Երևան, 16.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան Արտենյան

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Վարուժան Արտենյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել․

Սամվել Կարապետյանը եւ եկեղեցաշինությունը
Մաս-1
Սովետական տարիներին Տաշիրի շրջանում ոչ միայն գործող եկեղեցի չկար, այլ , ընդհանրապես, եկեղեցի չկար։ Մեծավանի հին գերեզմանի տարածքում կար մի փոքրիկ վանք, այնտեղ ամբողջ շրջանը եւ դրսից եկած շատ հյուրեր ամեն տարի Վարդավառի տոնն էին տոնում մեծ շուքով։ Մի փոքրիկ, լքված ու խարխուլ վանք էլ Լեռնահովիտի գերեզմանի մուտքի մոտ կար։ Կային մեծաթիվ ուխտատեղիներ՝ ժողովուրդը մոտակա բարձունքների վրա՝ բնական ժայռերի մեջ (Բլուգսար), ձեռնաշեն (Կարճադոշ, Ամենափրկիչ, Վանքիսար) կամ դրանց համադրությամբ (Լոք) մատուռ էր կահավորում եւ ուխտատեղի դարձնում։
Երբեմն Ստեփանավանից, Կիրովականից եւ հազվադեպ՝ Էջմիածնից քահանա էր գալիս շրջանի գյուղեր՝ մկրտելու երեխաներին։ Ավելի հին սերնդից շատերը մկրտված կամ կնքված էլ չէին։
 
1990 թ. Տաշիրի գլխավոր (եւ միակ) ճարտարապետ Ռազմիկ Մելոյանը հղացել էր մի գեղեցիկ եկեղեցու նախագիծ եվ արդեն գրեթե անհույս ներկայացնում էր՝ ում պատահեր։ Այդ գեղեցիկ եւ շատ արդիական ստեղծագործական հղացմանը ո’չ որեւէ պաշտոնյա էր սատարել՝ հարուստ, թե համեստ, ո’չ որեւէ ունեւոր գործունյա՝ այն ժամանակի «ցեխավիկ» կամ խոպանի «փոդրատչի» (подрядчик), ո’չ էլ որեւէ հաջողակ «կոոպերատոր»։ Վերջին հույսը՝ հանգանակություն կազմակերպելու փորձն էլ արդյունք չէր տվել։ Ռազմիկին մնացել էր միայն ժամանակ առ ժամանակ սեփական ստեղծագործությամբ իր հիացմունքը վերապրել՝ ցուցադրելով էսքիզները բոլորին, ով թեկուզ փոքր ինչ հետաքրքրություն էր ցուցաբերում։
 
Եվ մի օր շրջանի երիտասարդ պաշտոնյաների եւ ընկերների շրջապատում Ռազմիկի՝ եկեղեցու էսքիզների հերթական ոգեւորված ցուցադրման ժամանակ նախագիծը տեսավ ու գաղափարն ակնթարթորեն ընկալեց այն ժամանակ դեռ 25-ամյա Սամվելը եւ առանց երկմտելու, առանց վարանելու հստակ ու աներկբա հայտարարեց՝ ինքը կկառուցի՛ այդ եկեղեցին։
 
25-ամյա Սամվելը, վստահ ու հաստատ հայտարարեց, որ ոչ մի հանգանակության կարիք չկա. ի’նքը կկառուցի Տաշիրի եկեղեցին։
Չեմ հիշում, որ ներկաներից որեւէ մեկը կասկածեց՝ բոլորն էլ լավ գիտեին Սամվելին՝ Կարենի փոքր եղբորը, ով արտադրական կարիերայում ոստյուններով էր առաջ գնում եւ ով առաջիններից մեկն էր շրջանում «կոոպերատիվ» հիմնել («Զենիթ») ու շռնդալից հաջողություններ էր գրանցում։
 
Եւ կառուցեցի՛ն։
Սամվելը եւ Կարենը՝ երկու եղբայրներով, Տաշիրում կառուցեցին հետսովետական Հայաստանի առաջին եկեղեցին։
Սամվելը եւ Կարենը՝ երկու եղբայրներով, առնվազն 80 տարվա դադարից հետո Հայաստանում կառուցեցին առաջին եկեղեցին։
 
Իհարկե, այնպես արագ եւ հեշտ չեղավ, ինչպես թվում էր։
Երկու եղբայրներով դեռ այնքան հարցեր ունեին լուծելու մինչ շինարարության սկիզբը՝ արժանի տեղի ընտրությո՛ւն, հողհատկացումնե՛ր, հողերի ձեռքբերումնե՛ր, դեռեւս Սովետական երկրում թուլտվություննե՛ր։ Հետո պարզվեց, որ Մայր Աթոռի հետ պետք է համաձայնեցվեին նախագծերը եւ բազմիցս փոփոխվեին։ Ո՞ր ճարտարապետը կարող էր այն ժամանակ իմանալ եկեղեցաշինական բազմաթիվ կարգերն ու պահանջները։
 
Եկեղեցու հիմնօրհնեքը կատարեց Վեհափառ Հայրապետ Գարեգին Առաջինը։ Նրա խոսքն անկեղծ էր, ազդեցիկ եւ այնքա՜ն հզոր, որ մարկանց թվում էր, թե իրենց միջով բարձրավոլտ հոսանք էր հողանցվում: Նա փառաբանում էր Աստծուն այն բանի համար, որ Աստված արժանացրեց իրեն տեսնելու այն օրը, երբ Հայաստանում հայաստանահայի ձեռամբ եկեղեցի է կառուցվում։ (մեծ հույս ունեմ, որ նկարահանումների՝ այն ժամանակի սակավ հնարավորություններով տեսագրությունը պահպանվել է):
Ավա՜ղ, Վեհափառ Հայրապետը չապրեց մինչեւ եկեղեցու բացվելը, եւ Տաշիրի ու հետսովետական Հայաստանի առաջին նորակառույց եկեղեցին օծեց նորընտիր-նորօծյալ Վեհափառ Հայրապետ Գարեգին Երկրորդը։
 
Աստծո գործերն անքննելի են։
Փա՛ռք Ամենակարողին…
 

Ռոբերտ Ամստերդամ․ Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսիցԴեպի «Զվարթնոց» տանող Իսակովի պողոտայում ճանապարհային աշխատանքներ են. կարող են լինել ժանակավոր խցանումներ Լոռիում, ջրատարի վնասման պատճառով, ավազահողային զանգվածի մի հատված լցվել է երկաթգծի վրա Ադրբեջան են բերվել 960 դոլարի վարդեր, ինչը ներկայացվել է որպես Հայաստանից ներմուծված Այս դեղերի ցանկը պետք է անպայման հանես դեղատուփից․ ահա թե ինչուՀորոսկոպի 3 նշան, որոնք կհարստանան մայիս ամսինՀայաստանում հինգ նոր ջրամբար կկառուցվի․ նախարար Պատերազմը սկսվել է շատ վաղուց և երբեք էլ չի ավարտվել․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը նոր դավադրություն է պատրաստում արդարադատության համակարգի դեմ Թեյը փոխում է արյան կազմը. բժիշկը զգուշացրել է թեյ խմելու վտանգների մասինԿին կալանավորողների և մարդկանց գլխին սարքողների տեղը ՀՀ-ն կունենա բազմազավակ ընտանիքներին քաջալերող առաջնորդ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանին քվե չէին տվել՝ մեր եկեղեցուն և ինքնությանը պատերազմ հայտարարելու համար․ Արեգ ՍավգուլյանՌեժիսորը և նրա կինը մահացած են գտնվել իրենց տանը. ինչ է հայտնիՔաղաքական ուժերը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն արցախցիների իրավունքների հարցում․ Աննա ԿոստանյանԹուրքիայում 83 մարդ է ձերբակшլվել դպրոցներում տեղի ունեցած hրաձգnւթյունների գործերով Եվրամիությունը նոր առաքելություն է ուղարկում՝ ընդդեմ Ռուսաստանի Սամվել Կարապետյանը ո՛չ կաշառք բաժանող է, ո՛չ նման խոստում տվող, ո՛չ էլ այդ կերպ համակիր հավաքող է Փաշինյանի ու TRIPP-ի ճակատագրերը խիստ շաղկապված են Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում Ամպրոպ, թաց ձյուն․ եղանակն այս օրերին Եվրախորհրդարանի այս պատվիրակությունների հետ սկսված շփումները կշարունակվեն, կմշակվեն և կիրականացվեն մի շարք համատեղ ծրագրերԵրկրում հանցագործություններն աճում են, իսկ իրավապահները կենտրոնացած են ընդդիմադիրներին ճնշելու վրա. Գ. Մելոյան «ՀայաՔվեն» ունի մեծ ինտելեկտուալ ներուժ և վերլուծական միտք․ Ատոմ ՄխիթարյանՖասթ Բանկը դարձել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը Վիբորգի մանկապարտեզի մոտ կրակոցներ են եղել«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և համակիրների ձերբակալությունները գնահատում ենք որպես ուղիղ քաղաքական հետապնդում. խոսնակ Ինչո՞ւ, ինչպե՞ս և որքա՞ն ժամանակում կառուցվեց Չինական մեծ պատը. «Փաստ»«Ուժեղ Հայաստանին» չգրանցելը նշանակում է կասկածի տակ դնել ընտրությունները. Դավիթ Ղազինյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ԱՊՐԻԼԻ)․ Լաստանավի ու ռազմանավի խորտակում, կրակոցներ մարդաշատ փողոցում. «Փաստ»Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին թեկնածու և մեր համակիրները. Գոհար Մելոյան Այս պահին «Ուժեղ Հայաստան»-ի 14 անդամ բերման են ենթարկվել. Յուրա Իվանյան Ինչպես տարբերակել աուտիզմն ու վարքային խանգարումըԻնչի՞ շնորհիվ է Հայաստանում աճել ՀՆԱ-ն. «Փաստ»28-ամյա տղամարդը կրակել է իր ծանոթի աչքին«Ես նաև հայրիկիս փոխարեն եմ ապրում, ինչ նա չի հասցրել անել, հիմա ես եմ անում». մայոր Լեռնիկ Մխիթարյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին. «Փաստ»Որ լավ շրջող լինի, միշտ էլ կարելի է քանդել. Փաշինյանը՝ բանակի ու կրթության փոփոխությունների մասին Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը Հին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ»Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ»Ոչ թե զարդարանքի համար. Ինչի՞ համար են արևային վահանակների սպիտակ գծերը Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է ուժի և թելադրանքի լեզվով․ Ավետիք ՔերոբյանԵրկրի իշխանությունը կենտրոնացել է մի խաբեբայի ձեռքում. Հրայր Կամենդատյան Ինչու ճնշման դեղերն այլևս չեն օգնում կարգավորել ճնշումըՀպարտ ենք, որ Սամվել Կարապետյանը Ադրբեջանի թիրախում է․ որևէ անհատ այնքան չի նպաստել Հայաստանի բարեկեցությանն ու պաշտպանությանը, որքան նա. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ» ՌԴ տիեզերական կարողությունների նման աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի անվտանգային, կոմունիկացիոն, նաև այլ բնույթի ռազմավարական նպատակների համար. Ա. Զաքարյան47-ամյա տղամարդը եկեղեցուց մեծ գումար է գողացելՌուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ»Կրթությունն ու գիտությունը երկրի զարգացման առաջնահերթ ուղղություն համարելով՝ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ հետևողականորեն աջակցել է ոլորտին