Երևան, 19.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանի տնտեսական կորուստների վերաբերյալ կանխատեսումներն ավելի հոռետեսական են դառնում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ներկայումս Հայաստանը ծանր ժամանակաշրջան է ապրում։ Համավարակի չմարող ալիքով պայմանավորված՝ տնտեսությունը շարունակում է մեծ վնասներ կրել։ Եվ ժամանակի ընթացքում տնտեսական կորուստների վերաբերյալ կանխատեսումներն ավելի հոռետեսական են դառնում։

Եթե ճգնաժամի սկզբնական փուլում կանխատեսվում էր, թե Հայաստանի տնտեսական աճը 2020 թվականին կլինի մինչև 2 տոկոս անկման սահմաններում, ապա ներկայիս փուլում այդ կանխատեսումներն առավել մտահոգիչ են։ 

Կենտրոնական բանկի 2019 թ. գործունեության տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրել է իրենց գնահատականները, որոնց համաձայն, Հայաստանի տնտեսական աճը 2020թ. բացասական կլինի, սակայն նախկին կանխատեսումներից զգալիորեն ցածր։

Թե կոնկրետ թվային ցուցանիշով որքան կնվազի ՀՀ ՏԱՑ-ը, այս պահին դժվար է կանխատեսել, սակայն եթե դիտարկում ենք աշխարհի մակարդակով կանխատեսումները, արդեն մոտավոր պարզ է դառնում։ Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսման, 2020 թ. համաշխարհային տնտեսության անկումը կկազմի 4,9 %, ինչը 1,9 տոկոսային կետով ավելի ցածր է, քան ապրիլ յան կանխատեսումը (3%)։

Եվ հաշվի առնելով Հայաստանի շարունակվող տնտեսական դժվարությունները՝ բացառված չէ, որ մեր տնտեսության անկումը ավելի խորը լինի, քան համաշխարհային տնտեսության անկման ցուցանիշը։ 

Եվ այս ֆոնին ուշադրության է արժանի, որ Վիճակագրական կոմիտեի հրապարակած օպերատիվ ցուցանիշների համաձայն, 2020 թվականի մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նվազել է 12,8%-ով։

Համեմատության համար նշենք, որ ապրիլ ամսին, ըստ Վիճկոմիտեի ճշգրտված տվյալների, տնտեսական ակտիվությունը նվազել է 16,3%-ով։ 

Եվ ինչպես երևում է, մայիսին անկումը որոշակիորեն դանդաղել է, սակայն դա այն ցուցանիշը չէ, որ պետք էր ակնկալել։ 

Հաշվի առնելով, որ ապրիլին կարանտինային ռեժիմի ընթացքում տնտեսական գործունեության բազմաթիվ տեսակներ դադարեցված էին, ապա մայիսին սահմանափակումները հանվելուց հետո պետք է որ անկումը զգալիորեն կրճատվեր։

Ուշագրավ է, որ անկում են ապրում տնտեսության գրեթե բոլոր ոլորտները։ Տոկոսային առումով ամենախոր վայրէջքը շինարարության ոլորտում է։ Այս տարվա մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ շինարարության ծավալները նվազել են 27%-ով՝ կազմելով 23,4 մլրդ դրամ։ 

Անկման տեմպերը հատկապես մեծացել են ծառայությունների ոլորտում, որի շրջանակում հյուրանոցները, ռեստորաններն ու զբոսաշրջային գործակալությունները ամենաշատ տուժողներից են։ Այս տարվա մայիսին, 2019 թվականի նույն ամսվա համեմատ, ծառայությունների ծավալը նվազել է 19,4%-ով:

Այնպես որ, Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում այսպիսի անկումային տրամադրությունները չեն կարող չազդել քաղաքացիների կյանքի որակի վրա, քանի որ տնտեսական դժվարություններին համընթաց նվազում են բնակչության եկամուտները, աճում է գործազրկության տոկոսը։ Իսկ այս ամենի արդյունքում երկրում սպասվում է սոցիալական լարվածության աճ և դժգոհությունների կուտակում։ 

Սակայն իշխանությունները փոխանակ մշակեն համապատասխան ռազմավարություն՝ հասկանալու համար, թե ինչ ուղիներով է անհրաժեշտ հաղթահարել տնտեսական ճգնաժամը և երկիրը սոցիալ-տնտեսական ցնցումներից զերծ պահել, զբաղված են սեփական քաղաքական հակառակորդների հանդեպ բռնաճնշումներ իրականացնելով և հայտարարելով, թե Հայաստանում տնտեսական իրավիճակն այնքան ծանր չէ, ինչքան ներկայացնում է ընդդիմությունը։

Այսպես, 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցի քննարկման ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարում է, թե Հայաստանում սոցիալական, տնտեսական, քաղաքական ճգնաժամ չկա։ 

Ինչպես երևում է, իշխանությունները տնտեսական ճգնաժամի վտանգներին այնպիսի անլրջությամբ են վերաբերվում, ինչպես սկզբնական փուլում վերաբերվում էին կորոնավիրուսի վտանգին, և բոլորս տեսանք, թե վերջում ինչ եղավ դրա արդյունքում։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP 44-օրյա պատերազմի զոհերի նույնականացման վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել ԶՈՒ-ում մեկնարկել է ատեստավորման նոր փուլ․ արդյունքները վճռորոշ կլինեն Հայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը․ The Touchline-ը ներկայացրել է տասնյակը Մեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԼսում ենք` պետք է պատրաստվել 2030 թվականին. Պուտին 33-ամյա տղան սպանել է հորըՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանՆկարահանել ու հաղորդել. վարորդների խախտումների վերահսկողությունը կընդլայնվի Դուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա ԿոստանյանԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ադրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ ՖարմանյանՂրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. Պուտին ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի Ծինփին Գեոպոլիտիկ պայքարը ոչ միայն կանգ չի առնում, այլ ավելի լուրջ և վտանգավոր փուլ է մտնում․ Մհեր Ավետիսյան«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրшերթի է ենթարկել հետիոտնին Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետՌուսական գազն այս տարածաշրջանում ամենամատչելին է և չունի մրցակից. Արմեն ՄանվելյանԼիտվան և Լեհաստանը կամրապնդեն Բալթիկ ծովի տարածաշրջանում գազային ենթակառուցվածքների պաշտպանությունը Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ․ Հրայր ԿամենդատյանԱրոնյանը հաղթել է Մամեդյարովին․ Total Chess World Championship Tour Pilot 2026 Սի Ծինփինը կոչ է արել ամբողջությամբ վերացնել միջուկային զենքը Ի՞նչ փոփոխություններ են սպասվում դեկտեմբերին ՀայաստանումԽաղաղության խոստումը դեռ խաղաղություն չէ․ Մհեր ԱվետիսյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա Ամուլսարի վերաբերյալ շատ ռիսկեր կան, որոնք իշխանությունն աչքաթող է անում. Արեգ ՍավգուլյանՊուտինը, Թրամփը և Սի Ծինփինը խաղաղության մասին հռչակագիր են ընդունել Անվճար դեղեր, վիրահատություններ և նոր ծրագրեր․ ինչ է փոխվել առողջապահության ոլորտում UFC-ն պայմանագիր կկնքի Նուրմագոմեդովի եղբոր հետ, նրանց նոր աստղեր են պետք․ Ծառուկյան Արևմուտքը հետխորհրդային պետություններին մեկը մյուսի հետևից փորձում է դարձնել հակառուսական օջախներ և օգտագործել իր գեոպոլիտիկ շահերի համար․ Մհեր ԱվետիսյանՄահացել է անմահ հերոս Ալբերտ Խառատյանի մայրըԲրիտանիան ավելի քան 1000 հեռահար հարվածային ԱԹՍ կտրամադրի Ուկրաինային Շիրակի մարզի Անի համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Մենք կհաստատենք խաղաղություն՝ առանց զիջումների և վերջ կդնենք Հայաստանում քաղաքական հետապնդումներին․ Արամ ՎարդևանյանՍիբիրյա՞ն, թե՞ չինական. ինչպես անիսոնի համով խմիչքները դարձան տարածված. «Փաստ»Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի Ալիևյան սահմանադրության պահանջը գալիս է Ադրբեջանից և իրական սպառնալիք է մեր անկախությանը․ Գառնիկ ԴավթյանԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան Սա ալիևյան խաղաղություն չէ, սա ալիևյան սահմանադրություն է․ Լենա ՄաթևոսյանԴասագրքերը մինչև աշակերտին հասնելը պարտադիր պետք է փորձաքննության ենթարկվեն. Ատոմ ՄխիթարյանԵրեք օր, բազմաթիվ նոր տան պատմություններ․ Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 նոյեմբերի). Պելեի 1000-րդ գոլը, առաջին խաղալիք երկաթուղին, 71 միլիոն դոլարանոց նկարը. «Փաստ»Մենք դեռ սպասում ենք, որ Հայաստանը բացահայտի ավելի քան 200 զանգվածային գերեզմшնի տեղակայման վայրերը. Հաջիև Հինգ տարեկան աղջիկը պատահաբար կրակել է իր երեք տարեկան քրոջ վրաՀովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր ՀՀՄԱ-ն ներդնում է կայուն զարգացման միասնական ստանդարտ, որը կգնահատի Հայաստանի մետաղական հանքերի աշխատանքը․ Վարդան Ջհանյան Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, տանկերը հարձակման է ենթարկվել Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան Դասախոսները և ուսանողները պետք է տեր կանգնեն իրենց բուհերին. Լիլիթ ԱրզումանյանԲուդապեշտում «Total Chess» մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Ռապորտին, Լևոն Արոնյանը՝ Մամեդյարովին