Հրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 12-ին՝ ժամը 06։49-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 17-րդ փողոցի տներից մեկի բակում փայտ է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխել է կրակի տարածումը․ հրդեհը մեկուսացվել է և ամբողջությամբ մարվել։
Այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրեր և Նոր Արեշ 8-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում՝ կենցաղային իրեր։
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
3
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
4
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
5
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին



