Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Այսօր Հայաստան–Թուրքիա հարաբերություններն ավելի վատ վիճակում են, քան մինչև «ֆուտբոլային դիվանագիտությունը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ղեկավար Վահրամ Տեր–Մաթևոսյանը

– Հայ–թուրքական հարաբերությունները թե Թուրքիայի, թե Հայաստանի քաղաքական օրակարգում կարծես թե այլևս չկան:

– Պետք է առանձնացնել Հայաստան–Թուրքիա և հայ–թուրքական հարաբերություններ հասկացությունները: Հայաստանի և Թուրքիայի միջև միջպետական ու դիվանագիտական հարաբերություններ չեն եղել ու չկան: Չգիտես ինչու, մեր լրագրողական, վերլուծական ու նաև քաղաքական հանրույթի մոտ ընդունված է հայ–թուրքական սահմանի փակման տարին համարել 1993–ը: Բայց դա սխալ է: Հայ–թուրքական սահմանը 1991 թ. ի վեր, երբ Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, երբեք չի բացվել: Բաց է եղել ընդամենը երկու սահմանակետ, որոնց միջոցով Եվրոպայից եկող հումանիտար աջակցությունը հասել է Հայաստան, կամ շատ կարճ ժամանակահատված գործել է դեռևս խորհրդային տարիներից գոյություն ունեցող Կարս–Գյումրի երկաթուղին:

Հաջորդը: Տարիներ շարունակ Հայաստան–Թուրքիա հարաբերություններն ավելի վատ վիճակում են, քան մինչև «ֆուտբոլային դիվանագիտությունն» էին: 2009 թ. հոկտեմբերի 10–ին Ցյուրիխում ներկա ուժային կենտրոնների ներկայացուցիչները շատ արագ հավատացին, որ այդ գործընթացը բարեհաջող ավարտ կունենա և ժամանակից շուտ ձեռքերը լվացին: Մինչդեռ նրանց իրական աջակցությունն անհրաժեշտ էր ոչ միայն բանակցությունների ընթացքում, այլև դրանցից հետո: Նրանք պետք է ստիպեին Թուրքիային հավատարիմ մնալ իր պարտավորություններին և վավերացնել արձանագրությունները: Իսկ հիմա ակնհայտ է, որ արձանագրությունները պետք է այլևս համարել զուտ պատմական իրողություն: Ընդ որում, 2008–09 թթ. մենք գնացինք սխալ ճանապարհով, երբ արձանագրություններում մեկտեղվեցին հաշտեցման և կարգավորման գործընթացները: Դա մեթոդաբանորեն խոցելի ուղի էր: Այժմ պետք է գնալ բացառապես կարգավորման ճանապարհով: Պետությունների գործը հարաբերությունները կարգավորելն է, իսկ հաշտեցման գործը պետք է թողնել հասարակություններին: Սա շատ կարևոր տարբերակում է, որը թե Թուրքիայի, թե մեր իշխանությունները պետք է կարողանան ընդունել ու մի ամբողջ գործիքակազմ կառուցել՝ հետևելով այդ տրամաբանությանը: Հայաստան–Թուրքիա հարաբերությունները պետք է սկսել դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց և դա պետք է անել առանց բարդ կոմբինացիաների և հավելվածների: Թեև 2015 թ. փետրվարին արձանագրությունները հետ կանչվեցին խորհրդարանից, սակայն որպես միջազգային իրավական փաստաթուղթ, դեռևս դուրս չեն բերվել ընդհանուր քաղաքական օրակարգից:

Մյուս կողմից, Հայաստանի ու Թուրքիայի միջև կան մի շարք խնդիրներ, որոնք կարելի է լուծել առանց դիվանագիտական հարաբերություններ հաստատելու:

– Ի վերջո, թուրքական ապրանքները լիուլի են հայկական շուկայում, մեր զբոսաշրջիկները թուրքական հանգստավայրերի ամենաակտիվ այցելուներից են, գործում է Երևան–Ստամբուլ չվերթը և այլն: Գոնե այս ոլորտներում մենք կարո՞ղ ենք կարգավորումներ սահմանել կամ սահմանո՞ւմ ենք արդյոք:

– Այդպիսի շատ ոլորտներ կան: Օրինակ, Թուրքիայում ապրող ՀՀ քաղաքացիների հարցը: Ես անձամբ եմ տեսել ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների, ովքեր հանգամանքների բերումով սովորում են այնտեղ: Նրանց կարգավիճակն անհասկանալի է, քանի որ սովորում են առանց որևէ նմուշի վկայական ստանալու: Շենքային պայմաններն աննկարագրելի վատ են: Այս և նմանատիպ այլ հարցեր կարելի է կարգավորել միջազգային կազմակերպությունների աջակցութամբ: Մեկ այլ տարբերակ է այն, որ Թուրքիան համաձայնի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում Ստամբուլում գործող հայկական դիվանագիտական առաքելությանը շնորհել այնպիսի լիազորություններ, որոնցով առավել մեծ օգնություն կցուցաբերվի ՀՀ քաղաքացիներին:

Կամ՝ բիզնեսի առումով: Տարեկան Թուրքիայի տարածք կարող է մտնել ընդամենը 200 հայկական բեռնատար, իսկ թուրքական բեռնատարերի մուտքը Հայաստան անսահմանափակ է: Ինչո՞ւ: Կամ՝ որպեսզի այդ բեռնատարերի վարորդները կարողանան մտնել Թուրքիայի տարածք, պետք է աշխատանքային վիզա ունենան, ինչն ստանալու համար պետք է գնան Վրաստան ու դիմեն Թուրքիայի դեսպանատուն: Սրանք հարցեր են, որոնք կարելի է լուծել: Կարելի է, օրինակ, ՀՀ–ում Վրաստանի կամ ՀՀ–ում Շվեյցարիայի դեսպանատանը պատվիրակել այնպիսի լիազորություններ, որ նրանք Թուրքիայի տարածքում ներկայացնեն Հայաստանի շահերը և հակառակը:

Շատ հարցեր կարելի է լուծել: Միայն թե մեր ԱԳՆ–ն պետք է նախաձեռնություններով հանդես գա ու վերանայի Թուրքիայի հանդեպ որդեգրած կեցվածքը: Ի վերջո, խոսքը մեր երկրի ու նրա քաղաքացիների շահերի մասին է: ՀՀ ԱԳՆ–ն պնդում է, գուցե իրավացիորեն, որ մենք բանակցել ենք, ունենք արձանագրություններ, թող բարի լինեն, դրանք վավերացնեն: Ու դա կրկնում է տարիներ շարունակ: Այնինչ պետք է կամք դրսևորել, ընդունել, որ արձանագրությունները չկան և առաջ գնալ ու մյուս հնարավորությունները ևս փորձել:

Ասում են՝ թուրքերը մեզ հետ չեն ուզում խոսել, չկա քաղաքական կամք: Ստեղծե՛ք այդ հնարավորությունը: Գերմանիան ասում է՝ ուզում ենք ավելի մեծ ներգրավածություն ունենալ Հայաստան–Թուրքիա հարաբերություններում, սա հնարավորություն է, որի վերաբերյալ արժի խորհել:

– Ի դեպ, մի՞թե ԼՂ–ն այն հիմնական հարցն է, որի պատճառով Թուրքիան չի ցանկանում մեզ հետ հարաբերություններ կարգավորել: Միթե՞ կրտսեր եղբոր պատիվը պահելը այդչափ կարևոր է Թուրքիայի համար:

– Երբ ասում ենք, որ 1993–ին Թուրքիան սահմանը փակեց Քելբաջարի պատճառով, դա թուրքական քարոզչական թակարդն ընկնելու ամենալավ ձևն էր: Թուրքիան չէր ուզում սահմանը բացել, ու քարոզչական նպատակով օգտագործեց Քելբաջարի ազատագրումը:

Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու համար պետք է ունենալ նրա հետ աշխատելու կամք: Բացի այդ, պետք է ցանկացած առիթ ու հարթակ օգտագործել՝ բարձրացնելու հայ–թուրքական հարաբերությունների, նաև սահմանի հարցը: Շուտով մեկնարկելու է Թուրքիա–ԵՄ Մաքսային միության բանակցությունների նոր փուլը: Շատ լավ առիթ է, որ ԵՄ–ում եղած բոլոր դռները թակենք ու հիշեցնենք, որ այս պետությունը 27 տարի է՝ մեզ շրջափակման մեջ է պահում:

Յուրաքանչյուր տարվա հոկտեմբերին Եվրահանձնաժողովը թողարկում է Թուրքիայի առաջընթացի մասին զեկույց: Մինչև 2009 թ. այդ զեկույցներում նշվում էր՝ Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը, մինչդեռ 2009–ից հետո այդ նախադասությունը չկա: Պարզ է, որ դա պայմանավորված էր հայ–թուրքական արձանագրություններով: Բայց հիմա կարելի է, չէ՞, ջանքեր գործադրել, որպեսզի նախկին ձևակերպումը վերականգնվի:

Կամ՝ երբ Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ, ասում էին՝ մենք կամուրջ ենք դառնալու այլ պետությունների ու ԵՏՄ միջև: Հիմա Թուրքիան ու Ռուսաստանը լավ հարաբերություններ ունեն, հարկավոր է սկսել քննարկումներ, որպեսզի ՀՀ շահերը հաշվի առնվեն, ու Թուրքիան զգա շրջափակումը վերացնելու անհրաժեշտությունը:

Շատ հարցերում մենք կտրված ենք միջազգային գործընթացներից: Մի կողմ ենք քաշվել ու նվազեցրել խնդիրների վրա ազդելու մեր հնարավորությունները: Այս իրավիճակը չի կարող շարունակվել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՀՖՖ արտահերթ ժողովում փոխվել է կանոնադրությունը Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ. ԵՄ-ն կենսաչափական նոր անձնագրերի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Նախնական տվյալներով մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Հայտնի են՝ ողբերգական վթարից զոհված ամուսինների և նրանց որդու անունները 350 հազար դրամ՝ յուրաքանչյուր դիմորդից․ ինչ է բացահայտվել Գյումրիի քոլեջում Փաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ Կարապետյան