Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերից առաջինը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ես ավելի քան համոզված եմ, որ այն, ինչ անում է ադրբեջանա-թուրքական դաշինքը, չի վերաբերում բացառապես Հայաստանին, ՀՀ-ի հաշվին իրենց տարածքների ընդլայնմանը: Սա աշխարհաքաղաքական մեծ պրոյեկտի մի մաս է, որի նպատակը նոր ձևավորվող աշխարհակարգում սեփական աշխարհաքաղաքական բևեռ ստեղծելն է: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած հերթական լայնամասշտաբ ռազմական գործողություններին՝ ՀՀ ինքնիշխան տարածքների ուղղությամբ:

«Սա Թուրքիայի քաղաքականությունն է: Թուրքիան փորձում է լինել ոչ թե այդ բևեռի մասը, այլ ինքն իր սեփական ուժի կենտրոնը հանդիսանալ, իրեն հարակից տարածաշրջաններում հարաբերությունների վրա ազդեցություն ունեցող գործոն դառնալ: Այդ նպատակին հասնելու համար Թուրքիային անհրաժեշտ է նախևառաջ Ադրբեջանի հետ ցամաքային կապ ունենալ, որի միջոցով հետագայում նաև կապ՝ թուրքական այլ պետությունների հետ: Այսինքն, նպատակն է, որ այդ աշխարհագրական բևեռի հիմքում լինեն թուրքական պետությունները: Եվ հիմա թուրք-ադրբեջանական դաշինքն օգտվում է ամեն հարմար առիթից՝ իրենց միջև այդ կապն ամրապնդելու, ավելի կայուն դարձնելու համար»,-ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ այդ դաշինքի կողմից Հայաստանի առջև դրված պահանջները նույնպես նույն խնդրի լուծմանն են ուղղված:

«Այսինքն, հիմքում ամեն ինչ անելն է, որ թուրք-ադրբեջանական կապը հաստատուն լինի, չվերահսկվի որևիցե մեկի կողմից: Այդպես Թուրքիան կկարողանա ձևավորել այն բևեռը, որի մասին խոսում է: Հիմա տեսել են, որ նշված նպատակին հակազդող ուժերից մեկը՝ Ռուսաստանը, այս պահին Ուկրաինայում լուրջ խնդիրներ ունի, և այդ պահից ելնելով՝ թուրք-ադրբեջանական դաշինքն անցել է իր ծրագրի հաջորդ քայլին: Այսինքն, այս հարձակմամբ տարածաշրջանում ուժեղանալու ևս մեկ հիմք կամ նախադրյալ է ստեղծում՝ իրենց վերոնշյալ կայուն կապը ստեղծելու համար»,-ասաց նա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով, Ադրբեջանի հարձակումն ապացուցեց նաև, որ «խաղաղության օրակարգը» կեղծ էր. «Իհարկե, չեմ բացառում, որ բրյուսել յան հանդիպման ժամանակ Ալիևի օրակարգում այս հարձակումը դեռևս չկար: Վերջին հարձակումը, իմ խորին համոզմամբ, պայմանավորված էր Ուկրաինայի շուրջ զարգացումներով: Բայց, իհարկե, Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր պետք չէ: Նույնիսկ եթե այնտեղ գրված լինեն բոլոր պրոադրբեջանական թեզերը՝ «Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում», «միջանցքի տրամադրում» և այլն, անգամ այդպիսի պայմանագիրն Ադրբեջանի համար վերջնանպատակ չէ։ Վերջնանպատակը սեփական ազդեցության հաստատումն է Սյունիքի և ՀՀ այն տարածքների նկատմամբ, որոնք թույլ կտան Թուրքիայի հետ կայուն կապ ունենալ: Սա է պատճառը, որ, անկախ նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն հետագայում, կամ ինչ տրամաբանությամբ կընթանա բանակցային գործընթացը, այնուամենայնիվ, Ադրբեջանը հաջորդ՝ առաջին իսկ հարմար պահին փորձելու է իրենց համար, այսպես ասած, ավելի ռազմավարական ու ավելի երաշխավորված խնդիր լուծել: Եվ եթե նորից զենքի միջոցով ինչ-որ խնդիրներ լուծելու ևս մեկ առիթ լինի, ավելի քան համոզված եմ, որ իրենք օգտագործելու են այդ առիթը ու գնալու են այդ ճանապարհով»:

Անդրադառնալով պաշտոնական Երևանից հնչող հակասական հայտարարություններին՝ կապված նաև հնարավոր փաստաթուղթ ստորագրել-չստորագրելու հետ՝ քաղաքագետը մի քանի հանգամանք առանձնացրեց:

«Ես ավելի քան համոզված եմ, որ Փաշինյանն աշխարհաքաղաքական տիրույթում, անգամ ՀՀ անվտանգությունն ապահովելու այդ չափազանց կարևոր խնդրում ոչ մի խաղ ոչ ոքի հետ չի խաղում: Նա ընդհանրապես չի մտածում այդ հարցերի մասին: Փաշինյանն այսօր ընդամենը մեկ մտահոգություն ունի. դա իր իշխանությունը պահելն է: Փաշինյանը միայն սեփական իշխանությունը պահելով է զբաղված: Հիմա եթե այդ իշխանությունը պահելու համար, օրինակ՝ սպառնալիքներ են առաջանում միջազգային հարթակներից, Ադրբեջանից կամ էլ աշխարհաքաղաքական կենտրոններից, ինքն ասում է այն, ինչն այդ պահին ուզում են լսել նման սպառնալիքի պոտենցիալ աղբյուր հանդիսացող այդ կենտրոնները: Եթե իր համար նման սպառնալիք կա երկրի ներսում, միանգամից ասում է այն, ինչն այդ պահին ուզում են լսել Հայաստանի ներսի՝ իր համար սպառնալիքի աղբյուր հանդիսացողները: Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա, տարածքներ է փորձում գրավել, հսկայական կորուստներ է մեզ պատճառում, ու այդ պահին վեր է կենում ու ասում՝ «կստորագրեմ այդ փաստաթուղթը…»: Երեկոյան մարդիկ դուրս են գալիս իր դեմ, տեսնում է՝ ինչ հուժկու հավաք է, տեղում հայտարարում է, որ ոչինչ չի ստորագրելու: Փաշինյանը, մեծ հաշվով, այդ պահին առաջացած խնդրի մենեջմենթով է զբաղված, ինչը պետության համար կործանարար է: Իրեն, այո, դա խուսանավելու, իշխանությունը կրկին մի քիչ էլ երկարացնելու հնարավորություն է տալիս, բայց դա արվում է պետական ռեսուրսների կորստի, նաև մեր զինվորների կյանքի և նրանց արյան հաշվին»,-ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով, ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերից առաջինը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է: «Դրանից հետո կարևորը համազգային ռեսուրսների կենտրոնացմամբ, հմուտ դիվանագետների օգնությամբ, մարտահրավերներին համապատասխան ու հավասարազոր լուծումների քաղաքականություն մշակելն է և դրա իրագործումը: Իսկ ինչպե՞ս կարող ենք հասնել իշխանափոխության. ես ավելի քան համոզված եմ, որ եթե մեր քաղաքական, հասարակական դաշտում ազդեցություն ունեցող ուժերի միջև լուրջ կոնսենսուս լինի, և ինչ-որ պահի բոլորն իրար կողք կողքի նստեն, ապա դրանից հետո իշխանափոխությունը կարող է ժամերի հարց լինել, որովհետև այս պահին Նիկոլը օգտվում է նաև այս դաշտում առկա խնդիրներից, տարաձայնություններից: Ես երկրի ներսում գոյություն ունեցող այդ ուժային կենտրոններին ու հոգևոր աշխարհին արդեն արել եմ առաջարկ, որը վերաբերում է Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ նման որոշումներ կայացնելու անհրաժեշտությանը: Եվ այս առումով ուրախ եմ, որ ընդդիմադիր գործիչներն այդ միտքը զարգացրել ու նույնիսկ գործընթաց են դարձրել այս պահին՝ հանդիպումների տեսքով: Լիահույս եմ, որ օր առաջ այդ գործընթացը տրամաբանական ավարտին կհասնի, այդ կոնսենսուսը վերջնականապես կձևավորվի: Միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել Նիկոլին հեռացնելու և իրական հնարավորությունների մասին»,-շեշտեց քաղաքագետը:

Անդրադառնալով հասարակական լայն շերտերի որոշ ընկալումներին, երբ ստեղծված իրավիճակում մի դեպքում կարող են միանգամից մեծ ոգևորություն դրսևորել սպասվելիք ացերից, կոչերից, մյուս դեպքում, օրինակ՝ տարբեր երկրների ղեկավարների մասնակցությամբ մեկ լուսանկարը կարող է մեծ դժգոհություն առաջացնել, քաղաքագետը նշեց. «Մեր հասարակությունը շատ մակերեսային է գնահատում ամեն ինչ, ու ցանկացած զարգացումների շուրջ հասարակական արձագանքը ոչ թե տրամաբանության հիման վրա է, այլ իմպուլսիվ է, էմոցիոնալ: Բայց եթե խոսում են լայն զանգվածների մասին, մյուս կողմից տրամաբանական է նման արձագանքը: Հիմա մեր ժողովուրդն ավելի ապակողմնորոշված է, քան կարող էր լինել ցանկացած այլ ժողովուրդ: Բայց, ամեն դեպքում, իհարկե, պետք չէ լայն զանգվածներից քաղաքական լուրջ վերլուծություններ ակնկալել: Այստեղ պետք է գործեն էլիտաները: Նրանք պետք է հասկանան գոյություն ունեցող ռիսկերը, հնարավորությունները և, ըստ այդմ, առաջ շարժվեն: Ընդ որում, երկիրը փրկելու գործում հարկ եղած դեպքում ամեն ինչ պետք է մի կողմ դնել ու զբաղվել բացառապես պետությունն այս վիճակից դուրս բերելու խնդրով»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT