Երևան, 16.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աննախադեպ հարձակում Վեհարանի վրա. ինչպե՞ս այն ձախողվեց ու ի՞նչ զարգացումների սպասել. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ առավոտյան ամբողջ լրատվադաշտը հեղեղվեց վերնագրերով՝ «ԱԱԾ-ն մտել է Վեհարան», «Իրավապահները Վեհարանի տարածքում են...», «Ոստիկանները քաշքշում ու հարվածում են հայ քահանաներին...», «Ժողովուրդը շարժվում է դեպի Մայր Աթոռ...», «Ավտոբուսներով ոստիկանական զորքեր են շարժվում դեպի Սուրբ Էջմիածին...»:

Այն, որ ԱԱԾ-ն, ոստիկանությունը գրոհում էին Մայր Աթոռն ու Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայր Վեհարանը, արտառոցից այն կողմ գտնվող երևույթ է ինքնին: Դա չափազանց արտառոց է, չափազանց: Նույնիսկ Կաթողիկոսին խեղդամահ արած բոլշևիկյան իշխանությունը 1938-ին այդպես չի գրոհել Վեհարանը: Առհասարակ, եթե մեր Եկեղեցու, Մայր Աթոռի, Վեհարանի վրա պատմության ընթացքում նման հարձակումներ եղել էլ են, ապա միայն թշնամիների կողմից: Հազիվ թե կարելի է 1-2 դեպք գտնել, որ Վեհարանի վրա հայերը հարձակված լինեն...

Արժե հիշեցնել, որ երբ փաշինյանական իշխանությունն սկսեց Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմը, մեր աղբյուրներին հղում տալով՝ նշեցինք, որ Փաշինյանը փորձելու է սադրանքներ կազմակերպել, այդ թվում՝ իր կողմից հավաքագրված որոշ խմբերի միջոցով: Իսկ հունիսի 26-ի երեկոյան մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ փորձելու են արդեն լույս 27-ի գիշերն այդ սադրանքներն իրագործել: Այդ ժամանակ Մայր Աթոռի տարածքում էին «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչները, որոնք արդեն մի քանի օր այստեղ հերթապահություն են իրականացնում՝ թույլ չտալու, որ Եկեղեցու դեմ հարձակում իրականացվի:

Մյուս կողմից՝ նկատի ունենալով հիշյալ տեղեկությունը՝ Մայր Աթոռի տարածքում ինքնաբուխ սկսեցին մարդիկ հավաքվել:

Գուցե ինֆորմացիոն արտահոսքը, գուցե հենց մարդկանց հակազդեցությունը թույլ չտվեցին, որ իշխանությունները գնան սադրանքների: Չնայած, հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանի նշած՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը նրան կհեռացնի» արտահայտությունը վերաբերում էր «իրավապահներին»: Եվ ահա, երեկ առավոտյան Փաշինյանը կազմակերպեց ԱԱԾ-ի, ոստիկանության հատուկ պատրաստված բոլոր ստորաբաժանումների հարձակումը Մայր Աթոռի վրա:

Ակնհայտ է, որ դա Վեհարանի վրա գրոհ էր: Ուժի ցինիկ ու գրգռիչ ցուցադրություն:

Ի վերջո, եթե փաշինյանական իշխանության, նրա իրավապահների նպատակը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելը լիներ, ապա շատ հանգիստ ու անաղմուկ դա կարող էին անել գիշերը, կարող էին անել Գյումրի-Երևան ճանապարհին, կարող էին անել այլ տեղում ու այլ պայմաններում: Բնական է, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը չէին կարող չիմանալ, որ Միքայել սրբազանը հունիսի 27-ին Մայր Աթոռում քահանայաց ժողովի է մեկնելու: Ըստ այդմ, Փաշինյանին ու նրա հրամանները պարգևավճարի դիմաց կատարող «իրավապահ» մարմիններին անհրաժեշտ էր հենց գրոհել Վեհարանի վրա:

Բայց որոշ ժամանակ անց ԱԱԾ-ն ստիպված եղավ նահանջել, անգամ իրենց նահանջը փորձեցին «փաթեթավորել» իրավիճակը չսրելու մտահոգություններով: Այն դեպքում, երբ նման լարված իրավիճակը հենց իրենց գործողությունների հետևանքով էլ ստեղծվել էր:

Իսկ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, «հատուկ ուժերը» հարկադրված եղան նահանջել, գլխիկոր հեռանալ Մայր Աթոռից, քանի որ, բացի արդեն նշված «Հայաքվեի» ներկայացուցիչներից, Մայր Աթոռի տարածքում սկսեցին արագորեն հավաքվել ամենատարբեր հայ մարդիկ, այստեղ եղան ընդդիմադիր այլ ուժերի ներկայացուցիչներ ու համախոհներ, հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, պարզապես սովորական քաղաքացիներ: Նկատենք, որ Մայր Աթոռի միաբանները ևս իրենց շատ խիզախ, հստակ ու հաստատակամ դրսևորեցին:

Այսինքն, ըստ էության, հասարակությունը կարողացավ արագորեն արձագանքել, միասնական կամք դրսևորել, ցույց տալ, որ իր Եկեղեցու կողքին է, ինչը իշխանությանն ու Վեհարանը գրոհող «հատուկ ուժերին» հարկադրեց ընկրկել, շեղվել իրենց նախանշած սադրիչ սցենարից: Առայժմ շեղվել...

Ճիշտ է, ողջ օրվա ընթացքում, այդ թվում՝ ՔԿ-ի մոտից տասնյակ հայերի բերման ենթարկեցին վայրագ ձևերով, բայց ակնհայտ է, որ Վեհարանի ձախողված զավթումը կամ գրոհը նոր զարգացումներ է ունենալու: Ո՞վ կհաղթի՝ Նիկոլ Փաշինյանն ու իր փոքրաթիվ խո՞ւմբը, թե՞ հայ ժողովուրդը, ցույց կտա ժամանակը:

Հ.Գ.-Թերթը պատրաստ էր տպագրության, երբ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ իր 28 պատգամավորների ստորագրություններով պատրաստ է միանալ Միքայել Աջապահյանի թեկնածությամբ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ Մեր տեղեկություններով, Աջապահյանի առաջադրմանը որոշակիորեն դեմ է արտահայտվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, սակայն Կաթողիկոսի վերապահումը ավելի շատ վերաբերում է Եկեղեցու անմիջական մասնակցությանը քաղաքականությանը, ոչ թե Միքայել Սրբազանի անձին։

Օրվա վերջում տարածվեց նաև Միքայել Սրբազանի հայտարարությունը. «Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում»:

Այդուամենայնիվ, այս գործընթացն, ըստ էության, ոչ միայն իշխանափոխության հնարավորության շուրջ պայքար է, այլ նաև սուր արձագանք այն քաղաքականության նկատմամբ, որում պետականությունը գնալով զրկվում է թե՛ արժեքային հիմքերից, թե՛ ազգային ներքին ամրությունից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պետության պատասխանատվությունը և արվեստագետի ազատությունը. որտե՞ղ է սահմանըԵրբ մտավորականները լքում են հանրային հարթակը, միջակությունը ժառանգում է իշխանությունը. «Փաստ»Կազմվել է քաղցկեղի առաջացման ռիսկը մեծացնող սննդամթերքների վարկանիշային աղյուսակՎաշինգտոնյան հուշագրի գինը․ ով է իրականում տուժում Երբ խնդիրը ճիշտ ես դնում, լուծում միշտ էլ կա. Գագիկ Ծառուկյան24 ժամ ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Բուժքույրը տասնյակ հիվանդների վարակել է ՄԻԱՎ-ով և հեպատիտովԵրբ քաղաքական իշխանությունը հարձակվում է Եկեղեցու վրա Հայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ»Ի՞նչ լուծում կարող է լինել ստեղծված փակուղային իրավիճակում. «Փաստ»Տեխնիկական միջոցների կիրառմամբ կստուգվի՝ վարորդը թմրանյութ օգտագործել է, թե ոչ. «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին (տեսանյութ) Զղջման աղոթք Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ»Հայաստանը մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը. «Փաստ»Փաշինյանի հեռացման «ճանապարհային քարտեզն»՝ ըստ Էդմոն Մարուքյանի. «Փաստ»Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ»Ռոբերտ Արզումանյանը՝ Ռոմարիոյի, Դունգայի և Լամի կողքին. The Guardian-ը ընտրում է 2025 թ. աշխարհի լավագույններին Դեղատան պահեստային հատվածում բռնկված հրդեհը մարվել է Վարդենիսի տարածաշրջանում տեղում է ձյուն. Վարդենյաց լեռնանցքում բուք է Աշխարհի 10 ամենաերկար թունելները Տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնական ընդունելություն Գազ չի լինելու Սալմոնելա, E. coli․ վտանգավոր մանրէներ է հայտնաբերվել շուկայում տարածված պելմենիների մեջ Իրանն ի սկզբանե դեմ է եղել «Զանգեզուրի միջանցքին»․ Ալի Աքբար Վելայաթի Սամվել Շահրամանյանին հրավիրել են հարցաքննության Էյնշտեյնը կրկին ճիշտ է. Աստղագետները գտել են սև անցք, որը «քաշում» է տարածություն-ժամանակն իր հետևից Կադիրովը դժգոհ է Վրաստանից Թուրքիայում անօդաչու թռչող սարք է խոցվել Առաջարկվում է երկարաձգել էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման ժամկետը Զարգանում է ռազմատեխնիկական համագործակցությունը․ ամփոփվել են ՀԱՊԿ երեք տարիները Վաղարշապատի համայնքային ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու դեպք են բացահայտել Իրանում Հայաստանի դեսպանը ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականին ներկայացրել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումները Արտառոց դեպք՝ Սյունիքի մարզում Ինչ է առաջարկել Վաշինգտոնը՝ Կիևին․ Reuters Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խնդիրների 90%-ը լուծված է. ԱՄՆ պաշտոնյա Հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցությունը շարունակական է և նոր չի սկսվել․ ԱԳՆ Նիկոլն ուզում է Տրդատի պես հիվանդանալ և դառնալ եկեղեցու հիմնադիր«Մոսկվայում ավելի լավ է»․ Գարիկ Մարտիրոսյանը բացատրել է՝ ինչու չի ցանկացել ապրել ԱՄՆ–ում Բանակցություններում գրանցվել է իրական առաջընթաց․ հուսով ենք՝ օրվա վերջում կհասնենք համաձայնության․ Ումերով Ինչո՞ւ է Հայաստանն օգնություն խնդրել ԵՄ–ից. ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը Անցած շաբաթ հայտնաբերվել է 355 ոչ սթափ վարորդ Լյուքսեմբուրգում Միրզոյանը կհանդիպի Քսավյե Բետելի հետ Հաղորդում հանցագործության մասին․ Հրաչ Բարսեղյան Դեկտեմբերի 16-ին և 17-ին ջուր չի լինելու Արցախի կորուստը վարչախմբի ձախողման ուղիղ հետևանքն էր․ Ավետիք ՉալաբյանԹեհրան–Մոսկվա–Երևան․ ձևավորվող նոր առանցք՝ Եվրասիայում Ավտովթար` Երևանում. կա վիրավոր 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Ստեփանավանն է NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ