Երևան, 07.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հիմա տեսակի կռիվ է. այստեղ մարդիկ գալիս են հանուն գաղափարի և ոչ թե հանուն որևէ առաջնորդի, որևէ կուսակցության». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Այն ամենը, ինչ կատարվում է այսօր, բավականին տարբերվում է այն գործընթացներից, որոնք կատարվում էին 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո, ինչպես նաև 2021-ին, երբ ընտրություններ էին: Այս պայքարը ես համեմատում եմ Արցախյան շարժման հետ, որտեղ մարդիկ հանուն մեկ գաղափարի էին հավաքվել, ինչի արդյունքում Խորհրդային Միությունը, ի դեմս Կոմունիստական կուսակցության և КГБ-ի, ոչինչ չկարողացավ անել շարժման դեմ, և շարժումն, ի վերջո, հաղթեց»:

Անդրադառնալով Հայաստանում շարունակվող բողոքի գործողություններին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: «Այստեղ մարդիկ գալիս են հանուն գաղափարի և ոչ թե հանուն որևէ առաջնորդի, հանուն որևէ կուսակցության: Եվ եթե առաջնորդների, կուսակցությունների դեմ աշխատելը հեշտ է, ապա այսպիսի շարժումների դեմ դժվար է աշխատել: Այստեղ հնարավոր չէ պառակտում մտցնել՝ մարդը հանուն Արցախի, հանուն Հայաստանի է եկել: Ի՞նչ այլ գաղափար պետք է առաջարկես այդ մարդկանց, Հայաստա՞նը, թե՞ Արցախը պետք է սևացնես իր աչքերում, որ չգա հրապարակ: Մենք տեսնում ենք, որ, անկախ եղանակային պայմաններից, ամեն օր երթերին մասնակցող մարդիկ միայն ավելանում են, նրանց դեմ անհնար է պայքարել: Մարդիկ գալիս են իրենց կամքով՝ հանուն Արցախի: Գալիս են՝ հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ իշխանության գլխին ամեն օր մնալը խնդիր է առաջացնում ոչ միայն Արցախի, այլև ամբողջ Հայաստանի անվտանգության համար»,-ասաց մեր զրուցակիցը:

 «Տիգրան Քոչարյանի համար իշխանությունների կողմից այս օրերին դրսևորվող ռեակցիան մի փոքր անսպասելի է եղել.Շատ ոչ ադեկվատ ռեակցիա են տալիս այս ամենին և՛ ոստիկանությունը, և՛ իշխանությունը: 2020-ից ի վեր ես չեմ հիշում որևէ դեպք, երբ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, դատախազությունը զգուշացնեին ինչ-որ պրովոկացիաների մասին, և այսպիսի պայքար գնար ընդդիմության դեմ: Ժողովրդական խոսքով ասած՝ տպավորություն է, որ իշխանության վախը բռնել են ընդդիմադիրները: ԱԺ-ում ոչ ադեկվատ, հիստերիկ ծափահարությունները, կարմիր ու սև բերետավորների դաժանությունները միայն մի բանի մասին են վկայում՝ իշխանություններն իսկապես բավականին վախեցած են: Նշվածի ցուցիչն էր նաև ոստիկանների ու ոստիկանական տեխնիկայի ահռելի քանակը, այդ թվում՝ ԱԺ-ի շենքի մոտ, երբ Նիկոլ Փաշինյանը եկել էր մասնակցելու ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանին»:

Մեր զրուցակիցը կարծում է, որ իրավիճակը, ամեն դեպքում, արագ հանգուցալուծում կստանա, և իշխանությունը շուտով հրաժարական կտա: Դիտարկմանը, թե, այդուհանդերձ, հակառակ պնդումներ ևս կան, այն է՝ քանի որ այս իշխանության պարագայում այլ իրավիճակ է, ի մասնավորի՝ հաշվի առնելով հասցրած վնասները՝ հետդարձի ճանապարհ չունեն, Տ. Քոչարյանն արձագանքեց. «Պարզ է, որ այդքան հեշտ չեն գնալու, իրենցից ամեն ինչ սպասելի է՝ սկսած սադրանքներից: Ամեն դեպքում հաշվարկել էին իրենց քայլերը: Բայց 2018-ի ու այս ժամանակվա ընդդիմությունը տարբեր են: Ներկայիս ընդդիմությունը գիտի՝ հանուն ինչի է դուրս եկել: Դուրս է եկել հանուն հայրենիքի: Այսինքն, այստեղ հավաքված մարդկանց մեծ մասը պետականամետ և ազգայնամետ է: Իսկ 2018-ին, այո, ժողովուրդը դուրս էր եկել, աջակցել էր, բայց այդ ժամանակվա ընդդիմության առաջնորդներն անհայրենիք, ապազգային տարրեր էին: Մարդկանց խաբելով, մարդկանց ստելով ու օգտագործելով հատկապես սոցիալական հարցերը՝ հասան իշխանության, որպեսզի հանձնեն Հայաստանը և Արցախը: Այսօր Ֆրանսիայի հրապարակում հավաքված մարդկանց մեծամասնությունն ավելի կուռ է, որովհետև ոչ թե հանուն Փաշինյանի կամ ընդդեմ ինչ-որ բանի է պայքարում, այլ հանուն Արցախի, հանուն իր անվտանգության, հանուն իր երեխաների՝ Թուրքիայում չապրելու իրավունքի: Այստեղ ոչ թե նախընտրական արշավ, այլ տեսակի կռիվ է. կա՛մ մենք ապրելու ենք որպես հայ, կա՛մ ապրելու ենք որպես անհասկանալի բիոզանգված, որի վրա ով ուզենա, ոտքերը կմաքրի: Սա է Նիկոլ Փաշինյանի ու իրեն աջակցողների նպատակը՝ հայերին որպես գործոն վերացնել այս տարածաշրջանում, ՀՀ-ն սարքել ֆիկտիվ մի, այսպես ասած, կազմակերպություն, իսկ որոշ օլիգարխներ էլ, օգտվելով իրավիճակից, կփորձեն Թուրքիայից էժանով ապրանք առնել ու թանկով ծախել Հայաստանի վրա»:

Տիգրան Քոչարյանի հետ զրույցում անդրադարձանք Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին, որը վերաբերում էր Հայաստանում առկա ճգնաժամին: Նա, մասնավորապես, նշել էր, որ «ով էլ լինի Փաշինյանի փոխարեն, միևնույնն է՝ նրանք հլու-հնազանդ ընդունելու են այն լուծումը, ինչը փաթաթվելու է Հայաստանի վզին»: «Լևոն Տեր-Պետրոսյանը «մուտիլովչիկ» է: Ինչպես եղել է Մատենադարանում աշխատելիս, նույն ձևով էլ շարունակել է իր քաղաքական կարիերան: Լևոն Տեր-Պետրոսյանից որևէ լավ բան սպասելն անհնար է: Այդ մարդը Նիկոլ Փաշինյանին ասում է ազգակործան պատուհաս, բայց ձևացնելով, թե Նիկոլ Փաշինյանին վատաբանում է, իրականում շարունակում է պաշտպանել նրան: Ու նախօրեի իր արտահայտությունները կրկին Փաշինյանին պաշտպանելու տրամաբանության մեջ էին: Խիստ զարմանում եմ, որ որոշ ընդդիմադիր ուժեր հարգալից վերաբերմունք են ցուցաբերում նրա հանդեպ, որովհետև այն, ինչ հիմա կատարվում է, Լևոն Տեր- Պետրոսյանի ռևանշն է: Բոլոր հիմնական պաշտոններում կանգնած են իր ընկերները կամ ընկերների երեխաները: Հիմա ՀՀՇ-ի ռևանշն է տեղի ունենում. այն, ինչ չկարողացավ Լևոն Տեր-Պետրոսյանն անել 1996 թվականից հետո, ինքը հիմա անում է Նիկոլ Փաշինյանի ու երիտնիկոլականների ձեռքերով»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ցինհայ նահանգում ոչխարները արածում են արևային վահանակների տակԻնչ դեր ունի ԶՊՄԿ-ն Հայաստանի տնտեսության մեջԻրենք ուրիշ ձև չունեն, 25% ռեյտինգով չեն կարող իշխանություն ունենալ․ Սամվել Կարապետյանը՝ ՔՊ-ին ԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Էլինար Վարդանյանը պատասխանում է լրագրողների հարցերին Փորձելու ենք անել այնպես, որ մեր Էջմիածինը դառնա այնպիսին, ինչպիսին մուսուլմանների համար Մեքքան է. Կարապետյան Ֆուտբոլ ավազի վրա. բրազիլական «հոբբի», որ գրավեց աշխարհը. «Փաստ»Իշխանության բերեցիք կյանքում ոչինչ չստեղծած շանտաժիստի, ով հիմա էլ, պամպերսը հագած, նույնն է անում. Սամվել Կարապետյան Ամոթ է, երբ 8 տարի երկիր ես կառավարում, բայց քո երկրում երեխաները սոված են քնում. Սամվել Կարապետյան Սրիկայություն էր մեր ժողովրդի, հիմարություն՝ դաշնակցի հանդեպ. Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու այցի մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 մայիսի). Արձանագրվել է հազվագյուտ տիեզերական երևույթ. «Փաստ»Հայաստանի Ռուսաստանից կախվածությունը հենց հիմա ամենաբարձր մակարդակի վրա է, եթե ուզեմ էլ, չեմ կարող դա հասցնել ավելի մեծ մակարդակի․ Սամվել Կարապետյան Հայաստանում կլինի օրենք, արդարություն, արդարադատություն, իրենք կորոշեն մարդկանց մեղքերը․ Կարապետյանը՝ իշխանության գալու դեպքում ՔՊ-ականների պատասխանատվության մասին Փաշինյանը Մակրոնի հետ թող ռազմատնտեսական փոխօգնության պայմանագիր ստորագրեր, ոչ թե… Սամվել Կարապետյան Երբ բացենք սահմանները Թուրքիայի հետ, գյուղատնտեսություն չենք ունենալու. Սամվել Կարապետյան Հենց Փաշինյանը վերընտրվեց, ոչ թե Ռուսաստանի, այլ Ադրբեջանի գուբերնիա ենք դառնալու. Սամվել Կարապետյան Հուսով եմ՝ կանեն ճիշտ ընտրություն, կաջակցեն մեր դաշինքին. Կարապետյանը՝ քաղաքական ուժերի մասին Խոցելի և անկայուն. ինչո՞ւ է գյուղատնտեսությունն այսքան ծանր վիճակում. «Փաստ»Փաշինյանը Չինաստանից սունկ է բերել, ուտում է, ցայտնոտի մեջ ընկնում. Կարապետյանը հորդորեց Փաշինյանի խոսքերը լուրջ չընդունել (Տեսանյութ) Արցախցիները նույնպես ՀՀ քաղաքացիներ են և ունեն ընտրելու իրավունք․ Սայիդա ՊողոսյանՆիկոլին սկի իր խմբակի մեջ լուրջ չեն ընդունում, ես ի՞նչ մեկնաբանեմ իրեն. Սամվել Կարապետյան Վստահ ենք, որ այդ օրը գալու է, ստանալու ենք հաղթողի մանդատը, ձևավորելու ենք կառավարություն. Սամվել Կարապետյան Եթե դու լավ առաջնորդ ես, ուրեմն լավն ես թե՛ բիզնեսում, թե՛ պետություն ղեկավարելիս. Սամվել Կարապետյան Արդյո՞ք արդարացված էր Վլադիմիր Զելենսկու ժամանումը Երևան․ Նառա Գևորգյան Կառավարության երրորդ նիստ. հեղափոխություն Հայաստանի զբոսաշրջության ոլորտում. Ուժեղ ՀայաստանՓաշինյանը կատարել է իր ընտրությունը՝ ստորագրելով մի «չեկ», որի համար հայ ժողովուրդը կարող է ստիպված լինել վճարել շատ բարձր գին. «Փաստ»Բացառիկ. Ուղիղ եթերում մամուլի ասուլիս` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. տեսանյութ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով վարչապետ չպետք է լինի. կպաշտպանենք հայ ժողովրդի ինքնությունը. Էդմոն Մարուքյան Դիմում եմ 44-օրյա պատերազմի և հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր տղաներին. Գագիկ ԾառուկյանՆիկոլ Փաշինյանը մնացել է Մաքսիմ Գալկինի հույսին. Էդմոն ՄարուքյանՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Ցույց ենք տալիս՝ ինքության ինչ վտանգ կա ու ինչպես ենք պաշտպանելու այն. Էդմոն Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի մամուլի ասուլիսը. ՈւղիղԻրանը կարող է ԱՄՆ-ի առաջարկի պատասխանը փոխանցել այսօր. CNN Ինչո՞ւ չլսեց Պուտինի նախազգուշացումները. «Փաստ»19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ. ՔԿ Գագաթնաժողովի փայլի տակ՝ նոր վտանգների ստվերը «Նարեկս կռիվ է տվել, տանկեր խոցել և փրկել իր ընկերների կյանքը». սերժանտ Նարեկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Ջրականում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Իրավաքաղաքական հիմնավորում՝ բիբլիական Արարատ լեռան վերաբերյալ. Էդմոն ՄարուքյանՄեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Ucom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունը Եթե հաղթի «Ուժեղ Հայաստանը», մեր երկրում այլևս չի լինի ծայրահեղ աղքատություն․ Մենուա ՍողոմոնյանԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր «Երևանում ականատես եղանք երեսպաշտության հերթական մաստեր կլասին». «Փաստ»Իրաքյան Քուրդիստանից մինչև նախընտրական ցուցակ․ ինչ կապ ունի Ռոման Մուրադյանը «Հանրապետության» հետԱջակցությո՞ւն, թե՞ միջամտություն․ Մակրոնի հայտարարությունը նոր հարցեր է առաջացրել Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ Քվեարկելով Փաշինյանի օգտին, դու քվե ես տալիս Ալիևին. Ավետիք Չալաբյան Մայիսի 9-ին ժամը 10:30 կլինենք Մոնումենտի այգու մուտքի մոտ. ԴՕԿ և Համահայկական ճակատ «Մենք բացառում ենք ցանկացած տեսակի համագործակցություն գործող իշխանության հետ». Շուշան Ավագյան