Հրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը
SOCIETYՀոկտեմբերի 12-ին՝ ժամը 06։49-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 17-րդ փողոցի տներից մեկի բակում փայտ է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխել է կրակի տարածումը․ հրդեհը մեկուսացվել է և ամբողջությամբ մարվել։
Այրվել են կուտակած փայտ, տան տանիքի փայտե կառուցատարրեր և Նոր Արեշ 8-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում՝ կենցաղային իրեր։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



