Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախի անկումից հետո մենք Հայաստան չենք կոչվելու․ Վահե Հովհաննիսյանը միջազգային արշավ սկսելու առաջարկ է ներկայացրել

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Դարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ   
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը իր հերթական հոդվածում անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին, և միջազգային արշավ սկսելու առաջարկով է հանդես եկել։

«Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Արցախում վիճակը կրիտիկական է։ Մոտավորապես՝ 1453թ. մայիսի Կոնստանդնուպոլիսը՝ բարբարոսների կողմից շրջափակված։ Արցախի անկումն ունենալու է նույն քաղաքակրթական հետևանքը։ Սա պետք է կարողանալ  ներկայացնել միջազգային հանրությանը։

Նոր շարժում. «Ղարաբաղի ընկերներ»

Սկսել է պետք նոր Արցախյան շարժում, որն իր էությամբ պետք է լինի քաղաքակրթական, բազմազգ, մուլտիկոնֆեսիոնալ։  Պայմանական «Ղարաբաղի ընկերներ» անվանումով (Ղարաբաղ, որպեսզի աշխարհի բոլոր անկյուններում հասկանալի լինի)։ Պետք է կազմակերպել աղմուկ հանող բոլոր տեսակի միջոցառումները՝ աշխարհով մեկ, պետք է մտնել միջազգային մեդիա, պետք է կոնսոլիդացնել տարբեր ազգերի և կրոնների առաջադեմ մարդկանց։

Աշխարհի բոլոր հնարավոր անկյուններում, լսարաններում և միջավայրերում պետք է աղմուկ բարձրացվի։ Միջազգային ցանցային արշավ։ Ինչ հնարավոր է՝ պետք է անել, ով ինչ կարող է՝ պետք է անի։

Ո՞վ կարող է սկսել «Ղարաբաղի ընկերներ» միջազգային նոր բազմազգ շարժումը.

-         ՀՀ իշխանությունները. չեն արել, չեն անելու

-         Արցախի ներկա և նախկին նախագահների ձևաչափը. չեն արել, չեն անելու

-         Վեհափառը, եկեղեցին. միանգամայն հնարավոր է, բայց բավարար չէ։

-         Միջազգային ճանաչում ունեցող հայ արտիստները, մարզիկները և այլն. միանգամայն հնարավոր է, բայց կազմակերպող է պետք, առանց դրա չի ստացվի։ Ոմանք առանձին «կրակոցներ» անում են, բայց հատուկենտ գրվածքները կորում են օրվա հոսքի մեջ. միասնական, մտածված, հետևողական ծրագիր է պետք։ Կազմակերպել է պետք։

-         Ռուբեն Վարդանյան. միանգամայն հնարավոր է, ամենահավանական աշխատող տարբերակներից է, պետք է ինտենսիվ, թիրախային աշխատել։ Օրինակ՝ Ավրորայի մրցանակակիրների միջոցով։ Դեկտեմբերի 22-ին հրապարակվել է մարդասիրության ոլորտի համաշխարհային առաջնորդների կոչը՝ Ավրորա նախաձեռնության անդամների և համաշխարհային մարդասիրական առաջնորդների ստորագրությամբ։ Շատ լավ ակցիա էր, բայց պետք է հետևողական շարունակել։ Գուցե հենց նրանք կարող են սկսել «Ղարաբաղի ընկերներ» համաշխարհային շարժումը։ Բացի այդ, Ռուբեն Վարդանյանը պիտի անուն առ անուն կապվի աշխարհի ազդեցիկ հայերի հետ՝ բացատրելով այս պահին գործելու, քայլ անելու կարևորությունը, պիտի հրապարակայնորեն ֆիքսի, թե ով ինչ կարևոր քայլ է արել (կամ հրաժարվել է). ամեն օր մենք պիտի լսենք կարևոր արձագանքներ։

-         Կոտրել տեղեկատվական շրջափակումը. ստեղծել պայմանական «SOS Ղարաբաղ» անունով տեղեկատվական հարթակ, որը կդառնա հիմնական աղբյուր միջազգային հանրության համար։ Մշտական կոնտակտի մեջ կլինի բոլոր հասանելի լրատվական ռեսուրսների հետ, կդառնա կապող օղակ՝ օգնել ցանկացող կազմակերպությունների/անհատների միջև։ 24-ժամյա ռեժիմով կներկայացնի շրջափակված Արցախի վիճակը, կդառնա «Ղարաբաղի ընկերներ» շարժման հիմնական տեղեկատվական ռեսուրսը։

-         Ռուսահայ էլիտա. ցավալի լռություն է։ Այսօր մենք նույնիսկ ռուսահայ էլիտային չենք կարողանում արթնացնել։ Արցախի բլոկադան ռուսական միջավայրում պետք է նույնականացվի Լենինգրադի բլոկադայի հետ՝ որպես պաշտոնական Մոսկվայի և անձամբ Պուտինի համար ցավոտ և արժեհամակարգային հարց։

-         Սփյուռքում թափ առնող ակցիաները շատ գնահատելի են։ Դրանք կդառնան ազդեցիկ և արդյունք տվող, եթե ունենան միասնական բանաձևեր։ «Ղարաբաղի ընկերներ» շարժումը կարող է դառնալ այդպիսին։

-         Արցախում մեծածավալ ծրագրեր իրականացնող բարեգործական, կրթական խոշոր կազմակերպությունները՝ ՀԲԸՄ, COAF, Թումո և այլք, պիտի փորձեն հնարավորինս համակարգված աշխատեն՝ չսահմանափակվելով պարզապես կոչերով, այլ՝ գործի դնելով իրենց բոլոր միջազգային կապերը, գործընկերներին, իրենց կշիռը։

-         Քըրք Քըրքորյանի ժառանգության բաշխումը համակարգող կոմիտեն ևս, հաշվի առնելով Արցախի հարցի այսօրվա սրությունը, կարող է սկսել քննարկել Արցախի հումանիտար խնդիրների ուղղությամբ ծրագիր իրականացնելու կարևորությունը։ Սա կարևոր ազդակ կլինի մյուս բոլոր հայ մեծահարուստների և բարեգործների համար։

-         Բազմաթիվ հայազգի մասնագետներ, այդ թվում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այսօր աշխատում են միջազգային կառույցներում, և կարող են գործել՝ այդ կառույցներում համապատասխան տրամադրություններ ձևավորելու ուղղությամբ։

-         Բուհեր և ստեղծագործական համայնքներ։ Մի´ նայեք ՔՊ-ական ռեկտորներին և կառավարությունից թույլտվություններին։ Աշխատեք արտերկրի ձեր կոլեգաների հետ։ Վաղը ուշ է լինելու։ Մի´ աշխատեք ձևական, աշխատեք համառ ու արդյունքներ գրանցեք։ Հայաստանի Ամերիկյան, Ֆրանսիական, Սլավոնական համալսարաններն աշխարհում ունեն իրենց գործընկերային ցանցը, պարտավոր են ներկայացնել իրավիճակն ու կոչ անել՝ միանալ հումանիտար արշավին։ Բուհերի թե´ ուսանողները, թե´ դասախոսները կարող են բանակցել ադմինիստրացիայի հետ՝ սկսելու համար այդ պրոցեսը։ Նամակներ գրեք, միասնական ակցիաներ կազմակերպեք։

Կյանքում լինում են պահեր, երբ պետք է անես քայլը՝ առանց հաջորդները լավ պատկերացնելու։ Ժամանակը քիչ է, պետք է սկսել աշխատել։ Մարդիկ, ովքեր Արցախի անունով են կայացել ու հիմա քաշվել են մի կողմ՝ ասես այս ամենն իրենց չի վերաբերում. նրանց հետո կանդրադառնանք։ Հիմա պետք է ուղղակի հասկանալ, որ Արցախի անկումից հետո մենք Հայաստան չենք կոչվելու։ Սա լինելու է «Կորմաստան»՝ պատվազուրկ, աննպատակ, նյութապաշտ մի միջավայր»։

Սեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանՃապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա. Պեսկով Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզ է այրվել. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնումՔաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ ԱՄՆ-ը մինչև 70 hրթիռ է ծախսել Իրանի մեկ hարվածը հետ մղելու համար. Wall Street Journal 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերինԿյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը «Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Թուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՌուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորում է ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա կատարելիք ուղևորությունները Աշխարհում վառելիքային ճգնաժամ է սկսվել Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՀայտնի երգչուհուն ծեծի են ենթարկել նորաձևության ցուցադրության ժամանակՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՉինաստանը հանդես է գալիս որպես Իրանի ռшզմավարական գործընկեր և պատրաստ է պաշտպանել երկրի օրինական շահերը. ՉԺՀ ԱԳ նախարար Անուշ Էլբակյանը նշանակվել է տեսանյութերի ռազմավարության ավագ տնօրեն Ռուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանՀորմուզի իրավիճակի պատճառով ԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն Գյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որ Մերձավոր Արևելքում իր վարած քաղաքականությունը ենթարկվի Իսրայելին․ Վենս Հունգարիայի վարչապետը Վիկտոր Օրբանին մեղադրել է պետական պաշտոնյաներին սպառնալու մեջ