Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Շրջանառությունը կընկնի, վաճառքները կկրճատվեն, կնվազեն արտահանողների եկամուտները»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսագետ Ռոբերտ Հարությունյանի հետ զրույցում անդրադարձել ենք տնտեսական միտումներին, ՀՀ-ում առկա շարունակական գնաճին, ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների ֆոնին ՀՀ-ին սպասվող մարտահրավերներին:

Անդրադառնալով նախ 2021 թ.-ին արձանագրված շուրջ 5,7 տոկոս տնտեսական աճին՝ տնտեսագետը մեզ հետ զրույցում շեշտել է, որ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող աճը, այսպես կոչված, նոմինալ ՀՆԱ-ի աճն է. «Նոմինալ ՀՆԱ-ի աճն ու ռեալ աճը տարբերվում են իրարից գնաճի մակարդակով: Այսինքն, երբ մեզ մոտ շուրջ 5 տոկոսով աճ կա, ու այդ աճից հանում ենք գնաճը, ստացվում է, որ իրականում անգամ 2 տոկոս անկում ենք ունեցել կամ առնվազն աղքատացել ենք: Թեպետ մեր ֆինանսական հնարավորությունները 5 տոկոսով աճել են, բայց գնաճը, այսպես ասած, կերել է այդ հզորությունը, ավելին՝ 2 տոկոսով գերազանցել է աճի ցուցանիշը: Այնպես որ, չենք կարող ասել, թե մեր տնտեսական աճը խոստումնալից է: Ասել, որ վերականգնողական փուլում ենք ու աճում ենք, ևս այդպես չէ: Այնպես որ, 5 տոկոս տնտեսական աճը մոտ 7 տոկոս գնաճի պարագայում, իհարկե, բացասական ցուցանիշ է»:

Խոսելով մարտահրավերների մասին ու այդ համատեքստում դիտարկելով Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցները՝ Ռոբերտ Հարությունյանը շեշտեց մի քանի հնարավոր ռիսկերի մասին. «Այդ պատժամիջոցներն, այսպես թե այնպես, կարող են անդրադառնալ մեզ վրա՝ հաշվի առնելով մեր և Ռուսաստանի տնտեսությունների փոխկապակցվածությունը, փոխազդեցությունը: Այս պարագայում մենք ստիպված ենք լինելու ձգտել անհամեմատ ավելի մեծ աճի, որը շատ դժվար է լինելու ապահովել: Ամեն դեպքում, այն պետք է ապահովել՝ փորձելով դիվերսիֆիկացնել մեր շուկաները, խթանել մեր արտահանումները դեպի այլ երկրներ, ներդրումներ բերել: Պետք է փորձել նաև աջակցել մեր արտադրողին»:

Ինչ վերաբերում է ռիսկերին՝ ոլորտային տեսանկյունից, տնտեսագետի խոսքով, դա կախված է այն հանգամանքից, թե լրացուցիչ ինչ պատժամիջոցներ են կիրառելու Ռուսաստանի նկատմամբ. «Որովհետև նախկին պատժամիջոցներին, կարծես, ընտելացել էինք, դրանց ներքո աշխատում էինք, և որևէ խնդիր չկար: Իսկ երբ խոսում ենք այս նոր պատժամիջոցների մասին, ապա այս պարագայում պետք է ուղղակի հետևել, տեսնել, թե հատկապես որ ոլորտներում կլինեն այդ պատժամիջոցները: Այս պահի դրությամբ, բացի անհատների ու ընկերությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից, հիմնական պատժամիջոցները վերաբերում են ֆինանսական շուկային՝ մասնավորապես բանկերին և, ընդհանրապես, ՌԴ-ի ֆինանսական հնարավորությունները սահմանափակելուն:

Ռուսական բանկերի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մասով որոշակի խնդիր կունենան նաև մեր բանկերը: Այսինքն, այդ հանգամանքը կարող է որոշ դեպքերում բավականին նվազեցնել մեր թե՛ բանկային, թե՛ մասնավոր ոլորտի եկամուտները: Այսինքն, մենք ոչ թե ուղղակիորեն խնդիր կունենանք, այլ կընկնեն մեր եկամուտները: Մասնավորապես, եթե մեր բանկերը շրջանառություն ունեին պատժամիջոցների տակ հայտնված ռուսական բանկերի հետ, մեր բանկերի պարագայում շրջանառությունը խնդիրներ կունենա: Այս պարագայում լուծման մի քանի տարբերակ կա: Տարբերակներից մեկը հետևյալն է. ՀՀ կառավարությունը պետք է նստի ու խոսի ԱՄՆ-ի հետ՝ ասելով, որ չի կարող չաշխատել այդ բանկերի հետ, որովհետև ԵԱՏՄ-ի շրջանակներում գործընկեր է: Այսինքն, այնպես, ինչպես ժամանակին անում էինք Իրանի հետ կապված խնդիրների դեպքում, երբ Արևմուտքը, ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառեցին Իրանի նկատմամբ: Չնայած Իրանի դեպքում այլ է, ԻՀՀ-ի հետ բանկային հարաբերությունները դեռևս նորմալ չեն կարգավորվել, բայց, միևնույն ժամանակ, Իրանի հետ առևտուրը չէր կարող պատժամիջոցի տակ ընկնել: Այդ պարագայում մենք ոչինչ չէինք կարող անել՝ մի կողմից Թուրքիան է, մյուս կողմից՝ Ադրբեջանը, Վրաստանը և Իրանը: Մենք բացատրում էինք, որ Իրանը մեր բնական հարևանն է, ու միայն վրացական ուղղության վրա հենվելն ուղղակիորեն ավելացնում է Հայաստանի անվտանգային ռիսկերը»:

Հաշվի առնելով վերոնշյալը ՝ Ռոբերտ Հարությունյանը շեշտեց՝ նման բացատրություններ, քննարկումներ պետք է լինեն նաև այսօրվա իրավիճակում, որ մեր ընկերությունները գոնե կարողանան դուրս գալ հնարավոր վնասի ու ռիսկերի տակից. «Բայց, ընդհանուր առմամբ, շրջանառությունը կընկնի, վաճառքները կկրճատվեն, և կնվազեն հատկապես մեր արտահանողների եկամուտները: Այս պատժամիջոցներն անպայման կազդեն Ռուսաստանի տնտեսական վիճակի վրա, Ռուսաստանը կունենա որոշակի տնտեսական անկում, ինչն ուղղակիորեն ազդելու է ռուս սպառողի ֆինանսական հնարավորությունների վրա: Այն, ուզենք, թե ոչ, կրճատվելու է»:

Նա հավելեց, որ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների ֆոնին մի կարևոր բան ևս տեղի է ունենում. «Խոսքը նավթի գնի բարձրացման մասին է: Դժվար է ասել՝ ռուս-ուկրաինական խնդրի հանգուցալուծման դեպքում այն կիջնի՞, թե՞ ոչ, բայց եթե այս իրավիճակը շարունակվի, ուղղակիորեն անդրադառնալու է մեր քաղաքացիների եկամուտների վրա: Այսինքն, ենթադրում եմ, որ վառելիքի գինը կբարձրանա, ինչն ուղղակիորեն ազդելու է մեր քաղաքացիների սոցիալական վիճակի վրա: Սա ևս պետք է հաշվի առնել՝ հասկանալու, թե ինչպես է պետք այդ գործոնը կոմպենսացնել, և ինչ պետք է անել: Ծանր ժամանակաշրջան է, բայց այդ ուղղությամբ ևս պետք է աշխատել»:

Անդրադառնալով մեզ մոտ առկա ընդհանուր գնաճային ֆոնին՝ տնտեսագետը նախ նշեց, որ ԿԲ-ն բավականին պրոֆեսիոնալ տիրապետում է այն գործիքներին, որոնցով կարողանում է զսպել գնաճը: «Մեր ԿԲ-ն այս գնաճը սկսել էր զսպել դեռ անցած տարվանից: Այսինքն, եթե հանկարծ այդ ժամանակ գործիքներ չկիրառեինք, օրինակ՝ շրջանառությունից գումարների կրճատման միջոցին չդիմեինք, կարող է և ունենայինք այնպիսի գնաճ, ինչպես ԱՄՆ-ում, ՌԴ-ում էր: Խոսքը շատ դեպքերում 10-15 տոկոսով գնաճի մասին է: ԿԲ-ն միջնաժամկետ վերահսկողություն է իրականացնում, և իրենց համար կարևոր է ոչ թե այս պահին առկա գնաճի ցուցանիշը, այլ երեք տարվա կտրվածքով միջին գնաճը: Իրենք փորձում են երեք տարվա կտրվածքով գնաճը պահել «Պետական բյուջի մասին» օրենքով սահմանված 4+-1,5 տոկոսի տիրույթում: Մենք գուցե կարող ենք այս տարի զսպել գնաճը: Բայց եկեք հասկանանք, թե ինչ է դա նշանակում: Նշանակում է, որ մեր քաղաքացիների ֆինանսական հնարավորությունները պետք է կրճատվեն: Այսինքն, մենք չպետք է ունենանք եկամուտներ, որ կարողանանք դրանք ծախսել սպառման վրա, ըստ որի էլ գնաճ տեղի չունենա: Բայց տվյալ դեպքում տեսնում ենք, որ գնաճը ոչ թե պահանջարկի, այլ առաջարկի գնաճ է: Այսինքն, գները բարձրացնում են վաճառողները: Ու գինը ոչ թե պահանջարկի մեծացմամբ է պայմանավորված, այլ բարձրացնում են, որովհետև ապրանքն այստեղ հասցնելը և, ընդհանուր առմամբ, ինքնարժեքն ավելի է թանկացել»,-ասաց տնտեսագետը՝ նշելով, որ վաճառողն այս պարագայում այլ բան չի կարող անել, քան գինը բարձրացնելն է:

«Այս դեպքում արդեն պետությունը պետք է մտածի՝ ինչ անի, որ մեր սպառողների ֆինանսական հնարավորությունը մեծացնի, թեպետ մեծացնելու պարագայում ստիպված է լինելու ևս մեկ անգամ խթանել սղաճը, ինչը նույնպես խնդիր կառաջացնի: Շատ դժվար իրավիճակ է այս առումով, բայց, իմ կարծիքով, կառավարությունը պետք է ԿԲ-ի հետ համատեղ հասկանա, թե ինչ է ուզում անել ԿԲ-ն, մյուս կողմից՝ պետք է փորձի այնպիսի աջակցման մեխանիզմներ մշակել, իրականացնել, որոնք կմեղմեն մեր քաղաքացիների սոցիալական վիճակը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներԳլխավոր մրցանակ՝ iPhone 18 ProՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՀարբած տղամարդը ներքնազգեստով խեղդել է կնոջըՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի