Yerevan, 22.December.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մնջախաղի միջազգային փառատոնը ևս մեկ տոն նվիրեց Ծաղկաձորի արվեստասերներին

CULTURE

Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի շրջանակում հուլիսի 23-ին Ծաղկաձորի Ծաղկունյաց հրապարակում տարբեր խնդիրներ վերհանող ներկայացումներով հանդես եկան Ռուսաստանից ժամանած «Մի Մինոր», «Ունիսոն» խմբերը, Հայաստանի մնջախաղի պետական թատրոնը:

«Փորձել եմ 30 րոպեում  լիարժեք փոխանցել բեմադրության իմաստը: Այն մեր ժամանակակից  իրականության մասին է: Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ մենք որոշակի ազատություն ենք ստանում, ինչը կարող է խաբուսիկ լինել: Ուզում ենք հասկանալ, թե ինչ կարելի է անել առաջընթացը խրախուսելու, բայց ինքնությունը չկորցնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Եկատերինա Վարլակովան:

Նա ասաց, որ փառատոնի բացմանն ուշադիր հետևել է մյուս մասնակիցների ելույթներին ու  նոր, բազմազան բեմադրություններ տեսել, որոնցից հատկապես տպավորել է սարդի և թիթեռնիկի համարը:

«Մի Մինոր»-ի «Կյանքն ՕՆԼԱՅՆ» ներկայացումը պատմում է տեղեկատվական հորձանուտի մասին: Երբ մարդը կարող է համացանցի միջոցով մի մայրցամաքից մյուսում ապրող մարդուն սիրահարվել, աշխատել վազելով, կոճակ սեղմելով կենսականորեն կարևոր հարցեր որոշել: Բայց արդյո՞ք այդ ամենը մարդուն ազատ է դարձնում:

Երևանի մնջախաղի պետական թատրոնի  «Խաղը» բեմադրության մեջ թագուհուն մարմնավորած դերասանուհի Նաիրա Եդիգարյանի խոսքով՝ մնջախաղը տաճար է, որտեղ ինքը աղոթում է:

«Կարևորում եմ այս փառատոնը, քանի որ հանդիսատեսը հնարավորություն է ունենում ծանոթանալ այս հրաշալի արվեստին: Այս դեպքում թատրոնն է հյուր գնում արվեստասերին:  Ընդգծեմ, որ դերերն ասես հագուստներ լինեն, որոնք պարբերաբար հագնում է դերասանը:  Դրանք ինձ հենց այնպես չեն տրվում. աշխատում եմ,  հղկվում ու անում ամեն բան լիարժեք կերպարանափոխվելու համար: Սիրում եմ ակտիվ, հուզառատ, փիլիսոփայական կերպարներ մարմնավորել, քանի որ մնջախաղն ինքնին փիլիսոփայություն է և խոր արվեստ: Այն բացահայտում է մարդու ներքին աշխարհը»,- շեշտեց նա:

 «Խաղը» բեմադրության հիմքում արևելյան լեգենդ է՝ արքայի ու գեղեցկուհու մասին: Գայթակղություն, դավաճանություն, սեր, խաղ, միստիկա, մահ: Այս ողբերգական պատմությունը հին հայկական մագաղաթներից իջած շարժվող նկար է, ծաղկած մի էջ, սիրո և գեղեցկության օրհներգ:

Մնջախաղի միջազգային փառատոնն առաջին անգամ անցկացվել է  2008  թվականին Ծաղկաձորում:  Այն կազմակերպում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը և Ծաղկաձորի քաղաքապետարանը: 2016 թվականից  փառատոնը դարձել է ամենամյա:  Փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է «Արմենպրես» լրատվական գործակալությունը:

Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardThe Best Gifts for New Year for Your Loved OnesUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFPIn 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest