Երևան, 30.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քա­ղա­քա­գետ. «Հույս ունեմ, որ հա­կա­սա­կան և իրա­րա­մերժ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը չեն հաս­նում բա­նակ­ցա­յին սե­ղան և միս ու ա­րյուն չեն ստա­նում»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Ադրբեջանը Տավուշի մարզի բնակավայրերի ու դիրքերի ուղղությամբ կրակոցներ էր արձակել: 

Հայկական կողմը չբացառեց վերոնշյալ բանաձևի ընդունման ու սահմանային հերթական սադրանքի միջև կապը։ Այս անգամ ևս հնչեցին հարցադրումներ, հայացքներ ուղղվեցին դեպի միջազգային հանրություն, ինչպես նաև ՀԱՊԿ՝ կապված Ադրբեջանի նկատմամբ զսպող մեխանիզմներ կիրառելու հետ։ 

Այնուհետև Հայաստանում հնչեցին մի շարք հայտարարություններ՝ կապված թե՛ պարտավորությունների, թե՛ նաև Արցախյան հարցի վերաբերյալ։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ զրույցում անդրադարձել ենք վերոնշյալ զարգացումներին ու հայտարարություններին։ Ս. Սարգսյանը նախ ընդգծում է.

«Անմիջապես բանաձևի ընդունումից հետո Տավուշի մարզի բնակավայրերի ու դիրքերի ուղղությամբ կրակոցների արձակումը ես կկապեի նաև մեկ այլ հանգամանքի՝ Հայաստանում տեղի ունեցած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի հետ։ 

Այս առումով նշվածը, իհարկե, հարված էր նաև ՀԱՊԿ-ին, ՀԱՊԿ-ի հեղինակությանը, ինչի առումով նաև հարցադրումներ ուղղվեցին վեհաժողովի մասնակիցներին։ 

Ըստ էության, Ադրբեջանը թե՛ միջազգային, թե՛ իր և թե՛ Հայաստանի հանրությունից չի թաքցնում, որ Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծելու նպատակ և խնդիր ունի։ Այդ առումով միշտ բացեիբաց դիմել է համապատասխան գործողությունների, որի վառ վկայությունն ապրիլ յան դեպքերն են։ 

Այնպես որ, այստեղ որևէ զարմանալու բան չկա, և, կարծում եմ, պետք է միշտ պատրաստ լինել Ադրբեջանի ցանկացած տեսակի և ցանկացած մասշտաբի ագրեսիայի»։

Սուրեն Սարգսյանի խոսքով, իրականում զսպվածության կոչերն արդյունք չեն տալիս, որովհետև դրանք անհասցե են արվում։

«Եթե դրանք հստակ ձևակերպվեին, հստակ հասցեատեր ունենային, և եթե միջազգային հանրությունը հստակ մեղադրեր Ադրբեջանին ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար, ապա, իհարկե, իրավիճակն այլ կլիներ։ 

Բայց միջազգային հանրությունը փորձում է հավասարակշռված և անկողմնակալ դիրքորոշում հայտնել այս կամ այն միջադեպի, այս կամ այն դեպքի առիթով, ինչն էլ, բնականաբար, բխում է Ադրբեջանի շահերից. Ադրբեջանը ագրեսիվ գործողություն է իրականացնում, իսկ միջազգային հանրությունը կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել։ 

Սա նշանակում է, որ Ադրբեջանի ձեռքերը կապված չեն և ցանկացած արկածախնդրության կարող է գնալ»,-«Փաստի» հետ զրույցում նշեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ որևէ հանգամանք չկա, որը կարող է ստիպել միջազգային հանրությանը այս կամ այն կերպ գնահատել իրավիճակը։

«Ադրբեջանն իր ամբողջ դիվանագիտական խողովակներով և այլ հնարավոր միջոցներով ակտիվ աշխատում է արտաքին աշխարհի, Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետ։ 

Ադրբեջանը չի խնայում ֆինանսական և այլ ռեսուրսները՝ իր կարծիքը լսելի դարձնելու և մոտեցումները հստակ տեղ հասցնելու համար։ Այնպես որ, Ադրբեջանի պրոպագանդայի մեքենան շատ ագրեսիվ, շատ ակտիվ և շատ էֆեկտիվ է աշխատում, որի դեմ, կարծես թե, մեր փոխազդելու մեխանիզմներն այդքան էլ էֆեկտիվ չեն այս պահին։ 

Այդուհանդերձ, կարծում եմ, մենք այդ առումով ունենք հնարավորություններ։ 

Մենք կարող ենք միջազգային հարթակներում մեր գործընկերների հետ ունենալ նաև առանձին, այլ ձևաչափերով տարվող աշխատանքներ։ Եվ այստեղ պարտադիր չէ խոսել այն մասին, թե ադրբեջանցիները փող ունեն ու այդ փողով ինչ ուզում, անում են։ 

Այդպես չէ, իրենք փող ունեն, մենք էլ այլ ռեսուրսներ ունենք, որոնք կարող ենք առավել էֆեկտիվ օգտագործել, եթե ունենանք գրագետ մշակված ռազմավարություն»։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, մասնավորապես այն հայտարարությանը, որ իրական սպառնալիքի դեպքում Մոսկվան պատրաստ է գործադրել ՀԱՊԿ մեխանիզմը ՀՀ-ի պաշտպանության նպատակով, քաղաքագետը նախ նշեց, որ զինված ագրեսիայի պարագայում կանոնադրական հարց կա։

«Կանոնադրության մեջ հստակ ձևակերպված են ՀԱՊԿ անդամ պետությունների պարտավորությունները կողմերից մեկի վրա ագրեսիվ ռազմական գործողությունների պարագայում։ 

Իհարկե, այստեղ ՀԱՊԿ-ն ունի պարտավորություններ, բայց, կարծում եմ, որ ՀԱՊԿ-ում գտնվում են պետություններ, որոնք շատ ավելի շուտ իրենց անդամակցությունը կդադարեցնեն ՀԱՊԿ-ին, քան կօժանդակեն Հայաստանին, եթե Ադրբեջանը Տավուշից, կամ, թեկուզև, Նախիջևանից հարձակում գործի Հայաստանի Հանրապետության վրա։ 

Սա մեզ համար խնդիր է, որովհետև ՀԱՊԿ-ի տրամաբանությունը մի փոքր այլ է։ 

Պետք է հաշվի առնենք, որ ՀԱՊԿ-ի անդամ որևէ պետություն երկկողմ խորը հարաբերություն չունի մյուս անդամ պետության հետ, բայց, միևնույն ժամանակ, բոլոր պետությունները խորը ռազմավարական հարաբերություններ և համագործակցություն ունեն Ռուսաստանի Դաշնության հետ։ 

Այսինքն, մեծ հաշվով, Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների կոնտեքստում է պետք դիտարկել ՀԱՊԿ-ի ամբողջականությունը։ 

Այս հանգամանքը հաշվի առնելով է պետք մշակել մեր ինքնապաշտպանության ռազմավարությունը»,-շեշտեց մեր զրուցակիցը։

 

Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ՝ մի բան է ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցությունը, մեկ այլ բան՝ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները։

Նշված համատեքստում անդրադառնալով Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ներուժի կրկնապատկման հնարավորությանը՝ նա շեշտեց. 

«Ռազմաբազան ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության բաղադրիչներից մեկն է, և այս առումով որևէ բան չի փոխվում. Ռուսաստանի Դաշնությունը մնում է Հայաստանի անվտանգության երաշխավորը։ 

Սա ոչ թե Ռուսաստանի կամ Հայաստանի ցանկությունն է, այլ երկկողմ համաձայնագիր, որը մինչ օրս փոփոխությունների չի ենթարկվել։ 

Այնպես որ, պետք է, այս ամենը հաշվի առնելով, նկատի ունենալ այն, որ ՀՀ-ի տարածքում գտնվող ռուսական ռազմաբազան ՀՀ-ի անվտանգության լրացուցիչ երաշխավորն է»։

Քաղաքագետի հետ զրույցում անդրադարձանք նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Արցախյան հակամարտության հարցում դինամիկա կա, և որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի և Արցախի ղեկավարների պատկերացումները նույնական են։ 

«Տեսանելի հատվածում կարելի է տարբեր վերլուծություններ անել եղած տեղեկատվության հիման վրա, քանի որ ոչ ոք չգիտի, թե բանակցային սեղանի շուրջ կոնկրետ ի՞նչ գաղափարների, ի՞նչ մոտեցումների շուրջ է բանակցում հայկական կողմը։ 

Սա տրամաբանական է՝ հաշվի առնելով բանակցային գործընթացի գաղտնիությունը։ Բայց այն հայտարարությունները, որոնք վերջին ժամանակահատվածում արվել են Երևանում, դրանց մեջ եղել են որոշակի իրարամերժ տարրեր։ 

Բայց եթե այդ հայտարարություններն իրարամերժ են հանրության համար, միգուցե, բանակցային սեղանի շուրջ այլ իրավիճակ է։ 

Այդ իսկ պատճառով, հաշվի առնելով գաղտնիությունն ու տեղեկատվության անհասանելիությունը, հույս ունեմ, որ այդ հակասական և իրարամերժ հայտարարությունները չեն հասնում բանակցային սեղանի շուրջ և միս ու արյուն չեն ստանում»։

Իսկ հարցին՝ կա՞ն արդյոք բանակցային գործընթացն այլ հուն ուղղելու հնարավորություններ, Ս. Սարգսյանը պատասխանեց, որ իր կարծիքով բանակցային գործընթացի հետ կապված ամեն ինչ հստակ է ու պարզ։ 

«Ընդհանրապես, կարծում եմ, որ Արցախյան խնդրի խաղաղ լուծումն ընդամենը մեկ սցենարի առկայության դեպքում է հնարավոր։ Այդ սցենարով կա՛մ Հայաստանը, կա՛մ Ադրբեջանը պետք է հրաժարվեն Արցախից։ 

Հակառակ պարագայում խնդրի խաղաղ լուծում ես չեմ տեսնում։ Ու քանի որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը չեն հրաժարվելու Արցախից, ապա խնդրի խաղաղ լուծում, բնականաբար, չկա։ 

Իհարկե, բանակցությունները դրական են, այլընտրանք են պատերազմին, բայց մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի՝ հաշվի առնելով, թե ինչպիսի ագրեսիվ հարևանի հետ գործ ունենք»,-եզրափակեց քաղաքագետը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովԱնգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Լիվերպուլ»-«Նոթինգհեմ Ֆորեսթ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 675-ի ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների «զգույշ իրականացման» մասին Գիտնականները մշակել են համակարգ, որը կարող է միաժամանակ ջուր, էլեկտրաէներգիա և ջրածին արտադրել 27-ամյա տղամարդու սիրտը կանգ է առել անմիջապես հարսանիքից հետոՓաշինյանի երկու օգնականները վերանշանակվել են Հրդեհ՝ Աբովյանում․ «Mercedes»-ը այրվել է Պուտինն ու Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն «Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը Գազի եվրոպական շուկան կանգնած է «ձմեռային խուճապի» առաջ Սպասվում է հորդառատ անձրեւ ու կարկուտ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Ռուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՄեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը Վարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանՆախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է անցնել «Զանգեզուրի միջանցքով» Վթարային ջրանջատում. տեղեկատու Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 ավտոմեքենաներ 2-ամյա երեխան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել․ նրան տեղափոխում են Երևան ԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհինԱռաջիկա եղանակը ՀայաստանումԻնչո՞ւ «ֆորմուլա» և ինչո՞ւ «1». ե՞րբ «մեր բակում էլ հարսանիք կլինի». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՕԳՈՍՏՈՍԻ).Առաջին էլեկտրական սղոցը, առաջին շուրջերկրյա թռիչքը, առաջին խորհրդային ատոմային ռումբը. «Փաստ»Բյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ»Թբիլիսյան խճուղում բшխվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes» Ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ–ներով hարվածել է Ռոստովի մարզին և «Ozon»–ի լոգիստիկ օբյեկտին Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Ի՞նչ նոր «գործիքներ» է պատրաստվում կիրառել Ռուսաստանը. սահմանափակումների ավելի խիստ փուլի շեմին. «Փաստ»