Երևան, 07.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Զգուշացումների շրջանն ավարտվում է, և մոտենում է կարևոր որոշումների պահը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Iarex.ru–ն «Հայաստանի վրա երևում է ԱՄՆ նախագահ Վիլսոնի ստվերը» վերնագրով հոդվածում գրում է, որ ապրիլի 5-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի սպասվող հանդիպումը առաջացրել է քաղաքական խառնաշփոթ։ Ավելին, բանակցությունների օրակարգը քողարկված է Երևանի պաշտոնապես հայտարարված այն արտահայտությամբ, թե «նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանն ու կայունությանը»։ Բայց սկզբում պաշտոնական Բաքուն, իսկ հետո Մոսկվան հայտարարեցին, որ Բրյուսելում նախատեսված այդ հանդիպումը «նպատակ ունի սրել իրավիճակը տարածաշրջանում», ինչը ստիպեց ԱՄՆ Պետդեպարտամենտին լրացուցիչ պարզաբանում տալ, որ միայն «Հայաստանի տնտեսական կայունությունը բարձրացնելու ուղիները կքննարկվեն Բրյուսելի գագաթաժողովում»։

Ավելին, Բաքուն և Երևանը հայտարարում են, որ «մի քանի քայլ են հեռու խաղաղության պայմանագրի ստորագրումից»։ Եթե իրավիճակը գնահատենք այդ համատեքստում, ապա Բաքվին նույնպես պետք է հրավիրեին Բրյուսելի գագաթաժողովին։ Բայց դա տեղի չի ունեցել, ինչի համար կան լուրջ պատճառներ։ Բանն այն է, որ ընդամենը մի քանի օր առաջ հայտնվել էր «Հայաստանի բարեկամների ցանց» բարձր մակարդակի խմբի զեկույցը, որը ղեկավարում է Դանիայի նախկին վարչապետ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ Դրանում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանը շրջվում է դեպի Արևմուտք։ ԵՄ-ն շահագրգռված է աջակցել Հայաստանին այդ շրջադարձում, սակայն դրա հաջողության համար ԵՄ-ն և Հայաստանը պետք է ստանձնեն նշանակալի երկարաժամկետ ռազմավարական պարտավորություններ ռեսուրսների, անվտանգության ոլորտում համագործակցության, առևտրային հարաբերությունների և քաղաքական ներգրավվածության առումով»:

Այդ թեզի գործնական իրականացումը ներառում է երկու հետագա քայլ: Առաջին քայլը նախքան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը, Հայաստանի՝ անվտանգության երաշխիքներ ստանալն է Արևմուտքից (ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ից), ինչը թույլ կտա Երևանին «պաշտպանվել» Ադրբեջանի հնարավոր գործողություններից։ Եթե Արևմուտքի աջակցությունը մեծանա, Երևանը կարող է փոխել իր պահվածքը բանակցային սեղանի շուրջ և նոր պայմաններ առաջադրել խաղաղության պայմանագրի համար։ Երկրորդ քայլ ը կսկսվի ՀԱՊԿ-ից, ապա և ԵԱՏՄ-ից Հայաստանի պաշտոնական դուրս գալու գործընթացներով։ Օբյեկտիվորեն, տարբեր պատճառներով այդ երկու քայլն էլ ուղղված է Ռուսաստանի ազգային շահերի դեմ, և, մեծ հաշվով, Հայաստանը կարող է գնալ նույն ճանապարհով, որով նախկինում գնում էր Ուկրաինան, ինչը ուղղակիորեն կազդի նաև հարևան Իրանի և Թուրքիայի ազգային շահերին։

Այսպիսով, Հայաստանը, ինչպես և Ուկրաինան, կարող է հայտնվել բարդ «աշխարհաքաղաքական որջում», ինչպես նշում է ՌԴ ԱԳՆ-ն, և «կմնա կոտրած տաշտակի առաջ»։ Եթե խորանանք հարցի մեջ, ապա ստացվում է, որ Փաշինյանն սկսում է կրկնել դաշնակցականների արևմտյան դրեյֆը, որոնք Հայաստանի խորհրդայնացման նախօրեին հույսը դրել էին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի վրա։ 1920 թվականի ապրիլի 23-ին Միացյալ Նահանգները ճանաչել էր հայկական պետությունը։ Սան Ռեմոյի կոնֆերանսում հավաքված դաշնակից առաջնորդները Վուդրո Վիլսոնին խնդրել են ընդունել Հայաստանի մանդատը և որոշել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը: Մայիսի 14-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Ուորեն Հարդինգի առաջարկած բանաձևը, որով կարեկցանք էր հայտնվում հայ ժողովրդին։

Վիլսոնը դիմել է սենատորներին՝ Հայաստանի համար մանդատ ընդունելու խնդրանքով։ Սակայն ԱՄՆ Սենատը ուշադրություն չի դարձրել նրա փաստարկներին և հունիսի 1-ին 52 կողմ, 23 դեմ ձայներով մերժել Հայաստանի համար ԱՄՆ մանդատը: Չնայած դրան, 1920 թվականի նոյեմբերի 22-ին Վիլսոնն ընդունել է արբիտրաժային որոշում և կազմել Հայաստանի քարտեզը՝ հիմնվելով Սևրի պայմանագրի վրա։ Սակայն 1920 թվականի դեկտեմբերին թուրքերը ջախջախեցին հայերին, և միայն մի փոքր մասը մնաց Վիլսոնի կողմից հայ ժողովրդի համար նախանշված ընդարձակ տարածքից։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում նման մի բան, հաշվի առնելով իրադարձությունների որոշակի ընթացքը և հանգամանքները, այս անգամ էլ կարող է տեղի ունենալ։ Ավելին, ԱՄՆ-ն այսօր շարունակում է հետևել «Վիլսոնի տրամաբանությանը»՝ փորձելով այն հասցնել իր տրամաբանական ավարտին՝ ապակայունացնելով իրավիճակը ողջ Անդրկովկասում։

Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյա Մեթյու Միլ լերի, «տարածաշրջանը մտցվում է քաղաքական տուրբուլենտության գոտի», և Բրյուսելում Երևանին կխնդրեն «կուլ տալ խայծը»։ Ինչպես 1920 թվականին, այնպես էլ հիմա, ինչպես ասում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, «Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով տանում է դեպի Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզում»։

Ի դեպ, հայկական ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել՝ վկայակոչելով կառավարական աղբյուրները, որ Բրյուսելում կայանալիք հանդիպմանը մասնակցելու է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, և կողմերը փաստաթուղթ են պատրաստում Արևմուտքի կողմից Հայաստանին անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին։ Նրան կարող են առաջարկել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, խոստանալ ներդրումներ կատարել Խաղաղության եվրոպական հիմնադրամից և «սերտ ռազմատեխնիկական համագործակցություն իրականացնել»: Այդ գործընթացում փակագծերից դուրս է մնացել Արևմուտքի ցանկությունը՝ պատժել Ադրբեջանին Ռուսաստանի հետ հարաբերությունների համար։

Ճիշտ է, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն, երբ ասում է, որ «տարածաշրջանում հայկական կողմին բարեխիղճ բանակցությունների մղելու փոխարեն ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ նման գործողությունները ակնհայտորեն միակողմանի են, կանխակալ, հիմնված են երկակի ստանդարտների վրա, ստեղծում են նոր բաժանարար գծեր և, այսպես կոչված, ազդեցության ոլորտներ», բայց շատ բան կորոշվի Բրյուսելի գագաթաժողովի արդյունքներով։ Հայաստանի համար զգուշացումների շրջանն ավարտվում է, և մոտենում է կարևոր որոշումների պահը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած երթին․ Արցախի թեմ «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի ՍարգսյանԲավրայում ձյուն է եկել (լուսանկարներ) Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրաժարական է տվել «Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներինԳեղեցկության գրավակա՞ն, ֆունկցիոնալ միջո՞ց, թե՞ ընդհուպ մահ պատճառող տանջանքի «գործիք»․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՄԱՅԻՍԻ). Հազվագյուտ՝ հարյուրամյակում հազիվ մի քանի անգամ հանդիպող տիեզերական երևույթ․ «Փաստ»5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿրեմլում սկսվել է Պուտինի երդմնակալության արարողությունը ԱՄՆ-ն ՌԴ-ի միջուկային զորավարժությունները սպառնալիք չի համարում. Պետքարտուղարություն Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր ԳրիգորյանԿոռեկտ չէ խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին (տեսանյութ) Մինչև 18։00-ն ջուր չի լինի Արևմուտքը ոչ միայն չունի Հայաստանի անվտանգությունն ապահովելու ծրագիր, այլ նաև նման հնարավորություն կամ ներուժ․ «Փաստ»Խուճապի չմատնվել. ՀՀ ՊՆ նոր հաղորդագրություն տարածեց Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանում Խաչատրյանը՝ Պուտինի երդմնակալությանը վարչապետի չգնալու մասինՀազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդՀայերը շատ սուր են արձագանքում ազգային ինքնության հետ կապված թեմաներին․ «Փաստ»Մոսկվայում ձյուն է տեղացել. օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -0,2 աստիճան (տեսանյութ) Ես Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ) Սրբեք մեր մեջ կուռքեր սարքելը, այ էդ «կուռքերի» պատճառով ենք հայտնվել փողոցում, չկա ոչ մի ակնկալիք (տեսանյութ) Արտառոց դեպք՝ Երևանում«Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»NYMEX բորսայի մայիսի 6-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները Ազգային պետություն. ահա մեր պայքարի նպատակը․ Նաիրի ՀոխիկյանԵկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք ՉալաբյանԵՄ-ն որոշել է ռուսական սառեցված ակտիվներից եկամտի 90%-ն ուղղել Ուկրաինայի ռազմшկան կարիքներին. Շոլց Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»Իսրայելը սկսել է ռմբակոծել Ռաֆահ քաղաքը Մեթյու Միլլերը հրաժարվել է մեկնաբանել ԼՂ-ին և Ալմաթիում կայանալիք հանդիպմանը վերաբերող հարցերը Բագրատ Սրբազանը պատերազմի հենց առաջին օրից մեկնել է Շուշի, վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Դանիելյան Ժամեր շարունակ գազ չի լինելուՍտեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է․ ինչ իրավիճակ է ճանապարհներին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Ողբերգական հրդեհ՝ Երևանում. կնոջ մարմին է հայտնաբերվել Անջատումներ՝ 10։00-ից Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ«Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ»Պաշտպանության նախարարությունը՝ տեսանյութում պատկերված անձի մասին Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ»Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ»Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»Հայ ազգի աշխարհահռչակ լուսանկարչի մասին ֆիլմ կնկարահանվի Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան Ավինյան