Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Մի քանի ամիս մարդու կալանքի պատճառ դարձած այս պատմության ամենաուշագրավ մասը 14,5 միլիոն դոլարի ճակատագիրը չէ։ Ամենահետաքրքիրն այն է, որ, պաշտպանության կողմի ներկայացրած փաստերի համաձայն, սեփական միջոցները ներդրած, գործընկերոջը բաժնեմաս տրամադրած և վերջում իր գումարները վերադարձնելու պահանջ ներկայացրած Գագիկ Ծառուկյանը հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում, իսկ նրան գումար վերադարձնելու պարտավորություն ստանձնած անձինք ներկայացվում են որպես տուժողներ։

Այսինքն՝ բիզնեսի նոր հայկական մոդելը, կարծես, հետևյալն է. դու ներդրում ես անում, գործընկերոջդ բաժնեմաս ես տալիս, գումար ես տրամադրում, հետո երբ պահանջում ես վերադարձնել այն, որպես բոնուս՝ ստանում ես մեղադրյալի կարգավիճակ։ Շատ հարմար համակարգ է․ ներդրողը կորցնում է և՛ գումարը, և՛ հանգիստը, իսկ պարտապանը ստանում է տուժողի կարգավիճակ։

Փաստաբանների այսօրվա հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ Ծառուկյանը բիզնեսում ներդրել է 14,5 միլիոն դոլար՝ 7 միլիոնը բանկից վերցված վարկով, ևս 7,5 միլիոնը՝ սեփական միջոցներից։ Գործընկերը՝ Արման Օլամային նույնիսկ մեկ դրամ չի ներդրել, բայց ստացել է ընկերության 50 տոկոս բաժնեմասը։
Այսինքն՝ Ծառուկյանը ոչ միայն գումար է ներդրել, այլև գործընկերոջը բաժին է տվել այն բիզնեսից, որի ֆինանսավորումն ամբողջությամբ ինքն է ապահովել, իսկ գործընկերները հետագայում իրենց վրա վերցրած պարտավորությունները չեն կատարել։ Եվ երբ գումարների ճակատագրի շուրջ հարցեր են առաջանում, պատմությունը հանկարծ շրջվում է 180 աստիճանով։ Վերջում պարզվում է, որ հնարավոր է՝ հենց ներդրողն է խարդախություն կատարել։

Բայց այստեղ մի փոքր անհարմար հարց կա, որից դժվար է խուսափել։ Եթե Գագիկ Ծառուկյանի նպատակը սկզբից իսկ գումար հափշտակելն էր, ապա ինչո՞ւ էր նա սեփական միջոցները ներդնում, ինչո՞ւ էր մյուս կողմին տրամադրում ընկերությունների 50 տոկոս բաժնեմասը, և ինչո՞ւ էր պահանջում վերադարձնել իր ներդրած գումարները։

Սրանք հանգամանքներ են, որոնք իրավական գնահատման ժամանակ պահանջում են հստակ, փաստարկված և համակողմանի քննություն։ Եթե առկա են փաստաթղթեր, որոնցով մյուս կողմը ճանաչել է գումարների վերադարձման պարտավորությունը, ապա դրանք չեն կարող անտեսվել միայն այն պատճառով, որ քրեական գործով արդեն ձևավորվել է մեղադրանքի որոշակի հրահանգված վարկած։

Առավել ուշագրավ է հրապարակված զրույցի այն հատվածը, որտեղ, պաշտպանության ներկայացմամբ, Հաջիալի Օլամային ընդունում է, որ Ծառուկյանի ներդրումները կատարվել են պատշաճ մակարդակով, և վստահեցնում, որ նրա գումարները չեն կորչի։ Այստեղ առաջանում է միանգամայն օրինաչափ հարց․ ինչպե՞ս են այս հայտարարությունները համադրվում այն մեղադրանքի հետ, թե Ծառուկյանն ի սկզբանե նպատակ է ունեցել խարդախությամբ հափշտակել մյուս կողմի գումարները։ Սա արդեն ոչ թե սովորական բիզնես պատմություն է, այլ իրավական ֆանտաստիկայի ժանր։
Ահա այստեղ է, որ հարցը դուրս է գալիս մեկ գործարարի և նրա գործընկերների վեճի շրջանակներից ու վերածվում արդարադատության նկատմամբ հանրային վստահության հարցի։

Միակ բանը, որ դեռ պետք է պարզել, այն է, թե Հայաստանում ներդրողն ինչպե՞ս պետք է վարվի, որպեսզի վաղը սեփական գումարները կորցնելուց բացի չկորցնի նաև ազատությունը։

Եթե սա բիզնեսի նոր կանոններն են, ապա թերևս արժե դրանք պաշտոնապես հրապարակել։ Որպեսզի հաջորդ ներդրողը նախապես իմանա՝ գումար ներդնելը կարող է վտանգավոր լինել ոչ միայն ֆինանսական, այլև քրեաիրավական տեսանկյունից։ Իսկ գործընկերոջը բաժնեմաս տրամադրելուց առաջ լավ կլինի ճշտել՝ արդյոք վաղը այդ բաժնեմասը չի՞ դառնալու սեփականատիրոջ դեմ ներկայացվող մեղադրանքի մասը։
Գուցե հաջորդ անգամ գործընկերոջը բաժնեմաս տրամադրելուց առաջ պետք է ոչ թե բիզնես ծրագիր կազմել, այլ նախապես ճշտել՝ արդյոք այդ գործարքի վերջում ներդրողը պատահաբար մեղադրյալ չի՞ դառնալու։

Որովհետև եթե ներդրողը դառնում է մեղադրյալ, պարտապանը՝ տուժող, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն, ապա գուցե խնդիրը ոչ թե միայն մեկ գործի մեջ է, այլ այն նպատակի, որով այդ գործը ներկայացվում է։

Այսքանից հետո, առաջիկա դատական նիստին դատավորին մնում է միայն մեկ բան՝ անհապաղ լուծել Ծառուկյանի ազատության հարցը։ Հնարավորություն ընձեռել, որպեսզի վերջինս կարողանա պատշաճ կերպով իրականացնել իր շահերի պաշտպանությունը։ Դա է պահանջում այս անհասկանալի գործի և ԵԽԽՎ զեկույցի տրամաբանությունը։

Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Ռուսական թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանանՄայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին 12-ամյա աղջիկը սրճարանում կաթնային կոկտեյլ է խմել և մահացել․ բլենդերը չէին մաքրելՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանՀրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային հարցով կարևոր որոշում․ ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագիրը Լուկաշենկո․ Մինսկին անհրաժեշտ է համագործակցել արևմտյան հարևանների հետ Չվերթների ուշացումներ և չեղարկումներ ՌԴ օդանավակայաններում Նյու Դելի-Չեննայ չվերթի ժամանակ ինքնաթիռի ուղեբեռի վերին խցիկում պայթել է շարժական լիցքավորիչը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 12-17-ը Փարիզում шյրվել է 1615 թվականին հիմնադրված ամենահին սննդի շուկան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը Գեղարքունիքում 2-ամյա տղան քացախաթթու է խմել․ երեխան հիվանդանոցի ճանապարհին մաhացել էՄանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կինն և երկու երեխաները տուժող են ճանաչվել Այն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանԲիլի Շարփը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին ԱՄՆ-ում դատարանը կարգադրել է անհապաղ դադարեցնել Թրամփի հեռուստագովազդի ցուցադրությունը ԿԺԴՀ-ն մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտե Տղամարդը դանակահարել է TCK-ի զինծառայողիՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանԵՄ-ն այսօր կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Գոմք բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռшզմական օգնություն ցուցաբերել. Հունգարիայի վարչապետ Լոռում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ 6 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մահшցել է Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա Շաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինական hակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող երկրները պետք է ճանաչեն Արևմուտքի կողմից Ուկրաինայի oկուպացումը. Վոլոդին Արագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութ