Ձերբակալվել է 21-ամյա տղա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 1-ին Մասիսում ծառայություն իրականացնող պարեկները ստացել են տեղեկություն, որ հարսանեկան արարողության մեկնող շարասյան մեջ «Ֆորդ Մուստանգ» մակնիշի մեքենայի վարորդը մեկնարկային ատրճանակից կրակոցներ է արձակել։
Ժամը 13․30-ի սահմաններում Հայանիստ գյուղում պարեկները կանգնեցրել են հիշյալ մեքենան։ Խուլիգանություն կատարելու կասկածանքով վարորդը ձերբակալվել ու ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։
Մասիս քաղաքի բնակիչ 21-ամյա վարորդն ընդունել է, որ ինքն է կրակել մեկնարկային ատրճանակով, որը մեքենայի մեջ է։
Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով։
Հանգամանքները պարզվում են։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



