ավելի: Նրանք հիմա դիտարկումներ են կատարում, այնպես չէ, որ անուշադիր են: Ժամանակ առ ժամանակ դիտարկումներ անում են, եթե կրակոցներ են լինում, արձանագրում են:

- Հիմա ինչ-որ բան արձանագրե՞լ են:

- Արձանագրում են, առաջ էլ արձանագրում էին: Կոնկրետ իրենց ներկայությամբ դեռևս ոչ մի սադրանք չի եղել: Բայց որ դեպք է եղել, տեղեկացրել են:

- Ի՞նչ դեպքի մասին է խոսքը:

- Առաջներում, երբ կրակոց էր լինում, դիտորդներին տեղեկացնում էին, նրանք էլ այցելում էին ու լրացուցիչ դիտարկումներ անում:

- Բայց դա ի՞նչ է տալիս մարդկանց:

- Դե էս մոտ ժամանակներս` երկու-երեք ամիս ոչ մի բան չի եղել:

- Տեղյա՞կ եք՝ դիտորդները որքան են մնալու մարզում:

- Դեռ հստակեցված չէ: Մենք չգիտենք, ԱԳՆ-ի տիրույթում է: Եղեգնաձորում և Ջերմումում շտաբ ունեն, աշխատում են հստակ գրաֆիկով ու պլաններով:

 

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը Հռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելել Հոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվել Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա վիրավոր Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդՀիմա Կիրանցում պայթյունավտանգ ու գերլարված է իրավիճակըՀայաստանը ճիշտ ուղղությամբ չի գնում, սա պետք է արթնանալու կոչ լինի․ հայացք Ռուսաստանից Ինչ իրավիճակ է սահմանազատվող Կիրանցում (լուսանկարներ) Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըՈւզել եմ ասել՝ ճանապարհ փակելով այս սահմանագիծը չի փոխվելու․ Գեղամ ՆազարյանԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Բյուջեից ևս 3 միլիարդ դրամ կտրամադրվի պետական պատվերով առողջապահական ծառայությունների տրամադրմանը 4,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԼեռնային շրջաններում սպասվում են տեղումներ` թաց ձյան տեսքով, կլինի մինչև -2 աստիան ցուրտ Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում․ ի՞նչ է պարզաբանել ՍանոսյանըԿիրանցը 2 անգամ ընտրել է ՔՊ-ին, ամբիոնից երդվում էին, որ 1սմ հող չեն տալու, բայց հիմա 15 հա տալիս են (տեսանյութ) Այս տարի Ադրբեջանն արդեն 30 համատեղ և անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրել ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Ազնավուրի երգերի հայտնի կատարող Ղասսան Յամմինը երևանյան համերգով տոն կնվիրի երաժշտասերներին «Փաշինյանը մեր երկրի շնչառությունը փակել է, կամուրջը հայտարարությամբ տվել է Ադրբեջանին». կիրանցիները փակել են միջպետական ճանապարհը Մեկնում են Կիրանց. իրավիճակը լարված է Կիրանցում լարված է, ոստիկանական ուժեր են կուտակվում«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՎահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խուլիգանության կասկածանքով Եթե սահմանազատումը լինի այնպես, ինչպես ուզում են Փաշինյանը և Ալիևը, պատրաստվեք մեզ դիմավորել Երևանում. կիրանցեցիներ Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովԶզվելի տեսարան է, երբ դպրոցի տնօրենը վրեժ է լուծում հայրենիք ու պետություն ունենալու համար պայքարող դեռահասներից. Աննա Մկրտչյան Ուզում եմ հրաժարական տալ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետ Դանակամարտ. նախնադարից մինչև... մարզաձև. «Փաստ»Սրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ ԶաքարյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՄԱՅԻՍԻ). Առաջին պինդ նյութային լազերը, «մշակութային» հեղափոխությունն ու ալկոհոլիզմի դեմ պայքարը. «Փաստ»«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՎրաերթ՝ Կոտայքում. «Lexus KX 460»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի Բալասանյան Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է, Սահմանադրության այդ կետը կարելի է փոխել. Գառնիկ Դանիելյան Ո՞ր ճանապարհը կընտրի Հայաստանի հասարակությունը. «Փաստ»Արցախցիներին բնակարան կտրամադրվի, ինչպե՞ս