Երևան, 05.Դեկտեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մնջախաղի միջազգային փառատոնը ևս մեկ տոն նվիրեց Ծաղկաձորի արվեստասերներին

ՄՇԱԿՈՒՅԹ

Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի շրջանակում հուլիսի 23-ին Ծաղկաձորի Ծաղկունյաց հրապարակում տարբեր խնդիրներ վերհանող ներկայացումներով հանդես եկան Ռուսաստանից ժամանած «Մի Մինոր», «Ունիսոն» խմբերը, Հայաստանի մնջախաղի պետական թատրոնը:

«Փորձել եմ 30 րոպեում  լիարժեք փոխանցել բեմադրության իմաստը: Այն մեր ժամանակակից  իրականության մասին է: Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ մենք որոշակի ազատություն ենք ստանում, ինչը կարող է խաբուսիկ լինել: Ուզում ենք հասկանալ, թե ինչ կարելի է անել առաջընթացը խրախուսելու, բայց ինքնությունը չկորցնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Եկատերինա Վարլակովան:

Նա ասաց, որ փառատոնի բացմանն ուշադիր հետևել է մյուս մասնակիցների ելույթներին ու  նոր, բազմազան բեմադրություններ տեսել, որոնցից հատկապես տպավորել է սարդի և թիթեռնիկի համարը:

«Մի Մինոր»-ի «Կյանքն ՕՆԼԱՅՆ» ներկայացումը պատմում է տեղեկատվական հորձանուտի մասին: Երբ մարդը կարող է համացանցի միջոցով մի մայրցամաքից մյուսում ապրող մարդուն սիրահարվել, աշխատել վազելով, կոճակ սեղմելով կենսականորեն կարևոր հարցեր որոշել: Բայց արդյո՞ք այդ ամենը մարդուն ազատ է դարձնում:

Երևանի մնջախաղի պետական թատրոնի  «Խաղը» բեմադրության մեջ թագուհուն մարմնավորած դերասանուհի Նաիրա Եդիգարյանի խոսքով՝ մնջախաղը տաճար է, որտեղ ինքը աղոթում է:

«Կարևորում եմ այս փառատոնը, քանի որ հանդիսատեսը հնարավորություն է ունենում ծանոթանալ այս հրաշալի արվեստին: Այս դեպքում թատրոնն է հյուր գնում արվեստասերին:  Ընդգծեմ, որ դերերն ասես հագուստներ լինեն, որոնք պարբերաբար հագնում է դերասանը:  Դրանք ինձ հենց այնպես չեն տրվում. աշխատում եմ,  հղկվում ու անում ամեն բան լիարժեք կերպարանափոխվելու համար: Սիրում եմ ակտիվ, հուզառատ, փիլիսոփայական կերպարներ մարմնավորել, քանի որ մնջախաղն ինքնին փիլիսոփայություն է և խոր արվեստ: Այն բացահայտում է մարդու ներքին աշխարհը»,- շեշտեց նա:

 «Խաղը» բեմադրության հիմքում արևելյան լեգենդ է՝ արքայի ու գեղեցկուհու մասին: Գայթակղություն, դավաճանություն, սեր, խաղ, միստիկա, մահ: Այս ողբերգական պատմությունը հին հայկական մագաղաթներից իջած շարժվող նկար է, ծաղկած մի էջ, սիրո և գեղեցկության օրհներգ:

Մնջախաղի միջազգային փառատոնն առաջին անգամ անցկացվել է  2008  թվականին Ծաղկաձորում:  Այն կազմակերպում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը և Ծաղկաձորի քաղաքապետարանը: 2016 թվականից  փառատոնը դարձել է ամենամյա:  Փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է «Արմենպրես» լրատվական գործակալությունը:

Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինները, պատրաստված խմբերը գալու են ու շատ «խաղաղ» տեղավորվելու են Հայաստանում. ադրբեջանագետ Եվրամիության արևային հզորությունները հինգ տարում կրկնապատկվելու են Արշակ Սրբազանը կալանավորվեց 2 ամսով Խաղաղության պատրանք․ Փաշինյանի խոստումներն ու մեր իրականությունըՔաղբանտարկյալ տերմինը Արշակ սրբազանի նկատմամբ այնքան էլ կիրառելի չէ Ռուսներին այլևս թույլ չեն տա մուտք գործել Վրաստան առանց այս փաստաթղթիԱդրբեջանցիները վնաuել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը Վաշինգտոնյան հուշագրի իրական գինն ու Հայաստանի համար աճող վտանգները Փաշինյանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը եկեղեցու վրա Բլոգերը թաղված է գտնվել անտառում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՖասթ Բանկը վերանորոգել է Կապանի թատրոնի ենթակառուցվածքներն ու մուտքըԱրմավիրում «Mitsubishi Pajero»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին Օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով 75 տարեկանում կյանքից հեռացել է «Mortal Konbat» սերիալի դերասան Քարի-Հիրոյուկի Տագավան Հայաստանում հիմնավորված է անորակ քաղաքական մշակույթը, մի բան, որ էդպես էլ չի ստացվում փոխել. Աննա ԿոստանյանՀայաստանը մտնում է նոր ռեպրեսիվ փուլ, որտեղ ազգային ինստիտուտները և հանրային հեղինակությունը դառնում են իշխանության վերարտադրության թիրախ․ Սուրենյանց Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Օրվա աղոթք Այն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը փաստացի կրճատում բանակը, և երկիրը անպաշտպան թողնում հնարավոր նոր թշնամական ագրեսիայի առաջ. Ա. ՉալաբյանԱրտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ հրշեջներին հաջողվել է կանխել Բամբակաշատ գյուղի տներից մեկում առաջացած կրակի տարածումը Սրբուհի Գալյանը դեկտեմբերի 15-19-ը կգործուղվի ԿատարԲեքսթեյջ լուսանկարներ «Մարդամեկը» սիթքոմի նկարահանման հրապարակից Մեր խնդիրն այժմ Ռուսաստանում կայացած հանդիպման ժամանակ հնչածի մասին ամբողջական տեղեկատվություն ստանալն է. Զելենսկի Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը պատմական պահ է. Թրամփ Բռնցքամարտի ԱԱ․ 3 հայ բռնցքամարտիկ սկեցին հաղթանակով Visa-ն կսկսի գործել Սիրիայում Բաքվում «դատվող» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության փաստաբանները խնդրել են արդարացնել նրանց Բեննու աստերոիդի նմուշներում հայտնաբերվել են խորհրդավոր «տիեզերական մաստակ» և կյանքի համար անհրաժեշտ շաքարներ Մհեր Ավետիսյանը Տավրիչեսկի պալատում հանդես է եկել «Հայրենական մեծ պատերազմը ԱՊՀ ժողովուրդների հավաքական հիշողության մեջ․ Հաղթանակի 80-ամյակին» նվիրված միջազգային կոնֆերանսումՊուտինն ասել է, թե ով է մեղավոր ԽՍՀՄ փլուզման համար 30-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել ամուսինների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարած օտարերկրացիները տուգանքը կվճարեն սահմանին Միրզոյանը Հադադի հետ է հանդիպել Իսպանիան, Նիդերլանդները և Իռլանդիան կբոյկոտեն «Եվրատեսիլը» Իսրայելի պատճառով ԱԱ. Արարատ Հարությունյանը մեկնարկեց հաղթանակով Հայաստանն ու Պորտուգալիան պատրաստ են խորացնել քաղաքական և տնտեսական կապերը Վրաստանը ՌԴ քաղաքացիներից բժշկական ապահովագրություն կպահանջի՝ երկիր մուտք գործելու համար Պուտինը` ԽՍՀՄ վերականգնման մասին «Մեր ձևով» ժողովրդական շարժումը՝ Վայոց Ձորում․ մարզում բացվեցին շարժման երկու գրասենյակներԸնդունվել է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը. ինչ է այն նախատեսում Արտառոց դեպք Երևանում․ տղամարդ է դանակահարվել, կասկածյալը վիրավորի կինն է «Hyundai Elantra»-ն վերածվել է մոխրակույտի, իսկ «Mercedes»-ը դարձել է ոչ շահագործելի Ադրբեջանն ակնկալում է, որ 2026 թվականին Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի․ Ամիրբեկով Որևէ մեկին չփոխանցե՛լ անձնական կամ բանկային տվյալներ․ ԿԲ-ն զգուշացնում է Ձյուն կտեղա՞․ ինչ եղանակ սպասել դեկտեմբերի 5-ից 8-ը Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացումը «ԹՐԻՓ ուղուց» հետո հաջորդ կարևոր օղակն է, որը կամբողջացնի տարածաշրջանի վերափոխման գործընթացը․ Միրզոյան Պետության կողմից տներ կառուցելն ու արցախցիներին տրամադրելն ամենաճիշտ տարբերակն է․ Արցախի ՄԻՊ Սպիտակի «Cloud Dancer» երանգը հայտարարվել է 2026 թվականի տարվա գույն Թբիլիսին աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը. Վրաստանի ԱԳ նախարար ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի անունով WhatsApp հավելվածում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ