Երևան, 16.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ռևանշիստներին» խեղդելու պահանջի իրագործումը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ներքաղաքական կյանքում ներկայում բուռն զարգացումներ են տեղի ունենում, որոնք աչքի են ընկնում ընդդիմադիր ուժերի և իշխանությունների հետ անհամաձայնություն հայտնած մարդկանց նկատմամբ բռնաճնշումներով։ Իհարկե, նորություն չէ, որ Նիկալ Փաշինյանը իրավապահ համակարգը դարձրել է գործիք այլախոհներին ճնշելու նպատակով։ Իր կառավարման ողջ ընթացքում էլ նման երևույթների ականատես ենք եղել անընդհատ: Սակայն վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ եռանդով է լծվել իր տեսակետը չկիսող մարդկանց, ինստիտուտների ու ուժերի նկատմամբ բռնաճնշումներին: Տպավորություն է, որ նա շատ լարված ու նյարդային վիճակում է գտնվում։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել։ Եթե դիտարկենք իրադարձությունների շղթան, ապա կարող ենք որոշակի տրամաբանություն նշմարել։

Հետաքրքիր «զուգադիպությամբ», Փաշինյանի իշխանությունը հատկապես այն ուժերի ու գործիչների նկատմամբ է իրավապահ մահակն օգտագործում, որոնք Ադրբեջանի կողմից որակվում են որպես «ռևանշիստներ»։ Բաքվից պարբերաբար վայնասուն են դնում, թե իբր «ռևանշիստները» ցանկանում են ակտիվանալ։ Ու այդ վայնասունին զուգահեռ՝ Հայաստանի իշխանություններն իսկույն գործի են անցնում։

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանից կոնկրետ անհանգստության նշաններ են հաղորդում հայկական Եկեղեցու և Կաթողիկոսի գործունեության հետ կապված։ Բնական է՝ այդ անհանգստությունը կապված է հատկապես այն հանգամանքի հետ, որ Եկեղեցին ունի հանրային լայն աջակցություն և համապատասխան ներուժ հանրությանը համախմբելու և համազգային օրակարգն առաջ տանելու հարցում, ինչպես տեղի է ունեցել պատմության բազմաթիվ դրվագներում։ Այս տրամաբանության ներքո էլ Փաշինյանը անցնում է գործի՝ եկեղեցականներին ճնշելու, վարկաբեկելու, բանտարկելու հարցում, որպեսզի վերացնի հնարավոր դիմադրության օջախները և գոհացնի Բաքվին, ինչպես կատարում է այլ զիջումների հարցում։

Նույնը վերաբերում է նաև Եկեղեցուն աջակցություն հայտնած անձանց։ Դրա համար էլ, ի մասնավորի, Սամվել Կարապետյանին կալանավորեցին ու ցանկանում են «ազգայնացնել» ՀԷՑ-ը։ Իսկ Փաշինյանի՝ Թուրքիա այցելելուց հետո իշխանությունը առավել հատուկ ջանասիրությամբ է լծվել, այսպես կոչված, «ռևանշիստներին» փակելու գործին։ Շոուների ներքո արդեն իշխանության թիրախում են հայտնվել «Սրբազան շարժումը», ինչպես նաև մի շարք քաղաքական գործիչներ ու բարձրաստիճան հոգևորականներ։ Ու այս շարքը թերևս ավելի կընդլայնվի։

Բայց հետաքրքիրն այն է, որ Փաշինյանը երկրի ներսում աջուձախ հարձակումներ է գործում՝ միջոցների առաջ խտրություն չդնելով, սակայն ծպտուն չի հանում, երբ դրսից հայկական պետականությունն է թիրախավորվում: Ի մասնավորի՝ օրերս հանցագործ երկրի նախագահ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանը «հանցագործ» պետություն է։ Փաշինյանը, որն իրեն ներկայացնում է Հայաստանի ինքնիշխանության ջատագով, այս կապակցությամբ որևէ բան չունի՞ ասելու։ Թե՞ նա ունակ է միայն իրագործել թուրք-ադրբեջանական պահանջները։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երբ մտավորականները լքում են հանրային հարթակը, միջակությունը ժառանգում է իշխանությունը. «Փաստ»Կազմվել է քաղցկեղի առաջացման ռիսկը մեծացնող սննդամթերքների վարկանիշային աղյուսակՎաշինգտոնյան հուշագրի գինը․ ով է իրականում տուժում Երբ խնդիրը ճիշտ ես դնում, լուծում միշտ էլ կա. Գագիկ Ծառուկյան24 ժամ ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Բուժքույրը տասնյակ հիվանդների վարակել է ՄԻԱՎ-ով և հեպատիտովԵրբ քաղաքական իշխանությունը հարձակվում է Եկեղեցու վրա Հայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ»Ի՞նչ լուծում կարող է լինել ստեղծված փակուղային իրավիճակում. «Փաստ»Տեխնիկական միջոցների կիրառմամբ կստուգվի՝ վարորդը թմրանյութ օգտագործել է, թե ոչ. «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին (տեսանյութ) Զղջման աղոթք Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ»Հայաստանը մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը. «Փաստ»Փաշինյանի հեռացման «ճանապարհային քարտեզն»՝ ըստ Էդմոն Մարուքյանի. «Փաստ»Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ»Ռոբերտ Արզումանյանը՝ Ռոմարիոյի, Դունգայի և Լամի կողքին. The Guardian-ը ընտրում է 2025 թ. աշխարհի լավագույններին Դեղատան պահեստային հատվածում բռնկված հրդեհը մարվել է Վարդենիսի տարածաշրջանում տեղում է ձյուն. Վարդենյաց լեռնանցքում բուք է Աշխարհի 10 ամենաերկար թունելները Տեղի է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնական ընդունելություն Գազ չի լինելու Սալմոնելա, E. coli․ վտանգավոր մանրէներ է հայտնաբերվել շուկայում տարածված պելմենիների մեջ Իրանն ի սկզբանե դեմ է եղել «Զանգեզուրի միջանցքին»․ Ալի Աքբար Վելայաթի Սամվել Շահրամանյանին հրավիրել են հարցաքննության Էյնշտեյնը կրկին ճիշտ է. Աստղագետները գտել են սև անցք, որը «քաշում» է տարածություն-ժամանակն իր հետևից Կադիրովը դժգոհ է Վրաստանից Թուրքիայում անօդաչու թռչող սարք է խոցվել Առաջարկվում է երկարաձգել էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման ժամկետը Զարգանում է ռազմատեխնիկական համագործակցությունը․ ամփոփվել են ՀԱՊԿ երեք տարիները Վաղարշապատի համայնքային ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու դեպք են բացահայտել Իրանում Հայաստանի դեսպանը ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականին ներկայացրել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումները Արտառոց դեպք՝ Սյունիքի մարզում Ինչ է առաջարկել Վաշինգտոնը՝ Կիևին․ Reuters Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խնդիրների 90%-ը լուծված է. ԱՄՆ պաշտոնյա Հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցությունը շարունակական է և նոր չի սկսվել․ ԱԳՆ Նիկոլն ուզում է Տրդատի պես հիվանդանալ և դառնալ եկեղեցու հիմնադիր«Մոսկվայում ավելի լավ է»․ Գարիկ Մարտիրոսյանը բացատրել է՝ ինչու չի ցանկացել ապրել ԱՄՆ–ում Բանակցություններում գրանցվել է իրական առաջընթաց․ հուսով ենք՝ օրվա վերջում կհասնենք համաձայնության․ Ումերով Ինչո՞ւ է Հայաստանն օգնություն խնդրել ԵՄ–ից. ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը Անցած շաբաթ հայտնաբերվել է 355 ոչ սթափ վարորդ Լյուքսեմբուրգում Միրզոյանը կհանդիպի Քսավյե Բետելի հետ Հաղորդում հանցագործության մասին․ Հրաչ Բարսեղյան Դեկտեմբերի 16-ին և 17-ին ջուր չի լինելու Արցախի կորուստը վարչախմբի ձախողման ուղիղ հետևանքն էր․ Ավետիք ՉալաբյանԹեհրան–Մոսկվա–Երևան․ ձևավորվող նոր առանցք՝ Եվրասիայում Ավտովթար` Երևանում. կա վիրավոր 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Ստեփանավանն է NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ Շվեդիայի ԱԳ նախարարը հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ