Երևան, 14.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հե­ղա­փո­խա­կան հեր­թա­կան «էքս­պի­րի­մեն­տը»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռուստամ Բադասյանին արդարադատության նախարար նշանակելու մասին։

Հասկանալի է՝ ըստ Սահմանադրության, վարչապետի առաջարկությամբ, այսինքն՝ փաստացի վարչապետի նշանակմամբ:

Նոր նախարարն ընդամենը 28 տարեկան է ու, բնականաբար, լակոնիկ կենսագրություն ունի, ինչը նույնիսկ առաջին հայացքից հուշում է նրա ակնհայտ անփորձության մասին։

Երեկվանից սոցիալական ցանցերում մարդիկ անկեղծորեն քննարկում էին այն հարցը, թե ո՞վ է նոր նախարարը։ Տվյալ դեպքում հնչեցվող հարցադրումն ամենևին էլ վիրավորական չէ. մարդիկ անկեղծորեն ուզում են հասկանալ, թե որ արժանիքների համար է Բադասյանը նշանակվել, կամ ինչ առաքելություն է նա իրականացնելու պատասխանատու պաշտոնում։

Բանն այն է, որ արդարադատության նախարարությունը ֆունկցիոնալ բազմաշերտ ու շատ կարևոր դերակատարություն ունի ու, ըստ էության, կոչված է ապահովել ադապտացիոն շրջանի օրենսդրական բազան ու ստեղծել դատական նոր համակարգի ինստիտուցիոնալ հիմքերը։

Արտակ Զեյնալյանը պաշտոնանկ արվեց, որովհետև խորհրդարանական մեծամասնությունը նրան, ըստ էության, մեղադրում էր անգործության մեջ, իսկ վարչապետն էլ արձանագրեց, որ դատական ռեֆորմի տեմպերի շուրջ որոշակի ներդաշնակության պակաս կար իր ու նախկին նախարարի միջև։

Դա գուցե հենց այդպես է, սակայն այդ պարագայում ի՞նչ տեսլական ունի Բադասյանը, արդյո՞ք նա գալիս է ռեֆորմի իր տեսլականով, թե՞ իր կերպարով մեկն է, որ արդարացնելու է ցանկացած նախաձեռնություն, որ գալու է վարչապետից։

Օրինակ՝ երեկվա իր առաջին կարճ հարցազրույցում անդրադառնալով նրան, թե ինչ տեսակետ ունի դատարանների մուտքերն արգելափակելու ակցիայի մասին՝ Բադասյանը նշել է, որ վարչապետը սպառիչ պարզաբանել է, թե ինչ նպատակ էր հետապնդում ակցիան։ «Կարծում եմ, որ դա դատարանների նկատմամբ ճնշում գործադրելու գործիք չէր, այլ նպատակ ուներ ցույց տալ իշխանության աղբյուրը»,- հավելել է նա:

Այսպիսի ձևակերպումն ուղղակի ապշեցրել էր հատկապես իրավաբաններին ու քաղաքագետներին: Ինքնին հասկանալի է, որ կաբինետի անդամն իրավունք չունի հրապարակավ հակադրվել վարչապետին։

Դա առնվազն կոռեկտ չէ թիմային աշխատանքի տրամաբանության տեսանկյունից, մյուս կողմից՝ նախարարը տեխնիկական պաշտոնյա չէ ու հնարավորություն ունի իր պատասխաններում հստակ ներկայացնել առանձնահատուկ տեսակետ կամ դիվանագիտորեն խուսանավել այն ձևակերպումներից, որոնք միանշանակ ընկալում չունեն մեր հասարակության ու միջազգային հանրության մոտ։

Բադասյանի դեպքում այդպես չի լինելու՝ գոնե առաջին տպավորությամբ։ Նա, ըստ ամենայնի, նախարարի պաշտոնը ստանձնել է ոչ թե ռեֆորմի կոնկրետ ծրագրով, տեսլականով, այլ արդեն իսկ թիմի կողմից մշակված (իսկ ավելի կոնկրետ՝ պահի տակ առաջարկվելիք) քաղաքականության համատեքստում։

Մյուս խնդիրն այն է, որ արդարադատության նախարարն անհրաժեշտաբար պետք է խարիզմատիկ կերպար լինի, որովհետև բարդ է վերահսկել, ղեկավարել մի նախարարություն, որտեղ ընդգրկված են ԴԱՀԿ-ի կամ ՔԿԾ-ի նման բարդ, տարիների ընթացքում կոռումպացված ու կոորպորատիվ շահեր հետապնդող համակարգեր։

Բադասյանի կարծիքով՝ իր տարիքային առանձնահատկությունները որևէ կերպ չեն ազդելու նախարարությունը կառավարելու արդյունավետության վրա:

«Ավելի փոքր տարիքում նաև մասնավոր ոլորտում եմ հաջողություններ ունեցել, մասնավորապես՝ առաջատար փաստաբանական գրասենյակներից մեկում եղել եմ բաժնետեր-գործընկեր ընդամենը մեկ տարվա գործունեությունից հետո: 

Այնպես որ, կարծում եմ, բավական է իմ աշխատանքային փորձն արդարադատության նախարարության համակարգը ղեկավարելու համար, որովհետև մասնավոր ոլորտում աշխատելով՝ ծանոթ եմ թե՛ դատարանների, և թե՛ պետական ոլորտի խնդիրներին»,- ասաց Բադասյանը:

Նորանշանակ նախարարի այս ինքնավստահությունը գուցե ողջունելի է, սակայն միայն այն հանգամանքը, որ նա զբաղվել է Նիկոլ Փաշինյանի կամ Գարիկ Սարգսյանի իրավունքների պաշտպանությամբ, դեռ բավարար չէ հեռուն գնացող մասնագիտական հետևություններ անելու համար։

«Նեղ օրվա ընկերը» բոլոր դեպքերում չէ, որ իրեն կարող է արդարացնել պետական ծառայության մեջ, ու դրանում մենք համոզվել ենք անցած մեկ տարվա կամ նույնիսկ ամիսների ընթացքում։ Մենք ունենք նախարարներ, մարզպետներ, որոնց միակ արժանիքն, ըստ էության, «քայլելն» է, ու ընդամենը մեկ տարվա կամ նույնիսկ ամիսների ընթացքում նրանց գործունեությունը դարձել է բուռն քննարկումների, նույնիսկ՝ սկանդալների ու հումորի թեմա։

Հիմա արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնել է երիտասարդ մի մասնագետ, որի ծայրահեղ ինքնավստահ հռետորաբանությունը տեղավորվում է հեղափոխական թրենդի մեջ, ու մենք ընդամենը մտավախություն ենք հայտնում, որ կրկնվելու է նույն պատմությունը, ինչն արձանագրվել է հեղափոխության մյուս կադրերի պարագայում։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄեդվեդևը Կալասին հիմար է անվանել՝ մեկնաբանելով նրա հավակնություններըԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակը՝ նոյեմբերի 14-ից 18-ինԱրգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է տուժելՄագնիսական փոթորիկներ նոյեմբերի 14-15-ին. Արեգակը տհաճ անակնկա՞լ է պատրաստում հանգստյան օրերի համարՆիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպաՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս ԿարլսենինIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըԲջջային հեռախոս կամ նոութբուք եք գնում. 2027 թ.-ի փետրվարի 1-ից նախատեսվում են նոր կանոններ. ի՞նչ պետք է իմանա գնորդըՀարի Քեյնի հերթական ռեկորդը Անգլիայի հավաքականումԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացնումՄինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ հայտարարություն է տարածվելԵԱՏՄ-ն համատեղ արտահանման հեռանկարային շուկաներ և արդյունաբերության ոլորտներ է առանձնացրելԲախվել են «Subaru»-ն ու «Nissan Tiida»-ն. կան վիրավորներՌուսական փոքր բիզնեսները լուրջ խնդրի առաջ են կանգնած«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում բացվել է հիշատակի մատյան․ գործընկերները հարգանքի տուրք են մատուցել Արսեն Գևորգյանի հիշատակինՍա արժանի պարտություն չէր․ ԶիդանԵրևանում հնդկական ռեստորանի գործունեություն է դադարեցվելՀայաստանի Անկախության հռչակագրից հրաժարումը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ է ստեղծում. Ավետիք ՉալաբյանԱրշալույս գյուղում բախվել է չորս մեքենա. կան վիրավnրներ Արսեն Գևորգյանին տարան բանտ և հասցրին մահվան, դեռ կարող էր երկար ապրել, բժիշկ չի եղել ՔԿՀ-ում ՔՊ-ն կալանքը դարձրել է պատժի գործիք, Արսենն էլ դարձավ պայքարի նահատակ. Ֆարմանյան Ձմռանը Հայաստանում գազ չի՞ լինիԳյուղմթերք արտադրողները ոլորտի անկայունության պատճառով հավանական է, որ փոխեն իրենց աշխատանքը. Հրայր ԿամենդատյանՇաքի գյուղ մտած ադրբեջանցի զինծառայողի գործով քրեական վարույթն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին Հիփոթեք՝ 5% կանխավճարով և լրացուցիչ առավելություններով․ Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Արսենը կարգին տղա էր, նվիրված մարդ. զոհ դարձավ այս համակարգին. Հարություն ՄնացականյանՊшտերազմի դեպքում ՆԱՏՕ-ն կարող է բախվել ավիացիոն վառելիքի դեֆիցիտի. Politico Չինաստանը հարձակման սցենարներ է մշակել․ բացահայտվել են վտանգավոր մանրամասներԲոլոր հետսովետական պետությունները կանգնելու են Ուկրաինա դառնալու ճակատագրական և ողբերգական իրադարձությունների առաջ. Մհեր ԱվետիսյանԿասեցվել է «Գավառի Հաց» ԲԲԸ-ի էներգատեղակայանքի շահագործումը Թող վարչապետի գլխավորությամբ գնան Նուբարաշեն ՔԿՀ-ում ապրեն, եթե պայմաններն այդքան լավն են Ողբերգական վթարից տուժած երեխաներից ևս մեկը դուրս է գրվել. ինչ վիճակում են մյուս երեխաները Հայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հայտնվել են տնտեսական փակուղում ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքների պատճառով. Հրայր ԿամենդատյանԺամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում Երբ Արսեն Գևորգյանը վատացել է բանտում, ժամանակին բժշկական օգնություն չի ցուցաբերվել. Աբրահամյան Ռուսաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրերը՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին Իրանի հարավում MQ–1 անօդաչու թռչող սարք է խոցվել. Fars Արսենի կորուստը միայն իր ընտանիքի կորուստը չէ, բոլորիս կորուստն է. Անուշ ՄիրզոյանՄակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար Չինաստանը հարձակման սցենարներ է մշակել․ բացահայտվել են վտանգավոր մանրամասներ ԱԷՄԳ-ը չգիտի Իրանի ուրանի հարստացման չորրորդ օբյեկտի գտնվելու վայրը և վիճակը Սահմանադրությունը փոփոխելու համար իշխանությունները պատրաստ են ամեն քայլի. Ցոլակ ԱկոպյանՎեց տարեկան տղան խեղդվել է գոմաղբի մեջՌուսաստանից պայմաններ են ներկայացրել Հայաստանին Իրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա Սողոմոնյան