Երևան, 14.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ե՞րբ և ին­չո՞ւ ժա­մա­նա­կա­կից Հա­յաս­տա­նը հրա­ժար­վեց Ղա­րա­բա­ղից. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ukraina.ru-ն «Փաշինյանի «հեղափոխությունը». ե՞րբ և ինչո՞ւ ժամանակակից Հայաստանը հրաժարվեց Ղարաբաղից» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս։ Միաժամանակ, Երևանը պնդում է, որ ԼՂՀ հայ բնակչությունը պետք է ունենա անվտանգության երաշխիքներ, և որ Ղարաբաղը պետք է հատուկ կարգավիճակ ունենա Ադրբեջանի կազմում։ Բաքվում դրան դեմ են, Իլհամ Ալիևը Ղարաբաղի հայերին կոչ է արել կա՛մ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ հեռանալ տարածաշրջանից։ Պատմական գիտությունների թեկնածու Մոդեստ Կոլերովը ukraina.ru-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի նման հայտարարությունը հեղափոխական է անվանել։

«Ղարաբաղյան շարժումն իր վառ, արդյունավետ ձևով սկսվեց 1987 թվականին, երբ Գորբաչովը պաշտոնանկ արեց ԽՍՀՄ-ի՝ ծագումով ադրբեջանցի բարձրագույն պաշտոնյային՝ Հեյդար Ալիևին։ Դրանից հետո սկսվեց Ադրբեջանական ԽՍՀ-ից Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի անջատումն աջակցող շարժման զարգացումը: Հայաստանում թե՛ սահմանադրական պահանջները, թե՛ օրենսդրությունը, թե՛ Հայաստանի զինված ուժերի գործնական զարգացման համակարգը ուղղված էին մեկ գաղափարի, այն է՝ Լեռնային Ղարաբաղը պատմական Հայաստանի մաս է»,- նշել է փորձագետը։

Նա հիշեցրել է նաև, որ հայ ժամկետային զինծառայողները ծառայում էին Ղարաբաղի տարածքում, և հայկական զինված ուժերի ստորաբաժանումները նույնպես տեղակայված էին այնտեղ։ «Ընդհանուր առմամբ, եղել է ամբողջական ինտեգրում, այդ թվում՝ տնտեսական սուբսիդիաներ, որոնք նույնիսկ ամենաթույլ տարիներին կազմում էին ԼՂՀ պետական բյուջեի 65 տոկոսը»,- ասել է Կոլերովը։ «Եվ հետո եղավ հեղափոխություն, Փաշինյանը ոչ միայն հրապարակավ հրաժարվեց Ղարաբաղից, որի համար Հայաստանը պայքարում էր 35 տարի, այլ նաև գործնականում հրաժարվեց պաշտպանել այն. արա՛ այն, ինչ ուզում ես, դու այլևս ինձ համար չկաս: Նիկոլ Փաշինյանը դավաճանել է այն Հայաստանին, ինչը եղել է վերջին 35 տարում, դավաճանել է հանուն Ղարաբաղի համայն հայության այն միասնությանը, որը եղել էր այդ տարիներին»,- ընդգծել է փորձագետը։

Այդուհանդերձ, նշել է Կոլերովը, ժամանակակից Հայաստանում Փաշինյանին այլընտրանք չկա, և ոչ ոք չի կարող նրան հեռացնել իշխանությունից։ «Կարծում եմ, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը վաղուց հրաժարվել էր եթե ոչ Ադրբեջանից Ղարաբաղի անկախության գաղափարից, ապա գոնե իր համար այդ գաղափարի առաջնահերթությունից։ Մոտ 10-12 տարի առաջ անցկացված՝ հայկական չափանիշներով մեծ հարցումը ցույց էր տվել, որ հարցվածների միայն 19 %-ն է պատրաստ անձամբ կռվել Ղարաբաղի անկախության համար»,ամփոփել է Մոդեստ Կոլերովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խմիչքի գործարանի՝ 8 կիլոմետր երկարությամբ և 38 մետր խորության վրա գտնվող նկուղներ, որոնք ճանաչվել են պատմական հուշարձան. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՓԵՏՐՎԱՐԻ). Օդանավի վթար «Զվարթնոց» օդանավակայանում. «Փաստ»Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Ինստիտուցիոնալացված սպառնալիք Հայաստանի համար. «Փաստ»Պետք է ստեղծենք համերաշխության մթնոլորտ և վերականգնենք մեր հաղթական կեցվածքը․ Ավետիք ՔերոբյանՏարօրինակ զարգացումներ «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ հիվանդանոց է տեղափոխվել 10-ամյա աղջնակի մարմին Այս ամենից շահում է միայն ԱՄՆ-ը. «Փաստ»Ծիծեռնակաբերդից մինչև Մայր Աթոռ. Ի՞նչ զիջումներ է նախապատրաստում իշխանությունը. Էդմոն Մարուքյան Փաշինյանը գազազել է սփյուռքահայ գործիչների հայտարարությունից «Երբ մի անծանոթ համարից զանգ է գալիս, ինձ թվում է՝ Ազատս է, հիմա կասի՝ մա՛մ». Ազատ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունըԳերիները Սիրանուշ Սահակյանի ջանքերով կվերադառնան․ Աննա ԿոստանյանՀասանովին ու Միխայլովին դուրս կգրե՞ն «Քաղպայմանագրի» ցուցակիցՀամախմբումն է միակ ելքը, ազգային և պետական շահը՝ վեր ամեն ինչից․ Արսեն ԳրիգորյանՊատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»Մաhացու վթար՝ ԵրևանումԹափանցիկ արևային պատուհաններ. նոր տեխնոլոգիան էլեկտրաէներգիա է արտադրում 24/7 ռեժիմով Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կվաճառվեն բացառապես էլեկտրոնային աճուրդով. «Փաստ»Սամվել Կարապետյանի աննախադեպ հայտարարությունը արհեստական բանականությամբ Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են բանակում ծառայել․ Փաշինյան Վախի քաղաքականությունը և հաղթանակի սպասումը Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՄիջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ»Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները փետրվարի 14-ին Ինչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումից. Ոսկան Սարգսյան Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ»Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է «Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ»ՔԿ-ն «հերքելով»՝ փաստացի հաստատել է. «Փաստ»Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ»«Ուժեղ Հայաստանի» տպավորիչ հայտն ու ՔՊ-ի անթաքույց խուճապը. «Փաստ»Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Թուրքիան 2025թ․ 6 տոկոսով ավելացրել է նավթի ներմուծումը, ՌԴ-ից մատակարարումները նվազել են 10 տոկոսով Հայտնի են Ուկրաինայի հարցով նոր եռակողմ հանդիպման օրերը. Պեսկով Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց ՊՍԺ-ն պարտություն կրեց՝ 1:3 Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը. ՇՄ նախարարություն Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են բանակում ծառայել․ Փաշինյան ԱՄՆ-ի երկրորդ ավիակիրը շուտով կուղևորվի Իրանի ափեր․ Թրամփ Պետք է հեռու մնալ Արևմուտքից ու չհավատալ դրանց գեղեցիկ ու սուտ խոսքերին․ Մհեր ԱվետիսյանԱյսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է. Նարեկ ԿարապետյանՈւկրաինայի ԶՈւ-ն հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին. կա երկու զոհ Հունվարի միջին ջերմաստիճանը Հայաստանում 91 տարում բարձրացել է 1․8°C-ով, տեղումները նվազել են 7%-ով «Սկսվում է նոր փուլ, այսուհետ իմ երգերը դուրս կգան PARGEV անվան տակ». Պարգ ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը նոր հնարավորություն է բացում Հարավային Կովկասի համար․ Պետդեպ Մայր տաճարի բակում Վեհափառ Հայրապետի ձեռամբ վառվեց Տեառնընդառաջի խարույկը