Էդգար Մանուչարյանն «Ուրալի» հետ մեկնել է Սլովենիա
ՍՊՈՐՏԵկանտերինբուրգի «Ուրալը» մեկնել է Սլովենիա, որտեղ անցած տարվա նման կանցկացնի մարզումային հավաք՝ պատրաստվելով մրցաշրջանի մեկնարկին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմը կհանգրվանի Մարիբորի մոտ գտնվող Մորավսկե-Տոպլիցե ավանում: «Ուրալի» հետ հավաքին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը:
Հունիսի 22-ին ռուսական թիմը ստուգողական հանդիպում կանցկացնի Սլովենիայի չեմպիոն «Մարիբորի» հետ, հունիսի 23-ին՝ Սլովենիայի երկրորդ դիվիզիոնի առաջատարներից «Անկարանի» հետ, հունիսի 30-ին՝ Սլովենիայի ավարտված առաջնությունում 5-րդ տեղը գրաված «Ցելեի» հետ: Հավաքը կտեւի 10 օրը:
Թիմի երկրորդ հավաքը նույնպես կանցկացվի Սլովենիայում՝ հուլիսի 2-12-ը: Երկրորդ հավաքի ընթացքում եւս նախատեսված է երեք ստուգողական հանդիպում: Երկու մրցակիցներն արդեն հայտնի են՝ Բելգրադի «Պարտիզան» եւ Լուգանսկի «Զարյա»: