Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Մարդիկ պարտքային շղթայի մեջ են. աղքատության խորացում, սոցիալական ճգնաժամ է սպասվում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանի հետ զրույցում անդրադարձել ենք կանխիկ գործարքները սահմանափակող օրենսդրական նախաձեռնությանը, համաճարակային իրավիճակով պայմանավորված` հանրային վայրեր մուտք գործելու սահմանափակումների տնտեսական ազդեցությանն ու մի շարք այլ հարցերի: Հայկ Ֆարմանյանի կարծիքով, մեր երկիրը դեռ պատրաստ չէ անցնել վճարումների անկանխիկ համակարգին: «Կարծում եմ՝ այս առումով տեղին չէ համեմատության համար օրինակ բերել եվրոպական զարգացած երկրներին: Մեզ մոտ առնվազն պետք է սպառողական զամբյուղը 2-3 անգամ աճի, որ կարողանանք ստիպել մարդկանց անցնել անկանխիկ վճարումների եղանակին: Ինչո՞ւ, որովհետև մեր հասարակության մի ստվար զանգված գտնվում է հսկայական պարտքային շղթայի մեջ: Խոսքը թե՛ բանկերի, թե՛ նաև վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային միջոցների մասին է: Եվ, ընդհանրապես, մենք շուրջ 30 տոկոս աղքատություն ունենք, ու մարդիկ, գտնվելով պարտքերի նման շղթայի մեջ, նաև հարկադիր կատարման ծառայության տիրույթում են: Այսինքն, նրանք ուղղակի չեն կարող կատարել անկանխիկ գործարքներ: Այսօր մարդիկ ընդամենը գոյատևման խնդիր են լուծում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը: Նա բերեց գրավատների օրինակը:

Նշենք, որ օրենքի նախագծի նախնական տարբերակով գրավատների համար թույլատրվելու էր անկանխիկ եղանակով մինչև 20 հազար դրամ վարկ տրամադրել: ԱԺ-ում քննարկումների ժամանակ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը հայտնել էր, որ, ըստ նախագծի, 2022 թ. հուլիսի 1-ից գրավատների կողմից 80 հազար դրամից ավելի վարկերը տրամադրվելու են բացառապես անկանխիկ ձևով, տարեցտարի այդ շեմը կնվազի՝ հասնելով 30 հազար դրամի. «Սա նշանակում է, որ գրավատները այդքանից ավելի կանխիկ գումար ի վիճակի չեն լինելու տրամադրել: Ստացվում է՝ գրավատների համար ավելի խիստ պայմաններ են սահմանված այդ օրենքի նախագծով: Հիմա պատկերացրեք՝ մարդն իր վերջին միջոցները գրավադրում է, որ կարողանա գոյատևել, ու այդ մարդուն ստիպում ենք, որ անկանխիկ գործարք անի: Մարդիկ վերջին ոսկեղենը բերում, թողնում են գրավատներում, հիմա նրանց ասում են՝ 80 հազար դրամից ավելի չես կարող կանխիկ եղանակով օգտվել միջոցներից: Սա փակուղի է նշանակում, մարդն այդպես չի կարող գոյատևել: Նաև հարց է առաջանում՝ գրավատների համար ինչո՞ւ են այդքան խիստ պայմաններ սահմանվել: Օրինակ՝ մարդը ոսկին դրեց գրավատանը և ցանկություն ունի, դիցուք, 500 հազար դրամ ստանալ, բայց ասում են՝ ոչ, 80 հազարից ավելի կանխիկ գումար չես կարող օգտագործել: Հիմա այդ մարդը սովից մեռնի՞: Ես, մեծ հաշվով, չեմ հասկանում առհասարակ այս ամենի թե՛ հրատապությունը, թե՛ տրամաբանությունը: Մարդիկ ստիպված են կանխիկ գործարքներ անում՝ գոյատևման խնդիր լուծելու համար: Հետևաբար, այս օրենքի ընդունմամբ ՀՀ-ում, իմ խորին համոզմամբ, աղքատությունը խորանալու է: Մեր բնակչությունը չունի այն կենսամակարդակը, ըստ որի, կարող ենք համեմատվել եվրոպական երկրների հետ: Էլ չեմ խոսում կենսաթոշակառուների ու այն մարդկանց մասին, ովքեր տեղեկատվական տեխնոլոգիաների առումով չունեն այն տարրական գրագիտությունը, որ կարողանան օգտվել անկանխիկ վճարումների եղանակից»:

Հայկ ֆարմանյանի խոսքով, այս ամենից զատ գոյություն ունի նաև իրավաբանական գնահատման խնդիր: «Մասնագետները թող գնահատեն, թե որքանո՞վ է արդարացված անկանխիկ վճարումների անցնելու պարտադրանքը: Կենտրոնական բանկի տվյալներով, ընդհանրապես քարտային գործարքների ավելի քան 60 տոկոսը բաժին է ընկնում կանխիկացման գործարքներին: Այսինքն, նույնիսկ այն մարդիկ, ովքեր քարտապան են, իրենք ևս ավելի շատ կանխիկացման գործարքներ են իրականացնում: Նախ՝ թող պարզեն, թե այսօր ժողովրդի քանի՞ տոկոսը պարտքային բեռ ունի, ժողովրդի քանի՞ տոկոսն է, որ բանկային բեռի պատճառով, այսպես թե այնպես, չի կարող օգտվել անկանխիկ եղանակով վճարումների հնարավորությունից ու ստիպված կանխիկով է աշխատում: Ասում են՝ սա վճարումների ցիվիլ տարբերակ է: Գուցե, այո, աշխարհը գնում է այդ ճանապարհով, բայց այդ եղանակն այնպիսի երկրների համար է, որտեղ բարձր կենսամակարդակ կա, ինչը չենք կարող ասել մեր երկրի պարագայում: Մեզ համար սա խիստ ժամանակավրեպ է, առայժմ ՀՀ-ի համար չէ: Անհասկանալի է նման նախաձեռնության տրամաբանությունը կամ հրատապությունը: Այս տեսանկյունից ունենալու ենք աղքատության խորացում, ավելի մեծ անհարմարություն, նաև սոցիալական ճգնաժամ», -ասաց մեր զրուցակիցը:

Վերջինիս դիտարկմամբ, տպավորություն կա, թե որևէ օրենսդրական նախաձեռնությունից առաջ ընդհանրապես չեն ուսումնասիրում մեր բնակչության կառուցվածքը, շերտերը, իրական խնդիրները:«Ունենք շուրջ 30 տոկոս աղքատություն, բանկերը գերշահույթներ ունեն զուտ նրա հաշվին, որ մարդիկ այդ պարտքային շղթայի մեջ են: Արդյունքում նրանք հայտնվում են այնպիսի գերծայրահեղ վիճակում, երբ արգելափակվում են հաշիվները, որովհետև այդ բեռն այլևս չեն կարողանում սպասարկել: Որևէ մեկը չի մտածում այն մասին, թե ինչոր մի X փուլից սկսած մարդն ինչով պետք է ապրի, եթե ոչ կանխիկով: Կանխիկից բացի այլ մեխանիզմ գոյություն չունի, բայց մենք անկանխիկ գործարքի պարտադրանք ենք դնում»,- ասաց տնտեսագետը:

Անդրադառնալով հանրային վայրեր մուտք գործելու սահմանափակումներին, ինչի առնչությամբ արդեն իսկ ոլորտի մասնագետները շրջանառության անգամ 50 տոկոսով պակասելու մասին են բարձրաձայնում, Հ. Ֆարմանյանը նախ նշեց. «Այս սահմանափակումների մեջ տրամաբանություն չեմ տեսնում: Եթե նպատակը ժողովրդի առողջության պահպանումն է, ապա հարց է առաջանում, թե այդ դեպքում ո՞րն է տրամաբանությունը, երբ տրանսպորտից օգտվելու կամ առևտրի կենտրոն մտնելու համար QR կոդ չի պահանջվում, բայց կինոթատրոնի ու ռեստորանի դեպքում պահանջվում է: Լավ, ընդունենք՝ նորմալ է, բայց այդ դեպքում ինչպե՞ս են ստուգվում տվյալները, այսինքն՝ QR կոդը կե՞ղծ է, թե՞ ոչ: Իմ կարծիքով, կա՛մ մասսայական պետք է լինի՝ համապատասխան ստուգման մեխանիզմներով, կա՛մ ընդհանրապես պետք է նման քայլերի չդիմեին: Ինչ վերաբերում է տնտեսական կողմին, նորից պետք է խոսեմ թվերով: ՀՀ տնտեսության կառուցվածքն ունի մոտավորապես հետևյալ պատկերը. պաշտոնական տվյալներով 51 տոկոսը բաժին է ընկնում առևտրին ու ծառայություններին, 20 տոկոսը՝ արդյունաբերությանը, 12 տոկոսը՝ գյուղատնտեսությանը, մոտ 7 տոկոսը՝ շինարարությանը: Ստացվում է՝ ՀՀ տնտեսության գերակշիռ մասը բաժին է ընկնում սպասարկման ու առևտրի ոլորտին: Բնականաբար, եթե այդ 50 տոկոսի մեջ գերակշիռ մաս է կազմում ռեստորանային բիզնեսը, և եթե այդ բիզնեսը 50 տոկոսի չափով կորուստ ունենա, դա էական վնաս է հասցնելու մեր երկրի տնտեսությանը: Այսօր Հայաստանը տնտեսապես այն վիճակում է, որ նմանատիպ քայլերը պետք է գնահատվեն, հստակ պետք է ազդեցության գնահատական տրվի՝ լավ է ունենալ տնտեսական վնասնե՞ր, թե՞ ինչոր անհեթեթ գործողությունների արդյունքում իմիտացիա անել, որ պայքարում ենք ժողովրդի առողջության համար: Կարծում եմ՝ սա պայքարի իմիտացիա է, ուրիշ ոչինչ: Անտրամաբանական վիճակ է, վնասում ենք ոլորտի ներկայացուցիչներին, 50 տոկոսով կրճատում այդ մարդկանց բիզնեսը, որը, ընդհանուր առմամբ, երկրի մասշտաբներով շատ վատ հետևանքների է հանգեցնելու»:

Տնտեսագետի կարծիքով, եթե լավագույն դեպքում սահմանափակումները դիտարկենք անգամ մեկ ամսվա կտրվածքով, վնասը միանշանակ մեծ է լինելու. «Ավելին, ռեստորանային բիզնեսով զբաղվողների կողմից արդեն կան ահազանգեր այն մասին, որ իրենք հսկայական վնասներ են կրում ու որևէ ստուգման մեխանիզմ ուղղակի չունեն՝ QR կոդերը չեն վերծանվում»: Հայկ Ֆարմանյանի հետ զրույցում անդրադարձել ենք նաև շարունակական բնույթ կրող գնաճին, մասնավորապես նաև էլեկտրաէներգիայի ու գազի սպասվելիք թանկացումների ազդեցությանը: «Ջրի, առաջիկայում նաև էլեկտրաէներգիայի ու գազի սակագների բարձրացումները շղթայական կապի մեջ են ընդհանուր թանկացումների հետ: Տրամաբանական է, որ եթե գազը, նաև էլեկտրաէներգիան թանկանում են, բնականաբար, արտադրությունը ևս կթանկանա, տրանսպորտը՝ ևս: Բացի այդ, մարդիկ հավել յալ դժվարություններ կունենան: Բայց խնդիրն այն է, թե թանկացումների ֆոնին ինչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը: Մասնավորապես՝ ինչ քայլեր են ձեռնարկվում թանկացումները մեղմելու, դրանք կոմպենսացնելու ուղղությամբ: Այդ քայլերը չկան, և ավելի շատ հենց դրանց բացակայությունն է անհանգստացնող. ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում գնաճ կա, բայց, օրինակ՝ ՌԴ-ում եկամուտների ինդեքսացիա է կատարվում, մինչդեռ մեզ մոտ նման երևույթ չկա»,-ասաց նա՝ շեշտելով, որ այս պայմաններում թանկացումները շարունակվելու են:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա Անդրեասյան Ընդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը խոստովանե՞լ է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ունենա․ ինչ է ասել վարչապետը