Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Համընդհանուր հայտարարագրման նախաձեռնության աղաղակող ձախողումն ու քաղաքացիների մեծ դժգոհության արտացոլանքը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարվանից սկսած Հայաստանում հարկային քաղաքականության մեջ արմատական փոփոխություն է նախաձեռնվել. բացի պաշտոնատար անձանցից, ֆիզիկական այլ անձինք ևս պարտավոր են տարեկան մեկ անգամ ներկայացնել եկամուտների հաշվարկ-հայտարարագիր՝ ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով։

Նպատակը փաշինյանական իշխանության կողմից ներկայացվել է որպես պետական ֆինանսների թափանցիկության բարձրացման, հարկային մշակույթի զարգացման, տնտեսության մեջ ստվերի կրճատման, երկրում սոցիալական արդարության վերականգնման համատեքստում։ Սակայն միայն տեսականորեն, իսկ ավելի ճիշտ՝ պաշտոնական մեկնաբանման տեսանկյունից իբր արդարացված նախաձեռնությունն իր գործնական իրագործմամբ խոր հասարակական դժգոհության տեղիք է տվել՝ հանգեցնելով փաստացի տոտալ բոյկոտի։

Եվ պատահական չէ, որ հայտարարագիր լրացնելու համար սկզբնապես սահմանված մայիսի 1 վերջնաժամկետը հետաձգվեց մինչև նոյեմբերի 1, քանի որ նույնիսկ իշխանությունների համար պարզ դարձավ, որ ամբողջ գործընթացը բախվել է մի քանի լուրջ համակարգային խնդիրների՝ թե՛ տեխնիկական, թե՛ մեթոդաբանական տեսանկյունից, թե՛ քաղաքացիների բոյկոտի։ Եվ ահա, պարզվում է, որ այս տարվա առաջին 4 ամսվա ընթացքում հայտարարագիր է ներկայացրել ընդամենը 35 հազար քաղաքացի, այն դեպքում, երբ հայտարարագրման ենթակա է մոտ 800 հազար մարդ։ Թիվն, ի դեպ, հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը, որը շաբաթական կտրվածքով տվյալներ է ներկայացնում, թե որքան մարդ է սոցիալական հետվճարներ ստացել:

Սա նշանակում է, որ գործընթացում մասնակցել է միայն հայտարարագրման ենթակա բնակչության շուրջ 5 տոկոսը՝ աղաղակող անհաջողություն մի նախաձեռնության համար, որն իշխանությունների կողմից համարվում էր խոշոր բարեփոխում։ Ընդ որում, այս վիճակագրության մեջ ևս մի ուշագրավ հանգամանք կա՝ այդ 35 հազարից մոտ քառասուն տոկոսը՝ 15 հազար քաղաքացի, հայտարարագիր ներկայացրել է բացառապես մեկ պատճառով՝ սոցիալական վճարը հետ ստանալու հնարավորությունից օգտվելու համար։ Այլ կերպ ասած՝ եթե չլիներ այդ արհեստական մոտիվացիան, որը հորինվել է հենց այդ նպատակով, նույնիսկ այս 5 տոկոս ցուցանիշը չէր արձանագրվի։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ հայտարարագիր ներկայացրած անձանց զգալի մասը պետական աշխատողներ են, որոնց թիվը մոտավորապես տատանվում է 100-ից 150 հազարի սահմաններում։

Այսինքն, ստացվում է, որ գործընթացին մասնակցել են գրեթե բացառապես նրանք, որոնց հնարավոր է վարչական ճանապարհով պարտադրել դա անել, կամ նրանք, որոնք հետվերադարձի ակնկալիք ունեն։ Սա վկայում է այն մասին, որ քաղաքացիների շրջանում ուղղակի չկա կամավոր կամ ներքին մոտիվացիա՝ այս նախաձեռնության մեջ ներգրավվելու։ Մյուս կողմից՝ ստացվում է, որ չորս ամսում նույնիսկ պաշտոնյաների մի փոքր մասն է միայն ներկայացրել հայտարարագիր:

Ըստ մասնագետների հաշվարկի, նոյեմբերի 1-ին, երբ լրանում է վերջնաժամկետը, ամենայն հավանականությամբ, կարող է գրանցվել մոտ 150 հազար մասնակցության ցուցանիշ, այն էլ՝ պետական ծառայողների հաշվին: Առավելագույն թիվը, որ կարող է ակնկալել այս կառավարությունը, կարծում ենք, 200 հազարն է: Ոչ ավելի: Իսկ դա միանշանակ պետք է գնահատել որպես կատարյալ ձախողում՝ հաշվի առնելով, որ ՀՀ կես միլիոնից ավելի քաղաքացի փաստացի կա՛մ չի ցանկանում հայտարարագրել, կա՛մ չի վստահում համակարգին, կա՛մ էլ տեխնիկապես չի կարողանում օգտվել դրանից։

Միաժամանակ, հասարակական տրամադրությունների վերլուծությունները ցույց են տալիս, որ գործ ունենք ոչ թե տեխնիկական կամ ինֆորմացիոն բացի հետ, այլ պետական քաղաքականության նկատմամբ խորքային անվստահության ու լրջագույն կասկածների խնդրի հետ։

Ի մասնավորի, իշխանությունների հավաստիացումները, թե հարկման նոր շեմեր չեն կիրառվելու, կամ գործընթացը լինելու է «հանգիստ» և «հարմարավետ», քաղաքացիների շրջանում ընկալվում են որպես պոպուլիստական հռետորաբանություն՝ առանց գործնական երաշխիքների։

Տնտեսագետներն արդարացիորեն մտահոգություն են հայտնում, որ համընդհանուր հայտարարագրման այս մեխանիզմը կարող է վերածվել հարկային վերահսկողության և ճնշման գործիքի՝ հատկապես միջին և փոքր եկամուտներ ունեցող անձանց նկատմամբ։ Եթե քաղաքացին, օրինակ՝ նվիրատվություն է ստացել, դրամական փոխանցում հարազատից կամ ընկերոջից, կամ նույնիսկ սովորական ընտանեկան փոխառություն է կատարել (պարզ ասած՝ պարտք է տվել հարազատին կամ ընկերոջը), ապա պարտավոր է այս բոլորը փաստաթղթավորել պայմանագրով։ Ստեղծվում է մի իրավիճակ, երբ անգամ ընտանիքի անդամներն ամեն «քայլափոխի» պետք է միմյանց հետ գրավոր պայմանագրեր կնքեն, որպեսզի ապացուցեն, որ դա ոչ թե եկամուտ է, այլ նվիրատվություն կամ պարտքի վերադարձ։ Պարզապես անմեղսունակ պետք է լինել՝ պարտադրելու պայմանագրի կնքում, ասենք՝ հոր և դստեր միջև, պապի ու թոռան միջև, եղբոր ու քրոջ միջև, առավել ևս՝ Հայաստանում:

Հիմա այնպես են արել, որ նման պայմանագրեր չլինելու, այսինքն՝ նույնիսկ հարկման չենթական փոխանցումները չփաստաթղթավորելու պարագայում հարկային մարմինները կարող են այդ գործարքները դիտարկել որպես եկամուտ և հարկել մինչև 20 տոկոսով։

Այս քաղաքականությունը ընկալվում է որպես նոր տեսակի վերահսկողություն, որտեղ քաղաքացիներն այլևս ոչ թե իրենց կամքով են մասնակցում պետական գործընթացներին, այլ գործում են պարտադրանքի ներքո՝ միաժամանակ դառնալով «տուգանքի մատերիալ»։ Քաղաքացիների համոզմունքն այն է, որ պետությունն ուզում է ոչ թե օգնել կամ կարգավորել, այլ պարզապես ամեն անգամ նոր առիթ ստեղծել մարդկանց գրպանը մտնելու ու նրանց կյանքը բարդացնելու համար։

Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ այսպիսի նախաձեռնություններով Հայաստանի սոցիալտնտեսական վիճակը չի բարելավվելու, ընդհակառակը՝ վատթարանալու է։ Հարկման վտանգի ներքո հատկապես նվազելու են դրսից փոխանցվող տրանսֆերտները, որոնք երկրում որոշակի տնտեսական էֆեկտ էին ապահովում։

Ակնհայտ է նաև, որ այսպիսի մի համակարգ ներդնելը պահանջում է երկարատև նախապատրաստություն՝ տեխնիկական, իրավական և հանրային իրազեկման մակարդակներում։ Մինչդեռ Հայաստանում հայտարարագրման գործընթացը իրականացվել է գրեթե հանպատրաստից՝ առանց փորձնական փուլերի, առանց հանրային քննարկումների, առանց բարեխիղճ իրազեկման արշավի։ Ու ընդհանրապես... առանց ոչ մի հիմքի ու հենքի: Ուստի, պատահական չէ, որ մասնագետները, հասարակական ու քաղաքական գործիչները անվերապահ վստահ են՝ այս համակարգը օր առաջ պետք է կասեցնել...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա ՀովսեփյանԻնչպե՞ս գումարը պահել միշտ հասանելի և միաժամանակ եկամուտ ստանալԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունի Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան