Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ֆուտբոլ ավազի վրա. բրազիլական «հոբբի», որ գրավեց աշխարհը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆուտբոլն ունի մի քանի «տարբերակներ», որոնցից մեկն էլ լողափնյա ֆուտբոլն է:

Այդ սպորտաձևի ծննդավայրը Բրազիլիան է։ Ինչպես գիտենք, ֆուտբոլը ամենահայտնի սպորտաձևն է բրազիլացիների շրջանում: Այնտեղ ֆուտբոլ խաղում են փողոցներում, սպորտային դաշտերում, տանիքներում և, իհարկե, լողափերում: Ժամանակի ընթացքում լողափնյա ֆուտբոլն այնքան սիրված ու հայտնի է դարձել, որ ամբողջ երկիրը, իսկ հետո նաև ամբողջ աշխարհն է սկսել հետևել այդ խաղերին: Ներկայում ծովափնյա ֆուտբոլի առաջնությունները հեռարձակվում են ավելի քան 180 երկրում։

Չնայած վերոնշյալին, հետաքրքիր է, որ լողափնյա ֆուտբոլի առաջին առաջնությունն անցկացվել է 1992 թվականին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Այդ տարին էլ համարվում է լողափնյա ֆուտբոլի՝ որպես պաշտոնական սպորտաձևի հիմնադրման օր։ Նույն թվականին ստեղծվել է Լողափնյա ֆուտբոլի համաշխարհային կազմակերպությունը՝ ԼՖՀԿ-ն, որն էլ մշակել և գրել է այդ սպորտաձևի համար առաջին կանոնները: ԼՖՀԿ-ն աշխարհի առաջնություններ է կազմակերպել ու անցկացրել մինչև 2005 թվականը, այդ թվականից հետո լողափնյա ֆուտբոլը դարձել է ՖԻՖԱ-ի մի մասը։

Լողափնյա ֆուտբոլը սպորտաձև է, որտեղ հանդիպումները անցկացվում են ոչ թե հատուկ սարքավորված դաշտերում, այլ ավազոտ լողափերում։ Խաղացողներից չի պահանջում մարզակոշիկ, հանդիպումները տեղի են ունենում ավազի վրա, ինչը պահանջում է մեծ տոկունություն: Քանի որ խաղադաշտերը փոքր են, հարվածելու և գոլ խփելու հնարավորությունը գրեթե ցանկացած դիրքից է։ Դրա պատճառով էլ խաղի ընթացքում գոլերի քանակը հաճախ երկնիշ թվերով է լինում, դարպասին հարվածների միջին թիվը նույնպես մեծ է (մոտ 60 հարված, մինչդեռ ավանդական ֆուտբոլում 20 հարվածն արդեն իսկ միջինից բարձր է): Որպես կանոն, լողափնյա ֆուտբոլի հանդիպումները շատ հագեցած են իրադարձություններով և մեծ հետաքրքրություն են առաջացնում ինչպես խաղացողների, այնպես էլ հանդիսատեսների շրջանում։

Ավանդական լողափնյա ֆուտբոլային հանդիպումն անցկացվում է երկու թիմի միջև, հինգ խաղացողից բաղկացած թիմը կարող է անսահմանափակ թվով փոխարինումներ կատարել, ուստի պահեստայինների նստարանին միշտ շատ խաղացողներ կան: Խաղադաշտերը փոքր են (37– 28 մետր)՝ սահմանազատված ժապավեններով և դարպասներով: Խաղն ունի երեք խաղակես՝ յուրաքանչյուրը 12 րոպե։ Խաղը ոչոքի չի կարող ավարտվել. երբ հիմնական ժամանակն ավարտվում է, նշանակվում է լրացուցիչ ժամանակ, իսկ եթե այն հաղթողին չի բացահայտում, նշանակվում է 11 մետրանոց հարվածաշար: Թեև մարզիկները խաղում են բոբիկ ոտքերով, նրանց թույլատրվում է կրել ծնկների և սրունքների պաշտպանիչներ: Երբ խախտում է տեղի ունենում, մրցավարը նշանակում է 11 մետրանոց, որը պետք է կատարի այն խաղացողը, ում նկատմամբ խախտվել են կանոնները, բայց եթե նա չի կարող դա անել (վնասվածքի պատճառով), ապա նրա փոխարեն հարվածը կարող է կատարել ցանկացած այլ խաղացող:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Tour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանա