Երևան, 14.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ժողովուրդն ուղերձը տալիս է էլիտաներին և սպասում է առաջնորդության, սպասում է գործողությունների». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանությունն անասելի չափերի հասնող թշնամանք է գեներացնում Եկեղեցու, հասարակական ու քաղաքական գործիչների և, առհասարակ, բոլորի դեմ։ Բոլորը բոլորի դեմ: Վիճակագրական տվյալները փաստում են, որ լավագույն դեպքում Նիկոլ Փաշինյանն ունի մինչև 15 տոկոս հանրային աջակցություն։ Ուզում է գործի դնել՝ բաժանիր, որ տիրես հայտնի հնա՞րքը, թե՞ ամեն կերպ բացառել մարդկանց համախմբումն այլ ուժերի շուրջ։

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը նախ նշում է՝ եթե նա ունի մինչև 15 տոկոս ձայն, ընտրազանգված, դա նշանակում է երաշխավորված հաղթանակ սպասվող խորհրդարանական ընտրություններում։ «Սա միանշանակ է, որովհետև ընդհանուր 15 տոկոս քվեն այն հանգամանքում, երբ սովորաբար ընտրողների մոտ 50 տոկոսն է ներկայանում ընտրություններին, ինքնաբերաբար կրկնապատկվում է, դառնում 30 տոկոս։ Գումարեք բյուջեի վարչական ռեսուրսները, կեղծիքները, որոնք այսօրվանից արդեն իրականացվում են, և խնդրեմ՝ Փաշինյանի հաղթանակը պատրաստ է։ Կարծում եմ՝ քաղաքական ընդդիմությունը սա լավ է հասկանում, բայց դա հասկանալով հանդերձ դեռևս համապատասխան քայլեր չի ձեռնարկում դա կանխելու համար։ Զուգահեռ Փաշինյանն ուզում է ավելի վստահ լինել իր գալիք հաղթանակում և հանրությանը մոլորեցնելու տարբեր գործողություններ է իրականացնում, այդ թվում՝ նաև վարկաբեկելով և փչացնելով բոլոր այն ինստիտուտները, որոնք կարող են իր համար հակառակ ճամբարը կոնսոլիդացնող գործոն հանդիսանալ։ Եկեղեցին դրանցից մեկն է, բանակը դրանցից մեկն է, ազգային կուսակցությունները և այլն։ Դրա համար նա հետևողականորեն աշխատում է բոլորի դեմ. ում կարող է վարկաբեկել, վարկաբեկում է, ում կարող է ձերբակալել, ձերբակալում է, կարո՞ղ է այլ հետապնդումներ իրականացնել, անում է։ Մեծ հաշվով, կարողանում է արդյունք ստանալ։ Ցավոք, Փաշինյանին հաջողվել է ինչ-որ չափով հանրության մեջ նույնականացնել իրեն և ընդդիմությանը։ Մարդիկ ասում են՝ բոլորն էլ նույնն են, բան չի փոխվելու։ Սա մի թեզ է, որը ծառայում է բացառապես Նիկոլի շահերին, և Նիկոլը դրա հետևից գալիս է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելիք-Շահնազարյանը։

Բայց հասարակությունն էլ կարծես իմունիտետ է ձեռք բերում տարբեր լուրերի, տեսանյութերի, առհասարակ ինֆորմացիոն հոսքերի առումով, և արձագանքում է՝ դրանք կարող են իրական չլինել։ «Տեսնում եմ, որ կան արժեքներ, որոնց նկատմամբ հասարակությունը անտարբեր չէ։ Եկեղեցին դրանցից մեկն է, սա միանշանակ է։ Անցած երկու կիրակի օրերին, երբ Փաշինյանը, ըստ էության, իրենց այդ ակցիան կատարեց Եկեղեցում ժողովրդի բացակայության պայմաններում, միևնույն ժամանակ Արագածոտնի թեմի մնացած բոլոր եկեղեցիները լեփ-լեցուն էին։ Մարդիկ, ովքեր սովորաբար չէին գնում պատարագներին, այս կիրակի գնացել էին։ Դա հանրային ուղերձ է, որը տրվում է էլիտաներին ժողովրդի կողմից, որ Նիկոլի այս քաղաքականության հետ մենք համաձայն չենք, որ այդ գործողությունները մեր շահերի, արժեքների, հավատքի դեմ է։ Ժողովուրդը ուղերձը տալիս է և սպասում է առաջնորդության. եթե կլինի այդ առաջնորդությունը, կլինի նաև հաջողություն Նիկոլի օրակարգերը թուլացնելու տեսակետից։ Պետք է այդ առաջնորդությունը ձևավորել, որովհետև ժամանակ առ ժամանակ ժողովուրդն այդ ուղերձը տալիս է և սպասում է գործողությունների։ Պարզ է, որ ժողովուրդն ինքը ոչինչ չի նախաձեռնելու, կայացած ինստիտուտները դա պետք է անեն՝ ի դեմս կուսակցությունների, Եկեղեցու, առաջնորդների և այլն։ Կարևոր է հասկանալ ժողովրդի այս ուղերձը և տեր կանգնել այդ պահանջին»,նշում է մեր զրուցակիցը։

Հովհաննավանքում երկու կիրակի տեղի ունեցած ծեսերից հետո շատերն արձանագրեցին՝ Փաշինյանը և իր թիմը չունեն հանրային աջակցություն։ Այս դեպքում աջակցությունը գալու է երկու հարևաններից՝ Թուրքիայից և Ադրբեջանից։ Քաղաքագետն առաջարկում է սայլը եզից առաջ չդնել։ «Նիկոլն աջակցություն չի փնտրում Թուրքիայում և Ադրբեջանում։ Ճիշտ հակառակը, Նիկոլը կատարում է Թուրքիայից և Ադրբեջանից ստացած պատվերը՝ Եկեղեցին թուլացնելու, հայկական ազգային ինստիտուտները վերացնելու։

Դա իր հանձնարարությունն է, որը նա պետք է կատարի, այստեղ աջակցության խնդիր չկա։ Ինչ-որ ռեսուրսներ տրամադրում են և այլն, բայց դա ի սկզբանե կար։ Այնպես չի լինելու, որ գնա ասի՝ դե, գիտեք, չստացվեց, էլի ինչ-որ բան տվեք, որ կարողանամ անել։ Չնայած դա էլ է հնարավոր, բայց ամեն դեպքում աջակցութ յ ո ւ ն փնտրողն այստեղ Նիկոլը չէ, հակառակն է՝ նա ծառայություն մատուցողն է։ Մեկ դիտարկում այստեղ անենք։ Վարչական ռեսուրսը կիրառելով՝ նրանք քիչ մարդ են կարողացել բերել Հովհաննավանք։ Ինձ համար սակավամարդության այդ պատկերները այդքան էլ խոսուն չեն։ Գիտեմ, որ ժողովուրդը, մեծ հաշվով, մերժում է դա, այդ տեսակետից ավելի խոսուն է մնացած եկեղեցիների բազմամարդությունը։ Սակայն այն, որ իրենք մարդ չեն բերել, դեռ չի նշանակում, որ չեն կարող բերել։ Հավատացնում եմ, որ ցանկության պարագայում Փաշինյանը և՛ 5000, և՛ 10000, և՛ 20000 մարդ կարող է բերել այնտեղ։ Սա ակնհայտորեն ինչ-որ մարտավարություն է, փորձում է զգոնությունը թուլացնել, տարբեր ինտենսիվությունների է հասցնում Եկեղեցու դեմ արշավը, մե՛կ սրում է, մե՛կ մի քիչ նվազեցնում է, բայց այդպես կամաց-կամաց կոտրում է դիմադրությունը։ Հակաեկեղեցական արշավի հաջորդ պիկի շրջանում մարդկանց համար դա ավելի սովորական կընկալվի, քան նախորդներն էին, և հակազդեցությունն էլ ավելի թույլ կլինի, քան նախորդ դեպքերում էր։ Նա Օվերտոնի պատուհանի մեթոդներով մե՛կ սրում է, մե՛կ թուլացնում է, մե՛կ հաջողություն ցույց տալիս, մե՛կ ցույց է տալիս, որ այդքան էլ լավ չեն իր գործերը և այլն, բայց դրանով բթացնում է զգոնությունը, նաև ժամանակ է շահում իր հիմնական խնդիրը լուծելու համար։ Խոսքն ընտրությունների մասին է։ Նիկոլն ամեն ինչ պետք է անի, որպեսզի դեպքերը ժամանակից առաջ չանցնեն, և ինքն էլ ժամանակից շուտ չհասնի իր «փառքի գագաթնակետին»։ Հաշվարկած տանում է դեպի ընտրություններ՝ այդ ընթացքում մարդկանց զբաղեցնելով Հովհաննավանքով և այլ թեմաներով, իրական ամենակարևոր օրակարգերից հանրության ուշադրությունը շեղելով։ Հիմա քաղաքական դաշտում ո՞վ է խոսում «Զանգեզուրի միջանցքի» մասին, կամ որ Հայաստանին տարածքային նոր զիջումներ են սպասվում։ Արցախի խնդրի մասին անգամ չեն խոսում։ Իրականում կարևոր օրակարգերը փակվում են նման շոուներով, մենք էլ մեր ուշադրությունը շեղում ենք այդ շոուներով, ազգովի և ամբողջությամբ դառնում ենք իրենց քարոզչության զոհը»,-հավելում է նա։

Նիկոլ Փաշինյանը, կարծես, ունի եվրոպական տարբեր երկրների և կառույցների աջակցությունը, չէ՞ որ վերջիններս բառացի աչք են փակում Հայաստանում տեղի ունեցող ապօրինությունների վրա։ «Միանշանակ ունի աջակցություն, և դա փաստ է։ Նիկոլ Փաշինյանը չի վախենում նախապես հայտարարել քաղաքական հետապնդումների մասին, հետո սկսել մարդկանց լցնել բանտերը։ Տասնյակներով քաղբանտարկյալներ կան Հայաստանում, նման բան երբեք այստեղ չի եղել։ Նույնիսկ կասկածում եմ՝ Ադրբեջանում այդքան շատ քաղբանտարկյալներ եղե՞լ են պատմական այդքան կարճ ժամանակաշրջանում։ Տեսե՞լ եք երբևէ ինչ-որ քննադատական խոսք Արևմուտքից։ Նույնիսկ չի էլ մտածում, որ կարող է քննադատության արժանանալ, և հանգիստ իր գործն անում է՝ չմտածելով ո՛չ օրենքի, ո՛չ պատասխանատվության, ո՛չ բարոյականության, ո՛չ քննադատությունների, ո՛չ մի բանի մասին։ Նա իր սև գործն անում է, այդ թվում՝ Արևմուտքի շատ գործուն աջակցության միջոցով»,-եզրափակում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Իշխանափոխությունից հետո ինքս նախաձեռնելու եմ համաժողովրդական դրամահավաք. Արմեն ԱշոտյանԻրանը պատրաստ է պшտերազմի ավարտի շուրջ բանակցել միայն երկու պայմանի դեպքում․ Իրանի իշխանությունների ներկայացուցիչՎերադառնալու´ ենք մեր տները. արցախցիներն անկոտրում են, «ՀայաՔվեն»` նրանց կողքին Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում Ագրեսիվ շունը հարձակվել է մոր և երեխայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ85 օր հետո Հայաստանը կունենա իրական ժողովրդավարություն. Աշոտ ՄարկոսյանԱրևմտամետները հրաժարվել են միավորվել մեկ ցուցակում Էլցանցերը զավթեցին Սամվել Կարապետյանի ձեռքից, որ ի՞նչ անեն. տեսանյութԲարերար Սամվել Կարապետյանին կալանքի տարան եկեղեցուն պաշտպանելու համար. տեսանյութՔաղցկեղի դեմ նյութ՝ գորտի աղիքներիցԻշխանությունը բացահայտ ռեպրեսիաների է դիմում, այդ եղանակով. տեսանյութ Վովային կգործուղեն Սահմանադրական դատարանՆիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, արդյունքում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով. Շիրազ ՄանուկյանՆոր բաժանում է արվել, սա այլեւս սեւ-սպիտակի խնդիր չէ. Մարուքյան Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ունեցող վայրեր. Արեգ ՍավգուլյանՆովոպասիդի թաքնված վտանգները. ինչ պետք է իմանալ նախքան այն օգտագործելըՀաղթելու ենք ոչ թե մրցակցությամբ, այլ միասնականությամբ. Սամվել Կարապետյանի թիմի համար սա ռազմավարական հրամայական է. Արթուր Միքայելյան Ժողովրդին մեղադրում եք 5000 դրամի համար, ինքներդ էլ բացում եք երկրի դարպասները․ Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսով Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» շարժումը ուժեղացնում է հասարակական մոբիլիզացիան․ Սյունիքը՝ ուշադրության կենտրոնում (տեսանյութ) Ջրամբարի տարածքում մահացած մարմին է հայտնաբերվելԱղքատների խմիչքից՝ աշխարհի ամենավաճառվողներից մեկը. «Փաստ»Սամվել Կարապետյանը՝ լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետ. Ռուբեն ՎելիցյանԸնտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՐՏԻ). Ռոբոտ-մեքենաների ավտոարշավը, Մայրու հեղափոխությունը, «Պլուտոնի» անվանակոչումը. «Փաստ»Հայրը հայտնել է, որ ցանկացել են տնային պայմաններում բուժել այրվածքները, սակայն երեխան վատացել է և տեղափոխել են «Գավառ» բժշկական կենտրոն. նոր մանրամասներԱռողջ քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ երկրի ապագան պաշտպանելու համար․ Աննա ԿոստանյանՋուր չի լինի․ հասցեներ 36 հազար թոշակի գնողունակության մասին. Հրայր ԿամենդատյանԻնչքան շատ գնան հեռու վայրեր, այդքան ազգակործան որոշումներ չեն իրականացնի. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպե'ս է Չարենցն «օգտագործվում» քպ-ական ստոր քարոզչության կողմից. Մենուա ՍողոմոնյանԻրանցի փախստականները Հայաստանում. հյուրընկալություն և բնակարանային ճգնաժամ. «Փաստ»Խոշոր հարկատուները՝ պետբյուջեի կայունության հիմքումՓաշինյա՛ն, քեզնի՛ց ենք հրաժարվելու, ոչ թե մեր ինքնությունից. Ավետիք Չալաբյան Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery 1-ամյա երեխան եռացրած ջուրը լցրել է վրան, ստացված այրվածքներից մահացել էՈվքե՞ր և ինչպե՞ս են ուզում միջամտել Հայաստանի ընտրություններին. «Փաստ»IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինՏարադրամի փոխարժեքները մարտի 14-ի դրությամբ Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Տղաներս հայրենասեր էին, կապված իրենց հող ու ջրին». եղբայրներ Գևորգ և Կորյուն Զաքարյաններն անմահացել են հանուն Արցախի. «Փաստ»Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ»Կինը թունավորել է իր դստերը՝ ընտանիքի հեղինակությունը վիրավորելու համարՀյուսիսային Կորեան արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար «Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ»