Երևան, 11.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մուրճով ու «պողպատե մանդատով» հարված պետության իրավական ու պատմական հիմքերին. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նույն պետության մի քանի հանրապետությունների գոյությունը պատմաքաղաքական այնպիսի երևույթ է, որն արտացոլում է տվյալ երկրի հասարակության, իշխանությունների և ինստիտուցիոնալ համակարգերի արմատական փոփոխությունները։ Այս երևույթը սովորաբար առաջանում է լուրջ ճգնաժամերի, հեղափոխությունների, պատերազմների, սոցիալական պայթյունների կամ արտաքին միջամտության արդյունքում, երբ հին համակարգը դառնում է անկայուն, կորցնում է իր լեգիտիմությունը և ի վիճակի չէ լուծել երկրի առջև ծառացած հիմնարար խնդիրները։ Հենց այդպիսի իրավիճակներում է, որ առաջանում է նոր հանրապետության ստեղծման անհրաժեշտություն՝ որպես պետականության վերակառուցման, նոր արժեքների, ինստիտուտների և իշխանության ձևավորման սկզբունքների հաստատման դրսևորում։

Հանրապետությունների դասակարգումը երբեք միայն ֆորմալ կամ «անվանակոչումային» հարց չէ, այլ արմատական բովանդակային փոփոխության նշան, երբ հիմքից փոխվում է երկրի սահմանադրական կարգը, ուժային կենտրոնների փոխհարաբերությունները, հասարակության ու իշխանության հարաբերակցությունը և ազգային օրակարգը։ Ֆրանսիան, որպես դասական օրինակ, հինգ հանրապետություն է ունեցել, որոնցից յուրաքանչյուրն առաջացել է հասարակական-քաղաքական խոր ցնցումների, հեղափոխությունների, ռազմական պարտությունների, բռնապետական կամ անարդյունավետ ռեժիմների տապալման արդյունքում։

Առաջին հանրապետությունը ձևավորվեց 1789-1792 թթ. Ֆրանսիական մեծ հեղափոխության հետևանքով, երբ տապալվեց միապետությունը և հաստատվեց հանրապետական կարգ։ Երկրորդ հանրապետությունը (1848-1852 թթ.) ծնվեց նոր հեղափոխության արդյունքում, բայց արագ փոխարինվեց կայսրությամբ։ Երրորդ հանրապետությունը (1870-1940 թթ.) ստեղծվեց Փարիզի կոմունայի և Ֆրանս-պրուսական պատերազմից հետո, սակայն գոյատևեց մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի նացիստական օկուպացիան։ Չորրորդ հանրապետությունը (1946-1958 թթ.) ձևավորվեց պատերազմի ավարտից հետո, բայց անկայուն խորհրդարանական համակարգի պատճառով ի վիճակի չեղավ հաղթահարել Ալժիրի ճգնաժամը։ Վերջապես, Հինգերորդ հանրապետությունը հաստատվեց 1958 թվականին Շառլ դը Գոլի նախաձեռնությամբ, երբ անհրաժեշտ էր ուժեղ, կենտրոնացված նախագահական իշխանություն՝ ազգային ճգնաժամերը կառավարելու և պետական ինստիտուտների արդյունավետությունը բարձրացնելու համար։ Յուրաքանչյուր նոր հանրապետություն Ֆրանսիայում նշանակում էր ոչ թե միայն սահմանադրական տեքստի փոփոխություն, այլ նաև քաղաքական մշակույթի, պետական կառուցվածքի ու իշխանական լեգիտիմության արմատական վերանայում։

Հանրապետությունների հերթականության օրինակներ կան նաև այլ երկրներում։ Գերմանիայի առաջին հանրապետությունը՝ Վայմարյան հանրապետությունը (1919-1933 թթ.), ծնվեց կայսրության տապալումից հետո, սակայն անկայունության ու նացիստական բռնապետության հաղթանակի արդյունքում վերացավ։ Երկրորդ հանրապետությունը՝ Դաշնային Գերմանիան, ձևավորվեց 1949 թվականին, երբ երկիրը բաժանվեց Արևմտյան և Արևելյան Գերմանիաների, իսկ 1990 թվականին վերամիավորումից հետո պահպանվեց որպես միավորված Գերմանիայի պետական կարգ։ Իտալիան մինչև 1946 թվականը թագավորություն էր, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հանրաքվեով անցավ հանրապետական համակարգի, որը մինչ օրս Առաջին հանրապետությունն է։ Ռուսաստանը, լինելով կայսրություն, ապա խորհրդային հանրապետություն, 1991 թվականից հետո դարձավ Դաշնային Հանրապետություն՝ նոր սահմանադրությամբ և պետական ինստիտուտներով։

Հայաստանի պատմության մեջ հանրապետությունների հերթականությունը ևս դիպուկ արտացոլում է պետականության զարգացման ու վերաձևման փուլերը։ Առաջին հանրապետությունը հռչակվեց 1918 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի, Օսմանյան կայսրության փլուզման, Կովկասյան ճգնաժամի, ազգային գոյատևման պայքարի ու պետականության վերականգնման պայմաններում։ Այն հիմնված էր ազգային պայքարի, ինքնորոշման և անկախության գաղափարների վրա, բայց գոյատևեց ընդամենը երկու տարի՝ պայմանավորված արտաքին սպառնալիքներով, ներքին անկայունությամբ և աշխարհաքաղաքական մեկուսացմամբ։ Երկրորդ հանրապետությունը՝ Հայկական ԽՍՀ-ն, ստեղծվեց 1920 թվականին խորհրդային բանակի ներխուժմամբ և Խորհրդային Ռուսաստանի ու Թուրքիայի համաձայնությամբ։ Այս փուլը տևեց մինչև ԽՍՀՄ փլուզումը՝ առանձնանալով կենտրոնական իշխանության գերիշխանությամբ, պլանային տնտեսությամբ, սահմանափակ ինքնիշխանությամբ և խորհրդային գաղափարաբանությամբ։

Երրորդ հանրապետությունը ձևավորվեց 1991 թվականին՝ ԽՍՀՄ փլուզման, ազգային զարթոնքի, Ղարաբաղյան շարժման և անկախության հանրաքվեի արդյունքում։ Այն հիմնված էր ժողովրդավարության, բազմակուսակցականության, մարդու իրավունքների և ազգային ինքնորոշման սկզբունքների վրա, որի հիմքում ընկած են 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագիրը և 1995 թ. Սահմանադրությունը։

Չնայած հետագա սահմանադրական բարեփոխումներին, այդ թվում՝ կառավարման մոդելի փոփոխություններին, Երրորդ հանրապետությունը պահպանել է իր հիմնական ինստիտուցիոնալ հիմքերը՝ ժողովրդավարական կառավարման համակարգը, միջազգային իրավասուբյեկտությունը, հայկական ինքնության պաշտպանությունը և ազգային օրակարգի շարունակականությունը։

Սակայն վերջերս Հայաստանում ի հայտ է եկել «չորրորդ հանրապետության» հռչակման գաղափարը, որն իշխանությունների կողմից ներկայացվում է իբրև քաղաքական ու սահմանադրական նոր իրականության սկիզբ։ Հենց դրան էր նվիրված Նիկոլ Փաշինյանի՝ ՔՊ համաժողովի ընթացքում ունեցած ելույթի մեխը։ Սակայն այս հռչակումը, ի տարբերություն նախորդ հանրապետությունների ծնունդին ուղեկցող հիմնարար փոփոխությունների, չունի այնպիսի խորքային հեղափոխական կամ ճգնաժամային դրդապատճառներ, որոնք կարդարացնեին նոր համակարգի մեկնարկը։ Այստեղ գործ ունենք ձևական, մեկ կուսակցության (ավելի կոնկրետ՝ մեկ անձի) քաղաքական շահերով պայմանավորված նախաձեռնության հետ, որի իրական նպատակն առավելապես արտաքին ճնշումների պայմաններում Երրորդ հանրապետության ինստիտուցիոնալ հիմքերը, արժեքային համակարգն ու պատմական իրավահաջորդությունը վերանայելն է։

Բայց ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում «չորրորդ հանրապետության» գաղափարն իր էությամբ վտանգավոր է, քանի որ այն գործնականում ենթադրում է Երրորդ հանրապետության՝ Անկախության հռչակագրի, սահմանադրական հիմքերի, Արցախի հարցում ազգային օրակարգի և Ցեղասպանության ճանաչման պահանջի ժխտում կամ նսեմացում։ Պարզ է, որ նման օրակարգի ներմուծումը առաջին հերթին հող է նախապատրաստում նոր Սահմանադրության ընդունման համար, որի արդյունքում դեն կնետվեն Անկախության հռչակագրում արտացոլված արժեքները՝ խաթարելով պետության իրավական ու պատմական շարունակականությունը։

Այս քայլն ունի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին դրդապատճառներ։ Արտաքին դրդապատճառներն այն են, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կոնկրետ պահանջ է դրվել փոխել ՀՀ Սահմանադրությունը, վերացնել այն դրույթները, որոնք կապված են պատմական արդարության, ազգային ինքնորոշման և հայկական պետականության անվտանգության հետ։ Ըստ էության, թուրքադրբեջանական տանդեմի նպատակն է դրա միջոցով թուլացնել հայկական պետականությունը, հայ ժողովրդին զրկել իր արժեհամակարգից և պատմական արմատներից, որպեսզի հայությունն ի վիճակի չլինի ոտքի կանգնել ու չդառնա գործոն տարածաշրջանում։ Այս տեսանկյունից նոր հանրապետության ձևական հռչակումը առաջին հերթին պետք է ընկալվի որպես Երրորդ հանրապետության ժառանգության և հայկական պետականության ինստիտուցիոնալ հիմքերի քանդում, ինչը բացում է արտաքին ճնշումների, ազգային շահերի զիջման և պետականության վարկաբեկման դուռը։

Իսկ ներքին դրդապատճառներն այն են, որ իշխանությունները ձգտում են ազատվել նախկին քաղաքական ու իրավական պարտավորություններից, սեփական իշխանությունը հիմնավորել նոր օրակարգի վրա և ձևավորել այնպիսի ինստիտուցիոնալ կառուցվածք, որը թույլ կտա խուսափել անցյալի պատասխանատվությունից։

Ստացվում է, որ գործընթացն իր մեջ համակողմանի սպառնալիք է ներառում ոչ միայն պետականության, ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության, ինքնության և իրավական շարունակականության, այլև հասարակական համաձայնության և ներքաղաքական կոնֆիգուրացիայի տեսանկյունից։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՇենգավիթի մանկապարտեզի տարածքում բանվորները հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա ՄաթևոսյանԻրանը սպառնում է հարվածել ԱՄՆ հեռավոր ռազմաբազաներին նոր հարձակման դեպքում Հանձնաժողովի նիստում քննարկվել է 2027 թ. պետական բյուջեի նախագիծը Իրանը մտադիր չէ երկրից հարստացված ուրան արտահանել Հայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլում COP 31. դիմավորման պաշտոնական արարողություն «Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով Բանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանԻնչի՞ տարի է լինելու 2027 թվականըԵրեխաները շարունակում են զոհվել․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Գազայի վերաբերյալ Նրանք պատվեր են կատարում. Մարիաննա Ղահրամանյան Խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակըՀանրապետականները որոշել են Սենատում և Ներկայացուցիչների պալատում իրենց առաջնորդներին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինԱնգրավ սպառողական վարկ՝ սկսած 13,9% տարեկան անվանական տոկոսադրույքից Թոփուրիան գնահատել է Արման Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտի հեռանկարները Հանրային-քաղաքական լայն համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը. Վահե Հովհաննիսյան 45-ամյա կինը փնտրում է մորը, որը նրան տարել էր մանկապարտեզ, ապա անհետացելՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով Ես նույնպես կարող եմ Պուտինի համար նկար նկարել, որտեղ ամբողջությամբ օկուպացնում եմ Ռուսաստանը. Զելենսկի Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմ Արդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվության Իսրայելը թույլատրել է ձմռանից առաջ լրացուցիչ մարդասիրական օգնություն հասցնել Գազա Մայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա ՍողոմոնյանԲժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվшնից հետո. փաստաբանական թիմ «ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՆեթանյահուն «արտակարգ բարդ և լարված» զրույց է ունեցել Թրամփի հետ. Ynet Հայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. Կոստանյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՔուշները կառուցողական է անվանել Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների առաջին օրը «Ռեալ»-ի առանցքային ֆուտբոլիստը կրկին կարող է դուրս մնալ Ֆրանսիայի հավաքականի կազմից Երբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԿորեայի Հանրապետությունում ավտոբուսը բшխվել է 32 ավտոմեքենայի. կան տnւժածներ Արսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԼույս չի լինելու Այսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՏարադրամի փոխարժեքները Հայաստանում՝ նոյեմբերի 11-ի դրությամբՃապոնիան պլանավորում է կրճատել զորքերի պաշտոնական քանակը Իսպանիայում տեղի կունենա 24-ժամյա համընդհանուր գործադուլ Պենտագոնը ցանկանում է 2027 թվականին ավելացնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը Թրամփը դեմոկրատներին մեղադրել է Միացյալ Նահանգները վիրավորելու մեջ