Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Երբեմն լավ փոփոխություն անելու ցանկությունը բերում է վատ հետևանքների»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման ներկայացրեց ավարտական ատեստատներն էլեկտրոնային եղանակով տրամադրելու նախագիծը: Պետական գերատեսչությունը ընդգծում է, որ ներկայումս ուսհաստատությունների կողմից սովորողներին ավարտական փաստաթուղթ տրամադրելու նպատակով իրականացվող աշխատանքները պահանջում են մեծ ջանքեր, մարդկային ռեսուրսներ և ժամանակ: Աշխատանքների իրականացման ընթացքում չեն բացառվում անճշտություններն ու վրիպումները:

Այսպիսով, նպատակ կա թվայնացնել ավարտական փաստաթղթերը` կրճատելով աշխատանքի համար ներգրավվող մարդկային ռեսուրսների ծավալը, ինչպես նաև պետբյուջեի միջոցներից ատեստատների գնման համար հատկացվող ֆինանսավորումը: Նախագիծը միանշանակ չընդունվեց. նախ՝ մեզ համար անսովոր է էլեկտրոնային տարբերակով ավարտական փաստաթուղթ ունենալու գաղափարը, երկրորդ` փորձագետներից շատերը խոսեցին նաև այս գործընթացի ռիսկերի մասին: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշում է` ավարտական վկայականների, վկայագրերի թվայնացումը նույնիսկ կարելի է ասել ուշացած է, քանի որ ողջ առաջադեմ աշխարհը վաղուց արդեն անցել է վկայագրերի, ատեստատների թվայնացմանը:

«Բայց մեր պարագայում այս գործընթացը նախապատրաստված չէ: Նախ՝ այն մասին, որ թվայնացման արդյունքում խնայում ենք որոշակի միջոցներ. դրանք չնչին միջոցներ կարող են լինել, որը կապված է ատեստատների տպագրության և մնացած հարցերի հետ: Իսկ այն ռիսկերը, որոնք կապված են միանգամից թվայնացման հետ, շատ ավելի մեծ են: Նախ և առաջ կապված են ավտանգության խնդիրների հետ: Թվայնացնել փաստաթղթերը նշանակում է, որ դրանք պետք է այնպիսի տեղ «պահես», որ լինեն անվտանգ և զերծ որևէ միջամտությունից, ընդ որում` և՛ ներքին, և՛ արտաքին միջամտությունից: Այդ առումով չեմ կարող ասել, որ մեր անվտանգության համակարգն այժմ այնպիսին է, որ միանգամից կարող ենք անցնել թվայնացման գործընթացի` առանց հաշվի առնելու վտանգները: Տեղեկատվական անվտանգության հարցերը պետք է առաջնային լինեն: Իմ կարծիքով, երկրորդը կոռուպցիոն ռիսկերի վտանգն է: Հնարավոր է` ստեղծվեն թվային կեղծ ատեստատներ և բաժանվեն: Եթե այդ ամբողջը կենտրոնանում է մեկի ձեռքում կամ ինչ-որ կենտրոնում, նշանակում է, որ կենտրոնանում են նաև կոռուպցիոն ռիսկերը, և մեծանում է դրանց հավանականությունը: Սա ևս պետք է հաշվի առնել: Հայաստանն, իհարկե, պետք է անցնի թվայնացման գործընթացին, բայց սկզբնական շրջանում անհրաժեշտ է, որ դրանք կիրառվեն զուգահեռ. և՛ պահպանվեր ատեստատների թղթային տարբերակը, և՛ դրան զուգահեռ լիներ նաև էլեկտրոնային տարբերակը, այս պարագայում տեսանելի կլինեին հնարավոր թերությունները, բացթողումները, դրանք կշտկվեին, և դրանից հետո միայն հնարավոր կլիներ հրաժարվել թղթային տարբերակից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է կրթության փորձագետը:

Ստացվում է, որ հերթական անգամ ցանկություն կա լավ փոփոխություն կատարելու, բայց ամեն ինչ արվում է կտրուկ` առանց նախապատրաստության, արդյունքում մարդիկ տեղեկատվական շոկի մեջ են հայտնվում: Կտրուկ փոփոխություն անելու որոշումը բերում է հակազդեցության մարդկանց շրջանում: Ամեն դեպքում յուրաքանչյուր հասարակություն ունի իրեն բնորոշ մենթալիտետ, և մենք, այո, սովոր ենք կարևոր փաստաթղթերն ունենալ թղթային տարբերակով, ցանկանում ենք, որ դրանք շոշափելի լինեն: «Բազմիցս նշել ենք, որ հատկապես կրթության ոլորտում չի կարելի կտրուկ փոփոխությունների գնալ` առանց նախապատրաստելու դրանք:

Նույնիսկ եթե դրանք լավ փոփոխություններ են, առաջին պահին հակազդեցություն են առաջացնում այն մարդկանց մոտ, որոնք առնչվելու են այդ փոփոխություններին: Նրանց համար անսովոր է, որ աշակերտն ավարտի ուսհաստատությունը և արդյունքում, այսպես ասենք, ոչ մի փաստաթուղթ չստանա, որը կարելի լինի շոշափել: Տասնամյակներ շարունակ թղթային տարբերակով ատեստատ ստանալը մեզ մոտ սովորություն է եղել, ուստի փոփոխություն անելուց առաջ պետք է սա հաշվի առնել: Այդ պատճառով երբեմն լավ փոփոխություն անելու ցանկությունը բերում է վատ հետևանքների, տպավորությունը փոփոխությունների նկատմամբ լինում է շատ ավելի վատը, քան իրականում կարող էր լինել: Մեր որոշում կայացնողները սա հաշվի չեն առնում և ամեն անգամ նույն սխալը կրկնում են»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Ռուսական թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանանՄայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին 12-ամյա աղջիկը սրճարանում կաթնային կոկտեյլ է խմել և մահացել․ բլենդերը չէին մաքրելՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանՀրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային հարցով կարևոր որոշում․ ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագիրը Լուկաշենկո․ Մինսկին անհրաժեշտ է համագործակցել արևմտյան հարևանների հետ Չվերթների ուշացումներ և չեղարկումներ ՌԴ օդանավակայաններում Նյու Դելի-Չեննայ չվերթի ժամանակ ինքնաթիռի ուղեբեռի վերին խցիկում պայթել է շարժական լիցքավորիչը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 12-17-ը Փարիզում шյրվել է 1615 թվականին հիմնադրված ամենահին սննդի շուկան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը Գեղարքունիքում 2-ամյա տղան քացախաթթու է խմել․ երեխան հիվանդանոցի ճանապարհին մաhացել էՄանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կինն և երկու երեխաները տուժող են ճանաչվել Այն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանԲիլի Շարփը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին ԱՄՆ-ում դատարանը կարգադրել է անհապաղ դադարեցնել Թրամփի հեռուստագովազդի ցուցադրությունը ԿԺԴՀ-ն մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտե Տղամարդը դանակահարել է TCK-ի զինծառայողիՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանԵՄ-ն այսօր կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Գոմք բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռшզմական օգնություն ցուցաբերել. Հունգարիայի վարչապետ Լոռում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ 6 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մահшցել է Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա Շաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապետյան