Երևան, 19.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իրական քաղաքականությունը միշտ ավելի բարդ է, քան գաղափարախոսական կարգախոսները. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո ձևավորված տարածաշրջանային նոր իրականությունը փաստացի ստեղծեց թուրք-ադրբեջանական հարաբերությունների որակապես նոր փուլ, որտեղ նախկին «եղբայրական համագործակցության» դիսկուրսը աստիճանաբար վերափոխվում է ավելի բարդ, բազմաշերտ և երբեմն հակասություններով լի ռազմաքաղաքական հարաբերությունների համակարգի։ Եվ հենց այս անցումն է, որ պետք է դիտարկել ոչ թե մակերեսային հայտարարությունների մակարդակով, այլ խորքային ուժային դասավորությունների, շահերի բախման և արտաքին դերակատարների ազդեցության համատեքստում։

Թուրքիայի դերակատարության կտրուկ աճը Հարավային Կովկասում պատերազմից հետո չի սահմանափակվում միայն ռազմական կամ քաղաքական ազդեցությամբ, այլ ունի նաև ինստիտուցիոնալ և կառուցվածքային բնույթ՝ արտահայտվելով Ադրբեջանի զինված ուժերի վերակազմակերպման, ռազմական դոկտրինայի վերափոխման և ռազմարդյունաբերական համագործակցության խորացման մեջ, ինչը Բաքվին դարձնում է զգալիորեն ավելի ինտեգրված Անկարայի ռազմավարական համակարգին։ Սակայն պետք է հաշվի առնել, որ այս ինտեգրացիան ինքնին չի նշանակում լիակատար ենթակայություն, այլ ընդամենը ստեղծում է փոխադարձ կախվածության մի ձև, որտեղ կողմերը փորձում են առավելագույնի հասցնել իրենց ինքնուրույնությունը՝ չկորցնելով ռազմավարական գործընկերության առավելությունները։ Թուրքիայի քաղաքական էլիտայի կողմից պարբերաբար հնչեցվող այն թեզը, թե Ադրբեջանի հաղթանակը մեծապես պայմանավորված էր թուրքական աջակցությամբ, ունի ոչ միայն քարոզչական, այլև քաղաքականգործնական նշանակություն, քանի որ այն ծառայում է որպես լեգիտիմացման հիմք Անկարայի կողմից Բաքվի նկատմամբ որոշակի «ուղղորդող» դերակատարություն ստանձնելու համար, սակայն հենց այստեղ է առաջանում առաջին լուրջ հակասությունը՝ Ադրբեջանի քաղաքական վերնախավը, հատկապես նախագահական ինստիտուտը, ձգտում է պահպանել ռազմավարական ինքնուրույնություն և չվերածվել Թուրքիայի լիակատար արբանյակի, ինչն իր հերթին նշանակում է, որ Անկարայի կողմից ցանկացած փորձ՝ պարտադրել որոշումներ, կարող է երկարաժամկետ հեռանկարում առաջացնել դիմադրություն՝ թեկուզ ոչ բացահայտ, այլ կուլիսային մակարդակում։

Այս համատեքստում իսրայելական գործոնը դառնում է առանցքային հակասություններից մեկը, որը բացահայտում է թուրքադրբեջանական հարաբերությունների ներսում առկա գաղափարական և ռազմավարական տարբերությունները։ Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները կառուցված են հստակ պրագմատիկ հիմքերի վրա՝ ներառելով ռազմական տեխնոլոգիաների մատակարարում, հետախուզական համագործակցություն և էներգետիկ փոխկապակցվածություն, ինչը Բաքվին տալիս է բարձր տեխնոլոգիական առավելություն և դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն։ Մինչդեռ Թուրքիան փորձում է իրեն դիրքավորել որպես իսլամական աշխարհի առաջնորդ, և այդ շրջանակում հաճախ որդեգրում է հակաիսրայելական հռետորաբանություն՝ հատկապես ներքին լսարանի և տարածաշրջանային ազդեցության ընդլայնման նպատակով։ Այս հակադրությունը դեռևս չի վերածվել բաց ճգնաժամի, սակայն այն ստեղծում է մշտական լարվածության ֆոն, որը կարող է ակտիվանալ ցանկացած պահի՝ կախված տարածաշրջանային զարգացումներից, հատկապես եթե իսրայելա-արաբական հակասությունները նորից սրվեն, կամ Իրանի շուրջ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից։

Իրանական գործոնը ևս կարևոր դեր է խաղում այս հարաբերությունների ձևավորման մեջ, քանի որ Ադրբեջանը, ունենալով սահման Իրանի հետ և բախվելով պարբերական լարվածության ալիքների, փորձում է պահպանել հավասարակշռված, երբեմն նույնիսկ հակասական քաղաքականություն՝ մի կողմից համագործակցելով Իսրայելի հետ, մյուս կողմից՝ խուսափելով Իրանի հետ բաց հակամարտությունից։ Սակայն Թուրքիան իր տարածաշրջանային քաղաքականության մեջ՝ հատկապես Իսրայելի գործոնի հետ կապված, հաճախ օգտագործում է ավելի կոշտ և գաղափարական մոտեցումներ, փորձում է տպավորություն ստեղծել, թե իրենց համար իսլամական աշխարհի համախմբվածությունն ամենակարևորն է, ինչը ստեղծում է տարբերություն ռազմավարական մտածողության մեջ։

Սակայն ամենախորքային և երկարաժամկետ նշանակություն ունեցող հակասությունը կարող է ձևավորվել ռուսական գործոնի շուրջ, քանի որ Ռուսաստանի ներկայիս հարաբերական թուլացումը Հարավային Կովկասում պայմանավորված է հիմնականում ուկրաինական պատերազմով, և այդ իրավիճակը չի կարող դիտարկվել որպես մշտական։

Եթե ուկրաինական ճգնաժամը հասնի որոշակի հանգուցալուծման կամ սառեցման, Մոսկվան, մեծ հավանականությամբ, կփորձի վերականգնել իր ազդեցությունը տարածաշրջանում՝ օգտագործելով ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական և քաղաքական լծակներ։

Այս պարագայում Ադրբեջանը, որը վերջին տարիներին որոշակիորեն հեռացել է ռուսական ուղեծրից և որդեգրել ավելի ինքնուրույն, երբեմն հակառուսական հռետորաբանություն, կարող է վերանայել իր դիրքորոշումը՝ պայմանավորված ռեալպոլիտիկ հաշվարկներով և անվտանգության նկատառումներով։ Եթե Բաքուն ընտրի Մոսկվայի հետ հարաբերությունների խորացման ուղին, ապա դա կստեղծի բարդ իրավիճակ Թուրքիայի համար, քանի որ վերջինս, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, ունի սահմանափակումներ Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման հարցում, և այդ դեպքում թուրք-ադրբեջանական հարաբերությունները կարող են մտնել նոր փուլ, որտեղ Անկարան կփորձի պահպանել իր ազդեցությունը ոչ թե ուղղակի վերահսկողության միջոցով, այլ ավելի ճկուն և բազմավեկտոր մեխանիզմներով։

Այս համատեքստում հատկապես կարևոր է Հայաստանի գործոնը, որը կարող է դառնալ թուրքական քաղաքականության գործոններից մեկը Բաքվի վրա ազդեցություն գործադրելու համար։ Եթե Թուրքիան տեսնի, որ Ադրբեջանը աստիճանաբար հեռանում է իր ուղեծրից կամ փորձում է բազմավեկտոր քաղաքականություն վարել՝ առանց Անկարայի հետ համաձայնեցման, ապա հնարավոր է, որ Անկարան փորձի ակտիվացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ստեղծելով նոր տարածաշրջանային հավասարակշռություն և որոշակի ճնշում գործադրելով Բաքվի վրա։

Սա հատկապես հետաքրքիր է այն առումով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ներկայում Անկարայում պայմանավորում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ և Բաքվի պահանջների կատարմամբ, սակայն այս կապը կարող է թուլանալ, եթե Թուրքիայի ռազմավարական հաշվարկները փոխվեն։ Օրինակ՝ իրավիճակի փոփոխության դեպքում Անկարան կարող է որոշել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեման առանձնացնել ադրբեջանական հանգամանքից։

Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունների հիմքում կա ոչ միայն քաղաքական կամ ռազմական համագործակցություն, այլ նաև խորքային մշակութային և գաղափարական կապ, որը հաճախ ներկայացվում է «մեկ ազգ, երկու պետություն» ձևակերպմամբ, սակայն իրական քաղաքականությունը միշտ էլ ավելի բարդ է, քան գաղափարախոսական կարգախոսները, և հենց այս բարդությունն է, որ ստեղծում է տարբեր սցենարների հնարավորություն։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դասագրքերը մինչև աշակերտին հասնելը պարտադիր պետք է փորձաքննության ենթարկվեն. Ատոմ ՄխիթարյանԵրեք օր, բազմաթիվ նոր տան պատմություններ․ Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 նոյեմբերի). Պելեի 1000-րդ գոլը, առաջին խաղալիք երկաթուղին, 71 միլիոն դոլարանոց նկարը. «Փաստ»Մենք դեռ սպասում ենք, որ Հայաստանը բացահայտի ավելի քան 200 զանգվածային գերեզմшնի տեղակայման վայրերը. Հաջիև Հինգ տարեկան աղջիկը պատահաբար կրակել է իր երեք տարեկան քրոջ վրաՀովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր ՀՀՄԱ-ն ներդնում է կայուն զարգացման միասնական ստանդարտ, որը կգնահատի Հայաստանի մետաղական հանքերի աշխատանքը․ Վարդան Ջհանյան Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, տանկերը հարձակման է ենթարկվել Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան Դասախոսները և ուսանողները պետք է տեր կանգնեն իրենց բուհերին. Լիլիթ ԱրզումանյանԲուդապեշտում «Total Chess» մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Ռապորտին, Լևոն Արոնյանը՝ Մամեդյարովին Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ»Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 250 մլն եվրոյի վարկ կներգրավի Պատմությունը կերտում են անհատները․ Մհեր ԱվետիսյանՄեկնարկել է Սի Ծինփին-Դոնալդ Թրամփ հանդիպումը Ծերության տարիներին պետությունը չպետք է հարկի նրա համեստ բնակարանը․ Հրայր ԿամենդատյանԽնդիր ենք դրել մեր առաջ, որ 2029 թվականին ունենանք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացում. Փաշինյան Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»Դուք չեք կարողանում կառավարել այս երկիրը, ձեր գործընկեր Ալիևն էլ չի կարող կառավարել Հայաստանը․ Նարեկ ԿարապետյանԱրևիկ գյուղում 25-ամյա տղամարդը «Տիր» հրացանnվ պատահաբար վիրավnրել է կնոջ 24-ամյա եղբորը. վերջինս մահшցել է Կինը հետույքի վիրահատությունից հետո կոմայի մեջ է ընկել և մահացելՁեր ստեղծածը թղթե տնակ է՝ գունազարդված ու գեղեցիկ փաթեթավորված․ ադրբեջանցnւ անխոչընդոտ անցումն ու բանակում շարունակվող մահվшն ելքերը՝ վկա. Տիգրան Աբրահամյան Հիշե՛ք, ոչ մի քաղաքական իշխանություն հավերժ չէ․ ժողովրդին միայն զիջումներ առաջարկող իշխանության օրերն էլ հաշված են․ Անդրանիկ Գևորգյան«Փորձում ենք ուժեղ լինել, Վոլոդյաս այդպես կցանկանար». Վոլոդյա Մխիթարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Քարվաճառում. «Փաստ»Երազ է տեսել ու սպանել մարդուն Մեզ շրջապատող տարածաշրջաններն այնուհանդերձ պատրաստվում են նոր բախումների․ Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 19-ին Լավ լուր՝ կենսաթոշակառուների համար․ հետվճարների գործընթացը մեկնարկել է Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»Փոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրում. «Փաստ»Հարձակում Ղրիմի կամրջի վրա. երթևեկությունը կրկին դադարեցվել է «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ»Թրամփը մեղադրել է Օբամային Ռուսաստանի և Չինաստանի միջև մերձեցման համար Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացելԱյսօրվա դրությամբ Հայաստանում ցերեկվա տևողությունը հունիսի 21-ի համեմատ կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգով